Մ․ Բրոսսե Պ․ Բրովկա Վրասաանում կատարած հնագիտական ճանապարհորդության», հրտ․ 1851։ 1864-ից աշխատել է էրմիտաժում՝ իբրև դրամա– գիտական կաբինետի դիրեկտոր։ Բ․ մեծ ծառայություն է մատուցել Հայաստանի և Վրաստանի պատմագիտությանը՝ իբրև միջնադարյան հազվագյուտ գրավոր հու– շարձանների հրատարակիչ, թարգմանիչ և մեկնաբան։ Ռուսաստանում և Ֆրանսիա– յում հրատարակել է մոտ 270 անուն աշ– խատություն։ Ֆրանս, թարգմանել և ըն– դարձակ ծանոթագրություններով հրատա– րակել է հայ պատմագիրների (Թովմա Արծրունի, Մխիթար Այրիվանեցի, Առա– քել Դավրիժեցի, Զաքարիա Սարկավագ, Աբրահամ Կրետացի են) երկերը (Col– lection d’historiens armeniens, t․ 1–2» 1874–76), թարգմանել U հրատարակել է «Անիի ավերակները» երկհատոր աշխա– տությունը (St-Ph․ 1860–61) են։ Բ․ մի շարք ուսումնասիրություններ է հրատա– րակել հայկ․ և վրաց․ հնագիտական հու– շարձանների, արձանագրությունների, դրամների և մատենագրության վերա– բերյալ։ Հիմք է դրել Եվրոպայում վրաց․ ուսումնասիրությանը և հայ–վրաց․ բա– նասիրությանը։tP-ի գիտական գործու– նեությունը մեծապես նպաստել է Հայաս– տանի Ա Վրաստանի պատմության ու մշակույթի գիտական ուսումնասիրությա– նը և աղբյուրագիտական հիմքի ընդլայն– մանը։ Գրկ․ Շ ր ու մ պ ֆ Գ․ Ս․, Ուսումնասիրու– թիւնք հայ լեզուի U մատենագրութեան յարեւ– մուտս (ԺԴ–ԺԹ դար), թրգմ․ և լրց․ Գ․ Զարբ– հանալյան, Վնտ․, 1895։ Марр Н․, К сто– летию со дня рождения М․ Броссе, сб․ «Записки Восточного отделения русского археологического общества», 1902, т․ 14, в․ 4, СПБ, 1902; Brosset L․, Bibliographie Analytique des ouvrages de M․ F․ Brosset, St-Pb․, 1887․
ԲՐՈՎԿԱ Պետրուս, Պ յ n տ ր Ու ս տ ի– ^ Ո Վ Ի I [^ն․ 12(25)․6․1905, գ․ Պուտիլո– վիչ (այժմ՝ Վիտեբսկի մարգի Ուշաչսկի շրջանում)], բելոռուս սովետական բա– նաստեղծ։ ԲՍՍՀ ժող․ բանաստեղծ (1962), ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1966), Բելոռու– սական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր (1967-ից)։ Սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1972)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1930-ական թթ․ գործերում Բ․ նկարագրել է նոր կյանք կերտող քնա– րական հերոսի կերպարը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է ճակատային U պարտիզանական մամու– լում։ «Հաց» պոեմը (1946), «Խոհեր Մոսկ– վայի մասին», «ժողովրդական շնորհակա– լություն», «Եղբայրը և քույրը» ևն բանաս– տեղծություններ արժանացել են ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1947)։ ՍՍՀՄ ժողո– վուրդների բարեկամությանն են նվիրված Բ–ի «Հարազատ տանը» (1946), «Կյանքի ճանապարհը» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1951) ժողովածուները և «Երբ միա– խառնվում են գետերը» վեպը (1957, Յա․ Կոլասի անվ․ մրցանակ, 1957)։ Բ–ի հետագա տարիների ուշագրավ գործերից են «Իսկ օրերն անցնում են․․․» (1961, լե– նինյան մրցանակ, 1962), «Միշտ Լենինի հետ» (1967), «Կարմիր արոսիների մեջ» (1969) ժողովածուները։ Բ–ի ստեղծագոր– ծությանը հատուկ են շեշտված քաղաքա– ցիականությունը, կենսահաստատ աշ– խարհընկալումը։ Երկ․ Избр․ произв․, т․ 1–2, М․, 1969․ Բե– լոռուսական գրականության անթոլոգիա, Ե․, 1957, էշ 86-95։
ԲՐՈՈՒՆ, Բ ր ա ու ն (Brown) Ռոբերտ (21․12․1773–10․6․1858), անգլիացի բու– սաբան։ Բ–ի ձևաբանա–սաղմնաբանական հետազոտությունները կարևոր նշանակու– թյուն են ունեցել բույսերի բնական հա– մակարգի ստեղծման համար։ Բույսերի սերմնաբողբոջում հայտնաբերել է սաղմ– նապարկը, ցույց է տվել, որ փշատերևազ– գիների սերմնաբողբոջները գտնվում են սերմնարանից դուրս, որով և ծածկասեր– մերն ու մերկասերմերը տարբերվում են միմյանցից։ 1827 ին հայտնագործել է բրոունյան շարժումը։
ԲՐՈՈՒՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, բ ր Ш ու ն J Ш ն շ ա ր Ժ ու մ, մասնիկների անկանոն, քաո– սային շարժումը հեղուկներում կամ գա– զերում՝ միջավայրի մոլեկուլների հար– վածների ազդեցությամբ։ Հայտնաբերել է Ռ․ Բրոունը (1827)։ Բ․ շ–ման օրինաչա– փությունները հաստատում են նյութի մոլեկուլային–կինետիկ տեսության հիմ– նական դրույթները։ Փորձը ցույց է տալիս, Դեղնախեժի մասնիկի բրոունյան շարժումը ջրում (մասնիկի դիրքը յուրաքանչյուր 30 վրկ– ից հետո նշված է կետով), դիտումները (ժ․ Պերրեն) կատարվել են մոտ 3000 անգամ որ բրոունյան մասնիկները շարժվում են իրարից անկախ, ընդ որում շարժման ին– տենսիվությունն աճում է միջավայրի ջեր– մաստիճանի աճման, մածուցիկության գոր– ծակցի ու բրոունյան մասնիկների չափերի Փոքրացմանը համեմատ և կախված չէ միջավայրի քիմ․ բաղադրությունից։ Բ․ շ–ման հիմնավոր բացատրությունը կինե– տիկ տեսության հիման վրա տվել են Ա․ էյնշւոեյնը և Մ․ Մմոլուխովսկին (1905–06)։ Համաձայն այդ տեսության, հեղուկի և գազի մոլեկուլները անընդհատ ջերմային շարժման մեջ են, ընդ որում տար– բեր մոլեկուլների իմպուլսները տարբեր են թե՝ ուղղությամբ և թե՝ մեծությամբ։ Եթե մասնիկը բավականաչափ փոքր է, ապա շրջակայքի մոլեկուլների հարված– ներն իրար չեն չեզոքացնում։ Մոլեկուլնե– րի «ռմբակոծությամբ» անկանոն շարժվող բրոունյան մասնիկը անընդհատ փոխում է իր արագության ուղղությունն ու մեծու– թյունը։ Հավասար ժամանակամիջոցնե– րում բրոունյան մասնիկի դիրքը նշող կետերը ուղիղ հատվածներով միացնելիս ստացվում է նրա շարժման մոտավոր հե– տագիծը (տես գծ․)։ Եթե երկու հաջորդա– կան նշումների т ժամանակում բախում– ների թիվը բավականաչափ մեծ է, ապա շեղման քառակուսային միջինը х կամա– յական ուղղությամբ որոշվում է էյնշտեյնի բանաձևով՝ Ax2 = 2Dt, որտեղ D-ն դիֆու– զիայի գործակիցն է։ a շառավղով գնդաձև մասնիկի համար D^kT/ajtorri, որտեղ k-ն Բոչցմանի հաստատունն է, T-ն՝ բա– ցարձակ ջերմաստիճանը, դ–ն՝ միջավայրի մածուցիկության դինամիկ գործակիցը։ Բ․ շ–ման տեսական արդյունքները մեծ ճըշ– տությամբ համընկնում են փորձնական տվյալներին։ Բ․ շ–ման տեսությունը կա– րևոր դեր է խաղացել վիճակագրական մե– խանիկայի հիմնավորման համար։ Բ․ շ․ ունի նաև գործնական նշանակություն, սահմանափակում է չափիչ սարքերի ճըշ– տությունը (օրինակ, հայելային գալվա– նամետրի ցուցմունքների ճշգրտության սահմանը որոշվում է օդի մոլեկուլներով ռմբակոծվող հայելու տատանման աստի– ճանով), բացատրում է էլեկտրական շըղ– թաներում «աղմուկ» առաջացնող էլեկ– տրոնների պատահական շարժումը, դի– էլեկտրիկական կորուստները դիէլեկտ– րիկներում, իոնների պատահական շար– ժումը էլեկտրոլիտներում։ Գրկ․ Эйнштейн А․, Смолухов- с к и Ց М․, Броуновское движение, пер․ с нем․, М․–Л․, 1936; Фейнман Р․, Лейтон Р․, Сэндс М․, Фейнманов- ские лекции по физике, пер․ с англ․, т․ 4, М․, 1965․
ԲՐՈՒԳՄԱՆ (Brugman) Կարլ (16․3․1849, Վիսբադեն – 29․6․1919, Լայպցիգ), գեր– մանացի լեզվաբան–հնդեվրռպագետ, երիտքերականների լեզվաբանական դըպ– րոցի հիմնադիրներից։ Լայպցիգի համալ– սարանի պրոֆեսոր (1882-ից)։ Մովորել է Հալլեի և Լայպցիգի համալսարաններում։ Բ–ի գլխավոր աշխատությունն է «Հընդ– եվրոպական լեզուների համեմատական քերականության ուրվագիծ»-ը , (հ․ 1–2, 1886–93), որտեղ տրվում է հնդեվրոպա– կան լեզուների համեմատական քերակա– նության երկրորդ (Բոպպի գրքից հետո) ընդհանուր շարադրանքը, ուր ամփոփ– ված են այդ բնագավառում ձեռք բերված հիմնական արդյունքները։ Ի տարբերու– թյուն Բոպպի, որը հայերենը իրանական լեզու էր համարում, Բ․, Հյուբշմանի եզ– րակացությունների վրա հենվելով, այն քննում է որպես հնդեվրոպական լեզու– ների անկախ ճյուղ։ Բ․ մեծ դեր է խաղա– ցել այդ տեսակետի ընդհանուր ճանաչում գտնելու գործում։ Նրա աշխատություննե–