Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Շղթայակապ» կամուրջը (1839–49, ինժ․ Ու․ Տ․ և Ա․ Կլարկ, քանդակագործ4 6ա․ Մարշալկո, Բուդապեշտի ամենահին և Եվրոպայի առաջին կախովի կամուրջը) Բուդապեշտ․ պառլամենտի շենքը (1884– 1904, Տ․ Շտայնդլ) որոնք համախմբված են Հայկական ակում– բի (հիմնադիրներ՝ Հ․ Ռշտունի, Հովսեփ Պուշլիկ, Դոմոնկոշ Կորբուլի, Անահիա Գըյըճյան) շուրջը։ 1967-ից ակումբը գոր– ծում է Հունգարա–սովետական բարեկա– մության ընկերությանն առընթեր։ 1968-ի մայիսին P-ում տեղի ունեցան հայ մշա– կույթի օրեր, բացվեց հայ ժողովրդի պատ– մությանն ու մշակույթին նվիրված ցուցա– հանդես։ Ի պատիվ այն հայերի, որոնք ծառայու– թյուններ են մատուցել Հունգարիային U հունգար ժողովրդին, P-ի փողոցներից կոչվել են նրանց անունով՝ Ապետիքի, Ցեցի, Բոգդանֆիի, էրնե Կիշի, Վիլմոշ Լազարի, Գյուվերի, ինչպես նաև Հայկա– կան փողոց (տես նաև Հունգարիս։, Հա– յերը Հունգարիայում մասը)։

ԲՈՒԴԴԱ, տես Բուդդայականություն հոդ– վածը։

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, բուդդայական պաշտամունքային գեղարվեստական հու– շարձաններ․ ստեղծվել են տակավին վաղ անցյալում (տես Բուդդայականություն)։ Հնագույն նմուշները Հնդկաստանում են, Բուդդայի գլուխ, կրաքար (մոտ III –V դդ․, Գանդ– j հարա, Վիկտո– րիայի և Ալբերտի թանգարան, Լոն– ; դոն) ուր կազմավորվել են բուդդայական պատ– կերագրության ավանդույթները, սիմվո– լիկ պատկերացումներն ու կերպարները, կառույցների հիմնական տիպերը՝ ժայռա– փոր տաճարները (ճարտ․, քանդակագոր– ծության և գեղանկարչության յուրօրինակ համադրումով), ինչպես և ստուպաները, որոնց տարատեսակները (պագոդա, դա– գորա են) լայն տարածում են գտել այլ երկրներում։ Չինաստանում, ճապոնիա– յում, Կորեայում ստեղծվել են փայտյա տաճարների բազմազան տիպեր, զարգա– ցել է բուդդայական սյուժեներով մոնու– մենտալ և հաստոցային գեղանկարչու– թյունը։ Բուդդայականության հետ են կապ– ված Ինդոնեգիայի և Կամբոջայի քարե վիթխարի սրբավայրերն ու տաճարային անսամբլները, Հնդկաստանի, Բիրմայի, Նեպալի մենաստանների համալիրները, Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիայի լա– մայական մենաստանների անսամբլները։ Բուդդայականության վաղ շրջանում Բուդ– դայի փոխարեն պատկերվել են տիեզերա– ծնության հետ կապված հին հնդկական խորհրդանիշներ՝ անիվ, եղնիկ, առյուծ, սրբազան ծառ։ Բուդդան, որպես մարդ, պատկերվել է միայն մ․ թ․ սկզբներից Գանդհարայի և Մաթհուրի (Հնդկաստան) արվեստում, ապա տարածում գտել ուրիշ երկրներում։

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կրոնա–փիլի– սոփայական ուսմունք, որը ծագել է Հնդկաստանում մ․ թ․ ա․ VI–V դարերում և հետագա զարգացման ընթացքում դար– ձել համաշխարհային երեք կրոններից մե– կը։ Բ–յան դավանանքը հիմնականում շարադրված է «սուրբ» գրքում (կանոն), որը բաժանվում է երեք մասի՝ «Վինայա», «Սուտտա», «Աբիդամմա»։ Ըստ ավանդու– թյան, այդ կրոնի հիմնադիրը Սուտխոդան Գաուտամա արքայազնն է, որը իբր վեց տարի ապրել է մենության մեջ և նրան հայտնի է դարձել «չորս ազնիվ ճշմարտու– թյունների» մասին ուսմունքը՝ մարդկանց փրկելու և նիրվանային հասնելու ուղինե– րը։ Նա սկսել է քարոզել այդ ուսմունքը և համարվել Բուդդա՝ «լուսավորված», «պայծառության հասած», իսկ մահվանից հետո աստվածացվել Բուդդա Շակեյ (Սա– քեյ) Մունի անունով։ Բ–յան ծագումը կապված է Հնդկաստանում ստրկատիրու– թյան զարգացման և միասնական պետու– թյան ստեղծման հետ, երբ քայքայվում էին նախկին ցեղային կապերը, թուլա– նում էին ցեղային կրոնները, այդ թվում և բրահմայականությունը։ Սկզբում Բ․ եղել է բրահմայականության աղանդներից մե– կը, հետագայում ստացել է ինքնուրույն ուսմունքի ու կրոնի նշանակություն։ Մաու– րենների դինաստիայի օրոք (մ․ թ․ ա․ IV դ․) P․ Հնդկաստանում դարձել է իշխող, իսկ Աշոկա կայսրը (273–232 մ․ թ․ ա․) նրան տվել է պետական կրոնի նշանակու– թյուն և նպաստել նրա տարածմանը այլ երկրներում՝ ընդհուպ մինչե Սիջին Ասիա և Սիբիր։ Մ․ թ․ ա․ III դարից մինչե մ․ թ․ I հազարամյակի կեսերը Բ․ ընդունվել է Ինդոնեզիայում, Հնդկաստանում, մ․ թ․ I դարից սկսած թափանցել Չինաստան, Տիբեթ, IV–VI դդ․՝ Կորեա, ճապոնիա, XVI–XVII դդ․՝ Սոնղոլիա, XVIII դ․՝ Բուր– յաթիա։ Հվ–արլ․ երկրներում հաստատվել է Բ–յան հինայան ուղղությունը՝ հվ․ Բ․ անվամբ, հս–ում՝ մահայան, հս․ Բ․ ան– վամբ։ Հնդկաստանում Բ–յան ծաղկումը տեել է մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսից մինչե մ․ թ․ I հազարամյակի սկիզբը, որից և սկսվում է հինդուիզմի զարգացումը։ Բ–յան յուրահատկությունը նրա պրակտիկ ուղղվածությունն է։ Հանդես գալով ընդ– դեմ բրահմայականության՝ այն մերժեց ոչ միայն կրոնական կյանքի արտաքին ձեերը և հատկապես ծիսակատարություն– ները, այլե բրահմայականությանը բնորոշ վերացական մտահայեցողական դրույթ– ները, դասային սահմանափակումները ե, որպես կենտրոնական պրոբլեմ, առաջ քաշեց անհատի կեցությունը և «փրկու– թյունը»։ Բ–յան հիմնական բովանդակու– թյունը «փրկման» կամ «ազատության» գաղափարն է՝ շարադրված «չորս ազնիվ ճշմարտությունների» մասին ուսմունքում։ Այդ ուսմունքի համաձայն, կյանքը տառա– պանք է և դրա պատճառը մարդկանց ցանկություններն ու կրքերն են։ Տառա– պանքներից կարելի է փրկվել՝ իր մեջ խեղդելով ցանկությունները և կիրքը, հետեելով նիրվանա տանող փրկության ուղուն։ Կեցությունը տառապանք է։ Մա– հը ողբերգություն չէ և ոչ էլ ազատություն, այլ փոխարկումն է նոր կյանքի ե, հետնա– բար, նոր տառապանքների, որովհետև աշխարհում ամեն բան, այդ թվում և մար– դը, հոգեկան սկզբի՝ «դխարմաների» հա– մակցությունների անվերջ փոփոխություն– ների ու տրոհման արդյունք է։ «Դխար– մաների» քայքայումը տանում է դեպի մահ, որից հետո դրանցից կազմված նոր համակցությունը սկիզբ է դնում նոր կյանքի։ Նոր ծնված օրգանիզմը կապված է իր մահացած նախորդի հետ, քանի որ «դխարմաների» գումարը միշտ մնում է անփոփոխ, փոխվում է միայն դրանց հա– մակցությունը։ Ուստի, յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլե իր նախորդի արարքի համար։ Բ–յան բարոյականության հիմնական պա– հանջը ներքին «ինքնակատարելագործու– մըն» ու «ինքնախորասուզումն» է, հոգե– կան և մարմնական զանազան պահանջ–