Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մալսարանը (1685-ից), պոլիտեխնիկա– կան, բժշկական, տնտեսագիտական և այլ ինստ–ներ, Ֆ․ Լիստի անվ․ երաժշտական ակադեմիան, գրադարաններ, թանգարան– ներ, թատրոններ։ Բ․ Դանուբ գետի օգտա– գործումը վերահսկող ու կարգավորող միջազգային կազմակերպության՝ Դանուբ– յան հանձնաժողովի նստավայրն է։ Պատմական տեղեկանք։ ՏնումtP-ի տերիտորիայում բնակվում էին կելտերը։ I –IV դդ․ այստեղ եղել է հռոմեական Աք– վինկում գաղութը, իսկ հունգարացիների նվաճելու ժամանակ (մոտ 895)՝ սլավոնա– կան բնակավայրեր, որոնցից XIII դ․ առա– ջացան Բուդա եՊեշտ քաղաքները։ 1350-ից Բուղան դարձավ հունգ․ թագավորների ոստանը։ 1541–1686-ին Բուղան և Պեշտը գտնվում էին թուրքերի, իսկ XVIII դ․ սկզբից՝ Հաբսբուրգների տիրապետու– թյան տակ։ 1872-ին նրանք միավորվեցին մեկ քաղաքի՝ Բուդապեշտի մեջ։ 1919-ին P․ Հունգարական Սովետական Հանրա– պետության մայրաքաղաքն էր։ 1944-ի մարտին այն գրավեցին գերմանա–ֆաշիս– տակտն զորքերը։ Ազատագրվեց 1945-ի փետր․ 13-ին, սովետական բանակի կող– մից։ ճարտարապետությունը։ Դանուբը P․ բաժանում է երկու մասի (Բուդա և Պեշտ)։ Աջափնյա բլրոտ Բուղայում, Դելերտ բար– ձունքին է Ազատագրության հուշարձա– նը (1947)։ Բ–ի երկու մասերը միացված են 8 կամրջով։ Բուղայի ճարտ․ հուշարձան– ներից են Աքվինկումի XIII–XVII դդ․ ամ– րոցի պատերը և աշտարակների մնացորդ– ները, գոթական բնակելի տներն (XIV դ․) ու Աստվածամոր եկեղեցին (XIII–XV դդ․), Ս․ Աննայի եկեղեցին (1740–62, բարոկ– կո)։ Հայերը Բուդապեշտում։ Հայերի՝ Բ–ում հաստատվելու մասին ստույգ տեղեկու– թյուններ չկան։ Հավանաբար Թեոդորոս P Կիլիկեցի կաթողիկոսի 1388-ի օգոստ․ 18-ի կոնդակում հիշատակվող Պտինը (որը ենթակա էր Լվովի նորաստեղծ հայկ․ թեմին) Բուղան է, քանի որ հայկ․ աղ– բյուրներում Բուղան հիշվում է նաև Պուտին ձեով։ XV դ․ հայերի առկայությունը Բ–ում այլես անվիճելի է։ 1415-ին հիշվում է էորմեն (հայ) Մարտինը, 1462-ին՝ դատա– վոր էորմեն Իշտվանը։ XVII դ․ Բուղայում գործել է Ապետիք Պետրոս դիվանագետը։ Փոքրաթիվ լինելով հանդերձ՝ Բ–ի հայերը մասնակցել են Հունգարիայի և Բ–ի քաղ․ կյանքին, մարտնչել երկիրը օսմանյան լծից ազատագրելու համար (հայտնի է Գաբրիել Թոքաթեցին կամ էորման Գա– բորը, որը 1686-ին հայերեն ծածկագրով Բուդայից կարեոր ռազմ, տեղեկություն– ներ է հաղորդել Բադենի կուրֆյուրստ Հերմանին)։ 1848–49-ին, հունգարական բուրժ․ հեղափոխության օրերին, Բ–ի հա– յերը եղել են առաջավոր դիրքերում (հայտ– նի են գեներալներ Ցանոշ Ցեցը, էրնե Կի2Ը» Վիլմոշ Լազարը, Իշտվան Գորո– վելը կամ Ստեփան Կորովեն, բժիշկ Ստե– փան Մալին, Տիվադատ Նովակը, Մարտի– նոս Չաուշը և ուրիշներ)։ XIX դ․ վերջերին P-ի քաղաքագլուխ է ընտրվել վիրաբույժ, հիգիենիստ և մեխանիկ Ադեոդատ Պոտա– նիուշ–Աբրահամը (այժմ նրա անվամբ մրցանակ է սահմանված Հունգարիայում աչքի ընկնող գյուտարարներին պարգե– վատրելու համար), քաղաքի գլխավոր բժիշկ է եղել Գրիգոր Բադրուպանյանը՝ Բ–ի պատվաստի ինստ–ի տնօրենը։ Բ–ում են ստեղծագործել նշանավոր թատերա– գիր Գերգեյ Չիքին (Գրիգոր Չիքիյան), պետ․ գործիչ, պատմաբան և լրագրող Անտոն Մոլնարը, լեզվաբան, գրող և քաղաքագետ Մորից Լուքաչին, հայագետ և բանաստեղծ Ղուկաս Բադրուպանյանը։ XX դ․ սկզբին Բ–ում հաշվվում էր շուրջ 1000 հայ, որոնք զբաղվում էին հիմնա– կանում գորգավաճառությամբ, երկաթա– գործությամբ, ատաղձագործությամբ, եղել են մտավորականներ և ուսանողներ։ 1915-ի եղեռնից, ապա Տրանսիլվանիան Ռումինիային միանալուց հետո բա– վական թվով հայեր հաստատվեցին Բ–ում։ Հայերի ազգային կյանքը կազմակերպե– լու նպատակով 1919-ի հունվ․ 5-ին հիմնը– Բուդապեշա․ Աստվածամոր (հետագայում Մատյաշի) եկեղե– ցին (XIII- XV դդ․) վել է «Մասիս» ընկերությունը (հրատա– րակել է «Նոր դար» ամսաթերթը)։ 1920-ին կազմվել է «Հունգարիո հայ միությունը»։ Բ–ում ապրում են (1976) 250–300 հայ, Բուդապեշտ․ ընդհանուր տեսարան