ների արհամարհումն ու «խեղդումը», որի շնորհիվ, մի շարք վերածնումների ընթաց– քում, իբր կարելի է հասնել հավիտենա– կան ու բացարձակ անդորրի, երանելի վիճակի, նիրվանային ե, ըստ էության, միանալ Բուդդային։ Իtտարբերություն քրիստոնեության և մահմեդականության P-ում չկա արարիչ աստծո և փրկչի գաղա– փարը։ Աստված, որպես բարձրագույն էություն, հավասար է նիրվանային հասած մարդկանց՝ բուդդաներին։ P․ ընդունում է նաև բոդիսատների՝ որպես վերածնու– թյան պրոցեսը հաղթահարած, բայց դեոես նիրվանային չհասած էակների գոյությու– նը։ Իր հետագա զարգացման ընթացքում P-ում աստիճանաբար առաջացել է բուդ– դաների և տարբեր բոդիսատների պաշ– տամունք։ Ձևավորվել են ծեսեր և ժամեր– գություններ, իսկ P-յան ծագումից ան– միջապես հետո հիմնադրված սանգխնե– րը՝ վանական համայնքները, ժամանակի ընթացքում վերածվել են կրոնական յու– րահատուկ կազմակերպությունների։tP․ միատարր հոսանք չէ, մի շարք աղանդնե– րից ու հոսանքներից բացի գոյություն ունեն բուդդայական երկու խոշոր ուղղու– թյուններ՝ հինայան՝ «փրկության նեղ ուղի», որը հնարավորություն է տալիս փրկվելու միայն վանականներին, և մա– հայան՝ «փրկության լայն ուղի», որը նիրվանային հասնելու ուղի է ցույց տալիս յուրաքանչյուր մարդու։ Մահայան ուղղու– թյան տարատեսակներից է Լամայականու– թյունը։ P․ էական ազդեցություն է թողել հասարակական կյանքի բոլոր ոլորտնե– րի վրա։ P․ նպաստել է այն սինկրետիկ կուլտուրայի ստեղծմանը, որի հանրագու– մարը կազմում է, այսպես ասած, բուդդա– յական կուլտուրան (ճարտ․, քանդակա– գործություն, գրականություն, բուդդայա– կան գիտություն են), և որը առավել մեծ նշանակություն է ունեցել վաղ միջնադա– րում։ P-յան սոցիալական դերը որոշվում է նրա հիմնական դոգմաներով։ Որպես կենտրոնական սկզբունք, առաջադրելով «ազատագրման» անհրաժեշտությունը, P․ դա հանգեցնում է մարդկանց անձնականի և հոգեկանի ազատագրման պրոբլեմին, ըստ էության աղճատում մարդկանց և իրականության կապը, նրանց հեռու պա– հելով սոցիալական պահանջների ու վե– րափոխումների անհրաժեշտությունից։ XX դ․ 60-ական թթ․ P-յան հինայան ուղ– ղության հավատացյալները կազմել են Բիրմայի, Լաոսի, Կամբոջայի, Թաիլանդի բնակչության մոտավորապես 90%-ը։ Մա– հայան հետնորդներ ունի Չինաստանում (բնակչության մոտ 17%-ը), ճապոնիա– յում (մոտ 50%-ը), Կորեայում, Նեպալում։ Բուդդայականներ կան Բանգլադեշում, Հնդկաստանում, ԱՄՆ–ում։ Որոշ լամայա– կաններ կան ԱԺՀ–ում և ՍՍՀՄ–ի Բուրյա– թական, Կալմիկական, Տուվայի ԻՍՍՀ–նե– րում։ Բուդդայական համայնքը ՍՍՀՄ–ում ղեկավարում է ՍՍՀՄ բուդդայականների հոգևոր վարչությունը։ 1950-ին, բուդդա– յականների միջազգային կոնգրեսում (Ցեյ– լոն), ստեղծվել է Բուդդայականների հա– մաշխարհային եղբայրություն։ ԲՈհԴՅՈՆՆԻ Սեմյոն Միխայլովիչ [25․4․ 1883, Կոզյուրին խուտոր (այժմ՝ Ռոստո– վի մարզում) – 26․10․1973, Մոսկվա, թաղ– Ս․ Մ․ Բուդյոննի ված է Կրեմլի պատի տակ], սովետական ռազմական գործիչ, Սովետական Միության մարշալ (1935), Սովետական Միության եռակի հերոս (1958, 1963, 1968)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մասնակցել է ռուս–ճա– պոնական պատերազմին, առաջին հա– մաշխարհային պատերազմի ժամանակ դարձել Գեորգիևյան խաչի լրիվ ասպետ։ Բ․ քաղաքացիական պատերազմի (1918– 1920) հերոս էր․ եղել է զինվորական ջո– կատի և միավորումների, ապա Առաջին հեծյալ բանակի հրամանատար, աչքի ընկել անձնական խիզախությամբ և ռազ– մական հմտությամբ։ Բ․ կարմիր բանակի ակտիվ կազմակերպիչներից էր։ 1932-ին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան։ Որպես Հարավ–Արևմտյան (հուլիս–սեպտեմբեր, 1941), Հյուսիսա– յին–Կովկասյան (մայիս–սեպտեմբեր, 1942) ռազմաճակատների, ապա սովետա– կան հեծելազորային զորքերի հրամանա– տար, մասնակցել է Հայրենական մեծ պա– տերազմին (1941–45)։ Ետպատերազմյան տարիներին ղեկավար աշխատանք է վա– րել ՍՍՀՄ պաշտպանության, այնուհետև գյուղատնտեսության մինիստրություննե– րում։ Բազմիցս ընտրվել է ՍՍՀՄ պետ․, կառավարական և կուսակցական ղեկա– վար մարմիններում։ Պարգևատրվել է Լենինի 8, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 1-ին աստիճանի և մի շարք պատվո,շքա– նշաններով ու մեդալներով։ Նրա անունով է կոչվել կապի ռազմ, ակադեմիան, իսկ Ստավրոպոլի երկրամասի Պրիկումսկի շրջանն ու Պրիկումսկ քաղաքը համապա– տասխանաբար վերանվանվել են Բուդ– յոնովսկի շրջան և Բուդյոնովսկ։ Գրել է «Անցած ուղի» (հ․ 1–3, 1959–73) եռա– հատոր հիշողությունները։
ԲՈՒԴՅՈՆՈՎՅԱՆ ՁԻ, հեծկան ձիերի ցեղ։ Ստացվել է 1921–48-ին, Ռոստովի մարզի ձիաբուծարաններում՝ Ս․ Մ․ Բուդյոննու ղեկավարությամբ։ Որպես ելակետային ցեղեր օգտագործվել են Դոնի, սևծովյան տեղական և զտարյուն հեծկան ձիերը։ Բուդյոնովյան ձի Բ․ ձ–երը խոշոր են, ունեն համաչափ մարմ– նակազմ, ոսկեշիկագույն են, գորշ և աշխետ։ Բուծվում է Ռոստովի մարզի ձիա– բուծարանում։
ԲՈՒԴՈՒՂՅԱՆ Արտաշես Հովհաննեսի (20․12․1864, Ախալցխա – 10․4․1915, Թիֆ– լիս), հայ բժիշկ։ 1890-ին ավարտել է Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Պետերբուրգում աշխատել է որպես վեներոլոգ և մանկաբույժ–կլինի– ցիստ։ Զբաղվել է կենցաղի, անձնական հիգիենայի, ֆիզիկական դաստիարակու– թյան հարցերով և բժշկա՜սանիտարական գիտելիքների տարածմամբ։ Իր միջոցնե– րով Ախալցխայում բացել է դպրոց, հոգա– ցել մի քանի հայ երիտասարդների ուս– ման ծախսերը։ P-ի բժշկական գիտահան– րամատչելի կարեոր աշխատություններից են՝ «Ի՞նչ է սիֆիլիսը» (1891), «Կինը և տղամարդը» (1902), «Նվեր հայ դպրոցա– կանին» (1906), «Առողջապահության կա– նոններ աշակերտուհիների համար» (1908)։ Իր «Ութժամյա բանվորական օր» (1906) աշխատությունում շոշափել է նաև սոցիա– լական անհավասարության վերացման հարցը։ Վ․ Մարւռիրոսյան Բուենոս Այրես, պառլամենտի շենքը
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ (Buenos Aires), Արգեն– տինայի մայրաքաղաքը, երկրի տնտեսա– կան, քաղաքական և մշակութային գլխա– վոր կենտրոնը։ 3,5 մլն բն․, արվարձան– ներով՝ 9,07 մլն (1973)։ Գտնվում է Լա Պլատա ծոցի ավփն։ Կազմում է վարչական ինքնուրույն միավոր՝ ֆեդերալ մայրա– քաղաքի օկրուգը։ P․ երկրի երկաթուղիների, ավտո– խճուղիների, գետային և օդային տրանս– պորտի կարևոր հանգույցն է, Լատինական Ամերիկայի խոշորագույն ծովային նավա– հանգիստներից մեկը։ Այստեղով է կա– տարվում Արգենտինայի ներմուծման 85 և արտամուծման 40%-ը։ Արտահանում է միս, բուրդ, հացահատիկ, ներմու– ծում արդյունաբերական սարքավորում– ներ, երկաթի հանքանյութ, քարածուխ,