կով, Գ․ կ ին կից կառուցվում է գազգոլ– դերային կայան (աես Գազգոչղեր)։
ԳԱԶԱԲԵՏՈՆ, տես Բջջավոր բեւոոն։
ԳԱԶԱԲՈՑԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիական պրո– ցեսների ամբողջություն։ Կատարվում է եռակցման այրիչների գազերի բոցով։ Գ․ մ․ են՝ գազային եռակցումը, գազամամչա– յին եռակցումը, պողպատի թթվածնային կարումը, պողպատի, կարծր համաձուլ– վածքների և տարբեր գունավոր մետաղ– ների մակահալումը, զոդումը (առանձնա– պես պղնձի և արծաթի զոդանյութերով), մետաղների ջերմամշակումը (մխում, թըր– ծաթողում են), առարկաների մետաղապա– տումը փոշեցրման միջոցով են։ Գ․ մ–ման շատ պրոցեսներ ավտոմատացված են։
ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐ, պինդ և հեղուկ վա– ռելիքի ջերմային մշակման միջոցով այր– վող գազ ստանալու ապարատ։ Գ–ի մեջ N առը գազի ս տ ա ց ւ) ա ն ուղղակի պրոցեսի գազագեներատոր․ /․ լցման հարմարանք, 2․ հորան, 3․ ջրաշապիկ, 4․ կրակացանց, 5․ գոգնոց, 6․ հիդրավլիկա– կան փակաղակ առաջացնող շրով թաս, 7․ դուրս թափող դանակ, 8․ մոխիր հեռացնող կոնվեյեր, 9․ փչման տուփ լցված վառելիքը փչահարվում է օդով կամ ջրային գոլորշիներով։ Քիմիական բարդ ռեակցիաների հետևանքով տեղի է ունե– նում վառելիքի գազացում և առաջանում է գեներատորային գազ։ Ի տարբերություն հնոցների, Գ–ում այրման ենթարկվում են վառելիքի ավելի հաստ շերտերը, իսկ օդը տրվում է լրիվ այրման համար անհրա– ժեշտ քանակությունից պակաս չափով։ Գ․ ջերմամեկուսացված ուղղաձիգ հորան է (նկ․), որի վերևի մասից լցվում է վառե– լիքը, իսկ ներքևից մատուցվում է օդը կամ ջրային գոլորշիները։ Վառելիքի շերտը հաջորդաբար անցնում է գազագոյացման բոլոր փուլերով, իսկ նրա մեջ պարու– նակվող անօրգանական միացությունները (մոխիրը) հեռացվում են կրակավանդա– կից։ Գեներատորային գազի այրման ջեր– մությունը տատանվում է 3,5–13,4 Մջ/մ3 (900–3200 կկաչ/մ3)։ Գ–ներն ըստ նշա– նակության լինում Են ստացիոնար և տրանսպորտային։ Այժմ ՍՍՀՄ–ում բնա– կան գազի լայն տարածման հետևանքով գեներատորային գազի օգտագործումը խիստ սահմանափակված է։ Ռ․ Իարւսզյան
ԳԱԶԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼ, ավտոմոբիլ, որի շարժիչն աշխատում է շասսիի վրա մոնտաժված գազագեներատո– րից ստացվող գազով։ Որպես վառելիք օգտագործվում են ամուր ծառատեսակնե– րի 20–25% խոնավությամբ կոճղիկներ կամ գորշ ածուխ, ինչպես նաև փայտա– ծուխ, տորֆ ևն։ Գ․ ա–ները շահագործվում են հեղուկ վառելիքի արտադրության վայ– րից հեռու գտնվող շրջաններում։ Գազա– գեներատորային տեղակայանքի (գազա– գեներատոր, մաքրող–հովացնող և գազա– խառնիչ սարքեր) մեծ զանգվածը (մոտ 350 կգ) նվազեցնում է Գ․ ա–ի օգտակար բեռնունակությունը։ ՄՄՀՄ–ում Գ․ ա–ների (ԶԻՄ–13) սերիական թողարկումը սկսվել է 1938-ին։ ԶԻԼ–164 ավտոմոբիլի հիման վրա ստեղծված Գ․ ա․ (բեռնունակությու– նը՝ 3500 կգ, շարժիչի հզորությունը՝ 47 կվտ) 100 կմ վազքի համար ծախսում է կեչու 25% խոնավությամբ, 100–140 կգ կշռով կոճղիկներ։ Գրկ․ Токарев Г․ Г․, Газогенератор– ные автомобили, М․, 1955․
ԳԱԶԱԶՅԱՆ Պատրիկ Հովհաննեսի [1913, Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա) – 19․10․1941], սովետական օդաչու, ավագ լեյտենանտ։ 1925-ին տեղափոխվել է Մո– վետական Հայաստան։ 1934-ին ավարտել է Բաքվի օդաչուական դպրոցը։ 1941-ի հունիսից մասնակցել է Բելոռուսիայում և Ուկրաինայում մղված պաշտպանական մարտերին։ Եղել է ռմբակոծիչ էսկադրի– լիայի հրամանատար։ 1941-ի հուլիսի 4-ին Գ–ի ինքնաթիռների օղակը հաջող մարտ է մղել գերմ․ 15–18 ինքնաթիռների դեմ, իսկ Գ․ վայրէջք է կատարել վառվող ինք– նաթիռով և միացել իր գնդի մարտիկնե– րին։ Այդ խիզախության համար 1941-ի հուլիսի 8-ին Գ․ և նրա ընկերները պար– գևատրվեցին Մարտական կարմիր դրո– շի շքանշանով։ Գ․ կատարել է 141 մար– տական թռիչք։ Զոհվել է օդային մարտում։ Ե․ Խաչերսն ԳԱԶՍ ՄԱՄԼԱՅԻՆ ԵՌԱԿՑՈՒՄ, եռակցման պրոցես, որի դեպքում միացվող մետաղե մասերը ծայրակցվում են, տաքացվում բազմաբոցային այրիչներով և սեղմվում հիդրավլիկական հարմարանքներով։ Որ– պես վառելանյութ օգտագործվում է ացե– տիլենը։ Գ․ ե–ով ծայրակցվում են, օրինակ, երկաթուղու ռելսերը, խողովակաշարե– րը։ Գ․ ե․ հաճախ փոխարինվում է կոն– տակտային էլեկտրաեռակցմամբ։
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, գազային վառհ լիքի կազմակերպված մատուցումն ու բաշ խումը ժողովրդական տնտեսության կա րիքների համար։ Գ–ման համար օգ– տագործվում են բնական և արհեստական (պինդ և հեղուկ վառելիքի վերամշակու– մից ստացվող) գազերը, ինչպես նաև նավ– թային գազերի վերամշակումից ստացվող հեղուկ գազերը։ Բնական գազի խոշոր սպառողներն են արդյունաբերության զա– նազան ճյուղերը (մեքենաշինություն, մե– տալուրգիա, քիմ․ արդյունաբերություն ևն) և ջերմաէլեկտրակայանները։ Զգալի է նաև գազի պահանջը կոմունալ–կենցաղա– յին տնտեսության մեջ։ Քաղաքների ու արդ․ ձեռնարկությունների Գ․ բնական ու արհեստական գազերով իրականաց– վում է գլխավոր գազամուղներով, որոն– ցից գազն ընդունում է տվյալ վայրի վերա– հսկիչ–բաշխիչ կետը։ Գ–ման համակարգե– րը լինում են կենտրոնացված (բաշխում գազի քաղաքային ցանցի միջոցով) և տե– ղային (հեղուկ գազի բաշխում ցիստեռննե– րով կամ բալոններով)։ Հեղուկ գազի փո– խադրման համար օգտագործում են նաև հատուկ նավեր՝ գազատարներ։ Հեղուկ գազով է իրականացվում գլխավոր գազա– մուղից զգալի հեռավորության վրա գըտ– նըվող փոքր քաղաքների ու ավանների, ինչպես նաև ոչ մեծ կոմունալ ձեռնարկու– թյունների ու ցածրահարկ բնակելի շեն– քերի Գ․։ Գ–ման համակարգի մեջ մտնում են նաև խոշոր քաղաքների շրջակայքում կառուցված գազամբարները, որոնք բարձ– րացնում են Գ–ման հուսալիությունը՝ հար– թելով մատուցման ու սպառման անհավա– սարաչափությունը։ Տես նաև Գազաբաշխիչ կայան։ Գրկ․ Стаскевич Н․Л․, Справоч– ное руководство по газоснабжению, Л․, 1960; Кортунов А․ К․, Газовая промышлен– ность СССР, М․, 1967․
ԳԱԶԱՄԱՔՐՈՒՄ, արդյունաբերական գա– զերում պարունակվող վնասակար խառ– նուկների հեռացում։ Մաքրված գազերն օգտագործվում են (գեներատորային գազ, կոքսագազ ևն) կամ նետվում մթնոլորտ (ծխագազեր)։ Գ–ման միջոցով կարելի է նաև արդ․ գազերից արտազատել օգտա– կար խառնուկները (սելեն, թելուր, ինդի– ում ևն)։ Արդ․ գազերի մեջ խառնուկները կարող են գտնվել պինդ (մետալուրգիա– կան բովախառնուրդի բաղադրիչներ, ցե– մենտ, փոշի, մոխիր), հեղուկ (ծծմբային թթու, յուղեր, ձյութ, ջրի կաթիլներ) և գա– զային (ածխածնի մոնօքսիդ, ծծմբային անհիդրիդ, ծծմբաջրածին ևն) վիճակնե– րում։ Պինդ և հեղուկ խառնուկներից Գ․ կատարվում է մեխանիկական և էլեկտրա– կան, իսկ գազային խառնուկներից՝ ֆի– գիկաքիմիական եղանակներով։ Մեխանիկական մաքրման դեպքում գազերից խառնուկների մասնիկ– ների անջատումը կատարվում է ծանրու– թյան կամ իներցիոն ուժերի ազդեցության տակ։ Այս սկզբունքով են աշխատում փո– շեխցերը, շերտափեղկային վանդակները ևն։ Լայնորեն կիրառվում են ցիկլոնները, որոնցում մասնիկներն անջատվում են կենտրոնախույս ուժերի ներգործությամբ։ Մեխանիկական մաքրման մյուս եղանակ– ներն են գազերի զտումը գործվածքային