Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոմենտ։ ժամանակակից բազմաստիճան Դ․ տ–ների արդյունավետ օ․ գ․ գ․ հասնում է մինչե 0,92–0,94։

ԳԱԶԱՅՐԻՉ, այրվող գազի և օդի (թթված– նի) խառնման ու այրման (կայուն բոցով) սարք։ Հայտնագործել է գերմանացի քի– միկոս Ռ․ Բունզենը 1855-ին։ Կան դիֆու– զիոն, ներարկիչ, խառնման, համակցված և գազատուրբինային Դ–ներ։ Գ–ին տրվող գազի ճնշման մեծությունից կախված Գ–նե– րը լինում են՝ ցածր (մինչև 0,05 կԳ/սմ2), միջին (0,05–3,0 կԳ/սմ*) և բարձր (3,0 կԳ/սմ2) ճնշման։ Դիֆուզիոն Գ–նե– րում գազը և օդը առանձին–առանձին տըր– վում են այրման խուց, որտեղ էլ նրանք խառնվում են (դիֆուզիոն ուժեր ներ– գործությամբ) և այրվում։ Խառնման պրո– ցեսի անկատարելության պատճառով այ– րումն ուղեկցվում է քիմ․ թերայրմամբ։ Ներարկիչ գազայրիչի սխեման․ /․ օդի կարգավորիչ, 2․ գազի փողրակ, 3․ կոնֆուզոր, 4․ խառնարան, 5․ դիֆուզոր, 6․ կցաիւողովակ, 7․ բովանցք Կիրառվում են ապակեհալման, մարտեն– յան և այլ վառարաններում։ Ներար– կիչ Գ–ներում (նկ․) օդը այրիչ է ներ– ծծվում գազի շիթի էներգիայի հաշվին, որտեղ էլ կատարվում է գազի և օդի խառ– նումը։ Լինում են գազի ցածր, միշին և բարձր ճնշման Գ–ներ։ Լւսյն կիրառություն են գտել (մարզասրահների, ջերմոցների տաքացում, ներկված գործվածքների, թղթի չորացում ևն) ինֆրակարմիր ճառագայթ– մամբ ներարկիչ Գ–ները (անբոց այրիչ– ներ)։ Խառնման (կամ օդի հարկա– դրական մատուցմամբ) Գ–ներում այրման համար անհրաժեշտ օդը տրվում է օդափո– խիչի միջոցով։ Աշխատում են միշին և ցածր ճնշման գազով։ Այդ այրիչներն ունեն փոքր արտաքին չափեր, բարձր արտադրողականություն, աշխատում են անաղմուկ։ Կիրառվում են տարբեր տիպի հնոցներում և կարող են կարգավորել գազի ու օդի հարաբերակցությունը։ Տար– բեր վառելիքների համատեղ այրման կամ մեկ վառելիքը մյուսով փոխարինելու դեպքում կիրառվում են համակց– ված՝ գազամազութային և փոշեգազա– յին Գ–ներ։ Ընդլայնվում է գազատար– բինային Գ–ների կիրառությունը, որոնցում օդը տրվում է գազային տուրբի– նի օգնությամբ շարժման մեջ դրվող առանցքային օդափոխիչով։ Կարող են կիրառվել կաթսայատների հնոցներում։ հեռանկարային են ռեկուպերատորների և օդային շերմաօգտագործիչների միշով օդի ինքնամատացմամբ աշխատող բար– ձըր ճնշման Գ–ները։ Ռ․ Ի արաղ յան․

ԳԱԶԱՆԱ (ն․ Կ ա զ ա ն), լի£ հայկական ԱԱՏ–ում, Զանգեզարի լեռնաշղթայի վրա։ Մակերեսը 0,018 կմ2 է, ավազանը՝ 2 կմ2, միշին խորությունը 3,2 մ է, առավելա– գույնը՝ 10 մ։ Ջրի ծավալը 57,5 հզ․ մ3 է, ամառային ջերմաստիճանը՝ 13°C։

ԳԱԶԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԸՆ

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ^ԱԱՏ Գուգարքի շրջանում, անասնապահական տնտեսություն, զբաղ– վում է սև–արծաթափայլ աղվեսների, կզա– քիսների և ճագարների բուծմամբ։ Կազ– մակերպվել է 1940-ին։ Կենդանիների տե– սակներին համապատասխան ունի երեք ֆերմա։ Վանդակները և առանձնարան– ները տեղավորված են մոտ 7 հզ․ հա վրա։ Տնտեսությունում գործում է նաև մորթինե– րի նախամշակման արտադրամասը։ 1973-ին տնտեսությունը ուներ 12 հզ․ սև– արծաթափայլ աղվես, 9 հզ․ կզաքիս և 10 հզ․ ճագար։

ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապա– հության ճյուղ։ Զբաղվում է արժեքավոր մորթատու գազանների (ազնվաքիս, երկ– նագույն բևեռաղվես, սև–արծաթափայլ աղ– վես, սամույր, ճահճակուղբ) բուծմամբ։ Պահվածքը հիմնականում վանդակային է։ Գազանաբուծական արտադրանքի մեջ գերակշռողը և արժեքավորն ազնվաքիսի մորթին է, որի բաժինը 1970-ին միջազգա– յին մորթեղենի առևտրի մեջ կազմում էր 70%։ ՍՄՏՄ–ում Գ․ որպես անասնապա– հության ճյուղ սկսել է զարգանալ 1928– 1929-ին, երբ Արխանգելսկի, Մոսկվայի, Տյումենի և այլ մարզերում կազմակերպ– վեցին մասնագիտացված սովետական տնտեսություններ։ 1970-ին ՍՄ^Մ–ում կար 118 սովետական տնտեսություն, մոտ 200 կոոպերատիվ, կոլտնտեսային և այլ գա– զանաբուծական ֆերմաներ, նույն թվին արտադրվել է 6367,9 հզ․ մորթի՝ 307,4 մլն ռ․ արժեքով։ ԱԱՏՄ վանդակային Գ–յան արտադրանքն առաքվում է արտա– սահման և օգտագործվում երկրի ներսում տարբեր մորթեղեն պատրաստելու հա– մար։ ԱՄ^Մ–ում Գ–յամբ զբաղվում են ծայրագույն հյուսիսում, Կալինինգրադի, Մոսկվայի, Մուրմանսկի, Աախալինի, Ար– խանգելսկի և այլ մարզերում, Բելոռու– սական, Ուկրաինական ԱՄ^-ներում։ ՏՍԱՏ–ում Գ–յամբ սկսել են զբաղվել 1940- ականթթ․։ Կազմակերպված է գազանա– բուծական սովետական տնտեսություն Գուգարքի շրջանում և կուղբաբուծական՝ էջմիածնի շրջանում, որտեղ բուծում են սև–արծաթափայլ աղվես, կզաքիս և կուղբ։

ԳԱԶԱՆՀՅԱՆ ՝՝Հովհաննես (3․4․1870, Եվ– դոկիա– 15․3․1915, Եվդոկիա, Մեծ եղեռ– նի զոհ), հայ լեզվաբան, գրականագետ։ 1889-ին, Տ․ Գասարճյանի հետ, լույս է ընծայել «Գաղտնիք և արվեստ մոգու– թյան», իսկ 1899-ին՝ ^տ․ Աճաոյանի խոր– հըրդով, գրել «Եվդոկիո հայոց գավառա– բարբառը», որը արժանացել է Իզմիր– յան մրցանակի։ Գ․ լայն գործունեու– թյուն է ծավալել հայոց լեզվի դասա– գրքերի հրատարակության գործում՝ ըստ դասընթացների շոշափելով հնչյունաբա– նության, բառագիտության և այլ հար– ցեր։ Ետմահու լույս է տեսել Գ–ի <Պատ– մություն հայ գրականության» (հ․ 1–2, 1970, սկզբից մինչև մեր օրերը) աշխա– տությունը, որտեղ հակիրճ նկարագրել է հայ գրականության անցած ուղին։

ԳԱԶԱՆՆԵՐ, նույնն են, ինչ կաթնասուն– ները։ Երբեմն Գ․ են անվանում միայն գի– շատիչ կաթնասուններին։

ԳԱԶԱՊԱՐՊԻՉ ՍԱՐՔԵՐ, տես Իոնային սարքեր։

ԳԱԶԱՍԻԼԻԿԱՏ, բջշավոր բետոնի տա– րատեսակ, որի կապակցանյութը աղացած, չհանգած կիրն է։

ԳԱԶԱՏՐՈՆ [< գազ և (Էւեկ)տրոն], երկ– էլեկտրոդ իոնային սարք։ Օգտագործվում է որպես չկառավարվող էլեկտրական պար– պումով վենտիլ՝ ռադիոհաղորդիչների փոփոխական էլեկտրական հոսանքի բարձրավոլտ ուղղիչներում։ Գ–ի էլեկտրոդ– ները՝՝ անոդը (պատրաստված նիկելից, պողպատից կամ գրաֆիտից) և օքսիդային կաթոդը (ուղղակի կամ անուղղակի շի– կացմամբ), տեղավորված են իներտ գա– զի, գազերի խառնուրդի կամ սնդիկի գո– լորշիների միջավայրում (նկ․ )։ Գ–ի ուղղող գործողությունը պայմանավորված է նրանով, որ անոդի վրա փոփոխական լարման դրական կիսապարբերության դեպքում անոդի և կաթոդի միջև առաջա– նում է ոչ ինքնուրույն աղեղային պարպում, Սնդիկային հզոր ՎԳ–163 գազատրոն․ /․ տաքացնող օք– սիդային կաթոդ, 2․ կաթոդին միաց– ված ջերմային էկ– րան, 3․ գրաֆիաե անոդ, 4․ գազատ– րոնի բկանցքը՝ լցված սնդիկի կա– թիլներով, 5․ ջեր– մային էկրան որը պահպանվում է շիկացման փոքր լար մամբ (10–30 վ), իսկ բացասական կիսա– պարբերության դեպքում անոդը գտնվում է ուղղվող առավելագույն լարման տակ, և Գ–ում հոսանքը բացակայում է։ Գ–ով ուղղիչներն ունեն բարձր օ․ գ․ գ․ (95– 99%)։ Գ–ները տարբերվում են լցված գազի կամ մետաղի գոլորշիների տեսա– կով, անոդի կառուցվածքով, ուղղվող լար– ման ամպլիտուդով։

ԳԱԶԱՏՈՒՐԲԱԶԱՐՇ, գազատուրբինային շարժիչով աշխատող լոկոմոտիվ։ Գրեթե բոլոր Գ–երն ունեն էլեկտրական փոխանց– մամբ բաց ցիկլով միալիսեռ գազատուր– բինային տեղակայանք (նկ․)։ Գ–ի Բաց ցիկլով աշխ ատող միա– լիսեռ գազա– տուր բինային տեղակայան– քի սխեմա․ /․օդային կոմպ– րեսոր, 2․ գազա– յին տուրբին, 3․ այրման խուց, 4․ մթնոլորտային օդ, 5․ բա– նած գազեր, 6․ վառելիք ուժային տեղակայանքը, բացի գազատուր– բինային շարժիչի կազմի մեջ մտնող գա– զային տուրբինից, կոմպրեսորից, գազա– գեներատորից և այրման խցից, բաղկա– ցած է նաև հաստատուն հոսանքի գեներա– տորից և քարշային էլեկտրաշարժիչնե– րից։ Գ, ունի նաև գործարկիչ (դիզելա–