Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րույր), գալարուն, պարուրվող ճարտարա– պետական մոտիվ, խոյի եղջյուրի նման ոլորուն դրվագ, կենտրոնում’ օղ, հոնիա– կան խոյակի բաղկացուցիչ մասը։ Կիրառ– վում է նաև կորնթական և այլ խոյակների հորինվածքներում (տես Օրդեր ճարտարա– պետական)։ Շինության մասերը կապող ճարտ․ դետալները, ինչպես և քիվերի բարձակները, շքամուտքերի, լուսամուտ– ների հարդարանքները (գլխավորապես ուշ Վերածննդի և բարոկկոյի շրջանի) երբեմն ունենում են Գ–ի ձե։

ԳԱԼԱՐԱԿԾԿՈՒՄ* պերիստալտի– կ ա (հուն․ jteptataXtLK^ – աղիների պա– րունակությունն առաջ մղող ուժ), կենդանի օրգանիզմների մարսողության օրգանների պատերի որդանման, ռիթմիկ կծկումներ, որոնց շնորհիվ առաջ է մղվում օրգանների պարունակությունը։ Գ․ կատարվում է նաե բարձրակարգ կենդանիների և մարդու լեղատար ուղիներում, ինչպես նաև մի– զասեռական համակարգի որոշ բաժիննե– րում (միզածորաններ, ձվատար խողո– վակներ, սերմնածորաններ)։

ԳԱԼԱՐԱՓՈՂ, փողային գործիք։ Տերմինն օգտագործվել է հայկ․ միջնադարյան մա– տենագրության մեջ։ Ենթադրվում է, որ ծագումն ավելի հին է։ Գ․ են կոչվել գա– լարված բնով եղջերյա, փայտյա կամ պղըն– ձյա փողային մի ամբողջ շարք գործիքներ։ Ընդհանուր գծերով համատիպ երաժշտա– կան գործիքներ հնում օգտագործել են նաե ուրիշ ժողովուրդներ։ Գ–ի կատարե– լագործված տարատեսակները այժմ մըտ– նում են սիմֆոնիկ նվագախմբի փայտյա և պղնձյա գործիքների խմբերի մեջ։ Ն․ Թահմիզյան ԳԱԼԱ5, Կալաց, քաղաք և նավահան– գիստ Ռումինիայի արևելքում, Դանուբի ձախ ափին, Դալաց գավառի վարչական և արդյունաբերական կենտրոնը, տրանս– պորտային հանգույց։ 179,2 հզ․ բն․ (1970)։ Զարգացած է գյուղատնտ․ մեքենաշինու– թյունը և սև մետալուրգիան։ Ռումինիայի նավաշինության կենտրոնն է։ Ունի պոլի– տեխնիկական և մանկավարժական ինստ– ներ։ Գ․ առաջին անգամ հիշատակվում է XIV դ․։ Ռումինահայ գաղթավայրերից է։ Հայերն այստեղ հաստատվել են XV դա– րից։ XIX դ․ սկզբին այդտեղ ապրել են 30, 1890-ին՝ 60 ընտանիք հայեր և մոտ 300 արևմտահայ պանդուխտներ։ 1924-ին Գ–ում եղել է 350 տուն հայ բն․։ 1948-ին, Սովետական Հայաստան կատարած հայ– րենադարձությունից հետո, Դ–ում մնացել է ընդամենը 200 հայ։ Գ–ի հայ վաճառա– կանները առևտրական կապեր են ունե– ցել Եվրոպայի և Ասիայի շատ երկրների հետ։ 1919-ին հայերը հիմնել են վաճառա– տներ, քիչ ուշ՝ գործարաններ։ Դ–ի հայկ․ եկեղեցին ավերվել է 1821-ին՝ թուրքերի կողմից։ 1858-ին կառուցվել է Դ–ի այժմյան եկեղեցին։ XIX դ․ վերջին քառորդում քա– ղաքում եղել է հայկ․ դպրոց (փակվել է 1897-ին), իսկ 1925-ին բացվել է նոր դըպ– րոց՝ Սահակ–Մեսրոպյան անունով (մինչև 1948-ը), որտեղ սովորել է 60 աշակերտ։ Գ․ եղել է ռումինահայ գաղութի մշակու– թային կարևոր կենտրոններից։ 1890-ական թթ․ այնտեղ հիմնվել է հայկ․ «Անի» տպա– րանը, հրատարակվել են ռումինահայ առաջին պարբերականները՝ «Հայկական Գալացի հայկական եկեղեցին (1858) տարեցույց»-ները, հայագիտական գրքեր։ XX դ․ սկզբներին այդտեղ հրատարակ– վել են պարբերականներ, գործել են մշա– կութային միություններ, թատերախմբեր։ Դ–ի հայերը մասնակցել են 1877–78-ի ռուս–թուրք․ և առաջին համաշխարհային պատերազմներին, ինչպես նաև Ռումի– նիայի առաջադիմական շարժումներին։ Այժմ Գ–ում ապրում է շուրջ 100 հայ։ Գրկ․ Քոլանջյան Ս․, Ռումինահայ առաջին պարբերականի հրատարակման հար– ցի շուրշը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս․ գիտ․», 1957, №8։ Նույնի, Հայերեն նորահայտ վավերագրեր բալկանյան ժողովուրդների 1821 թ․ ազգային–ազատագրական շարժում– ների մասին, «ԲԵՀ>, 1971, № 3։ Ս․ Քոչանշյան

ԳԱԼԵՃԻԿ, Դալայճըք, ավան Թուր– քիայում, Անկարայից 52 կւէ հյուսիս–արե– վելք։ XX դ․ սկզբին ուներ մոտ 6790 բն․, որից 375-ը՝ հայ։ Հայերն ունեին եկեղեցի (Ս․ Կարապետ) և վարժարան (Լուսինյան)։ Նրանք տեղահանվել են առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։

ԳԱԼԵՀԻԿ, Գար ա–գ ի լ ի ս ե, գյուղ Արևմտյան Հայաստանում։ Մինչև 1920-ը մտնում էր Կարսի մարզի մեջ։ XX դ․ սկզբին ուներ 71 հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ։ Նրանք տեղահանվել են 1920-ին, Հայաստանի վրա քեմալականների հար– ձակման ժամանակ։

ԳԱԼԵՄ&ՅԱՐՅԱՆ Գրիգորիս (15․3․1862, Կ․ Պոլիս – 20․5․1917, Վենետիկ), հայ բանասեր, լեզվաբան, մատենագետ, մա– մուլի պատմաբան։ 1875-ին մեկնել է Վիեննա՝ Մխիթարյանների մոտ ուսումը շարունակելու։ 1880-ին դարձել է նույն միաբանության անդամ։ 1885-ից, որպես ուսուցիչ, աշխատել է միաբանության տար– բեր դպրոցներում։ Դ․ նշանակալից դեր ունի լեզվի պատմության բնագավառում։ «Ոսկեդարյան և ոչ–ոսկեդարյան հայերենի խնդիրը» (1903),«Նորագույն աղբերք Եզըն– կա Կողբացվո» (1909) գործերով ճշգըր– տել է դասական հայերենի տարածական սահմանները, քննել Եզնիկ Կողբացու աշ– խատությունն ու նրա աղբյուրները, վերա– կանգնել «Եղծ աղանդոց»-ի գիտականորեն ճշգրտված բնագիրը։ Դ–ի մատենագիտա– կան գործերից ուշագրավ է «Ցուցակ հա– յերեն ձեռագրաց արքունի մատենադա– րանին ի Մյունխեն» (1892) ձեռնարկը, որը մինչև այսօր մնում ԷՄյունխենի արքա– յական գրադարանի հայերեն ձեռագրերի մասին միակ աղբյուրը։ Գրել է նաև «Պատ– մություն հայ լրագրության, ի սկզբանե մինչև մեր օրերը» (հ․ 1, 1893, ընդգրկում է 1794–1860 թթ․),«Կենսագրություն Մար– գիս արքեպ․ Սարաֆյան և ժամանակին հայ կաթողիկեայք» (1908), «Կենսագրու– թյուններ երկու հայ պատրիարքներու և տասն եպիսկոպոսներու․․․» (1915) աշխա– տությունները։ 1897-ին գերմ–ից թարգմա– նել և հրատարակել է Հենրիխ Դելցերի «Պատմություն հայոց համառոտ» աշխա– տությունը։ Գրկ․ Ակին յան Ն․, Հ․ Գրիգորիս ծ․ վ․ Դալեմքեարյան, «ՀԱ», 1917–18, էջ 113–30։ Ս․ Շւոիկյան,

ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆ Զարուհի, Եվտեր– պ և (18,7․1874, Կ․ Պոլիս – 20․7․1971, Նյու Ցորք), հայ գրող։ Նախնական կրթու– թյունն ստացել է Կ․ Պոլսի Արամյան վար– ժարանում։ Աշխատակցել է Նյու Ցորքում լույս տեսնող «Լրաբեր», «Պայքար», «Հա– յաստանի կոչնակ» թերթերին։ Առաջին բանաստեղծությունը՝ «Հովվուհին», տպա– գրվել է «Բյուզանդիոն» օրաթերթում։ Զ․ Գալեմքյարյան 1936-ին «Թոռնիկիս գիրքը» խորագրով տպագրել է իր ճամփորդական (ԱՄՆ–ից Կ․ Պոլիս) տպավորությունները։ Արձակ գործերից հայտնի են «Կյանքիս ճամբեն» (1952), «Օրեր և դեմքեր» (1965) ժողովա– ծուները։ Երկ․ Նուագք Եւտերպեայ, հ․ 2, Մրմունջք, ԿՊ, 1894։ Հասկաքաղ, Ե․, 1965։ Ս․ Կուրաիկյան․ ԳԱ ԼԵՆ Կլավդիոս, Claudius Galenus (131, Պերգամ – 201, Հռոմ), հռոմեացի բժիշկ և բնագետ, անտիկ բժշկագիտության դա– սական։ Ուսումնասիրել է Պլատոնի և Արիստոտելի բժշկագիտությունը և փիլի– սոփայությունը։ ճանապարհորդել է Ալեք– սանդրիա, Զմյուռնիա, 164-ին տեղափոխ– վել է Հռոմ, դարձել Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը։ Դրել է բժշկ․ և Փիլ․ շուրջ 400 տրակտատ, որոնցից պահպանվել են միայն 100-ը (հիմնականում՝ բժշկ․)։ Դ․ անատոմիան և ֆիզիոլոգիան ուսումնա– սիրել է կենդանիների վրա կատարած Փորձերի միջոցով։ Շարունակել է մշակել Հիպոկրատի հումորալ ուսմունքը, հերքել Արիստոտելի այն կարծիքը, թե ուղեղը գեղձ է։ Դ․ տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի և գանգուղեղային նյար– դերից յոթ զույգի նկարագիրը։ Զբաղվել է մկանաբանությամբ (մեջքի մկաններ), ուսումնասիրել ողնուղեղի ֆիզիոլոգիան, նկարագրել ողնասյունը։ Դ․ վաղածին երեխաների դիակների սրտի փորոքների միջնապատում հայտնաբերել է ձվաձև անցքի գոյությունը, նրանց ձախ սրտում և զարկերակներում արյան բացակայու– թյունը, առաջ քաշել արյան շարժման մա– սին դրույթը։ Ըստ Դ–ի, արյան շրջանառու–