Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ցա․ Ա․ Դալան Ն․ Դ․ Դալանդերյան չո»-ի արտասահմանում առաջին կատա– րողն է)։ Դ–ի կատարմամբ ձայնագրվել են ձայնասկավառակներ («Ֆ․ է․ Բախի կլավիրային կոնցերտները» , «Ռուսական երաժշտություն» են)։ Շ․ Ափոյան


ԳԱ ԼԱՆ Յարոսլավ Ալեքսանդրովիչ [14(27)․7․1902, Դինով (Լեհաստան) – 24․10․1949], ուկրաինացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Մասնակցել է ընդհատակյա հեղափոխական շարժմա– նը, եղել պրոլետարական գրողների «Դոռ– նո» խմբակի կազմակերպիչներից։ Հայրե– նական պատերազմի տարիներին աշխա– տել է ճակատային թերթերի խմբագրու– թյուններում։ Դրել է «էթենհայմցի Դոն Կիխոտը» (1926–27), «99%» (1930), «Բե– ռը» (1930), «Ոսկե արծվի ներքո» (1947) պիեսները։ 1952-ին, պամֆլետների ժո– ղովածուի համար Դ–ին ետմահու շնորհ– վել է ՍՍՀՄ պետ․ մրցանակ։ Զոհվել է ուկրաինացի բուրժ․ նացիոնալիստի ձեռ– քով։ Դ–ի երկերը տոգորված են խոր հայրենասիրությամբ։

ԴԱԼԱՆ ԴԵք ՏԱՆ Նիկոլ Դասպարի (7․9, 1881, Ակն – 2․3․1944, Թեհրան), հայ կոմպոզիտոր։ 1900–03-ին սովորել է էջ– միածնի Դևորգյան ճեմարանում։ Երգե– ցողություն է դասավանդել Շումենի, Վառ– նայի, Թեհրանի հայկ․ դպրոցներում։ 1911-ից ապրել է Թեհրանում։ 1925-ին կազմակերպել է «Գոդթան» (1942-ից՝ «Դա– լանդերյան») երգչախումբը։ Դ–ի երգերը գրված են քաղաքային ժող․ երգի ոճով՝ Վ․ Տերյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակ– յանի, Ե․ Չարենցի, Մ․ Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա։ Նրա լավագույն երգ–ռոմանսները՝ «Արդյոք ո՜ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռա– նալ մոռանալ», «Կապույտ աղջիկ», «Ափ– սոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպես նազիկ» ևն, անձնական քնարերգության արտահայտություն են։ Գեղջկական երգի ինտոնացիոն կառուց– վածքով են գրված «Դյուղական էսքիզնե– րը», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերգերի շարքը («վարդ եմ քաղել օյ նար», «Դյուլիզար», «Դալի– լո–լիլո» ևն)։ Դրել է«Լալվարի որսը» (ըստ Վ․ Միրաքյանի, բեմադրվել է Թեհրանում, 1928, 1930, սիրողների ուժերով), «Փար– վանա» (ըստ Հ․ Թումանյանի, 1932), «Հո– ՎԻՎՕ* (ըսա Վ․ Փափազյանի «Լուր–դա– լուր»-ի, 1933) օպերաները, մանկական եր– գեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պո– ղոս–Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլի– կը» ևն), ջութակի, թավջութակի, դաշնա– մուրի մանրանվագներ։ Գբկ․․ և ր և մ յ ա ն Ա․, Երգահան Նիկոլ Դալանդերյան, Թեհրան, 1947։ Բtր ու տ– յան Ց․, Սփյուռքահայ երաժիշտները, Ե․, 1968, էջ 188–200։ Ց․ Բբուայան

ԳԱԼԱՆՈԱ ԿՂԵԱԵԱ (1610, Սորենտո– 14․5․1666, Լվով), իտալացի աստվածաբան, փիլիսոփա, հայագետ։ Դործել է հայկ․ միջավայրում, սովորել հայերեն, աշխա– տել է հայերին կաթոլիկացնել։ 1636– 1641-ին քարոզչական նպատակով եղել է Վրաստանում, 1641–44-ին՝ Կ․ Պոլսում, որտեղ զբաղվել է նաև մանկավարժական, դեղագործական–բժշկական գործունեու– թյամբ։ Կ․ Պոլսի իր հիմնադրած դպրոցում հայ աշակերտներին դասավանդել է կրոն, լօզուներ (նաև հայերեն)։ 1648–63-ին Հռոմում, սուրբ հավատի տարածման միու– թյան հայկ․ վարժարանում (Ուրբանյան դպրոց), դասավանդել է հայոց լեզու և այլ առարկաներ։ 1664–ից մինչև իր կյան– քի վերջը գործել է Լեհաստանում (Լվով)։ Դ․ ունի լատ․ և հայերեն ձեռագիր ու տպագիր աշխատություններ։ Փիլ․ հա– յացքներով եղել է Թովմա Աքվինացու հե– տևորդ։ Հավատը վեր է դասել բանա– կանությունից, աստվածաբանությունը՝ գիտությունից։ Փորձել է տրամաբանու– թյունը զտել գոյաբանական և իմացաբա– նական հայացքներից։ Նրա «Դրունք փի– լիսոփայութեան ասացեալ ըստ յունաց, և լատինացւոց լօճիգայ և ըստ հայոց թարք– մանի տրամաբանութիւն․․․» (1645) աշխա– տությունը հայերեն տպագրված տրամա– բանության առաջին դասագիրքն է և մե– զանում կարևոր դեր է խաղացել տրամա– բանության՝ որպես ինքնուրույն գիտու– թյան ձևավորման ու զարգացման գործում։ Հայ իրականության մեջ հայտնի է Դ–ի «Քերական և տրամաբանական ներածու– թիւն առ յիմաստասիրութիւնն շահելոյ» (1645) երկը, որը գրված է Ս․ Ջուղայեցու քերականական սկզբունքներով։ Դ․ լատ–ի հետևողությամբ գրաբարի համար ընդու– նում է մի շարք արհեստականություններ՝ անունների և որոշ դերանունների քերա– կանական սեռ, 10 հոլով, բայական 6 սեռ, անեզական անունների եզակի ձևեր ևն։ Դ–ի երկերից առավել կարևոր է «Միա– բանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» (հ․ 1–2, մաս 1–2, 1650–61) լատ․ և հայերեն աշխատությունը, որտեղ, օգտագործելով հայկ․, հուն․, լատ․ աղբյուրներ և հիմք ընդունելով հայ ու հռոմեական եկեղեցի– ների հարաբերությունները՝ շարադրել է հայոց պատմությունը, հանդես եկել որ– պես հայ եկեղեցին Հռոմին ենթարկելու գաղափարի մոլեռանդ քարոզիչ, նպաս– տել Արևմտյան Եվրոպայում Հայաստանի քաղ․ և եկեղեցական պատմության վերա– բերյալ սխալ տեղեկությունների տարած– մանը։ Դ–ի միտումնավոր հորինվածքնե– րը, որոնք գրականության մեջ մտել են «հայկական սխալներ» անունով, հերքվել են միայն XVIII դ․ վերջին։ Մակայն այս աշխատությունն այժմ ձեռք է բերել սկզբնաղբյուրի նշանակություն, քանի որ նրանում օգտագործված աղբյուրների մի մասը անհետացել է։ Գբկ․ Ջահուկյան Գ․ P․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Дашкевич Я․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–-XIX веков, Е․, 1962․ Վ․ Ծառոէկյան, Յա․ Դաշկևիչ

ԳԱԼՍՏՅԱՆ Գոհար Համբարձումի (ծն․ 21․12․1923, Երևան), հայ սովետական երգչուհի (մեցցո–սոպրանո)։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1967)։ 1952-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատո– րիան և ընդունվել Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն (1956–60-ին երգել է Մոսկվայի Մեծ թատրոնում)։ Դեր– երգերից են՝ Սոնա (Ստեփանյանի «Լու– սաբացին», 1953),Փառանձեմ (Չուխաճյանի «Արշակ II», 1956), Ամներիս, էբոլի (Վեր– դիի «Աիդա», 1957, «Դոն Կարլոս», 1969), Կարմեն (Բիզեի «Կարմեն», 1964), Լյուբա– շա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն», 1968), Ալմաստ (Սպենդիար– յանի «Ալմաստ», 1969)։ Կ․ Ի՚ուղաբաշյան

ԳԱԼԱՊԱԳՈԱ (<իսպ․ galapago – կրիա), Կրիայի կղզիներ, Կոլոն ար– շիպելագ, հրաբխային ծագման կղզիների խումբ 1սաղաղ օվկիանոսում, Հարավային Ամերիկայից արևմուտք։ Պատկանում է էկվադորին։ Տարածությունը՝ 7,8 հզ․ կմ2, բն․ 3,3 հզ․ (1968)։ Տարեկան միջին ջեր– մաստիճանը 23°C է։ Հարուստ է էնդեմիկ կենդանիներով (կրիաներ, մողեսներ են)։ 1965-ից ազգային պարկ է։

ԳԱԼԱԶԵՎ, Հ ա լ ա ջ յ ա ն Աերգեյ (Սար– գիս) Թեոդորոսի (17․4․1902, Նոր Նախի– ջևան – 23․12․1954, Մոսկվա), սովետա– կան բանակի քաղաքական աշխատող, գեներալ–լեյտենանտ (1944-ից)։ ՄՄԿԿ ան– դամ 1926-ից։ 1920-ից ծառայել է կարմիր բանակում, մասնակցել քաղաքացիական կռիվներին Հյուսիսային Կովկասում։ Ս․ Թ․ Գալաջե 1936-ին ավարտել է Լենինգրադի Վ․ Г»․ Լենինի անվ․ ռազմա–քաղ․ ակադեմիան, ապա վարել քաղ․ աշխատանք կարմիր բանակում։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան, ապա՝ Դոնի, Կենտրոնական և Առաջին բելոռուսական ռազմաճակատների քաղ․ վարչությունների պետ։ 1945-ից Գերմա– նիայում սովետական զորախմբերի, իսկ 1946-ից ՍՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի քաղ․ վարչության պետն էր։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 4, Հայրենա– կան պատերազմի 1-ին աստիճանի շքա– նշաններով։ Դրել է հոդվածներ՝ բանակում քաղդաստիարակչական աշխատանքի մա– սին։ Գբկ․ Մ ալխասյան Ա․, Սովետական բանակի հայ գործիչները, 2 հրտ․, Ե․, 1965։ Ա․ Հարությունյան

ԳԱԼԱՐԱԶԱՐԴ, խոյօղ, վոլուտա (իտալ․ voluta– խոպոպ, ոլորագիծ պա–