գույնի, ռիթմի, տեմպի, ներդաշնակության, ձևի, չափի ընկալումների հնարավոր չէ գեղեցիկի զգացմունքի ձևավորումը մարդու մեջ։ Գ․ զ․ սովորաբար ունենում է հուզական տարբեր երանգներ (հիացմունք, բերկրանք, թախիծ, տրտմություն)։ Գ․ զ-ները տարբերվում են առաջացման աղբյուրներով, հուզական ապրումների բնույթով և գեղագիտական պահանջմունքների բավարարումով։ Գ․ զ․ գեղագիտության և գեղագիտական դաստիարակության կատեգորիաներից է և կապված է գեղագիտական ընկալման, ճաշակի, իդեալի, պահանջմունքի հետ։ Մարդը չի ծնվում պատրաստի գեղագիտական զգացմունքներով։ Գ․ զ․ զարգանում է նրա կյանքի և գործունեության, կենցաղի, փոխհարաբերությունների, աշխատանքի ընթացքում, արվեստի երկերի ազդեցությամբ, հատկապես դրանց հմուտ, խելացի, նպատակասլաց օզտագործմամբ՝ դաստիարակության և կրթության պրոցեսում։ Տե՛ս նաև Գեղագիտություն։
ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, էսթետիկա (հուն․ αἰσθητικός – զգացում, զգայական ընկալում), ավանդական գեղագիտական պրոբլեմատիկան, որպես գիտության ինքնուրույն ճյուղ, առանձնացրել, էսթետիկա տերմինը ստեղծել է գերմանացի փիլիսոփա Ալեքսանդր Բաումգարտենը (XVIII դ․)։ Հետագայում (XVIII դ․ վերջից) Գ․ մեկնաբանվել է մերթ որպես «գեղեցիկի փիլիսոփայություն», մերթ՝ «արվեստի փիլիսոփայություն»։ Բացի ընդհանուր փիլ․ աշխարհայացքային բնույթի պատճառներից, Գ–յան առարկայի նման ըմբռնումը թելադրվում էր նաև վաղ կապիտալիզմի դարաշրջանում արվեստից զատ մարդու գեղագիտական գործունեության այլ ձևերի անբավարար զարգացումով։ Մեր ժամանակներում գեղագիտական տարբեր դրսևորումների առկայությունն ընդունվում է ոչ միայն արվեստում (որը շարունակում է մնալ իրականության նկատմամբ մարդու գեղագիտական հարաբերության առավել կատարյալ ձևը), այլ նաև բնության մեջ, հասարակական կյանքում և նյութական արտադրությունում (գեղարվեստական կոնստրուկտավորման կամ դիզայնի բնագավառում), ամենուր, որտեղ մարդը յուրացնում է աշխարհը «ըստ գեղեցիկի օրենքների» (Մարքս)։ Գ–յան զարգացման ընթացքում առանձնացվել են տարբեր կատեգորիաներ (գեղեցիկը, վեհը, ողբերգականը, կատակերգականը ևն), որոնք արտացոլում են գեղագիտական հարաբերությունների էական կողմերը։ Գ–յան բնույթն ու զարգացման մակարդակը կապված է ինչպես տվյալ դարաշրջանում իրականության գեղագիտական յուրացման տարբեր միջոցների զարգացումից, այնպես էլ դրա մեթոդաբանական հիմքը հանդիսացող փիլ․ և Գ–յան հետ փոխգործունեության մեջ գտնվող սոցիոլոգիայի, հոգեբանության, արվեստաբանության, գեղարվեստական քննադատության, մանկավարժության և գիտության այլ ճյուղերի զարգացման վիճակից։ Գեղագիտական հայացքները սաղմնավորվել են դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Այն որոշակի ձևավորում և զարգացում է ապրել Հին Հունաստանում՝ հատկապես Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում։ Միջնադարյան Գ․ կրել է իդեալիստական, կրոնական բնույթ (Ավգուստին, Թովմա Աքվինացի)։ Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչներն իրենց գեղագիտական հայացքներում մշակել են իրականության ռեալիստական, հումանիստական ըմբռնումը։ XVII– XVIII դդ․ ուշագրավ գեղագիտական մտքեր են արտահայտել անգլիացիներ Հետչեսոնը, Հոմը, Րյորկը, ֆրանս․ լուսավորիչներ Կոնդիլյակը, Գյուբոն, Գիդրոն, ինչպես նաև ֆրանս․ կլասիցիզմի և Լայբնից–Վոլֆյան ուղղության ներկայացուցիչները։ Գ–յան զարգացման ասպարեզում նշանակալից ներդրում են կատարել գերմ․ դասական փիլիսոփայության ներկայացուցիչները (Կանտ, Շելլինգ, Հեգել)։ Նախամարքսյան մատերիալիստական Գ․ իր առավել բարձր զարգացումն է գտել ռուս հեղափոխական–դեմոկրատների աշխատություններում (Րելինսկի, Չերնիշևսկի, Գոբրոլյուբով)։ Հայաստանում գեղագիտական մտքի զարգացման մեջ մեծ ավանդ են ներմուծել Գավիթ Անհաղթը, Եզնիկ Կողբացին, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տաթևացին, Ատեփանոս Լեհացին, Սայաթ–Նովան, Խ․ Աբովյանը, Մ․ Նալբանդյանը, Ս․ Պալասանյանը, Գ․ Արծրունին, Ա․ Շիրվանզադեն։ Հայ մարքսիստական Գ–յան ներկայացուցիչներից են Ս․ Շահումյանը, Ա․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը։ Սովետական ականավոր գեղագետներից էր Ա․ Ադամյանը։ Գ․ պատմության արմատական հեղաշրջումը կապվում է այդ բնագավառում ուսումնասիրության մարքս–լենինյան մեթոդների՝ դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի կիրառման հետ։ Արդի մարքս–լենինյան Գ․, ի տարբերություն իդեալիստական զանազան դպրոցների և մինչմարքսյան մատերիալիստական տեսակետների, այս բնագավառում ևս ընդգծում է հասարակական պրակտիկայի որոշիչ դերը։
Այն ժխտում է գեղագիտական հարաբերության երկու՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի ամեն մի բացարձակացում, որը հավասարապես հանգեցնում է միակողմանիության և սխալ եզրահանգումների։ Գեղագիտականի կատեգորիաները ո՛չ երևույթների իմանենտ հատկությունն են (մեխանիստական մատերիալիզմի տեսակետ), ո՛չ գերբնական, վերացական ոգու էությունը (պլատոնյան կամ հեգելյան օբյեկտիվ իդեալիզմի տեսակետ), ո՛չ էլ մարդու ինքնաբավ, անհատական գիտակցության արտացոլումը (սուբյեկտիվ իդեալիզմի տեսակետ)։ Դրանք «մարդկային էական ուժերի» «առարկայացման» (Մարքս), իրականության առարկաների և երևույթների արժեքի կամ մարդկային նշանակության, սուբյեկտի և օբյեկտի, իդեալականի և իրականի պատմականորեն կոնկրետ հարաբերակցության դրսեվորումն են։ Գեղագիտական հարաբերության առանձնահատկություններից է նրա օբյեկտի համապարփակությունը, գեղագիտական գնահատականի կարող է արժանանալ իրականության գրեթե ամեն մի առարկա կամ երևույթ։ Այդ գնահատականը անմիջականորեն հենվում է օբյեկտի բովանդակությունն արտահայտող կոնկրետ զգայական ձևի հատկանիշների վրա։ Իրականության օբյեկտիվ հատկությունները և օրինաչափությունները կազմում են գեղագիտական հարաբերության օբյեկտիվ կողմը, իսկ գեղագիտական գիտակցության տարբեր դրսևորումները՝ գեղագիտական զգացմունքը, պահանջը, ճաշակը, իդեալը ևն՝ սուբյեկտիվ կողմը։ Բացի իրականության և արվեստի գեղագիտական արժեքների տեսական վերլուծությունից, Գ–յան նշանակությունը մեծ է նաև գեղարվեստական մշակույթի զարգացման և մարդկանց Գեղագիտական դաստիարակության գործում։ Մարքս–լենինյան Գ–յան ընդհանուր տեսական առավել կարևոր պրոբլեմներն են՝ հասարակական կեցության և գեղագիտական գիտակցության, սուբյեկտի ու օբյեկտի, իրականի և իդեալականի փոխհարաբերությունը, հասարակական գիտակցության մեջ արվեստի տեղն ու պատմական զարգացումը ևն։ Մարքս–լենինյան Գ–յան մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից բուրժ․ գեղագիտական հայացքների քննադատությունը։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին [ժող․], հ․ 1–2, Ե․, 1963 – 1964։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և ար– վեստի մասին [ժող․], Ե․, 1958։ Չtե ր ն ի– շեսկի Ն․ Գ․, էսթետիկա, Ե․, 1953։ էսթե– տիկայի հարցեր (հոդվածների ժող․), գիրք 1–2, Ե․, 1967 – 72։ Հայ էսթետիկական մտքի պատմությունից (XIX դարի վերջ XX դարի սկիզբ), Հետազոտությունների ժող․, կազմեց 6ա․ Խաչիկյանը, գիրք 1–2, Ե․, 1974 – 76։ Адамян А․ А․, Эстетические воззрения средневековой Армении․ Период раннего феодализма, Е․, 1955; Ն ու յ ն ի, Статьи об искусстве, М․, 1961; Նույնի, Статьи по эстетике, Е․, 1967; Овсянников М․ Ф․, Смирнова 3․ В․, Очерки истории эстетических учений, М․, 1963; Кант И․, Критика способности суждения, Соч․, т․ 5, М․, 1966; Борев Ю․ Б․, Эстетика, М․, 1969; Гегель Ф․, Эстетика, т․ 1–4, М․, 1968–73; Апресян Г․ 3․, Эстетическая мысль народов Закавказья․ Домарксистский период, М․, 1968; Ն ու յ ն ի, Из истории армянской эстети– ческой мысли, кн․ 1, Е․, 1973; Марксистско- ленинская эстетика, М․, 1973; Буров А ․ И․, Эстетика։ проблемы и споры, М․, 1975; Очерк развития эстетической мысли в Армении, М․, 1976․ 9-․ Հակոբյան
ԳԵՂԱԴԻՐ (մինչև 1935-ը՝ Քյարփիչլու), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի Ողջաբերդի լեռնաբազուկի արևմտյան լանջին, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևելք։ Միավորված է Ողջաբերդի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–գրադարան, բուժկայան։ Բնակիչները եկել են Վանից, Խնուսից, Կարսից, քփթլիսից, 1918–24-ին։
Գ–ից հվ–արմ․ բացվել է սև և կարմիր քարերից պատրաստած 4 սարկոֆագ (մ․ թ․ ա․ V–III դդ․)՝ ծածկված նույն գույնի սալաքարերով։ Հանգուցյալները թաղված են եղել կուչ եկած դրությամբ։ Գտնվել են կապտավուն պորֆիրիտից պատվանդանով սկահակ, կավե սափոր՝ պատված կարմրավուն անգոբով, փայլեցված մակերեսով, լայն փորով, նեղ հատակով և վզով, երեքնուկաձև շուրթերով, նետասլաքներ,