են Գավառագետի աջ ու ձախ ափերի հակընդդեմ բարձունքներին։ Թվագրումեն մ․ թ․ ա․ X-VIII դդ․։ Պարիսպների լայնքը 4 մ է, պահպանվել են 2-3 շարբարձրությամբ։ Երրորդը գտնվում է Ա–ից 8 կմ հվ․, Սևանա լճի ափին, Ղումլուխ անունով։ Ամրոցում հավաքված խեցեղենը վերաբերում է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի առաջին քառորդին։ Պարիսպը 3 շար է, 6 մ լայնությամբ՝ խոշոր անտաշ քարերից շարված։ Շրջակայքում կա դամբանադաշտ։ Ամրոցներն ունեցել են ռազմատնտեսական նշանակություն՝ ուրարտական պետության Վելիկուխի երկրի համար։
Գրկ․ Միքայելյան Գ․ Հ․, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Ե․, 1968 (Հայաստանի հնագիտական հուշարձաններ, 1, Բրոնզեդարյան հուշարձաններ, պր․ 1)։
«ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ», պարբերական, հրատարակվել է Կ․ Պոլսում (1855-56, 1873-74-ին) և Վանի Վարագա վանքում (1858-64-ին, շաբաթաթերթ)։ Խմբագիրներ՝ Մ․ Խրիմյան (1855-64) և Մ․ Անանյան (1872-74)։ Արևմտյան Հայաստանում տպագրված առաջին պարբերականն է։
«Արծվի Վասպուրական» ամսագրի շապիկը
Ունեցել է ազգային պահպանողական ուղղություն, հանդես է եկել լուսավորությունն ու կրթությունը ջատագովող հոդվածներով, հետագայում արտահայտել նաև գավառահայության բողոքը թուրքական և այլ ավարառուների դեմ՝ Վասպուրականում և այլուր։ Քարոզել է ազգային բարքերի, ավանդական ծեսերի սրբագործման գաղափարներ, իդեալականացրել հայ պատմական անցյալը։ 1860-ական թթ․«Ա․ Վ․» առաջադրել է ազգային–ազատագրական պայքարի գաղափարներ, պահանջել Ազգային սահմանադրությունը կիրառել Արևմտյան Հայաստանում։ «Ա․Վ․» լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով։ Ամսագրին աշխատակցել են Վարագա ժառանգավորաց դպրոցի սաները (Ա․ Թոխմախյան, Տևկանց եղբայրներ, Գ․ Արվանձտյանց) , Հ․ Մելիք–Հակոբյանը (Րաֆֆի) , Մ․ Աղաբեկյանը և ուրիշներ։
Հ․ Ղազարյան
«ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ», միամսյա, ապա երկամսյա պաշտոնաթերթ «Վասպուրական» միության (ԱՄՆ)։ Հրատարակվել է 1940-45-ին, Բոստոնում, 1951 -1969-ին՝ Ֆրեզնոյում։ Խմբագիրներ՝ Ե․ Մկրտչյան, Ա․ Հյուսյան (1951-ից)։ Նպատակն էր սփյուռքի ցիրուցան վասպուրականցիների մեջ վառ պահել հայրենասիրական ոգին։ Տպագրել է Վասպուրականի պատմության (հատկապես Վանի ազատագրական շարժումների մասին) , աշխարհագրության, կենցաղի, կրթական կյանքի վերաբերյալ հոդվածներ։ «Գրական մշակներ» խորագրի տակ լույս են տեսել հոդվածներ վասպուրականցի գրական գործիչների մասին։ Հատուկ բաժին է հատկացվել Վանի բարբառով գրված ժողովրդական ստեղծագործություններին։ Հանդեսին աշխատակցել են Գ․ Հովսեփյանը, Տ․ Չիթունին, Կ․ Աիտալը և ուրիշներ։
Հ․ Մանասերյան
«ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ», երկշաբաթաթերթ, հրատարակվել է 1863-65-ին, Մուշի Ս․Կարապետ վանքում։ Խմբագիր՝ Գ․ Սրվանձտյանց։ «Ա․ Տ․» արտացոլել է գավառահայության սոցիալ–քաղաքական ծանր կացությունը, քննադատել օտար հարստահարիչներին։ Բարձրացնելով գավառահայությանը հուզող կենսական խնդիրներ՝ թերթը ջանում էր, որ հայ գյուղացիներին վերադարձվեն նրանցից խլված հողերը, դիմագրավում էր գյուղն ամայացնող պանդխտությանը, պահանջում սահմանադրության կիրառումը գավառում։ Ծավալելով արևմտահայությանը լուսավորելու աշխատանք՝ «Ա․ Տ․» նպաստել է մշակութային միությունների և դպրոցների հիմնադրմանը։ «Ա․ Տ․»-ին աշխատակցել են Գլակա ժառանգավորաց վարժարանի և Կարինի ժառանգավորաց ուսումնարանի բազմաթիվ սաներ։
Հ․ Ղազարյան
ԱՐԾՐՈՒՆԻ Անդրեաս (Անդրեյ) Երեմիայի [15 (27) ․11․1847, Մոսկվա–10 (22) ․9․1898, Հոհենհոնոֆ (այժմ՝ ԳՖՀ–ում) ], հայ երկրաբան։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթանդամ (1895-ից)։ Գրիգոր Արծրունու եղբայրը։ Սովորել է Պետերբուրգի, Գորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում (վերջինս ավարտել է 1871-ին) ՝ ստանալով քիմիայի դոկտորի կոչում։ 1871-75-ին ընդմիջումներով ապրել է Թիֆլիսում, զբաղվել Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, մանկավարժությամբ, առաջ է քաշել Անդրկովկասում քիմ․ արդյունաբերության զարգացման հարցը։ 1877-ին հրավիրվել է Բեռլինի համալսարան, ուր զբաղեցրել է պրիվատդոցենտի և զուգահեռաբար միներալոգիայի թանգարանի տնօրենի (1880-83) պաշտոնները։ 1883-84-ին Բրեսլավլի (Վրոցլավ) համալսարանի էքստրաօրդինար պրոֆեսոր էր։ 1884-98-ին Ախենի պոլիտեխնիկումի պրոֆեսոր, միներալոգիայի ամբիոնի վարիչ և դեկան (ընդմիջումներով)։ Գ․ Արծրունու մահից հետո Ա․1895-98-ին «Մշակ»-ի անվանական հրատարակիչն էր։ 1880-90-ական թթ․ Ա․կազմակերպել է մի շարք արշավախմբեր դեպի Ուրալ, Կովկաս, եվրոպական տարբեր երկրներ, ինչպես նաև Չիլի, Բրիտանական Գվիանա, Եգիպտոս ևն։ Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները Ա․ ուսումնասիրել է երկու մեծ արշավախմբերով (1873-1875 և 1892)։ 1894-ին բարձրացել է ՓոքրՄասիսի գագաթը և առաջին անգամ իջել հանգած հրաբխի խառնարանը։ Նա հերքեց Հումբոլտի և Աբիխի այն տեսությունը, թե Հայաստանի հրաբուխները ուղղաձիգ տեղադիրք ունեն։
Ա․ Ե․ Արծրունի
Վանա լճի մակարդակի տատանումների երևույթը բացատրեց երկրաբանական գործոններով, որն ապացուցվեց կես դար անց։ Ա․ կանխատեսեց Դիլիջանի, որպես առողջարանի, ապագան։ Ա–ու աշխատությունները նվիրված են երկրաքիմիայի, բյուրեղաքիմիայի, միներալոգիայի, պետրոգրաֆիայի, ինչպես նաև տնտեսագիտության, փիլիսոփայության, ազգագրության և գրականության հարցերին։ Նրանցում լուսաբանված են Կովկասի և Ուրալի միներալոգիայի, ֆիզիկական և քիմիական բյուրեղագիտության պրոբլեմները (բյուրեղների քիմիական բաղադրության և նրանց քիմիականու ֆիզիկական հատկությունների կապը)։ Ընդհանրացնող աշխատություն է «Բյուրեղների ֆիզիկական քիմիան» (1893, գերմ․) գիրքը, որը հետագայում երկու անգամ վերահրատարակվել է։ Ա․ 1893-ին տվել է տարրերի տասը կարևորագույն իզոմորֆ շարքերի դասակարգումը։ Նա մասնակցել է Երկրաբանական միջազգային կոնգրեսի I - VII նստաշրջաններին, կարդացել զեկուցումներ և ղեկավարելVII նստաշրջանի (1897) Ուրալյան էքսկուրսիան։ Ֆ․ Ն․ Չերնիշևի համահեղինակությամբ կազմել է Ուրալի շերտագրական սխեման և Հարավային Ուրալի առանձին շրջանների երկրաբանական առաջին քարտեզները, որոնք միայն 1930-ական թթ․ լրացվեցին սովետական երկրաբանների կողմից։ Ա–ու գործունեությունը արժանացել է ականավոր շատ գիտնականների (Ֆերսման, Վերնադսկի, Հոլդշմիտ, Ռուլե, Ֆեյրիխ, Հոֆման ևն) բարձր գնահատականին։ Նա ընտրվել է Թուրինի թագավորական և Բավարիայի գիտությունների ակադեմիաների թղթանդամ։ Նրա անունով է կոչվում արծրունիա միներալը։ Ախենի պոլիտեխնիկումի շենքի առջև կանգնեցվել է Ա–ու կիսանդրին (տես նկ․)։
Գրկ․ Arzruniana․ Список ученых трудов А․ Е․ Арцруни․ «Записки Санкт-Петербургского минералогического общества», 1899, ч․ 36, в․ 2․
Վ․ Ազատյան, Լ․ Ավագյան
ԱՐԾՐՈՒՆԻ Բարսեղ Հակոբի (6․6․1805-6․6․1875, թաղված է Սևանի կղզում), հայ հասարակական գործիչ։ Մասնակցել է 1828-29-ի ռուս–թուրքական պատերազմին և պարգևատրվել «Արիության համար» արծաթե մեդալով։ 1830-ին եղբոր՝ Մկրտիչ Արծրունու հետ կազմակերպել է արևմտահայերի գաղթը (հիմնականում Բայազետի շրջանից) Արևելյան Հայաստան և բնակեցումը Սևանա լճի ավազանում՝ հիմնադրելով Նոր Բայազետը (այժմ՝ Կամո քաղաք)։ 1838-ին գլխավորել է Սևանի ավազանի 30 գյուղերի գյուղացիների հակա–