աստիճան և նշանակվել Կովկասյան բանակի գլխավոր ինտենդանտ։ 1840-ական թթ․ սկզբին թողել է զինծառայությունը և բնակություն հաստատել Մոսկվայում։ 1857-ին տեղափոխվել է Թիֆլիս։ 1860-ին նորից անցել է զինծառայության, որից վերջնականապես հրաժարվել է 1864-ին։ Եղել է Թիֆլիսի աոաջին քաղաքագլուխը (1867)։ Ա․ գործուն մասնակցություն է բերել Թիֆլիսի հայերի հասարակական–մշակութային կյանքին, զբաղվել է դպրոցական–կրթական հարցերով։ 1872-ին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերա դեպ ի Հնդկաստան» գրքույկը (հայ․ և ռուս․), որտեղ արծարծել է Անդրկովկասից (Պարսկաստանի վրայով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցմանգաղափարը։
Գրկ․ Լեո, Գրիգոր Արծրունի, հ․ 1, Թ․, 1902։
Գ. Սարգսյան
ԱՐԾՐՈՒՆԻ Սենեքերիմ Մարգարի (1847 -1918), հայ դրամատուրգ, թարգմանիչ։ Աշխատակցել է Թիֆլիսում լույս տեսնող «Մեղու Հայաստանի» լրագրին։ Գրել է «Տփղիսեցի Ասպետյաններ» (1882) պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսում՝ Պ․ Ադամյանի, Ա․ Հրաչյայի, Մ․ Մնակյանի մասնակցությամբ։ Դրամայի հիմքը հայ րնաանիքիքայքայումն է օտարամուտ բարքերի ազդեցությամբ։ Ա․ կատարել է թարգմանություններ Վ․ Շեքսպիրից («նիր արքա», «Համլետ», 1889)։ Պ․ Ադամյանը շեքսպիրյան կերպարները մարմնավորելիս հաճախ հանդես է եկել այդ թարգմանություններով։
Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964, էջ 448-53։
Լ․ Ասմարյան
ԱՐԾՐՈՒՆԻ Վահան Մարգարի [10․6․1857, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) - 29․7․1947, Երևան], հայ բժիշկ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1936), պրոֆեսոր (1926), գիտ․ վաստ․գործիչ (1930)։ Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի I գիմնազիայում։ Քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից և զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու իրավունքից։ 1880-ին մեկնել է Ֆրանսիա, 1885-ին ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով ևընտրվել քիթ–կոկորդ–ականջաբանների ընկերության թղթանդամ։ 1889-ին, վերադառնալով Թիֆլիս, աշխատել է որպես սանիտարական, այնուհետև՝ դպրոցական բժիշկ։ Հայկական դպրոցներում մտցրել է հիգիենայի դասավանդում։ Ա․ ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ «Դպրոցական առողջապահություն» (1895) գրքումնա գրել է, որ դպրոցական հիգիենայում ամենակարևորը ֆիզիկական կրթությունն է։ Մարմնամարզական գործիքների վրա կատարվող վարժությունները Ա․համարել է անբավարար (ուսագոտու մկանները միակողմանի զարգացնելու պատճառով)։ Ըստ Ա–ու, աճող օրգանիզմի բնականոն զարգացմանն օժանդակող ամենալավագույն միջոցը խաղերն են։ Նա խաղերը բաժանել է 2 ենթախմբի՝ աթլետիկական (ժամանակակից հասկացողությամբ՝ սպորտային՝ ֆուտբոլ, թենիս) և ազատ (շարժական)։
Վ․ Մ․ Արծրունի
Ա․ խաղերի թվին էր դասում նաև զինվորական և կրթական վարժությունները։ Նրա ջանքերով հայկական դպրոցներում առաջին անգամ սահմանվեց դպրոցական բժշկի հաստիքը և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողությունը։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-95, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։ Ա․ հրատարակել է նաև «Առողջապահիկ թերթ» հանդեսը (1902-05)։ 1920-ին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների մասնագետ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո մի խումբ առաջավոր հայ բժիշկների հետ ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, որտեղ 1922-ին հիմնադրել է մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և ղեկավարել մինչև իր մահը։ Երևանի բժշկական ինստ–ում հիմնադրել է անատոմիայի թանգարան, որն այժմ կոչվում է նրա անվամբ։ Գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը («Մարդակազմություն», 1923, ապակետիպ)։ Գիտական ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը ռուսերեն–լատիներեն–հայերեն բժշկագիտական տերմինների մշակումը և բառարանի հրատարակումն է (1924)։ Ա․ երկարամյա գիտա–հասարակական գործունեության համար պարգևատրվելէ Կարմիր դրոշի շքանշանով (1943)։
Երկ․ Ռուսերեն–լատիներեն–հայերեն բժշկագիտական տերմինների բառարան, 2 հրտ․, Ե․, 1956։ Գրկ․ Փարսադանյան Ռ․ Ս․, Հայ բժշկագիտության պատմությունից, Ե․, 1958։ Оганесян Л․ А․, История медицины в Армении, ч․ 4, Е․, 1947․
Ռ․ Փարսադանյան
ԱՐԾՐՈՒՆԻ Վերգինե Բագրատի (1884, Թիֆլիս - 7․ 3․ 1966, Լենինգրադ), հայ երգչուհի (դրամատիկական սոպրանո), մանկավարժ։ Երաժշտական կրթությունն ստացել է Պետերբուրգում։ 1908-11-ին համերգներ է տվել Պետերբուրգում, Սարատովում, Աամարայում։ 1911-14-ին կատարելագործվել է Փարիզում և Ցյուրիխում։ 1914-ին Ցյուրիխի օպերային թատրոնում կատարել է Բրունհիլդայի դերերգը (Վագների «Վալկիրիա»)։ 1914-16-ին համերգներ է տվել Փարիզում, Ցյուրիխում։ 1916-22-ին Պետերբուրգի, Սարատովի, Թիֆլիսի օպերային թատրոններում հանդես է եկել Տոսկայի (Պուչչինիի «Տոսկա»), Ռախիլի (Հալևիի «Կարդինալի դուստրը»), Աիդայի (Վերդիի «Աիդա»), Բրունհիլդայի դերերգերով։ 1922-ից անցել է մանկավարժական աշխատանքի (Լենինգրադ), մենահամերգներով պրոպագանդել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, տպագրել է վոկալ արվեստի տեսության հարցերին նվիրված հոդվածներ։ 1942-46-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում, 1948-54-ին՝ Լենինգրադի թատերական ինստ–ում։
Կ․ Մարկոսյան
ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐ, հայ նախարարական տոհմ։ Ա–ի ժառանգական հայրենիքը Աղբակ գավառն էր՝ Ադամակերտ ոստանով։ Ըստ Մովսես Խորենացու, Ա–ի նախահայրը Ասորեստանի Աենեքերիմ (Սինախերիբ) թագավորի (մ․ թ․ ա․ 705-680) որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում (Սասուն)։ Ուրարտական արձանագրությունների համաձայն, Ա․ բնիկներ են, ծագում են Արծունիունի տոհմից, որն ապրում էր Վանա լճից արևելք՝ Տոսպ գավառում։ Հետագայում նրանք հաստատվել են Աղբակում։ Արտաշեսյան և Արշակունի Հայոց թագավորների օրոք Ա․ խաղում էին ռազմա–քաղաքական կարևոր դեր։ Ա–ի մրցակիցն էր Մարզպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարզպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Ա–ի դեմ, ինչպես և Պարսկաստանին Ա–ի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IV դ․Ա–ի կենտրոնախույս և պարսկամոլ քաղաքականության (Մեհրուժանի գլխավորությամբ)։ Ա․ ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Հայաստանում։ Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Ա․հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից։ Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե Ա–ին և թե նրանց մրցակից Մարզպետներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Ա–ի գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ Ղազար Փարպեցին 451-ի ժողովրդա–ազատագրական շարժման գործիչ Ներշապուհ Արծրունուն անվանում է «մարզպետ»։ «Գիրք թղթոց»-ում Ա–ի եպիսկոպոսը կոչվում է նաև «մարզպետական»։ Ըստ Արշակունյաց Գահնամակի, Ա․ զբաղեցրել են երեք բարձ։ Մարզպանության շրջանում Ա–ի տոհմն, իր երկու ճյուղով, ուներ ներքին լայն ինքնավարություն և աղբյուրներում հիշատակվում է երրորդ տեղում (Բագրատունիներից և Սյունիներից հետո)։ 450-451-ի ժողովրդա–ազատագրական պատերազմում Ա–ի տոհմը զորավիգ էր հայրենասեր ուժերին։ 449-ի Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Ա–ի ներկայացուցիչները։ Տիզ–