ախոռից, ուներ 62 խանութ և կրպակ։ Միահարկ, աղյուսաշեն կառույցը սլաքա–ձև կամարներով պսակված բացվածքնե–րով ուղղված էր քառանկյունի ընդարձակ բակի կողմը։ Կից գտնվում էր 24 կրպակնե–րի խանութաշարքը՝ «չարսուն»։ Վ․ Հարությունյան
ԳՅՈՒՐՋԻ ՆԱՎԵ (Սողոմոնյան Սահակ Աբրահամի, 1818–60-ական թթ․), հայ աշուղ։ Ծնվել է Երևանում։ Տորինել է սիրային և բարոյախոսական երգեր։ Տայտնի են «Կողբա ավերումն», «Խո–լերա ցավո վերա», «Արի քու չարը տանեմ», «Մարախ և թրթուր» և այլ երգեր։ Ամենա–տարածվածը «Իմ սրտին աղ ես արել, ջիգյարս դաղ ես արել․․․» երգն է, որն աչքի է ընկնում տաղային բնույթի լայնա–շունչ մեղեդիով։ Գ․ Ն–ից մեզ է հասել մոտ չորս տասնյակ երգ, որի զգալի մա–սը տպագրվել է ևրա կենդանության օրոք՝ «Նոր քնար Տայաստանի» տետրերում։ Գ․ Ն–ի երգերը հետագայում զետևղվել են Գ․ Ախվերդյանի, Գ․ Լևոնյանի* Գ․ Թար– վերդյանի կազմած ժողովածուներում և մի շարք երգարաններում։ Նրա եղանակ–ներից քիչ բան է պահպանվել։ Շ․ Գրիգորյան ԳՅՈհՐՋԻՍՏԱՆԻ ՎԻԼԱՅԵԹ, վարչա–տըն– տեսական միավոր մոնղոլ–թաթարական պետության մեջ։ Ստեղծվել է 1245-ից հետո։ Ընդգրկել է Վրաստանը (որի անու–նով էլ կոչվել Է) և Զաքարյանների հայկ․ իշխանությունը՝ Այրարատ, Սյունիք, Գու– գարք, Արցախ նաևաևգները ու Վանանդ գավառի (Կարսի շրջան) զգալի մասը։ Գ․ վ․ կառավարել է մոնղոլ ամիրան։ Կազմված էր ռազմա–վարչական ութ միա–վորից (թումանից)։ Դրանցից երեքի մեջ մտնոււՐ էիև հայկ․ գավառները– որտեղ որպես ամիրայի վասալներ տիրություն էին անում Զաքարյան տոհմի տարբեր ճյուղավորումները (Անիի տերերը, Ավագ– յանները և Վահրամյանները)։ 1250-ական թթ․ Սյունիքն անջատվել է Գ․ վ–ից և դար–ձել անմիջապես մոնղոլական մեծ խանին ենթակա թուման, բայց 1256-ին վերստին մտցվել է Գ․ Վ՜ի մհջ։ Տայաստանի մյուս (հարավային և արևմտյան) գավառները կազմում էիև Մեծ Տայքի վիլայեթը։ Տե– տագայում (XVI–XVII դդ․), օսմանյան Թուրքիայի տիրապետության ժամանակ, Գ․ վ․ էր կոչվում նախկին վրացական իշ–խանությունը՝ Սամցխե աթաբեկությունը, որի իշխանները ընդունել էիև մահմեդա–կանություն։ Գրկ․ Բ ա բ ա յ ա ն Լ․, Հայաստանի սո– ցիալ–տնտեսական և քաղաքական պատմու–թյունը XIII–XIV դարերում, Ե․, 1964, էջ 235-36։
ԳՅՈՒՐՋՅԱՆ Գաբրիել Միքայելի [ծն․ 12(24)4․1892, Արդվին], հայ սովետական նկարիչ։ ՏՍՍՏ ժող․ նկարիչ (1945)։ Սո–վորել է Պենզայի գեղարվեստական ուսում–նարանում (1910-–17), մասնակցել տեղի, Սամարայի, Սարատովի, Կազանի և այլ քաղաքների շրջիկ ցուցահանդեսներին («Արդվին։ Ինտերիեր», 1914, «Իմ ծննդա–վայրը», 1915)։ 1920-ին ավարտել է Պեն–զայի բարձրագույն գեղարվեստական ար–վեստանոցները, ապա այնտեղ դասա– վանդել 2 տարի։ 1922-ին տեղափոխվել է Երևան և մշակույթի մյուս գործիչների Գ․Մ․ Գյուրջյան Տ․Մ․ Գյուրջյան հետ ձեռնամուխ եղել ազգային նոր կեր–պարվեստի ստեղծմանը։ Դասավանղել է Երևանի գեղարվեստական ուսումնարա–նում (1923–27), մասնակցել «Տայաս–տանի կերպարվեստի աշխատողների ընկերության» կազմակերպմանը (վար–չության փոխնախագահ)։ Եղել է 1926-ին Երևանում կազմակերպված «Տեղափոիսս–կւսն Ռուսաստանի նկարիչների ասոցիա–ցիայի» (ԱԽՌՌ) հայկական բաժանմուն–քի նախագահ։ Գ․ ՍՍՏՄ–ում առաջին շրջիկ արվեստանոց–ցուցահանդեսի (1939) Գ․ Գ յ ու ր ջ յ ա ն․ «Շիրակի ջրանցքի ամ–բարտակի կառուցումը» (1926, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան) կազմակերպիչն է (տես Հայաստանի նկա–- րիչների շրջիկ արվեստանոց)։ 1951 – 1959-ին և 1968–69-իև եղել է ՏՍՍՏ նկա–րիչների միության նախագահ։ 1920-ական թթ․ ստեղծել է հայրենի երկիրը գովեր– գող բնանկարներ («Տրազդան գետի կա–մուրջը», 1923, «Ծաղկաձորի շրջակայքը», 1925, «Նավահանգիստ Սևանում», 1926 ևև)։ «Շիրակի ջրանցքի ամբարտակի կա–ռուցումը» (1926), «Զորագէս։ «Աշխա–տանքը թունելում» (1929), «Թունել Զորա– գէսում» (1930) գործերը սկզբնավորել եև արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։ 1930-ական թթ․, խորաց–նելով տիպականությունը բնանկարում, Գ․ հասել է բնության տեսարանների գե–ղարվեստական խոր ընդհանրացման՝ «Ախթալայի տեսարանը» (1933), «Սևան։ Զանգշին» (1937), «Այրիվանքի բլուրնե–րը» (1940)։ 1941–45-ին ստեղծել է հայ–րենասիրական թեմաներով սյուժետային պատկերներ՝ «Ֆաշիստական ռազմանա– վերի ոչնչացումը» (1942), «Երևանը հայ– րենական պատերազմի օրերին» (1942, Երևանի քաղաքայիև թանգարան), ինչ–պես և բնանկարներ՝ «Ջրաղացը Բյու–րականում» (1941), «Գարունը Եղեգնա– ձորում» (1945, Արևելքի ժող․ արվեստնե–րի թանգարան, Մոսկվա)։ Գ–ի «Ազատ գետը Գառնիի ձորում» (1945), «Արդյու–նաբերական բնանկար։ Ալավերդի» (1949), «Առավոտը Զանգեզարում» (1956, Գոր– կի քաղաքի թանգարան), «Կոլտնտեսու–թյունը Տայաստանի լեռներում» (1967, Տայաստանի պետական պատկերասրահ), «Զորագէսի ամբարտակը» (1930), «Բամ–բակահավաք»^ (1949, Տրետյակովյան պատկերասրահ) սովետական կերպար–վեստի լավագույն գործերից են։ Գ․ հայ սովետական արվեստագիտության սկզբնավորողներից է, հոդվածների, գըր– քերի, արվեստագիտական ուսումնասի–րությունների հեղինակ («Նկարիչ Ստե–փան Աղաջանյան», 1927, «Սեղրակ Առա– քելյան», 1967)։ Տետազոտություններ է կատարել նկարչական ներկերի տեխնո–լոգիայի բնագավառում։ Դասավանղել է Երևանի պոլիտեխնիկական (1930–35) և գեղարվեստա–թատերական (1945–58, 1947-ից՝ պրոֆեսոր) ինստիտուտներում։ Եղել է ՏՍՍՏ I, II և IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պար–գևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Գրկ․ Ե ր և մ յ ա ն Ա․, ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյան, Թեհրան, 1951։ Айвазян М․, Г․ Гюрджян, М․, 1957․ Մ․ Սարգսյան
ԳՅՈՒՐՋՅԱՆ Տակոբ Մարգարի [5(17)․12․ 1881, Շուշի – 28․12․1948, Փարիզ], հայ քանդակագործ։ Սովորել է Շուշիի և Մոսկ–վայի ռեալական ուսումնարաններում, 1907–10-ին՝ Փարիզի ժուլիան ակադե–միայում, ապա հաճախել 0, Ռոդենի ար–վեստանոցը։ 1908-ից մասնակցել է Փա– րիզի՝ Գեղեցիկ արվեստների ազգային ընկերության և այլ ցուցահաևդեսների։ Գ, ստեղծել է 300-ից ավելի աշխատանք՝ դիմաքանդակներ, այլաբանական, պատ–մական, կրոնական, դիցաբանական կեր–պարներ, անիմալիստական գործեր։ Ստեղ–ծագործական վաղ շրջանում կրել է 0․ Ռո–դենի ազդեցությունը։ Այդ շրջանի գործե–րից են՝ «Վար» (1910, բրոնզ), «Տայ գեղջ–կուհիներ» (1910, գիպս) բարձրաքան–դակները, Արշակ Չոպանյանի (1911, գիպս), Մաքսիմ Գորկու (1912, 1914, հր– s․ Գ յ ուր ջյ ա ն* Ֆ․ Ի․ Շալյապինի դիմաքանդակը, բրոնզ (1916, Հա–յաստանի պետա–կան պատկերա–սրահ, Երևան)