ցել է 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմին։ 1940-ին ղեկավարել է Ֆրանսիա ներխուժած ֆաշիստական զավ–թիչների դեմ մարտական գործողություն–ները։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հե–տո մեկնել է Լոևդոն, հիմնադրևլ «Ազատ Ֆրանսիա» (1942-ի հուլիսից՝ «Մարտըն– չող Ֆրանսիա») շարժումը, որը ևարեց հակահիտլերյան կոալիցիային, իսկ 1941-ի սեպտ․ 24-ին՝ Ֆրաևսիական ազգային կոմիտեն։ 1943-ի հունիսին դարձել է Ալժիրում ստեղծված Ազգային ազատա–գրության ֆրանսիական կոմիտեի (ԱԱՖԿ) երկու նախագահներից մեկը (1943-ի նո–յեմբերից՝ միակ նախագահը)։ 1944-ի հու–նիսից այն վերակազմվել է Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառա–վարության։ 1944-ի դեկտ․ 10-ին Գ․ Մոսկվայում ստորագրել է ՍՍՏՄ–ի հետ դա–շինքի ն փոխադարձ օգնության պայմա–նագիր։ 1947-ին հիմնադրել է «Ֆրանսիա–կան ժողովրդի միավորում» (ՌՊՖ) աջ բուրժ․ կուսակցությունը, իսկ 1953-ին արձակելով այն՝ ժամանակավորապես հե–ռացել է քաղ․ ակտիվ գործունեությունից։ 1958-ի հունիսի 1-ից նորից գլխավորել է կառավարությունը։ Նրա ցուցումով ն մաս–նակցությամբ նախապատրաստվել է հան–րապետության նոր սահմանադրությունը (1958-ի սեպտեմբեր), որը սահմանափա–կում էր պառլամենտի լիազորություննե–րը՝ ընդարձակելով պրևզիդենտի իրա–վունքները։ 1958-ի դեկտ․ 31-ին ընտրվել է Ֆրանսիայի հանրապետության պրևզիդենտ։ 1965-ի դեկտ․ 19-ին վերընտրվել է և պաշտոնավարել մինչն 1969-ի ապրի–լի 28-ը, երբ, պարտություն կրելով հան–րաքվեում (Սեևատի վերակառուցման և Ֆրանսիայի տերիտորիալ վարչական կա–ռուցվածքի բարեփոխման հարցում), հե–ռացել է պրեզիդենտի պաշտոնից։ Գ․ վարել է պահպանողական ներքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքա–կանության հարցերում հետամուտ է եղել Ֆրանսիայի ինքնուրույն դիրքորոշմանը։ 1962-ին համաձայնագիր է կևքել Ալժիրի պատերազմի դադարեցման վերաբերյալ։ 1966-ին հայտարարել է ՆԱՏՕ–ի ռազմ, կազմակերպությունից Ֆրանսիայի դուրս գալու մասին։ Միջազգային մի շարք կարե– վոր խնդիրներում Գ․ դրսնորել է ռեալիս–տական վերաբերմունք (ետպատերազմ–յան գերմ․ սահմանների ճանաչում, Վիետնամում ԱՄՆ–ի ագրևսիայի, արաբ, պե–տությունների վրա Իսրայելի հարձակման դատապարտում նն)։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմին նախոր–դած տարիներին Գ․ հանդես է եկել ռազմ, ստրատեգիայի ն տակտիկայի հարցերին նվիրված տեսական աշխատություններով։ 1966-ին Գ․ պաշտոնական այցով եղել է ՍՍՏՄ–ում։ Նրա բանակցությունները, ապա 1966-ի հունիսի 30-ին սովետա–ֆրանս․ դեկլարացիան կարևոր փուլ բացեցին սովետա–ֆրանս․ հարաբերությունների պատմության մեջ։
Երկ․ Memoires de guerre, [v․ 1–3], P․, 1968–69; Memoires d’espoir, t․ 1–2, P․, 1970–71; Профессиональная армия, М․, 1935; Военные мемуары, т․ 1–2, М․, 1957 – 1960․
Գրկ․ Молчанов Н․ Н․, Генерал де Голль, М․, 1972․ Ն․ Մուչւսնով Շ․ դը Գոլ О․ Գուդսմիթ ԳՈԼ (անգլ․ goal – նպատակ), դարպասի գրավումը սպորտային խմբակային խա–ղերում (ֆուտբոլ, ջրային գնդակ, հոկեյ, ռեգբի ևն)։
ԳՈԼԱՆ (Gollan) Զոն (ծն․ 2․4․1911, Էդինբուրգ), անգլիական ն միջազգային կոմու–նիստական շարժման գործիչ։ Կոմկուսի անդամ 1927-ից։ 1931-ին հեղափոխական գործունեության համար դատապարտվևլ է բանտարկության։ Եղել է կոմերիտական «Յանգ ուորկեր» («Young Worker»), ավե–լի ուշ՝ «Չելլենջ» («Challenge») թերթի խմբագիրը, 1935–40-ին՝ Մեծ Բրիտանիայի կոմերիտմիության ազգային քար–տուղար։ 1935-ին ընտրվել է Երիտասար–դության կոմունիստական ինտերնացիո–նալի գործադիր կոմիտևի կազմում։ 1935-ից Մեծ Բրիտանիայի կոմկուսի ԿԿ–ի (1943-ից գործադիր կոմիտեի), 1940-ից քաղբյուրոյի (1943-ից քաղաքական կո–միտեի) անդամ է։ 1957–62-ին կոմկուսի տեսական օրգան «Մարքսիզմ թուդեյ» («Marxism today») ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1956–75-ին՝ կոմկուսի գլխավոր քարտուղարը։
ԳՈԼԱՆՃՅԱՆ Եղվարդ Մելքոնի (9․11․ 1880, Սկյուտար – 12․6․1957, Բուխարեստ), հայ "բանաստեղծ, թարգմանիչ։ 1899-ին ավարտել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը։ Աշխատակցել է «Փունջ», «Արնելք», «Մասիս» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցույցը», «Նա–վասարդ» տարեգրքերին և այլ հանդեսնե–րի։ Լույս է ընծայել «Արևելքի բոցեր» (1909) բանաստեղծությունների ժողովա–ծուն։ Ա․ Չոպանյանի և Գ․ Եսայանի հետ ֆրանսերենի է թարգմանել Ո*․ Զարդարյանի «Ցայգալույսը» (1912)։ Քննադատա–կան հոդվածներ է գրել Պ․ Դուրյանի, Մ․ Մեծարենցի ստեղծագործությունների մասին։ 1922-ին հաստատվել է Ռումի– նիայում, մասնակցել տեղի մշակութային կյանքին։
ԳՈԼԴԵՆՎԵՅ&ԵՐ Ալեքսանդր Բորիսովիչ [26․2( 10․3)․1875, Քիշնն – 26 Л 1․1961, Մոսկվա], ռուս սովետական դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1946), արվեստագիտության դ–ր (1940)։ 1895-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1897-ին՝ կոմպոզիցիայի դասարանը։ 1906–61–ին Մոսկվայի կոևսերվատորիայի պրոֆեսոր, 1922–24-ին ն 1939–42-ին՝ դիրեկտոր։ Սովետական դաշնամուրային դպրոցի ստեղծողներից։ Գրել է երեք օպերա, կան–տատ, կամերա–գործիքային անսամբլ, երաժշտագիտական հոդվածներ։ 1947-ին Գ–ին շնորհվել է ՍՍՏՄ պետական մրցա–նակ։ Գրկ • Николаев А․, Мастера совет–ской пианистической школы, М․, 1961․ Շ․ Ափոյան
ԳՈԼԴՈՆԻ (Goldoni) Կարլո (25․2․1707․ Վենետիկ – 6․2․1793, Փարիզ), իտալացի դրամատուրգ, թատրոնի ռեֆորմատոր, ազգային կատակերգության հիմնադիրը։ 1731-ին ավարտել է Պադուայի համալսա–րանը, աշխատել որպես փաստաբան։ Առա–ջին հաջողությունը կապված է «Վելիզար» (1734) ողբակատակերգության հետ։ Որպես թատրոնի ռեֆորմատոր Գ․ դիմակ–ների կատակերգությունը փոխարինել է կայուն տեքստ ն մարդկային կենդանի բնավորություններ ունեցող դրամատուր–գիայով։ Թատրոնի վերաբերյալ իր տեսա–կան սկզբունքները շարադրել է «Կատակ–երգական թատրոն» (1750) պիես–մանի– ֆեստում։ 1748–53-ին ստեղծել է «Խորա–մանկ այրին», «Սրճարան», «Երկու տիրոջ ծառա», «Տյուրանոցի տիրուհին» ն այլ կատակերգություններ։ Գ–ի ստեղծագոր–ծությունների հերոսները մեծ մասամբ ժող․ կերպարներ են («Խոհարարուհիներ», 1755, «Խաչմերուկ», 1756, «Ուրախ կա–նայք», 1758, «Կյոջինյան տուրուդմբոց», 1762)։ Դա նորարարական երնույթ էր XVIII դ․ դրամատուրգիայում։ Ստեղծա–գործական վերջին շրջանը Գ․ անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ ֆրանս․ հրատա–րակված «Փնթփնթան–բարերարը» (1771) պիեսը նրան բհրել է համաեվրոպական հռչակ։ Գ․ գրել է 267 պիես և մեծ ազդե–ցություն է թողել դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման վրա։ Գ–ից նախա–սովետական և առանձնապես սովետական շրջանում Թբիլիսիի, Բաքվի, Երնանի, Լենինականի հայկ․ թատրոններում բե–մադրվել են «Դոն Գրեգորիո», «Տյուրա–նոցի տիրուհին», «Վենետիկյան երկվո–րյակներ» կատակերգությունները։
Երկ․ Առաքինություն Բամելայի, Զմյուռնիա, 1866։
Գրկ․ Реизов Б․Г․, Карло Гольдо–ни․ 1707-1793, Л․-М․, 1957․
ԳՈԼԴՍՄԻԹ (Goldsmith) Օլիվեր [10․11․ 1728, գ․ Պալլաս (Իռլանդիա) – 4․4․1774, Լոնդոն], անգլիացի գրող, XVIII դարի անգլիական սենտիմենտալիզմի ներկա–յացուցիչ։ Ավարտել է Դուբլինի հոգևոր կոլեջը։ Գրականության, արվեստի, պատ–մության ևարցերին են նվիրված «Տետա– զոտություն դասական գրականության ար–դի վիճակի մասին Եվրոպայում» (1759), «Աշխարհի քաղաքացին կամ Լոնդոնում բնակվող չին փիլիսոփայի նամակները Արևելքի իր բարեկամներին» (1762) եր–կերը։ Մեծ ճանաչում է գտել «ճամփորդը» (1765) անդրանիկ պոեմը։ Գրել է կատակ–երգություններ՝ «Բարեսիրտը» (1768), «Նվաստացում՛ հաղթանակի համար» (1773)։ Անգլ․ սենտիմենտալիզմի նշանա–կալից ստեղծագործություններից են «Լըք– ված գյուղը» (1770) պոեմը և «Վեքֆիլդի փոխերեցը» (1766, հայերեն թրգմ․ 1848) վեպը։
Երկ․ Վեքֆիլդի երեցը, Մ․, 1865։
ԳՈԼԴՖԱԴԵՆ Ավրոմ [ 13( 25) ․7․1840, Ատարոկոնստանտինով (այժմ՝ Խմելնիցկու մարզում) – 9․1․1908, Նյու Ցորք],