Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գավառի երգիչ–վիպասանները։ Գ․ հ–ի և երգիչների մասին առաջին վկայու– թյաևնևրը պահպաևվել են Մովսես Խորե– նացու «Պատմություն Տայոց»-ի մեջ խորենացու վկայած «Տայոց ևրգք վիպա– սանաց», ԹվեԱաց երգեր, «Ի վիպասա– նացն, որ պատմին ի Գողթան» տերմին–ները հանդես են գալիս իբրև հոմանիշ–ներ, այսինքն՝ միևնույն իրողության տար–բեր անվանումներ։ Ենթադրվում է, որ Գողթանի երգիչ–վիպասաննևրը երգել ու պատմել են Տիգրանի, Երվանդի, Արաա– շեսի վիպական ճյուղերն իրենց մանրա– մասներով, այսինքն՝ Վիպասանքն ամ–բողջությամբ։ Այնուամենայնիվ, ըստ Մով–սես Խորենացու (գ․ Ա, գլ․ Լ, գ․ Բ, գլ․ ԽԹ), եթե Վիպասանքը ոչ ամբողջությամբ, ապա նրա Արտաշիսյան շարքը (Արտաշա– տի շինարարությունը, Արտաշեսի ամուս–նությունը, վիշապազունների պատերազ–մը, Արտաշեսի զավակների թշնամությու–նը Սմբատի և միմյանց դեմ, Արտաշևսի մահն ու անեծքն Արտավազդին) պատմել ու երգել են երգիչները։ Բանասիրության մեջ Գ․ ե․ անվանումն ունի ավելի նեղ նշանակություն, դրա տակ սովորաբար հասկանում են վիպա–սանքի Արտաշիսյան շարքի չափածո հատ–վածները («Քեզ ասեմ, այր քաջ ԱրտաշԷս», «Եւ ուստի՛ տացէ քաջն ԱրտաշԷս», «Տե– ծաւ արի արքայն ԱրտաշԷս», «Տեղ ոսկի ւոեղայր», «Տենչայ Սաթենիկ տիկին», «Մինչ դու գնացեր»), ինչպես նաև Վահագ–նի ծննդյան երգը ու Գրիգոր Մագիստրո–սի ավանդած՝ «ГГ տայր ինձ զծուխ ծխա–նի» վիպական երգը։ Գ․ ե․ հին, հիմնա–կանում Մովսես Խորենացու հաղորդած վիպական և առասպելական երգերն են, ազգային վիպական բանաստեղծության՝ մեզ հասած հնագույն նմուշները՝ հորին–ված պարզոտնյա խառն, ազատ ոտանա–վորով, գեղեցիկ մակդիրներով, նվազա– կան–փաղաքշական որոշիչներով։ Երկ․ Մովսես Խորենացի, Պատ–մություն Հայոց, Ե․, 1968։ է մին Մ․, Վեպք հնոյն Հայաստանի, Մ․, 1850։ Զ ա ր բ հ ա– ն ա լ յ ա ն Գ․, Պատմություն հայերեն դըպ– րությանց, հ․ 1, Վնտ․․ 1865։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966։ Գ ր ի գ ո ր յ ա ն Շ․ Ս․, Հայոց հին գուսանական երգերը, Ե․, 1971։ Ս․ Հարությունյան

ԳՈՂԹԱՆ ԵՐԳԻՉՆԵՐ, Գողթն գավառի աշխարհիկ երգ–երաժշտության հորինող– կատարողներ։ Գողթնեցիների կյանքում առավել երկար ու վառ են պահպանվել հեթանոս Տայաստանի բարքերն ու սո–վորույթները, հավատալիքները, նախնի–ների սխրագործությունների մասին հի–շողությունները։ Այնտեղ երկար կենցա– ղավարել են հերոսացված հայ ցեղապետ– ներին ու միապետներին նվիրված «Երգք թվելյաց» ն «Վիպասանությունք» կոչվող երաժշտա–բանաստեղծական ստեղծա–գործությունները։ Դրանք ստեղծող ու կատարող արվեստագետներին՝ ևայ հին գուսան–վիպասաններին պատմահայր Խորենացին անվանել է Գողթան երգիչ–ներ («երգիչքն Գողթան») և նրանց պատ–մածից գրի առել մի քանի վեպեր Տայ– կազն Տիգրանի և նրա ախոյան Աժդա–հակի, Արտաշևսի և Արտավազդի մասին (տես նաև Գողթան երգեր)։ Ն․ Թահմիզյան

ԳՈՂԹՆ, Գող թ ա և, գավառ Մեծ Տայ– քի Վասպուրական նահանգում, Արաքսի ձախ ափին։ Ընդգրկել է այժմյան Նախի–ջևանի ԻՍՍՏ Օրդուբադի շրջանը։ Գավա–ռը հիշատակվում է Պտղոմեոսի «Աշխար–հագրության» մեջ։ Գ–ում եղել է առանձին նախարարություն, որը Տայոց արքունի–քում գրավել է 16-րդ գահը և տվևլ 500 հեծյալ։ Ունեցել է եպիսկոպոսություն։ IV դ․ վերջին Գ–ում քարոզչական գործու–նեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գ–ում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ (որից և «գինեվետ Գողթն» հորջորջումը) և շերամապահությամբ։ Տնուց ի վեր Գ․ հռչակված էր իր ժողովրդական երգիչնե–րով՝ գուսաններով (տես Գողթան եր–գեր)։ 641-ին Գ․ գրավել են արաբները։ VI դ․ կեսին Գ–ում ստեղծվել է եկեղեցա–կան առանձին թեմ։ VIII դ․ կեսերից Գ․ մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ․ Գ–ին բռնի տիրացևլ է արաբ ամիրան, որին հովանավորում էիև Ատրպատականի Սա– ջյան ամիրաները։ 913–ին Ցուսուֆ Սա– ջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գ–ի ամիրայի իրավասու–թյան տակ։ 990-ական թթ․ Գ․ գրավել է Տայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ․ կեսերից Գ․ ընկել է սևլջուկների, ապա մոնղոլնե–րի գերիշխանության ներքո։ XVI դ․ սկզբին Գ․ ևղել է Սեֆյան Պարսկաստանի կազ–մի մեջ։ Որպես առանձին միավոր, Գ․ «Ազատ Զիրան» անունով մտնում էր Նա–խիջևանի խանության մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Տայկական գյուղերը կառավարել են տանուտերերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գ–ի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարս–կաստան։ 1752-ին Գ․ ենթարկվել է Ատրպատա–կանի Ազատ խանի ևրոսախմբի շահա–տակությանը։ XVIII դ․ 1-ին քառորդում Գ․ ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը․ Գ–ի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկին։ Գ–ի եկե–ղեցիներից նշանավոր էիև Շոռոթի Ս․ Տա– կոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագու– լիսի Ս․ Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս․ Աստվածածին եկեղևցին, Մսրվանիս (Մեսրոպավան) գյուղի Ս․ Մեսրոպ վան–քը։ Գավառի նշանավոր վայրերից էիև Զուղա ավանը, Վերին Ագուլիս գյուղա–քաղաքը, Օրդվաթ (այժմ՝ Օրդուբաթ) գյուղը։ Գրկ ․Մովսես Խորենացի, Պատ–մություն Հայոց, Ե․, 1968։ Առաքել Դավ– ր ի ժ և ց ի, Պատմութիւն, 3 հրտ․, Էջմիածին, 1896։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լ ա լ ա յ ա ն Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան և կամ Գողթն, «ԱՀ», 1904 – 05, No 11 – 12։

ԳՈՃԱՄԱՆ ԲԱՇԻ, հայաբնակ գյուղ Թուր– քիայում, Սամսուն նահանգի Թերմե գա–վառակում։ 1915-ին ուներ 65 տուն բնա–կիչ։ Զբաղվում էիև երկրագործությամբ և աևասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Տակոբ), վևցամյա վարժարան։ Բնա–կիչները տևղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակու–թյուն են հաստատևլ Աբխազական ԻՍՍՏ–ում և Կրասնոդարի երկրամասում։ ԳՈՄ, փարախ, անասուններ պահելու գետնափոր, կիսագետնափոր, վերգետ–նյա, ժայռափոր, քարե, փայտե կառույց։ Կառուցվում էին անասունի տեսակներին և հասակային խմբերին, կապովի կամ անկապ պահելուն, ինչպես նաև տեղա–կան բնակլիմայական պայմաններին, տըն– տեսության ձևին ու շինարարական ավանդ–ներին համապատասխան։ Գ–երը տար–բերվում էին հատակագծով և ներքին կառուցվածքով։ Կապվող անասուն (խոշոր եղջերա–վոր և գրաստ) պահելու Գ․ 3–4 շարք սյուներով, պատերի երկայնքով դրված մսուրքներով, կիսագոգավոր տանիքով, երդիկավոր ուղղանկյուն կառույց էր։ Անասունը կապում էին մսրկանից (մսուր–քի եզրափայտից) կամ սյուներից, անկյու–նում, փայտե հանովի միջնորմով, անջա–տում էին մատղաշի տեղը։ Նման Գ․ սա–լահատակվում Էր, միջնամասում լինում Էր գոմաղբը հավաքելու փոսորակ (թրքա–նոց, կվանոց), մուտքի մոտ՝ ջրհոր, կող–քին՝ անասունը ջրելու քարե մեծ գուռ (ջրաման)։ Անասունը խնամող անձանց Գ–ի միջ–նամասում հատկացվում էր հողե, փայտե խանդակ կամ անկյունում կիսամիջնոր– մով անջատված առանձին սենյակ (օդա, սաքու, միանա)։ Բարձր Տայքի՝ առավել կատարելագործված Գ–ի օդաներն ունեին երկկողմանի փայտե լայն թախտեր, բու–խարի, փորագրություններով զարդար–ված առաստաղ, երդիկ և ծառայում Էին որպես տղամարդկանց հավաքատեղի, ննջարան, ևյուրասևնյակ։ Չկապվող անասուն (մանր եղջե–րավոր և խոզ) պահելու Գ․ 1–2 շարք, մատղաշի համար միջևորմներով առանձ–նացված բաժանմունքներով, առանց ներ–քին կահավորանքի ցածր կառույց Էր։ Քիչ անասուն ունենալու դեպքում այն պահում էին մեկ ընդհանուր Գ–ում, որն, ըստ անասունի տեսակների և հասակա–յին խմբերի, կահավորվում էր մսուրքնե–րով և ևանովի միջնորմներով անջատված բաժանմունքներով (հորթանոց, գառնա– նոց)։ Շիրակում, Բարձր Տայքում, Գեղ– արքանիքում և այլուր Գ–երը կառուցվում Էին բնակելի տանը կից՝ հաճախ ընդհա–նուր մուտքով, Լոռիում, Արցախում, Սյու–նիքում, Վայոց ձորում՝ առանձին, երբե– մըն՝ 3–10 կմ հեռու՝ ձմեռանոցներում, որը պայմանավորված էր արտագնաց անասնապահությամբ։ Ներկայումս կոլտնտեսությունները և պետակաև տնտևսությունները բնակա–վայրի ծայրամասում, ձմեռանոցներում և ամառանոցներում կառուցում են տիպա–յին Գ–եր։ Տիպային Գ–երում կերի, ջրի մատակարարումը և գոմաղբի հավաքումը մեքեևայացված Է։ Գրկ․ МкртумянЮ․И․, Формы ско–товодства в Восточной Армении (вторая по–ловина XIX–начало XX в․в․), տես՝ Հայ ազգագրություն և բանահյուսություն, [պր ] 6, Ե․է 1974։ Յու․ Մկրւոումյան․

ԳՈՄԱՁՈՐ, գյուղ Արնմտյան Տայաստա– նում, Էրզրումի վիլայեթի Բասևն գա–վառում։ Ստեփանոս Տարոնեցին IX դ․ Գ․ հիշում է որպես գյուղաքաղաք։ 830-ա– կան թթ․ Գ․ ասպաւոակել է բյուգանդական