ԳՐԱԲԱՐ Իգոր էմանուիլովիչ (25․3․1871, Բուդապեշտ – 16․5․1960, Մոսկվա), սո–վետական նկարիչ և արվեստաբան։ ՍՍՏՄ ժող․ նկարիչ (1956), ՍՍՏՄ գիտու–թյունների ակադեմիայի (1943) ն Գեղար–վեստի ակադեմիայի (1947) իսկական՝ան–դամ։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվես–տի ակադեմիայում (1894–96) և Մյուն– խենում՝ Ա․ Աժբեի դպրոցում (1896–98)։ Եղել է «Միր իսկուստվա» և «Ռուս նկարիչ–ների միություն» խմբավորումների ան–դամ, 1905–06-ին աշխատել է «ժուպել» ն «Ադսկայա պոչւռա» («Адская почта») հե–ղափոխական երգիծական ամսագրերում։ Ի․ Է․ Գրաբար․ «Վ․ Ի․ Լենինը ուղիդ հա– ղորդագծի մոտ» (1933, Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարան, Մոսկվա) Ստեղծել է բնանկար–պատկերներ («Պարզ աշնանային երեկո», 1923), դիմանկարներ («Ն․ Դ․ Զելինսկի», 1932, «Ս․ Ս․ Պրո– կոֆև», 1941, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), պատմա–հեղափո– խական նկարներ («Վ․ Ի․ Լենինը ընդու–նում է գյուղացի–բանագէւացներին», 1938, Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թան–գարան, Մոսկվա)։ Գ․ «Ռուս արվեստի պատմություն» բազմահատորյակի խըմ– V, тл․ մեկը (1 – 13 հ․, 1953–69)։ Արժանացեւ է ՍՍՀՄ պետական մրցանակի (1941)։ Գ–ի «Պա– տըշգամբ։ Եղյամ» (1905) աշխատանքը գտնվում է Տայաստանի պետական պատ–կերասրահում։ Գրկ․ Подобедова О․И․, И․ Э․ Гра–барь, М․, (1964) (Գ–ի աշխատությունների լրիվ ցուցակով)։
ԳՐԱԲԵՆ (գերմ․ Graben – փոս), շրջա–պատի նկատմամբ երկրակեղնի իջած տեղամաս, սահմանափակված վարնետ– վածքներով։ Գ–ի աշխարհում խոշորագույն համակարգը անցնում է Արևելյան Աֆրի– կայով։ Արնմտյան Եվրոպայում խոշոր Գ․ է Տռենոսի հովիտը, ՍՍՏՄ–ում՝ Բայկալի իջվածքը։ Մոլորակային մասշտաբի նման Գ–ները կոչվում են ռ ի ֆ տ ն և ր, իսկ եզրերից լրացուցիչ խզումներ ունեցող–ները՝ բարդ։
ԳՐԱԲՈՎՍԿԻ Պավել Արսեննիչ [30․8 (11․9)․1864, գ․ Պուշկարնոյե (այժմ՝ 1սար– կովի մարզում) – 29․11(12․12)․1902, ք․ Տոբոլսկ], ուկրաինացի բանաստեղծ։ Տե–ղափոիսսկւսն գործունեության ևամար 1882-ին վտարվել է սեմինարիայից, մոտ 20 տարի անցկացրել բանտերում ու աքսորում։ «Ձնծաղիկ» (1894), «Տյուսի– սից» (1896), «Կոբզա» (1898) բանաստեղ–ծությունների ժողովածուներում երգել է անարդարությունների դեմ պայքարող աշ–խատավոր մարդուն։ Առաջինն Է, որ ուկր․ է թարգմանել ևմուշներ ևայկ․ պոեզիա–յից․ 1897-ին Լվովի «Զորյա» ամսագրում Գ–ու թարգմանությամբ տպագրվել է Ռ․ Պատկանյանի «Արաքսի արտասուքը»։ Թարգմանել է նաև Ս․ Շահազիզի, Տ․ Տով– հաննիսյանի, Ա․ Ծատուրյանի, Տ․ Թու– մանյանի, Ա․ Իսահակյանի ստեղծագոր–ծություններից։
ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (հուն․ 7P<W«Ta – կարդալ ն գրել)։ Բանավոր ն գրավոր խոսքը որոշակի աստիճան յուրացնելու կարողություն։ Բնակչության մակարդակի կարնորագույն ցուցանիշներից Է։ Գ–յան կոևկրետ չափանիշը տարբեր է, այն կախ–ված է տնտեսության զարգացման տար–բեր փուլերում բնակչության կուլտուրա–կան զարգացման պահանջներից։ Գ․ հաս–կացության վիճակագրական միասնական գնահատակաևի հարցը քննարկվել է մի–ջազգային կոնգրեսևերում։ Երկրորդ հա–մաշխարհային պատերազմից ևետո ՄԱԿ–ի սոցիալ–տնտեսական խորևրդի՝ բնակչու–թյան հանձնաժողովը բազմիցս քննար–կել է Գ–յան հարցը։ ՑՈւՆԵՍԿՕ–ի գլխա–վոր կոևֆերանսի որոշման համաձայն գրագետ են համարվում նրանք, ովքեր կարողանում են գրավոր վերարտադրել առօրյա կյանքի պարզ նկարագրությունը։ Այս ցուցանիշը, սակայն, ընդունելի է միայն հետամնաց ն զարգացող երկրնե–րի համար։ Տամատարած գրագիտությամբ երկրների համար բևակչության կուլտու–րական մակարդակը գնահատելիս հիմ–նական ցուցանիշը համարվում է կրթու–թյունը (տես Կրթություն)’․ Կապիտալիս–տական երկրներում աշխատավորության Գ․ զարգացվում է շահագործող դասակար–գի շահերին համապատասխան՝ այն չա–փով միայն, որքանով Գ․ անհրաժեշտ է բանվորին մեքենաների տեխնիկային տի–րապեւոելու համար։ Սոցիալիզմի երկրներում Գ․ բնակչու–թյան կուլտուր–կրթական ընդհանուր զար–գացման, սոցիալիստական շինարարու–թյան, պետության կառավարման մեջ մար–դու մասնակցության անհրաժեշտ պայ–մանն է։ «Անգրագետ մարդը քաղաքակա–նությունից դուրս է, նրան նախ պետք է այբուբեն սովորեցնել։ Առանց սրան չի կարող քաղաքականություն լինել» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 33, էջ 72)։ 1897-ի տվյալներով Տայաստանում 9– 49 տարեկան բնակչության 8,7% –ն էր միայն գրագետ։ Տոկտեմբերյան հեղափո–խությունը ՍՍՏՄ բոլոր ժողովուրդներին հնարավորություն տվեց մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Սովետական Տա–յաստանի ժողկոմխորհի 1921-ի դեկրետով որոշվեց 8–49 տարեկան գրել կարդալ չիմացող ողջ բնակչությանը պարտադիր Գ․ սովորեցնել դպրոցներում, կարմիր խրճիթներում ն ակումբներում։ Հայկական ՍՍՏ բնակչության գրագիտության աճը մարդա–համարների տվյալներով (9–49 տարեկան բնակչության գրագիտու–թյունը տոկոսներով) 1897 1926 1939 1959 | 1970 8,7 | Երկու սեռը միասին 38,2 I 83,7 | 98,4 1 99,6 14,5 I 53,7 տղամարդ | 92,7 | 99,2 1 | 99,4 2,9 22,7 j Կին 74,7 1 97,6 99,8 Գրկ․ Լենին Վ․ Ի․, Նոր տնտեսական քաղաքականությունը ն քաղլուսվարների խնդիրները, Երկ․, հ․ 33։ Ս ի մ ո ն յ ա ն Շ․ Ս․, Սովետական Տայաստանի ժողովրդական կըր– թության նվաճումները 40 տարում, Ե․, 1961։ իյ ու դ ո յ ա ն Ս․ Կ․, Սովետահայ դպրոցի պատմությունը (1920 – 1941), Ե․, 1973։ Շ․ Սիմոն յան
ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, բ ա ն ա գ ո ղ ու– թ յ ու ն, պլագիատ (լատ․ plagium– հափշտակում), ուրիշի երկերի, գյուտերի ապօրինի օգտագործումը (վերարտադրու–թյունը) սեվւական անունով (ամբողջու–թյամբ կամ մասնակիորեն) յուրացնելը։ Գ․ դատապարտվում է օրենքով, որպես հեղինակային իրավունքի խախտում։
ԳՐԱԴԱՐԱՆ, կուլտուր–լուսավորական ն գիտա–օժանդակ հիմնարկ՝ տպագիր ար–տադրանքի հասարակական օգտագործու–մը կազմակերպելու համար։ Գ–ների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ըն–թերցողներին գիրք աւյասառնեւո, հն*- պես ևաե ինֆորմացիոն մատենագիտա–կան աշխատանքը։ ՍՍՏՄ–ում, ըստ նշա–նակության ն գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, Գ–ները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսա–յական և բ) գիտակաև ու մասնագիտա–կան։ Մասսայական Գ–ների թվին են պատկանում կուլտուրայի մինիստրու–թյան կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես ն ձեռնարկություն–ների, ակումբների, մշակույթի տների Գ–ները։ Գիտական ն մասնա–գիտական Գ–ները հիմնականում սպասարկում են գիտության, ժողտնտնսու– թյան և մշակույթի տարբեր ճյուղերի գիտ– ևականներին ու մասնագետներին, ապա–հովում բարձրագույն և միջնակարգ ուս․ հաստատությունների պահանջները, կա–տարում տեղեկատու–մասնագիտական ն գրադարանագիտության վերաբերյալ գի–տահետազոտական աշխատանք, մեթոդա– կան–մասնագիտական օգնություն են ցույց տալիս մասսայական Գ ներին, հրատա–րակում մատենագիտական ն գրադարա–նագիտական գրականություն։ Գիտական Գ–ների թվին են դասվում հանրապետա–կան, ակադեմիաների, համալսարաննե–րի, տարբեր ճյուղային մասնագիտացված