ձեռնարկությունների, ԳՏԻ–ների, բուհե–րի Գ–ները։ Ըաո գրականության կազմի Գ–ները լինում են համընդհանուր, բազ– մաճյուղ և ճյուղային։ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում Գ–ների աշ–խատանքը անըևդհատ բարդանում է։ Տպա–գիր արտադրանքի վիթխարի աճը Գ–ների առաջ դրել է հսկայական թվով հրատարա–կությունների ընտրության, մշակման, ար–դյունավետ պահպանման և ընթերցողին արագ ու ճիշտ սպասարկելու պրոբլեմ–ներ։ Գիտնականների ու մասնագետների թվի խիսա ավելացմամբ և ամբողջ բնակ–չության կրթության մակարդակի բարձ– րացմամբ մեծանում են ընթերցողների պահանջները գիտական գրականության և մատենագիտական տեղեկատվության նկատմամբ։ Պատմական տեղեկություն։ Գ–ները որ–պես գրավոր հուշարձանների հասարա–կական պահոցներ առաջացել են հնա– գույն ժամանակներում։ Մ․ թ․ ա․ VII դ․ կեսին Նինվեում, ասորական թագավոր Աշուրբանիպալի պալատին կից եղել է կավե աղյուսների մեծ հավաքածու։ Տին Եգիպտոսում տաճարներին կից եղել են Գ–ներ։ Տին Տունաստանում առաջին խո–շոր Գ–ի հիմնումը վերագրվում է Արիս–տոտելին (IV դ․ մ․ թ․ ա․)։ Անտիկ Գ–նևրից առավել հայտնի են Ալեքսանդրիայի գրա–դարանը (մ․ թ․ ա․ I դարում, ունեցել է մինչև 700 հզ․ միավոր հատոր), Պերգա– մոնի գրադարանը (հիմնած մ․ թ․ ա․ III դ․, որը մ․ թ․ ա․ I դ․ կեսին ունեցել է մոտ 200 հզ․ ձեռագիր մատյան)։ Տին Տռոմում մ․ թ․ I դարից սովորույթ էր դարձել ստեղ–ծել այսպես կոչված հանրային Գ–ներ՝ տաճարներին կից։ Վաղ միջնադարի Արև– մըտյան Եվրոպայում Գ–ները սովորաբար գտնվում էին խոշոր տաճարներին և վան–քերին կից։ Վերածննդի դարաշրջանում (XV–XVI դդ․) մշակույթի ընդհանուր զար–գացման և հատկապես տպագրությաև գյուտի կապակցությամբ Գ–ների թիվը մեծացավ, XVII –XVIII դդ․ բազմաթիվ եր– կըընեբում բացվեցին Գ–ներ, որոնք հե–տագայում ստացան համազգային, մի քանիսը նաև՝ համաշխարհային նշանա–կություն (Բոդլեի Գ․ Օքսֆորդում, 1602, թագավորական Գ․ Բեռլինում, 1661, Բրի–տանական թանգարանի Գ․ Լոնդոնում, 1753)։ Խոշոր ազգային և համալսարանա–կան Գ–ների առաջացման պրոցեսը շա–րունակվեց XIX դ․։ Ստեղծվեցին ԱՄՆ –ի Կոնգրեսի Գ․ Վաշինգտոնում (1800), Տունգարական ազգային թանգարանին կից Ֆերենց Սեչենի Գ․ (1802), Բրյոաելի թագավորական Գ․ (1837) ևն։ Մասսայա–կան Գ–ների կազմակերպումը սկսվել է XIX դ․ 2-րդ կեսից։ Ներկայումս տպագիր տեղեկատվության պայմաններում խոշոր գիտական Գ–ները գրականության համալրման գործում ջա–նում են լայնորեն իրագործել միասնա–ցումը և կոոպերացումը, կազմակերպում են գրքային ունեցվածքի համատեղ պահ–պանում, օգտագործում են համահավաք գրացուցակներ, ունենում են միջգրադա–րանային աբոնեմենտներ այլ Գ–ներից անհրաժեշտ հրատարակություններ ստա–նալու համար, կիրառում են Էլեկտրոնա– 13, Հ․ՍՃ III ^ատոր յին հաշվիչ մեքենաներ՝ գրացուցակներ կազմելու համար ևն։ Աշխարհի խոշորագույն Գ–ներից են Վ․ Ի․ Լենինի անվան ՍՍՏՄ գրադարանը Մոսկվայում, ԱՄՆ–ի Կոնգրեսի Գ․ Վա–շինգտոնում, Մ․ 0․ Սալտիկով–Շչեդրինի անվան պետական Տանրային գրադա–րանը Լենինգրադում, Բրիտանական թան–գարանի գրադարանը Լոնդոնում։ Տա~ րուստ ֆոնդեր ունեն սոցիալիստական երկրների, ինչպես և Ֆրանսիայի, Շվե–դիայի, Ավստրիայի ազգային Գ–ները, Վատիկանի Գ․, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիա– յի, Ֆրանսիայի, ԳՖՏ–ի, ճյսսպոնիայի հա–մալսարանական Գ–ները։ Տին Ռուսաստանում պատմությանը հայտնի առաջին Գ․ հիմնվել է 1037-ին, Ցարոսլավ Իմաստունի կողմից Կիևում, Սոֆիայի տաճարին կից։ XI –XII դդ․ Գ–ներ են բացվել վանքևրում ու տաճար–ներում։ XVIII դ․ սկզբին Ռուսաստանում սկսում են ստեղծվել Գ–ներ աշխարհիկ և գիտական գրականությաև ֆոնդերով։ 1714-ին Պետրոս I-ի կարգադրությամբ ստեղծվել է գրքերի խոշոր հավաքածու Պետերբուրգում, որը 1725-ին տրվել է Ռուսաստանի գիտությունների ակադե–միային և կազմել ակադեմիական Գ–ի միջուկը (այժմ ՍՍՏՄ ԳԱ գրադարան)։ 1755-ին հիմնվել է Մոսկվայի համալսա–րանի գիտական Գ․, 1795-ին՝ Պետեր– բուրգի Տանրային Գ․ (բացվել է 1814-ին, այժմ՝ Լենինգրադի Մ–Շչեդրինի անվ․ պետ․ հանրային գրադարան)։ 1862-ին բացվել է Ռումյանցևի թանգարանի Գ․ Մոսկվայում (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ ԱՍՏՄ պետ․ գրադարան)։ Գրադարաննևրը ՍՍՏՄ–ում։ Տոկտեմ– բերյան հեղափոխությունը և սոցիալիզմի կառուցումը արմատապես վախեցին Գ–ների դերը ևրկրի կյանքում։ 1920-ի նոյեմբ․ 3-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրեց
ՌՍՖՍՏ–ում գրադարանային գործի կենտ–րոնացման մասին» դեկրետը, որով նա–խատեսվում էր երկրում ստեղծել Գ–ների միասնական ցանց, նրանց պլանաչափ կերպով մատակարարել նոր գրականու–թյուն։ 1924-ին տեղի են ունեցել ՌՍՖՍՏ գրադարանային 1-ին համագումարը և
ՌՍՖՍՏ գիտական Գ–ների 1-ին կոնՖե– րանսը։ 1920-ական թթ․ վերջից սկսել է արագ զարգանալ տեխ․ Գ–ների ցանցը, ստեղծվել են կոլտնտեսային, արհմիու–թենական Գ–ներ,- ընդլայնվել են պետ․ հանրային և գիտական Գ–ևերը, 1920– 1930-ական թթ․ միութենական հանրապե–տությունների մայրաքաղաքներում ստեղծ–վել են հանրապետական Գ–ներ։ Ետպա–տերազմյան տարիներին բնորոշ է Գ–ային ցանցի արագ աճը հատկապես գյուղում։ 1974-ի վերջում սովետական Գ–ներից (դպրոցականներից բացի) օգտվել է ավե–լի քան 180 մլն ընթերցող։ Աճել են սովե–տական Գ–ների միջազգային կապերը․ 1959-ից նրանք ակտիվորեն մասնակցում են Գրադարանային միությունների մի–ջազգային ֆեդերացիայի աշխատանքնե–րին, համագործակցում են նաև ՅՈւՆԵՍ– ԿՕ–ի գրադարանների և արխիվևերի հետ։ Առանձնապես սերտ կապ է հաս–տատված սոցիալիստական երկրների Գ–ների հետ։ Գրադարանները Տայաստանում։ Տա– յաստանում Գ–ները բազմադարյան պատ–մություն ունեն։ Միջնադարյան աղբյուր–ներում նրանք կոչվել են գրատուն, գրա–նոց, արկեղք գրոց, գանձատուն, մատե–նադարան , դիվան, երբեմն Էլ՝ նշխարա– նոց, նշխարախուց։ Եղել են վաևքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինու–թյուն (Տաղպատ, Արգինա ևն)։ Տարած–ված են եղել վանքերիև մոտակա քարայ–րային գրապաևոցները, որտեղ տեղավոր–վում էր հաճախ մեծ քանակությամբ գրա–կանություն։ Որոշ գրատներում գրադա–րակների դեր են կատարել որմնախոր– շերը։ X դ․ հիմնված Սանաևինի և Տաղպա– ւոի վանքերը XI դ․ արդեն ճանաչված Էին իրենց հարուստ Գ–ներով։ Տայ գրքի կարե– վոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (IX դ․) Գ․։ Տայւոնի են Արգինայի և Տռոմկլայի կաթողիկոսական (X դ․) և Անիի արքայական (XI դ․) Գ–ները։ Տի– շաաակություններ կան Կարսի արքայա–կան, Տոռոմոս վանքի Գ–ների մասին։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարանի հիմքը կազմող Էջմիածնի ձե–ռագրատունը հիմնվել է V դ․ և ըևդմի– ջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղար–դի, Տովհաննավանքի, Սաղմոսավանքի Գ–ները։ Գ–ներ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկև– ռա, Գրազարկ), Երզնկայում, Վասպուրա– կանում (Վարագա և Նարեկա վանքեր) ևն։ Տարուստ են եղել Կաֆայի (1366-ից), Նոր Ջուղայի (XVII դ․), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի Գ–ները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված XV դ․) և Ամըր– դոլու վանքի (կազմված XVII դ․) գրացու–ցակները՝։ Նախասովետական Տայաստանում աչ–քի էին ընկնում Երևանի արական և Տռիփ– սիմյան իգական գիմնազիաների, Երևանի թեմական հոգևոր դպրոցի Գ–ները։ 1902-ին Երևանում բացվել է հասարակական գրադարան–ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր Գ–ներ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան–ըն– թերցարանը։ 1913-ին Տայաստանում կար 13 Գ․՝ 9 հզ․ կտոր գրքով։ Տայաստանում սովետական կարգերի հաստատումից հե–տո բուռն զարգացում է ապրում գրադա–րանային գործը, քաղաքներում և գավառ–ներում կազմավորվում են ևոր Գ–ներ, խրճիթ–ընթերցարաններ։ 1921-ին հիմնվեց Տայկական ՍՍՏ Ալ․ Մյասնիկյանի անվան Հանրապետա–կան գրադարանը Երևանում (պաշտոնա–կան բացումը՝ 1922-ին)։ 1921-ին կազմա–կերպվեց համալսարանի Գ․՝ Երևանի նախ–կին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925-ին Տայաստանում կար 500 Գ․։ 1923-ից գործում է Խնկո Ապոր անվ․ հանրապետական մանկական գրա–դարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական Գ–ների աշխատանքները։ 1935-ին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Տայկական ՍՍՏ ԳԱ կենտ–րոնական գրադարանը հիմնադրվել է 1935-ին։ 1946-ին Տայաստանում կար 1125 Գ․՝ 909 հզ․ գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական