Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռ․ Գուտտուզո․ «Կիրակի։ Կալաբ– րիացի բանվորը Հռոմում» (1960 – 1961, Պուշկինի անվ․ կերպարվես–տի թանգարան, Մ ոսկվա) թյան շարժմանը։ Ետպատերազմյան շըր– ջանում եղել է իտալական նկարիչների «Արվեստի նոր ճակատ» ընկերության (1946–48) ռեալիստական թևի պարա–գլուխը։ 1930–40-ական թթ․ ստեղծել է հակաֆաշիստական գործեր [«Գնդակա–հարություն», 1938, ժամանակակից ար–վեստի պատկերասրահ, Տռոմ, «Խաչե–լություն», 1940–41, «Gottmit uns!» («Մեզ հետ է աստված») գծանկարների շարքը, տուշ, տեմպերա, 1944–45, արժանացել է Խաղաղության համաշխարհային խորհըր– դի Խաղաղության ոսկե մեդալի, 1950]։ Պատկերել է կապիտալիստական Իտա–լիայի սոցիալական հակասությունները («Սիցիլիայի գյուղացիները գրավում են, կալվածատիրակաև հողերը», 1948–50, Գերմ․ ակադեմիա, Բեռլին, «Բուգի–վու– գին Տռոմում», 1952, Ֆարինելիի հավա–քածու, Տռոմ, «Բանավեճ», 1959, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Ամբոխ», 1960, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Գ–ի ստեղծագոր–ծության մեջ կարևոր տեղ են գրավում բնանկարը և նատյուրմորտը («Կալաբրիա– յի բնանկարը», 1953, «Զամբյուղ, ունելի և մուրճ», 1961)։ Գ․ «ժողովուրդևերի խա–ղաղությունն ամրապնդելու համար» Մի–ջազգային լենինյան մրցանակի դափնե–կիր է (1972)։ 1975-ին Գ․ եղել է Երևանում։ Գրկ․ Барская А․Г․, Русаков Ю․ А․, Ренато Гуттузо, JI․-M․, [1965]; Moravia A․, Renato Guttuso, Palermo, 1962․

ԳՈՒՐԱՄԻՇՎԻԼԻ Գավիթ [1705, Սագու– րամո, Մցխեթի մոտ – 21․7(1․8) ․1792, Միրգորոդ], վրացի բանաստեղծ։ 1729– 1730-ին Քարթլիի թագավոր Վախթանգ VI–ի շքախմբի ևետ եղել է Մոսկվայում։ 1738-ին մտել է Վրաց հուսարական գուն–դը։ Մասնակցել է ռուս, զորքի եվրոպական արշավանքներին։ Տեղինակն է ինքնա–կենսագրական «Դավիթիանի» (1787) ժո–ղովածուի, որը պարունակում է 2 պոեմ և քնարական բանաստեղծություններ։ «Վրաստանի աղետները» պոեմում պատ–կերել է Վրաստանի պատմության XVIII դ․ առաջին կեսի դեպքերը։ Պոեմը մեծ ազ–դեցություն է թողել վրաց պոեզիայի վրա։ «Տովիվ Քացվիան» պոեմում նկարագրել է գյուղացինկփ կյանքը։ Քնարական բա–նաստեղծությունների մեծ մասը գրված է ժող․ ռոմանսների մոտիվներով։ Երկ․ £ՕծՅօօ)°օ>6օ․ հքօ՚ցըշօ ծ՜3£?ր» օօձ․, 1955; [օ^ցրօ)օշ6օ, օօձ․, 1964; Դա–վիթիանի (հատվածներ), «ՍԳ», 1955, №9։ Վրաց գրականության ընտիր Էջեր, Ե․, 1961, Ւ9 83 – 93։ գոԿ• 3oaac?odn d*Ao>i)c?o Е?оба^л- <e,*gfnob ob<B)Co(W>, [<§>․] 2 –бз* ой․, 1958; ՏձՓքոօդ՚ՅՅՕԸօօ а*․ З00^ СЭ^З" {п-ъЗеоо, obf) ^0560 {о-^зоог) а՝Э^лЗо՝Эзо- Աօօե 0Ьсоз^)зЬ^1։б ւ I960․

ԳՈՒՐԳԱՆԻ (Գորգանի) Ֆահրեդդին Ասադ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դարի պարսիկ բանաստեղծ։ Գրել է «Վիս ու Ռամին» (1048 կամ մոտ 1054) պոեմը, որը այսպես կոչված ռոմանտիկական վիպերգության առաջին ստեղծագործություններից է– սյու–ժեն (թագուհի Վիսի և արքաեղբայր Ռ–ա– մինի սիրո մասին) վերցված է պահլավա–կան չպահպանված ասքից։

ԳՈՒՐԳԵՆ, Կ յ ու ր ի կ և (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Լոռու թագավոր մոտ 970–991- ին, Լոռու (Կյուրիկյան) թագավորության հիմնադիրը։ Աշուո Գ Ողորմածի կրտսեր որդին։ Տայոց թագավորը նշանակել է Տաշիր–Զորազետի (Դեբեդ և Աղստև գե–տերի ավազանների ու հարակից գավառ–ների) թագավոր։ 974-ին մասնակցել է Աշոտ Գ–ի գլխավորած զորահավաքին, որը կազմակերպվել էր բյուգանդական կայսր Տովհաևնես I Չմշկիկի փոքր–ասիական արշավանքի կապակցությամբ, երբ սպառնալիք էր ստեղծվել Տայաստա– նի հվ․ սահմանների համար։ Կյանքի վեր–ջին տարիներին կրոնավորել է Սանահնի վանքում։ Գբկ․ Մովսիսյան Ղ․, Լոոիի Կյուրի–կյան թագավորներու պատմություն, Վնն․, 1923։ Ռ․ Մաթևոսյան Գուրգեն Կյուրիկյան (ձախից), բարձրաքան–դակ Հաղպատի վանքից

ԳՈՒՐԳԵՆ, Գուրգեն Ապուպելճ (ծն․ թ․ անհտ․– 896), IX դարի հայ զո–րավար, իշխան։ Արծրունիների տոհմից (մոր կողմից՝ Մամիկոնյան)։ 851-ին, արա–բական խալիֆայության զորապետ Բուղա–յի արշավանքի ժամանակ, Գ․ Վասպուրա– կանից հեռացել է Բարձր Տայքի Սպեր գավառը, ապաստանել Արամանյակ բեր–դում՝ Բագրատունի իշխանի մոտ։ Գ․ մարտում հաղթել է իշխանի կիսան–կախ վիճակին վերջ տալու նպատակով Սպեր ուղարկված բյուգանդական զորքին։ Այնուհետև նա մերժել է կայսեր առաջար–կը՝ ծառայության անցնելու Բյուզանդիա–յին, սակայն աջակցել է նրան՝ պարտու– թյան մատնելով Բուղայի զորքին։ Գ․ Տայոց սպարապետ Սմբատ Բագրատու– նու հավանությամբ գրավել է Զլմար և Սրինգ ամրոցները, իր ձեռքը վերցրել Վասպուրականի կառավարումը։ Բուղան ստիպված 852-ին Վասպուրականի տիրա–կալ է ճանաչել Գ՜ին, որը իշխել է շուրջ 7 տարի։ Իսկ երբ գերությունից վերադար–ձել է Արծրունի մեծ իշխան Աշոտը՝ իր որդիների հետ, Գ․ նրան է հանձնել իշ–խանությունը և առանձնացել իր տիրույ–թում՝ Մարդաստան գավառում։ 860-ին Գ․ գնացել է Կարին՝ Բյուզանդիա անցնե–լու նպատակով, բայց ճանապարհին ձեր–բակալվել և տարվել է Տայոց սպարապետ Աշոտ Բագրատունու մոտ, որը խալիֆա–յությանը իր դեմ չգրգռելու համար նրան հանձնել է Տփղիսի արաբ ամիրային։ Վեր–ջինս բանտարկել է Գին, պահանջել դա–վանափոխ լինել, սակայն Գ․ մերժել Է, ապա տարվել Բաղդադ։ Այնուամենայնիվ նրան հաջողվել է ազատվել, վերադառ–նալ Վասպուրական, վերստանալ Մարդաս– տանը։ Գ․ տիրել է նաև Անձևացյաց գավա–ռին։ 894-ին Մոկքի տերերի դեմ կռվում հաղթել է Մուշեղ իշխանին։ Գ․ դարձել է Ծերենցի «Երկունք Թ դա– րու» պատմավեպի գլխավոր հերոսներից մեկը։ Գրկ․ Թովմա Արծրունի, Պատմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Հով–հաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Վարդան–յան Վ․ Մ․, Վասպուրականի իշխանու–թյունը 850-ական թվականներին, «ԼՀԳ», 1975, №9։ Laurent J․, Etudes d’Histoire Armenienne, Louvain, 1971, p․ 20–50․

ԳՈՒՐԵՎ, քաղաք, Ղազախական ՍՍՏ–ի Գուրևի մարզի կենտրոնը։ 128 հզ․ բն․ (1975)։ Գտնվում է Կասպից ծովի հս․ ափին, Ուրալ գետի գետաբերանի մոտ։ Գետային նավահանգիստ Է, նավթի և քիմ․ արդ․ խոշոր կենտրոն։

ԳՈՒՐԵՎԻ ՄԱՐՋ, Ղազախական ՍՍՏ կազ–մում։ Կազմվել է 1938-ի հունվ․ 15-ին։ Գտնվում է հանրապետության արմ–ում։ Տարածությունը 111,3 հզ․ կմ2 Է, բնակչու–թյունը՝ 367 հզ․ (1975)։ Բաժանվում է 7 վարչական շրջանի։ Ունի 1 քաղաք և 14 քտա։ Կենտրոնը՝ Գուրև։ Բնությունը։ Գ․ մ․ գրավում է Մերձ– կասպյան դաշտավայրի (ծ․ մ․ 28 մ ցածր) մեծ մասը և Օւստյուրտ սարավանդի (200– 340 մ բարձրությամբ) արմ․ ծայրամասը։ Մերձկասպյան դաշտավայրում ընդարձակ տարածություններ են գրավում թմբային և բարխանային ավազները, Վոլգայի դել–տայի մոտ՝ բերովյան թմբերը։ Օգտակար հանածոներից են նավթը, գազը, կալիու–մական և կերակրի աղերը, գիպսը, բորատ–ները։ Կլիման խիստ ցամաքային Է, ծայր–աստիճան չորային։ Ամառը շոգ Է, ձմեռը՝ չափավոր ցուրտ։ Տունվարի միջին ջեր–մաստիճանը –10, –1ГС Է, հուլիսինը՝ 24°C։ Տարեկան տեղումները՝ 180–200 մս Ձյունածածկույթը անկայուն Է։ Ամռանը բնորոշ են ուժեղ քամիները, փոշու հող–մերը և խորշակները։ Վեգետացիոն շըր– ջանը 200 օր Է։ Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Նշանավոր գետը Ուրալն Է։ Էմբան, Սագիզը, Ուիլը սակավաջուր են։ Կասպից ծովի ափերը թույլ են կտրտված, հանդիպում են ավա–