Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զային ցամաքալեզվակներ և ափամերձ կղզիներ։ Ծռվի մակարդակը իջնելու հե–տևանքով գոյացել են առափնյա աղու–տային ըևդարձակ տարածություններ։ Գե–տերի ողողատներում և ծովափին կան աղի լճեր (Ինդեր, ժալտիր^Այգիրկոլ)։ Տարած–ված են գորշ հողերը։ Կան աղուտներ և ալկալի հողատարածություններ։ Կասպից ծովի հս․ ափի երկայնքով ձգվում են եղեգնուտային ճահճուտներ, Ուրալի և էմբայի ողողատներում՝ ծառա թփուտային մացառուտներ (տուգայներ)։ Բնակչությունը։ Ղազախստանի ամենա– նոսր բնակեցված մարզերից է։ Գերակըշ– ռում են ղազախները (63%), բնակվում են նաև ռուսներ (27%), ուկրաինացիներ (2,7%) և այլք։ Քաղաքային բն․ կազմում է 60,2%։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 3,4 մարդ է։ Տնտեսությունը։ Տնտեսության գըլ– խավոր ճյուղն արդյունաբերությունն է․ առաջատարը՝ նավթարդյունաբերությու–նը (նավթի ու գազի արդյունահանումը և վերամշակումը)։ Ունի սննդի (ձկան, մսի նն), մեքենաշինության և մետաղա–մշակման, քիմ․, շինանյութերի, էներգե–տիկ ն թեթև արդյունաբերություն։ Մարզը հանրապետությունում ձկնորսությամբ գրավում է առաջին տեղը։ Գյուղատնտեսությունը։ Առաջատար ճյուղը անասնապահությունն Է։ 1975-ին մարզում կար 1208,8 ևզ․ գլուխ մանր ն 115,3 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անա–սուն, 48,2 հզ․ ձի, 29,9 հզ․ ուղտ։ Տողա– գործությունն ունի օժանդակ բնույթ և կապված է ոռոգման հետ։ Գյուղատնտ․ հողահանդակներում (մոտ 10 մլն հա) գե–րակշռում են արոտավայրերը (9,7 մլն հա), ցանքատարածությունները՝ 82,5 հզ․ հա, որից 17,1 հզ․ հա՝ ոռոգելի։ Կերա–բույսերը զբաղեցնում են 72,2 հզ․ հա, հացահատիկայինները՝ 4,0 հզ․ հա հողա–տարածություն (1975)։ Կասպից ծովում զարգացած է ձկնորսությունը (թառափ, զութխի, շիղաձուկ, վոբլա, բրամ ևն)։ Տրաևսպոբտը։ Երկաթուղիների երկա– 17, ձՍձ III ^ատոր րությունը 758 կւէ է (1975)։ Գլխավոր ուղի–ներն են Գուրև–Աստրախան, Գուրև– Օրսկ և վերջինից ճյուղավորվող Մակատ– Բեյնեու–Շնչենկո գծերը։ Կատարվում է նավագնացություն Ուրալ գետով և Կաս–պից ծովով։ Խողովակաշարային տրանս–պորտը իրագործվում է Ուզեն–Գուրև– Կույբիշև, Գուրև–Օրսկ նավթագազա– մուղային ուղեմասերով, նավթահանքե– րից՝ Կասպից ծով։ Ավտոխճուղային գըլ– խավոր մայրուղին Գուրև–Ուրալսկ ճա–նապարհն է։ Օդային գծերով կապված է Մոսկվայի, Ալմա–Աթայի, Ուրալսկի և այլ քաղաքների հետ։ Լ․ Սուբոչովա

ԳՈՒՐԶ, հնագույն զենք։ Սկզբում՝ քարե գլխով և փայտե կոթով, հետագայում՝ մետաղյա զանգվածեղ գլխով և կոթով։ Գ–երը եղել եև գնդաձև, տանձաձև, սկավառակաձև, ելուստավոր, ատամնավոր ևն։ Հայաստանում քարե գլխով Գ․ ի հայտ է եկել դեռևս նոր քարի դարում (գտնվել մասնավորապես Շենգավթում)։ Մետաղյա Գ․ երևացևլ է բրոնզի դարում և հայտ– ևաբերվել է Կամոյում, Լճաշենում, Ստե– փանավանում, Ջարխեջում։ «Սասունցի Դավիթ» էպոսում հաճախ է խոսվում Գ–ի գործածության մասին։ Որոշ ժողովուրդ– ների մոտ Գ․ եղել է ոչ այնքան զենք, որքան իշխանության խորհրդանիշ (օրինակ, մինչև XIX դ․ ուկր․ և լեհական հետ–մանների մոտ)։ /․ Քարե գուրզ (Շենգավիթ), 2․ բրոնզե ատամնավոր գուրզ (Կամո) ԳՈՒՐԶԱԴ8ԱՆ Գրիգոր Արամի (ծն․ 15․10․ 1922, Բաղդադ), հայ սովետական աստղաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1955), պրոֆ․ (1962), ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ 1950–66-ին ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, իսկ 1967– 1973-ին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։ 1973-ից՝ Գառնիի աստղագիտության լաբորատորիայի ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են միջաստղային տարածության ճառագայթային հավասարակշռության խնդիրներին, աստղասփյուռների մորֆոլոգիական և կինեմատիկական ուսումնասիրությանը, դիֆուզային և մոլորակաձև միգամածություններին։ Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորա– կաձև միգամածություևների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բըռ– նըկման տեսություն՝ հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների Գ․ Ա․ Գուրզադյան վրա։ Գ․ ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։

Երկ․ Планетарные туманности, М․, 1962; Вспыхивающие звезды, М․, 1973․

ԳՈՒՐՋՈՒՖ, քաղաքատիպ ավան Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում։ Գտնվում է Ղրիմ թերակղզու հվ․ ափին, Այուդաղ լեռան մոտ, Ցալթայից 16 կմ հս–արլ․։ Մերձծովյան կլիմայական առողջարան է։ Ձմեռը մևղմ Է, ամառը՝ տաք, տարեկան տեղումները՝ 565 tltl։ Կան առողջարաններ ն հանգստյան տներ։ Բուժում են շնչառա–կան ուղիների ոչ տուբերկուլոզային բնույ–թի, ներվային և սիրտ–անոթային հիվան–դություններ։ Գ–ի մոտ գտնվում է Արաեկ ճամբարը։

ԳՈՒՐ–ԷՄԻՐ, Գուրի–էմիր, XV դարի ճարտարապետական հուշարձան–դամ– բարան Սամարղանդում։ Թեմուրի հրամանով կառուցվել է Մուհամեդ–Սուլթանի ճարա․ համալիրում (XIV դ․ վերջ, պահ–պանվել է մասամբ)։ Դամբարանի ութ– նիստ ծավալը պսակված է բարձր թմբուկով սֆերակոնային, կողավոր գմբեթով։ Բազմագույն ու ճոխ է արտաքին ու ներ–