բարելավել քննչական, դատախազական և դատակաև մարմիևների գործունևու– թյունը։ Ի․ Արաբ յան
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, դատա–րանի (դատախազի, քննիչի) հանձնարա–րությամբ քրեական կամ քաղաքացիական գործի որոշակի հանգամանքների հետա–զոտում, որը պահանջում է գիտության, տեխնիկայի, արվեստի ու արևեստի հա–տուկ իմացություն։ Դ․ փ․ լինում է՝ րժշկ․, հոգևբուժակաև, քրեագիտական, ապրան–քագիտական, հաշվապահական, քիմ․ նն։ Փորձաքննության օբյևկտներ կարող են լինել՝ մարդիկ, կենդանիները, դիակները, իրեղեն ապացույցները (առարկաներ, նյութեր), տեխ․ հարմարանքները, փաս–տաթղթերը ևն։ Դ․ փ–յան հիմնական խըն– դիրը ուսումնասիրվող օբյեկտի փաստացի վիճակի (մարմնական վնասվածք, հոգե–կան հիվանդություն նն) հաստատումն է, անհատականացումը (հանցագործի, հան–ցագործության առարկաների նույնացում ևն), երնույթների պատճառական կապի բացահայտումը, արարքի տնողության պարզաբանումը։ Դ․ փ․ կատարում են փորձագետները։ Նրանց եզրակացությու–նը համարվում է ապացուցման աղբյուր։ Գ․ Սամոյչով
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ, դատավարու–թյան փուլ, որտեղ առաջին ատյանի դա–տարանը դատաքննության մասնակիցնևրի հետ մեկտեղ դւաուսկան նիստում քննում և լուծում է քրեական ու քաղաքացիական գործեր և կայացնում դատավճիռ կամ վճիռ։ Դ․ ք․ բաղկացած է հետնյալ մասերից, քրեական դատավարությունում՝ նախա–պատրաստում, դատաքննություն, դատա–կան վիճաբանություններ, ամբաստանյա–լի վերջին խոսք, դատավճռի կայացում և հրապարակում, քաղաքացիական դա–տավարությունում՝ դատական նիստի նա–խապատրաստում, գործի ըստ էության քննում, դատական վիճաբանություններ և ւաւոասա․<ի ե․գււկացէՆթյւՆՆ, վճռի կա յացում և հրապարակում։ Քրեական գոր–ծեր քննելիս դատարանը որոշում է ամ–բաստանյալի մեղավոր կամ անմեղ լի–նելու, նրա նկատմամբ պատիժ կիրառե–լու կամ նրան պատժից ազատելու, իսկ եթե կան հիմքեր, արդարացնելու հարցը։ Քաղաքացիական դատավարությունում դատարանը լուծում է կողմերի իրավունք–ների ն փոխհարաբերությունների իսկու–թյան, իսկ դրան համապատասխան՝ հայ–ցը մերժելու կամ բավարարելու հարցը։ Դ․ ք–յան նախապատրաստական մասում (քրեական դատավարությունում) դատա–րանը ստուգում է կանչված անձանց առ–կայությունը, ապաևովում վկաների հե–ռացումը դատական նիստի դահլիճից։ Դատարանը այդ փուլում Դ․ ք–յան մաս–նակիցներին բացատրում է նրանց իրա–վունքներն ու պարտականությունները, որոշում գործի քննությունը շարունակելու հնարավորության հարցը։ Դ․ ք–յան կարե– վոր օղակ է դատաքննությունը։ Այդ մա–սում ստուգվում և ուսումնասիրվում են ապացույցները, հարցաքննվում ևն ամ–բաստանյալը, վկաները, տուժողը, օրեն–քով նախատեսված դեպքում հրապարակ–վում են փաստաթղթևր։ Դատական վիճա– բանությունների և դատախազի եզրակա– ցության մասում, որին մասնակցելու իրա–վունք ունեն պետ․ մեղադրողը, քաղաքա–ցիական հայցվորն ու պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները, ամբաս–տանյալը, նրա պաշտպանը, վերլուծվում են ուսումնասիրված ապացույցները, տըր– վում գնահատականներ։ Քաղաքացիական դատավարությունում դատական նիստի նախապատրաստումն ավարտելուց հետո դատարանը գործի էության մասին լսում է նախագահողի զեկուցումը։ Այնուհետև բացատրություններով հանդես են գալիս կողմերն ու գործին մասնակցող այլ ան–ձինք։ Գործի համար կարնոր նշանակու–թյուն ունեցող դատավարական այլ գոր–ծողություններ կատարելուց հետո դատա–րանն անցնում է մտքերի փոխանակու–թյանը, լսում դատախազի եզրակացու–թյունը գործի էության մասին։ Անհրաժեշտ բոլոր գործողություններն ավարտելուց ն վերջնական ևզրակացության հանգե–լուց հետո դատարանը կայացնում է որո–շում։ Հ․ Պիվազայն, Ռ․ Պեւորոսյան
ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒ
ԹՅՈՒՆ, տես Փորձաքննություն դատա–հոգեբուժական։
ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ, տես Փաստաբան։
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ, դատավճռով հանցավոր ճանաչված անձ։ ՍՍՏՄ–ում Դ–ի իրավունք–ների սահմանափակման շրջանակը որոշ–վում է օրենքով և կախված է պատժի խըս– տություևից ու պատիժը կրելու մասին սահմանված ռեժիմից։
ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, իրավունքի մի շարք ճյուղերի նորմեր պարունակող միասնա–կան օրենսդրական ակտ (Մխիթար Գոշի դատաստանագիրք, Լեհահայոց դատաս–տանագիրք, Կազիմիրի դատաստանա–գիրք 1468, Գեորգի V-ի դատաստանա–գիրք նն)։ Բնույթով Դ․ է նաև Հուստինիա– նոսի օրենսգիրքը։
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ, ժամանա–կահատված, որի ընթացքում դատավարու–թյան մասնակիցները իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի դատավարական գործողություններ։ Դ․ ժ․ սահմանվում են օրենքով (քրեական գործի նախաքննության ժամկետ, մեղա–դրանք առաջադրևլու ժամկետ նն) կամ դատարանի վճռով (լրացուցիչ ապացույց–ներ ներկայացնելու ժամկետ նն)։ Տաշվ– վում են ժամերով, օրերով և ամիսներով։ Որպես կանոն, հաշվի մեջ չի մտնում Դ․ ժ․ սկսվելու ժամն ու օրը։ Օրերով հաշվելու դեպքում Դ․ ժ․ ավարտվում են վերջին օրվա ժամը 24-ին, ամիսներով՝ վերջին ամսվա համապատասխան օրը։ Դ․ ժ․ պահպանված են համարվում, եթե մինչև ժամկետի ավարտը բողոքը կամ դա–տավարական փաստաթուղթը հանձնվում է փոստին։ Օրենքով սահմանված Դ․ ժ․ փոփոխության ենթակա չեն, բացառու–թյամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Բաց թողնված Դ․ ժ․, հարգելի պատճառների առկայության դեպքում, կա–րող են վերականգնել դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձինք։
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավանոր– մերի համակցություն, որով կարգավոր–վում են քրեական և քաղաքացիական դա–տավարություններում ծագած հարաբե–րությունները։ Դ․ ի–ի նորմերով կարգա վորվում է քննչական, դատախազական, դատական մարմինների և դատավարու–թյան մասնակիցների գործունեությունը։ Դ․ ի․ սահմանում է նաև քրեական և քա–ղաքացիական գործերի վարույթը դատա–կան ատյաններում, դատավճիռների, վճիռների վերանայման և կատարման կարգը։
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, արդա–րադատության ընդհանուր և Էական հատ–կությունները բնութագրող, օրենսդրու–թյամբ նախատեսված դատավարական դրույթներ։ Դ․ ս․ կազմում են մեկ միաս–նական համակարգ և դրված են ՍՍՏՄ բո–լոր դատարանների գործունեության հիմ–քում։ Նրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես արդարադատության ճիշտ իրականացման, այնպես էլ երկրում միաս–նական դատական պրակտիկա կիրառե–լու գործում։ Դ․ ս–ից շատերը ձևակերպ–ված են ՍՍՏՄ Սաևմանադրությամբ, որն օրենսդրական կարգով ապահովում է նրանց կենսագործումը՝ որպես սոցիա–լիստական արդարադատության իրակա–նացման անսասան հիմք։ Տևտաքնևության և նախաքննության մարմինների, դատա–խազության և դատարանի համար օրենքի ճիշտ և անշեղ կիրառումը պարտադիր Է․ ՍՍՏՄ բոլոր քաղաքացիները օրենքի և դատարանի առաջ հավասար են․ դատա–վորները արդարադատությունն իրակա–նացնելիս աևկախ են և միայև օրենքին են ենթարկվում․ ՍՍՏՄ–ում արդարադատու–թյունն իրականացնում է միայն դատարա–նը, դատարաններում քննությունը տարվում է լրիվ ու բազմակողմանի, գործերը բո–լոր դատարաններում քննվում են ժող․ ատենակալների մասնակցությամբ, դա–տավարության մասնակիցները օգտվում են մրցակցության, իսկ մեղադրյալները՝ նաև դատական պաշտպանության իրա–վունքից, դատավարությունն ունի հրա–պարակային բնույթ և տարվում է տվյալ միութենական կամ ինքնավար հանրա–պետության ազգային լեզվով։ Այս և մի շարք այլ սկզբունքների իրագործմամբ ՍՍՏՄ–ում ապահովվում է արդարադա–տության բարձր մակարդակ, դատավա–րության ընթացքում՝ անձի իրավունքների սաևմանափակման հնարավորություննե–րի բացառում։ Դատավարության կոլեգիա–լության շնորհիվ ԱՍՏՄ–ում քրեական ն քաղաքացիական գործերի քննությունն ու լուծումը կատարում են բոլոր դատավոր–ները՝ կոլեգիալ կարգով։ Բացառվում է դատարանի նախագահի կամ որնէ դատա–վորի կողմից արդարադատության միանձ–նյա իրականացումը։ Այս սկզբունքի կի–րառումը ստեղծում է գործերը բազմակող–մանի, լրիվ և օբյեկտիվ քննելու, ինչպես նան ճիշտ լուծելու երաշխիք։ Դատական մրցության շնորևիվ քրեական գործերով ռեալ հիմքերի վրա դրվում է մեղադրյալի պաշտպանության իրավունքը։ Մեղադրյա–լը հնարավորություն է ստանում հերքելու առաջադրված ամեն մի անհիմն մեղադը– րանք։ Տրապարակայնության սկզբուն–քի կիրառմամբ քաղաքացուն իրավունք է վերապահվում ներկա գտնվելու դա–տական նիստերի դահլիճում և հետևելու դատաքևնության ընթացքին։ Այս սկզբուն–քը մեծ կարեորություն ունի քաղաքացի–