Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լ․ N․ Գաբբինյան Ն․ Ա․ Դաբբինյան

ԴԱՐՎԻՆՅԱՆ Մաթնոս Կաբապհաի [14․7․1889, գ․ Թովուզ (այժմ՝ ՏԱՍՏ Շամ– շադինի շրջանում) – 1937], հայ սովետա–կան գրող։ ՌՍԴԲԿ անդամ 1910-ից։ Ավար–տել է Ներսիսյան դպրոցը (1908), զբաղ–վել ուսուցչությամբ։ 1907-ից աշխատակ–ցել է Թիֆլիսում հրատարակվող «Խաթա–բալա», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար», «Կոմունիստ» ն այլ պարբե–րականների՝ տպագրելով առակնևր, պատ– մըվածքներ, ֆելիետոններ, հեքիաթներ, պիեսներ։ Թիֆլիսում բեմադրվել է Գ–ի «Մինիստրներ» (հրտ․ 1924) կատակեր–գությունը։ «Նորք» հանդեսում 1926-ին հրատարակել է «Գլուխ պահող Կիկոսը» վիպակը (առանձին գրքով՝ «Կիկոսը», 1929, որի հիման վրա 1932-ին նկարա–հանվել է «Կիկոսը» կինոֆիլմը)։ Գյուղա–կան նոր կյանքն է արտացոլել «Զարթնող գյուղը» (1930) ժողովածուում, «Ջրաղաց–պան Անտոնը» (1930) վիպակում։ Երկ․ Երկ․, Ե․, 1959։ Գրկ․ Մ և լ յ ա ն Բ․ Գ․, Մաթնոս Դար– բինյան, կենսամատենագիտություն, Ե․է 1970։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Մամիկոն Վարդանի (25․12․ 1908, Լենինական – 17․04․1969, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Տեխ․ գիտ․ դ–ր (1958), պրոֆեսոր (1954)։ ՏԱՍՏ գի–տության վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի պե–տական համալսարանի գյուղատնտ․ ֆա–կուլտետը (1929), 1927-ից աշխատել է Երնանի պետական համալսարանում որ–պես վերլուծական քիմիայի (1954–63), անօրգանական քիմիայի (1963–69) ամ–բիոնի վարիչ։ Զբաղվել է Տայաստանի լեռնային ապարների և հանքանյութերի ուսումնասիրմամբ և վերամշակմամբ, տեղական հումքից մետաղական մագնե–զիումի, նրա աղերի ու օքսիդների ստաց–ման տեխնոլոգիայով։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Նշան Ավագի (ծն․ 1922, ՏՍՍՏ Էջմիածնի շրջանի Լուսագյուղ), Սովետական Միության հերոս (27․2․1945), գվարդիայի ավագ սերժանտ։ 1941-ի հու–լիսին մեկնել է ռազմաճակատ։ Ավարտել է Նիժնի Տագիլի տանկային դպրոցը (1942)։ Կռվել է Ստալինգրադյան և Առա–ջին բելոռուսական ռազմաճակատներում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի ճակատամարտին։ 49-րդ տան–կային բրիգադի 3-րդ գումարտակի կազ–մում (որպես մեխանիկ–վարորդ) Դ․ 1945-ի հունվարին աչքի է ընկել լեհական Ինո– վրոցլավ քաղաքի համար մղված մարտե–րում և արժանացել Սովետական Միու–թյան հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով։ Ե․ խաչեյան

ԴԱՐԲԻՆՅԱՆ Տիգրան Մովսեսի (ծն․ 14․8․1924, Խարկով), հայ սովևտական անեսթեզիոլոգ և ռեաևիմատոլոգ։ Բժշկ․ գիտ․ դոկտոր (11962), պրոֆեսոր (,1963)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1951-ին ավար–տել է խարկովի բժշկական ինստ–ը։ 1954-ից աշխատում է ՍՍՏՄ ԲԳԱ վի–րաբուժության Ա․ Վ․ Վիշննսկու անվ․ ինստ–ում (Մոսկվա), 1961-ից՝ անեսթե– զիոլոգիայի և ռևանիմատոլոգիայի (վե–րակենդանացում) լաբորատորիայի վա–րիչ։ Գիտական աշխատանքները նվիր–ված են սրտի բնածին արատների վիրա–բուժական բուժման ժամանակ ցավազըրկ– ման և հիպոթերմիայի, գլխուղևղի և սըր– տի արհեստական ռեգիոնար արյան շրջա–նառության, անզգայացման մեխանիզմ–ների, նեյրոլեպտիկ դեղանյութերով ան–զգայացման հարցերին։ 1966-ից անեսթե– զիոլոգների և ռեաևիմատոլոգների հա– մամիութևնական ընկերության նախա–գահն է, Լևհաստանի, Տունգարիայի, Բուլղարիայի անեսթեզիոլոգների ընկե–րության պատվավոր անդամ, Անեսթե– զիոլոգիական ընկերությունների համաշ–խարհային ֆեդերացիայի փոխ–պրեզի– դենտ (1976), 1962– 76-ին՝ «Էքսպերի– մենտալնայա խիրուրգիա ի անեսթեզիո– լոգիա» («Экспериментальная хирургия и анестезиология») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1976-ից՝ «Անեսթե– զիոլոգիա ի ռեանիմատոլոգիա» («Анесте–зиология и реаниматология») ամսա– գրի գլխավոր խմբագիր։ Դ–ի խմբագրու–թյամբ ՍՍՏՄ–ում առաջին անգամ լույս են տեսել «Անեսթեզիոլոգիայի ձեռնարկ» (1973) և «Ռեանիմատոլոգիայի ձեռնարկ» (1974) գրքերը։ 1975-ից Թուլուզի համալ–սարանի (Ֆրանսիա) դոկտոր honoris causa։ Երկ․ Современный наркоз и гипотермия в хирургии врождённых пороков сердца, М․, 1964; Боль и обезболивание, М․, 1967; Ре–гионарное искусственное кровообращение го–ловного мозга и сердца в кардиохирургии, М․, 1968 (совмест․с др․); Нейролептаналгезия, М․, 1969; Механизмы наркоза, М․, 1972 (соавт․։ В․ Г Головчинский)․

ԴԱՐԲԻՆՅԱՆ Ֆենիքս Գաբրիելի (ծն․ 25․12․1924, Երնան), հայ սովետական ճարտարապետ։ ՏՍՍՏ վաստ․ ճարտարա–պետ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1943-ին ավարտել է Երնանի Փ․ Թերլե– մեզյանի անվ․ գեղարվեստական ուսում–նարանը, 1948-ին՝ Կ․ Մարքսի անվ․ պո–լիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետի ճարտ․ բաժինը։ 1951-ից աշխատում է Երևանի նախագծային կազ–մակերպություններում։ Մասնակցևլ է Երե–ւանի Կիևյան փողոցի կառուցապատման (1953) և ՏՍՍՏ ժողտնտ․ նվաճումների ցուցահանդեսի մշակույթի և գիտ․ տա–ղավարի (1960, Ռ․ Մևլքումյանի հետ), Աբովյան փողոցի վերակառուցման (1967) և բնակելի տների, օղակաձև այգու (1967), պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967, Է․ Սաֆարյանի հետ), «Անի» հյու–րանոցի (1971, է․ Սաֆարյանի և Ֆ․ Տա–կոբյանի հետ) նախագծմանը։ Պարգևա– տըրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ, Դարբնաքար, տեըանուն։ Ըստ հիշատակության եղել է Վասպուրականի Անձևացյաց գավառում, Կանգուար ամրոցի մոտ։

ԴԱՐԲՆԻ (Մնացականյան) Արշավիր Մի–քայելի [ծն․ 16․1․1910, գ․ Գետաշեն (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ խանլարի շրջանում)], հայ սովևտական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիա–յի ինստ–ում։ 1949–50-ին եղել է Տայաս–տանի գրողների միության վարչության քարտուղար։ Դ–ու «Երբ բացվում է մանու–շակը» (1948) պիեսը բեմադրվել է Անդր–կովկասի հայկ․ թատրոններում։ Լույս է ընծայել առակների ժողովածուներ, ման–կական բանաստեղծությունների գրքեր («Փիսիկը կինոյում», 1957, «Ծաղիկներ և շաղիկներ», 1959, «Բալիկներ և ծաղիկ–ներ», 1963)։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուս․, ուկր․, վրաց․, ադրբ․ և այլ լեզուներով։ Մասնակցել է Տայրենական մեծ պատևրազմին։ Պար–գևատրվել է Կարմիր աստղի, Տայրենա–կան պատերազմի 2-րդ․աստիճանի, «Պատ–վո նշան» շքանշաններով։ Երկ․ Երկ․ ժող․, հ․ 1, Ե․, 1972։ Գրկ․ Դեմիրճյան Դ․, Առակի մասին, հ․ 8, Ե․, 1963։

ԴԱՐԲՆՈՑ, դարբնի արհեստանոց։ Դ․ եղել է բոլոր բնակավայրերում՝ տեղի բնակչությանը սպասարկելու համար։ Ունեցել է քուրա, փուքս, սալ կամ զնդան, գելարան, տարբեր մեծության մուրճեր, կռաններ, ուռևեր, ունելիներ, խարտոց–ներ, ջրի տաշտևր (պատրաստված գոր–ծիքները սառը ջրում մխելու համար) և այլ ևարմարանքներ։ Քուրան (հնոցը) քարից, կավածեփ կամ աղյուսաշար պատ–վանդանի վրա (հատակից մոտ 70 սմ բարձր) պատրաստված կրակարան Էր, որտեղ ածխով ջեռուցվում էր երկաթը։ Այն սարքերով ու խողովակներով կապ–ված էր փուքսի հետ և բորբոքվում էր վեր–ջինիս օգնությամբ մղվող օդով։ Տիշա– տակվում է նաև դարբևի հնոցը, որը բոր–բոքվում էր փչելով։ Մ․ թ․ ա․ II–I դարերի Դ․ է հայտնաբևրվել Արտաշատի, Դվինի պեղումնևրից։ Միջնադարյան Դ․ պահ–պանվել է գյուղական վայրերում։ Տես նաև Դարբնություն։ Ր․ Առաքեչյան Հ ԴԱՐԲՆՈՑ», գրակաև–գեղարվեստական, քննադատական ամսագիր։ Վրաստանի պրոլետարական գրողնևրի ասոցիացիա–յի հրատարակություն։ Լույս է տեսել 1922–23-ին, Թիֆլիսում։ Տպագրել է բա– նաստեղծություննևր և արձակ գործեր, գրախոսել հայ գրողների երկերը։ Լուսա–բանել է գրականության և գեղարվեստի հարցևր։ Լայն տեղ է հատկացրել ֆոււոու– բխզւ(ինք ռուս, ֆուտուրիստներին և ևրանց հայ հետնորդներին։ Անդրադարձել է Վրաստանի պրոլետ, գրողների ասոցիա–ցիայի հայկական մասնաճյուղի աշխա–տանքներին։

ԴԱՐԲՆՈՑԱ ԴՐՈՇՄԻՉ ԱՐՏԱԴՐՈՒ

ԹՅՈՒՆ, ծանր մեքենաշինության ճյուղ, արտադրում է տարբեր մևտաղական շին–վածքներ՝ կռմամբ, դրոշմամբ, մամըլ– մամբ։ Դ–դ․ ա–յան մեթոդները հիմնված են որոշակի պայմաններում նյութերի պլաստիկ ձևափոխության՝ արտաքին ուժե–րի ազդեցությունից առանց քայքայվելու իրենց ձեը վախելու հատկության վրա։ Դ–դ․ ա–յան եղանակներն արժեքավոր