մինչև XIX դ․ վերջերը քաղաքային դար–բինները համախմբվում էին եղբայրու–թյունների (համքարությունների) մեջ և զբաղեցնում առանձին թաղամասեր կամ փողոցներ։ Դ․ հարգված արհեստ է եղել Տին Տայաս– տանում։ Դ․ համարվում էր կորովի մարդ–կանց արհեստ։ Տայերի համար Դ․ ուժի, զորության խորհրդանիշ Էր։ Ըստ առաս–պելի, Արտաշես արքայի որդի Արտավազ– դը, որ շղթայված էր Մասիսի վիհում, չար ոգի Էր, որը կարող էր դուրս գալ և կոր– ծանել աշխարհը։ Դրա համար դարբիննե–րը խփում էին սալին և ամրացնում Ար– տավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև․ XIX դ․ վերջերը ժող․ հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զո–րություն, որն առնչվում է վաղնջագույն ժամանակներից եկող մետաղի պաշտա–մունքի հետ։ Տակավին ուրարտական և վաղ հայկ․ ժամաևակներից Տայաստանի տարածքում պողպատ է ձուլվել։ Արմա–վիրում, Արտաշատում, Տիգրանակերտում, Դվինում, Վաղարշապատում, Կարսում, Անիում եղել են արհեստավորաց տներ, որտեղ Դ․ առաջնակարգ արհեստ Էր։ Վի–մագիր մի արձանագրության մեջ հիշա–տակված է Անի քաղաքի «Դարբնի փողո–ցը»։ Գրկ․ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Բ․ Առաքեչյան
ԴԱՐԲՈՒ (Darboux) ժան Գաստոն (13․8․ 1842, Նիմ – 23․2․1917, Փարիզ), ֆրան–սիացի մաթեմատիկոս։ Փարիզի ԳԱ ան–դամ (1884), 1900-ից՝ նրա անփոփոխ քար–տուղարը, Պետերբուրգի ԳԱ թղթակից– անդամ (1895)։ Աշխատությունները վերա–բերում են դիֆերենցիալ երկրաչավւու– թյան պրոբլեմներին։ Զբաղվել է դիֆե–րենցիալ հավասարումների ինտեգրման, կինեմատիկայի, հավասարակշռության, կետերի համակարգի փոքր տատանում–ների և մեխանիկայի այլ բնագավառների հարցերով։ Կարևոր աշխատանքներից են նաև ինտևգրման և անալիտիկ ֆունկցիա–ների տեսություններին նվիրված մենա–գրությունները, ինչպևս և ֆունկցիան օր– թոգոնալ ֆունկցիաների (մասնավորապես Ցակոբիի բազմանդամների) վերածման հետազոտությունները։
ԴԱՐԳԻՆԱ4ԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դաղս տան ի ԻՍՍՀ հոդվածի գրականու–թյունը։
ԴԱՐԳԻՆ ԵՐԵՆ, դարգինների լեզուն։ Պատկանում է իբերա–կովկասյան ընտա–նիքի դաղստաևյան լեզվախմբին։ Խոս–վում է Դաղստանի ԻՍՍՏ–ի կենտրոնական շրջաններում։ Խոսողների թիվը՝ 227 հզ․ (1970)։ Առավել հայտնի բարբառներն են՝ հյուրկիլյան, ակուշյան, ցուդուհարյան, կուրաչյան։ Աչքի է ընկնում բաղաձայնա–կան համակարգի հարստությամբ։ Գոյա–կանն ունի հոլովի, թվի, դասի կարգեր, խոնարհման համակարգը՝ դիմային ու դասային ցուցիչներ։ Այբուբենը մինչև 1928-ը՝ արաբագիր, 1928–38-ը՝ լատինա– գիր, ապա՝ ռուսագիր։ Հ․ Պեարոսյան
ԴԱՐԳՈՄԻԺՍԿԻ Ալեքսանդր Սերգեևիչ [2(14)․2․1813, գ․ Տրոիցկոյե (այժմ՝ Տու– լայի մարզի Բելյովսկի շրջանում) –5(17)․ 1․1869, Պեաերբուրզ], ռուս կոմպոզիտոր։ Ա․ Ս․ Դարգոմիժսկի Երաժշտական կրթությունն ստացել է տա–նը։ 1859-ին ընտրվել է Ռուսական երա– ժըշտական ընկերության կոմիտեի ան–դամ, սերտ կապի մեջ եղել <Հզոր խըմ– բակ>- անդամների հետ։ 1837–41–ին գրել է իր անդրանիկ՝ «Էսմերալդա» օպերան (ըստ Վ․ Տյուգոյի «Փարիզի աստվածա– մոր տաճարը» վեպի, բեմ․ 1847, Մոսկվա)։ 1840-ական թթ․ գրել է ռոմանսներ («Ես ձեզ սիրել եմ», «Տարսանիք», «Գիշերային զեփյուռ» ևն)։ Գլխավոր ստեղծագործու–թյունը «Ջրահարսը» օպերան է (ըստ Պուշկինի ևամաևուն պոեմի, բեմ․ 1856, Պետերբուրգ)։ Գլինկայից հետո Դ․ ամ– րապնդել է ռուս, երաժշտության դասա–կան դպրոցի հիմքերը, զարգացրել XIX^ 40–60-ական թթ․ քննադատական ռեա–լիզմի միտումները։ Անավարտ է մնացել նրա «Քարե հյուրը» օպերան։ Գրկ, Пекелис М․С․, А․С․ Дарго–мыжский и его окружение, т․ 1–2, М․, 1966 – 1973․
ԴԱՐԳՎԱ–ԼԱԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, իբերա–կովկասյան ընտանիքի դաղստանյան լեզ–վախմբի ենթախումբ։ Տիմնական լեզու–ներն են դարգիներենը և Լակերենը։
ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՏ (Dardanelles), հին հուն․ Տելլե սպոնտոս, թուրք․ Չանակկալե Բողազը, նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև։ Միաց–նում է Մարմարա և Եգեյան ծովերը։ Եր–կարությունը 120,5 կմ է, լայնությունը՝ 1,3–18,5 կմ, խորությունը՝ 53–106 մ։ Եվրոպական ափին է Գելիբոլու (Գալլի– պոլի), ասիական ափին՝ Չանակկալե նավահանգիստը։ Միջազգային իրավա–կան վիճակի նկարագիրը տես Սեծովյան նեղուցների ռեժիմ հոդվածում։
ԴԱՐԴՈՒ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Հնդկական չե– զուներ։
ԴԱՐԵՀ (հին պարսկ․ Դարայավահուշ, հուն․ AapElog), Աքեմենյան թագավոր–ներ Տին Պարսկաստանում։ Դ․ I (մ․ թ․ ա․ մոտ 550–486), թագավորել է մ․ թ․ ա․ 522-ից։ Արշամի թոռն էր և Վշտասպի որ–դին։ Սկզբում եղել է Պարթևաստանի կուսակալ։ Իշխանությունը գրավել է՝ տա–պալելով մոգպետ Գաումատային, որը հափշտակել էր գահը Կամբյուսևս թագա–վորի մահից հետո։ Ըստ Բագհաստանայի արձանագրության, գահ բարձրանալով, երեք տարի պատերազմել է ապստամբ երկրների (Տայաստան, Բաբելոն, Մա– րաստան, Ելամ, Պարթևաստան ևն) դեմ, անկախացած երկրների զինված դիմա–դրությունն ընկճել միայն 19 ճակատա–մարտից հետո։ Առանձնապես համառ կռիվներ է մղել (5 ճակատամարտ) Տա– յսատանը։ Դ․ կատարել է վարչա–տնտ․ ու ռազմ, բարեփոխումներ, տերությունը բաժանել սատրապությունների, որոնցից յուրաքանչյուրը վճարել է սահմանված չափի հարկ ու տուրք։ Սատրապություն–ների ցանկերը պահպանվել են Աքեմեն–յան արքունի վիմագրերում և Հերոդոտոսի պատմության մեջ։ Վերջինս տեղեկացնում է Աքեմենյան 20 սատրապության ժողո– վուրդների, նրանցից գանձվող հարկերի չափի մասին։ Դ․ սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ հիմնված ոսկե դրամի՝ դարիկի (8,416 գ) վրա։ Ոսկե դրամ հա–տելու իրավունք վերապահվել է միայն Աքեմենյան թագավորին, իսկ տեղական թագավորներին ու իշխաևներին միայն արծաթե դրամ՝ սիկլ (5,62 գ = 0,05 դա–րիկի)։ Զբաղվել է տնտ․ և վարչական կեևտրոնները կապող ճանապարհների, իջևանատների շինարարությամբ ու բա– րեկարգմամբ։ Կապի ծառայությունն իրա–գործվել է հեծյալ սուրհանդակների՝ կա–յանից կայան միմյանց փոխանցելու մի–ջոցով։ Դ–ի ճանապարհաշինության գլուխ–գործոցը եղել է Փոքր Ասիայի ծայրամա–սային Սարդես քաղաքից մինչև Ելամի Շոշ քաղաքը ձգվող Արքայական ճանա–պարհը։ Դ–ի օրոք փորվել և բարեկարգվել է Նեղոս գետը Կարմիր ծովին միացնող ջրանցքը՝ ծովային ուղիով Իրանը կապե–լով Եգիպտոսին և Միջերկրածովյան այլ երկրների։ Նրա ժամանակ են կառուց–վել Մեմփիսի տաճարը, Շոշի և Պերսե– պոլսի արքունի գահանիստ պալատները։ Վերակառուցել է բանակը, որի կորիզը՝ «անպարտներ» կամ «անմահներ» կոչվող 10 հզ․ հետևակ զորագունդը, բաղկացած էր գերազանցապես պարսիկներից։ Բա–նակում ներգրավել է հույն վարձկան զոր–քեր։ Դ–ի բարեփոխությունների շնորհիվ Աքեմենյան տիրակալությունը համախըմբ– վել և հզորացել է։ Մ․ թ․ ա․ մոտ 515-ին նվաճել է Թրակիան, հպատակեցրել Մա– կեդոնիայի Ամինտաս թագավորին։ Աքե–մենյան տիրապետությունը տարածվել է Տնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Պարսից, Կարմիր և Միջերկրական ծովե–րը։ Մ․ թ․ ա․ 494-ին ճնշել է փոքր Ասիայի հունական քաղաքների ապստամբություն–ները, մ․ թ․ ա․ 490-ի օգոստոսին Եգեյան ծովով թափանցել Ատտիկա։ Սակայն սեպ–տեմբերի 12-ին, Մարաթոնի հովտում ջախջախվելով հույներից՝ նահանջել է Տունաստանից։ Տունաստանի դեմ նա–խապատրաստել է նոր արշավանք, որը խափանվել է նրա մահով։ Թաղվել է արքունի տոհմական գերեզմանատանը՝ Նակշ–ի Ռուստամում (Պերսեպոլսի մոտ)։ Դ․ II Վ ա հ ու կ ա (հուն, մականու–նով N6vog– Տարճորդի) (ծն․ թ․ անհտ․– մաև․մ․ թ․ ա․ 404), գահակալել է մ․ թ․ ա․ 423-ից։ Արտաքսերքսես I թագավորի որ–դին։ Մինչև թագավոր դառնալը եղել է Տիր– կանիայի սատրապ։ Գահին տիրել է դավադրաբար սպանելով եղբորը՝ Սոգ– դիանին։ Դ–ի օրոք թուլացել է կենտրոնա–կան իշխանությունը, ապստամբել են մի շարք սատրապություններ, իսկ մ․ թ․ ա․ 404-ից անկախացել է Եգիպտոսը։ Պելո– պոնեսյան պատերազմների ժամանակ օժանդակել է սպարտացիներին՝ ընդդեմ Աթենական միության։