Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դ․ III Կ ո դ ո մ ա ն ո ս (ծն․ թ․ անհա․– մահ․ մ․ թ․ ա․ 330), Աքեմենյան վերջին թագավորը (մ․ թ․ ա․ 336-ից)։ Արշամի որդին, Աքեմենյան տոհմաճյու– ղից։ Նախապես եղել է Տայաստանի սատրապ։ Գահին տիրել է Արտաքսեր– քսես III թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավով սպանելով թագավո–րին ու նրա զավակներին։ Մ․ թ․ ա․ 335-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը։ Գրանի–կոսի (մ․ թ․ ա․ 334), Իսոսի (մ․ թ․ ա․ 333) և Գավգամելայի (մ․ թ․ ա․ 331) ճակատա–մարտերում, պարտվելով Աչեքսանդր Մա–կեդոնացուց, ի վերջո կորցրել է իր ամ–բողջ տիրապետությունը։ Սպանվել է Րակ– տրիայի սատրապ Բեսոսի հրամանով՝ հակառակորդի հետապնդումից փախչելիս։ Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դ–ի դին պատվով ու շուքով թաղել է Պեր– սեպոլսի գերեզմանատանը, իրեն հռչա– կել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիա– յի արքա։ Գրկ․ Գաթըրճյան Տ․, Տիեզերական պատմութիւն․․․, հ․ 1, Վնն․, 1849։ Дьяко–нов М․ М․, Очерк истории Древнего Ира–на, М․, 1961; Дандамаев М․ А․, Иран при первых Ахеменидах* М․, 1963; Junge P․ J․, Dareios I, Konig der Perser, Leipzig, 1944; Olmstead H․ F․, History of the Persian Empire, Chicago, 1948* ԴԱՐ ԷՍ–ՍԱԼԱՄ (արաբ, աշխարհի նավա–հանգիստ), Տանզանիայի Միացյալ Տան– րապեաության մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը Տնդկական օվկիանոսի ափին։ 396,7 հզ․ բն․ (1974)։

ԴԱՐԻԱԼԻ ԿԻՐՃ, Թերեք գետի կիրճը Մեծ Կովկասյան լեռնաշղթայի Կողքային շղթայի հատման վայրում (Վրացական ՍՍՏ)։ Գետի ընթացքով 3 կմ երկարու–թյամբ վեր են խոյանում մինչև 1000 մ լեռնաժայռեր։ Դ․ կ–ով անցնում է Ռազմա– Վիրական ճանապարհը։ Տնուց հայտնի է որպես «Կովկասի դարպասներ» (Աչանաց դուռ)։

ԴԱՐՁԱ0ԻԱԿԱՎՈՐ ՀԻԴՐՈՏՈՒՐՐԻՆ, Կապլանի տուրբին (ավստրիա–ցի կոնստրուկտոր Վ․ Կապչանքւ անունով), ռեակտիվ հիդրավւիկական տուրբին, որի աշխատանքային անիվի թիակներն իրենց երկայնական առանցքի մոտ դարձկեե են։ 25% բեռնվածքի դեպքում Դ․ հ–ի օ․ գ․ գ–ն հասնում է մինչև 0,83-ի։ Տզորությունն ավելի քան 100 Մվւո է, աշխատանքային անիվի տրամագիծը՝ 9 մ, իսկ օգտագործ–վող էջքը՝ մինչև 50 մ։ Կիրառվում են հար–թավայրային գետերի վրա կառուցվող հզոր ՏԷԿ–երում։

ԴԱՐՁԵԼԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, քիմիական ռե–ակցիաներ, որոնք տվյալ ջերմաստիճա–նում ընթանում են միաժամանակ և իրար հակառակ ուղղություններով՝ A+ ^C+ D։ Քիմիական ռեակցիայի արագու–թյունը ուղիղ համեմատական է փոխազ–դող նյութերի խտությունների արտադըր– յալին (տես Զանգվածների, ներգործու–թյան օրենք)։ Ռեակցիայի սկզբում A և В նյութերի խտություններն ավելի մեծ են, քան ստացվող С և D նյութերինը, որի պատճառով աջ ընթացող ռեակ–ցիայի (А+ В) արագությունը՝ Vi, մեծ է, իսկ ձախ ընթացողինը՝ V2, փոքր։ Այս դեպքում համակարգը հավասարակշռված չէ, և նրա բաղադրությունը ժամանակի ընթացքում փոխվում է՝ փոքրանում ևն A և В նյութերի խտությունները, մե–ծանում՝ С և D նյութերինը։ Զուգահե–ռաբար փոքրանում է ևաև Vi-ը և մեծա–նում V2-^․ Երբ, վերջապես, vi-ը հավա–սարվում է V2–lih, ստեղծվում է քիմ․ հա–վասարակշռություն։ Այնուհետև համա–կարգի բաղադրությունը մնում է անփո–փոխ։ Գազերի առկայությամբ ընթացող Դ․ ռ–ի արագությունների ևարաբերու– թյունը կախված է ևաև ճնշումից։ Բոլոր քիմ․ ռեակցիաները սկզբունքորեն դար–ձելի են։ Սակայն, երբ ռեակցիայի հավա–սարակշռությունը խիստ շեղված է (աջ կամ ձախ), ռեակցիան համարվում է ոչ դարձելի։ Տես նաև Ոչ դարձեւի ռեակցիա–ներ։

ԴԱՐՁՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ տվյալ լեզ–վի դարձվածքների և դարձվածային ար–տահայտությունների ամբողջությունը։ Տա– յերենի դարձվածքներն ըստ ծագման աղ–բյուրի գերազանցապես ազգային են (արե– վին մեռնել, խոփը քարին դեմ առնել), մասամբ՝ այլ լեզուներից թարգմանաբար վերցված (աքիլլևսյաև գարշապար, բա–բելոնյան խառնակություն)։ Ազգային հիմքի վրա առաջացած դարձվածքները կազմվել են՝ ա․ հիմնականում կենդանի բանավոր խոսակցական լեզվում, որից և անցել են գրավոր խոսքին (ետնից կար–միր խնձոր ուղարկել, հին դարմանը քա–մուն տալ), բ․ գիտության, մշակույթի տար–բեր բնագավառներում և գրավոր խոսքից անցել են բանավորին (փակագծերը բա–ցել, հավասարության նշան դնել)։ ժամա–նակակից հայերենի դարձվածքներն առա–ջացել են պատմական տարբեր ժամա–նակներում։ Դրանք գալիս են կմւմ նախա– գրաբարյան շրջանից (կրակի գին), գրա–բարից (ձայն բարբառո հանապատի) ու բարբառներից (փորը վեց–վեց անել), կմւմ կազմավորվել են նոր գրական լեզվում։ Թեև դարձվածքները համարվում են այս կամ այն լեզվին յուրահատուկ միավոր–ներ, որոնք հաճախ անթարգմանելի են, սակայն տարբեր լեզուներում կան իմաս–տով և կազմությամբ ընդհանուր դարձ–վածքներ (հմմտ․ մի գեղեցիկ օր, ռուս, в один прекрасный день, անգլ․ one fine day, գերմ․ eines schonen Tages, ֆրանս* un beau jour նն)։ Այդպիսի ընդհանրու–թյունները կմւմ թարգմանաբար անցնում են մեկ լեզվից մյուսին, կմւմ առաջանում են ժողովրդի ընդհանուր լեզվամտածո–ղության հիմքի վրա։ Դարձվածքները, սովորաբար, չեն փոխառնվում, այնու–ամենայնիվ, կան սակավաթիվ Փոխառ–յալ դարձվածքներ (terra incognita – անծանոթ աշխարհ), որոնք ունեն կիրա–ռության նեղ ոլորտ։ 2․ Լեզվաբանության բաժին, որն ուսում–նասիրում է դարձվածքները, նրանց կազ–մությունը, իմաստային–ոճական նշանա–կությունը, պատմական զարգացումը։ Տա– մեմաւոաբար նոր գիտաճյուղ է։ Գրկ․ Մալխասյան Ս․, Տայերեն բա–ցատրական բառարան, հ․ 1–4, Ե․, 1944–45։ Մուրվալյան Ա․, Տայոց լեզվի դարձ–վածաբանություն և բայակազմություն, Ե․, 1959։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Տայոց լեզվի տե–սություն, Ե․, 1965։ Գնորգյան Ե․ Տ․, ՛Հայերենի դարձվածքները, Ե․, 1969։ Բ ե– դ ի ր յ ա ն Պ․ Ս․, ժամանակակից հայերե–նի դարձվածաբանություն, Ե․, 1973։ Մ․ Աբրահամյան

ԴԱՐՁՎԱԾՔ, բառերի կայուն կապակցու–թյուն, որ գործածվում է ոչ բառացի իմաս–տով, այլ յուրահատուկ վերաիմաստա–վորումով (ականջի ետև գցել – մոռացու–թյան տալ, կյանքի թելը կտրվել–մահա–նալ)։ Դ–ները գերազանցապես առաջա–նում են սովորական բառակապակցու–թյուններից՝ նրանց բաղադրիչների կա–պի կայունացման և նոր իմաստ ձեռք բերելու ճանապարհով։ Դ–ները կարող են կազմվել եղած Դ–ի նմանակությամբ [հմմտ․ կրակի գին և ջրի գին, կարմիր տեռոր (ջարդ) և սպիտակ ջարդ] կամ որպես փոխաբերություն (վեցերորդ զգայարան, սառը պատերազմ)։ Դ–ներն արտահայ–տում են նաև անհավանական, անտրամա–բանական երևույթներ, անտեղի կատար–վող գործողություններ (մաղով ջուր կրել, ջուր ծեծել)։ Ըստ կապակցության, գերա–դաս բաղադրիչի խոսքիմաստային պատ–կանելության և ընդհանուր նշանակության լինում են բայական (թիկունքին կանգնել, կարճ կապել), անվանական (կոկորդի–լոսի արցունքներ, իններորդ ալիք)։ Կան սակավաթիվ մակբայական և կապական Դ ներ (խելքից դուրս, աչքից հեռու, մազի չափ)։ Տես նաև Դարձվածաբանություն։ Մ․ Աբրահամյան

ԴԱՐՁՈՒԿԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, մետաղամշակ–ման հաստոց, տես խառատային հաս–տոց։

ԴԱՐՄԱՆ, Տարման, գյուղ Արնմտյան Տայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ 2450 (350 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ, անասնապահությամբ և արհեստ–ներով։ Ուներ երկու եկեղեցի, երկու երկ–սեռ դպրոց, 15 խանութ–արհեստանոց, երկու ձիթհանք։ բնակիչները տեղահան–վել են առաջին համաշխարհային պատե–րազմի տարիներին, մի մասը զոհվել է, մյուսը՝ բնակություն հաստատել Ֆրեզնո (ԱՄՆ) քաղաքում։

ԴԱՐՄԱՆ, գյուղ Արևմտյան Տայաստա–նում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավա–ռում։ 1909-ին ունևր 55 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այ–գեգործությամբ և անասնապահությամբ։ Դ–ի բնակիչները մասնակցել են Վանի ինքնապաշտպանական կռիվներին և 1916-ին, նահանջող ռուս, զորքերի հետ, տեղափոխվել ու բնակություն են հաստա–տել Արևելյան Տայաստանում։

ԴԱՐՄԱՆ», բժշկա–առողջապահական և գիտական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1920–22-ին (1921-ին՝ «Դարման–Տայ բուժակ»), Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Օ․ Փափազյան։ Տրաւոարակու– թյուն Կ․ Պոլսի հայ բժշկական միության։ Լայն տեղ է հատկացրել ընտանեկան, դպրոցական, պատանիների և երիտա–սարդների առողջապահության հարցե–րին, տպագրել հանրամատչելի նյութեր փոխանցիկ հիվանդությունների, համա–ճարակների և դրանց կանխարգելիչ մի–ջոցների մասին։ Լուսաբանել է Կարմիր խաչի ընկերության Պոյսի և գավառի մասնաճյուղերի, ինչպես նաև բժիշկների,