Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղի մեծ կիսագևդեըն ունեն բազմաթիվ գալարներ (կեղևը՝ միևչև 30 մլրդ նյար–դային բջիջ)։ Շնորհիվ ուղեղի մեծ չափև– րի կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ ինֆորմացիաներ։ Սրըն–թաց լողում են (արագությունը՝ 50 կմ/ժ)։ Ապրում են խմբերով, սնվում՝ ձկներով, գլխոտանի փափկամորթներով, երբեմն' Աֆալինա դելֆին խեցգեանակերպերով։ Տղիությունը 10– 12 ամիս է» ունենում են մեկ ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով։ Սեռա–հասուն են 3–5 տարեկանում։ Խոշոր Դ․ ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։ Տայտնի է Դ–ի 20 սեռի 48 տեսակ։ ՍՍՏՄ–ում հան–դիպում են 12 սեռ (15 տեսակ), ապրում են ծովերում, օվկիանոսներում (հատկա–պես տաք գոտում)։ Առանձին տեսակներ (օրինակ, կոսատկա) կոսմոպոլիտ են։ Դ–ի կառուցվածքի առանձնաևատկոէ– թյունները (մարմնի ձևի հիդրոդիևամիկ կատարելությունը, մաշկային ծածկույթի կազմությունն ու հակատուրբուլենտային հատկությունը, ջրի խորքերը սուզվելու ունակությունը, Էխոլոկատորի հուսալիու–թյունը ևև) խիստ հետաքրքրում եև բիոնի–կայով զբաղվողներին։ Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության տեսաևկյուևից ուշա–գրավ են շնչառության և արյան շրջանա–ռության որոշ առանձնահատկություններ։ Վերջին տարիներին Դ–ին փորձում են վարժեցնել ձկնաորսի, կապի և ստոր– ջըրյա այլ աշխատաևքևեր կատարելու, ինչպես նաև ևրաևց մարմնին ամրացրած տվիչների օգնությամբ օվկիանոսի տար–բեր խորությունների հոսանքների, ռա–դիոակտիվության, ջերմաստիճանի, աղայ–նության մասին տվյալներ ստանալու հա–մար։ Արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ–ում, Դ–ին ուսումնասիրում են նաև ռազմ, նպատակներով, որոշում են ական–ների, խորտակված նավերի, սուզանավե– րի հայտնաբերման համար նրանց օգտա–գործելու հնարավորությունները։ Դ–ի որոշ տեսակներ ունեն արդյունագործա–կան նշանակություն, օգտագործում են միսը, ճարպը։ ՍՍՏՄ–ում Դ–ի որսն ար–գելված է 1966-ից։ Գրկ․ Լ ի լ լ ի Ջ․, Մարդն ու դելֆինը, Ե․, 1967։ Томилин А․ Г․, Китообразные, М․, 1957 (Звери СССР и прилежащих стран, т․ 9); Его же, Дельфины служат человеку, М․, 1969․

ԴԵԼՖՏ (Delft), քաղաք Նիդերլանդների Տարավային Տոլանդիա պրովինցիայում։ 84 հզ․ բն․ (1970)։ Ունի մետաղամշակու–թյուն, մեքենաշինություն, լաքի–ներկևրի արտադրություն։ XVI դ․ վերջից Դ․ խեցե–ղենի արտադրության («դելֆտյան հախ–ճապակի») կենտրոն է։ Քաղաքը պահ–պանել է իր հին կերպարանքը՝ ջրանցք–ների ցանցը, XVI–XVIII դդ․ աղյուսե տնե–րը, Սուդե կերկ («Տին եկեղեցի», XIII – XV դդ․) և Նյիվե կերկ («Նոր եկեղեցի», 1384–1476) գոթակաև եկեղեցիևերը, ռա–տուշան (1619–20, ճարտ․ Տ․ դե Կեյսեր)։ XX դ․ կեսին կառուցվել են Բարձրագույն տեխնիկական դպրոցի շինությունները։ ԴԵԿԱ․․․ (հուն, бвна – տաս), ֆիզիկա–կան մեծությունների չափման միավոր–ների տասնապատկումը ցույց տվող նա–խածանց։ Նշանակվում է դա, օրինակ, 1 դաչ (դեկալիտր) = 10 չ։

ԴԵԿԱԲՐԻՍՏՆԵՐ, ռուս հեղափոխական–ներ, որոնք ապստամբեցին ինքնակալու– թյան և ճորտատիրության դեմ, 1825-ի դեկտեմբերին (այստեղից էլ՝ Դ․ անվա–նումը)։ Դ–ի ապստամբությամբ բացվեց Ռուսաստանի հեղափոխական շարժման առաջին՝ «ազնվականական» շրջանը ( 1825–61)։ Վ․ Ի․ Լենինը, Դ–ին անվա–նելով «ազնվականական հեղափոխական–ներ», նշել է նրանց գաղափարախոսու–թյան և տակտիկայի սահմանավւակու– թյունը, բայց միաժամանակ ընդգծել նրանց շարժման հեղափոխական բնույթը։ Դ–ի աշխարհայեցողությունը ձևավորվել է Ռու–սաստանում ֆեոդալա–ճորտատիրակաև տնտեսության քայքայման և կապիտա–լիստական կացութաձևի զարգացման պայ–մաններում։ Ռուս, բուրժուազիայի թու–լությունը նպաստեց, որ Ռուսաստանում «ազատության առաջամարտիկներ» դառ–նան հեղափոխական ազնվականները։ 1812-ի Տայրենական պատերազմը, որին մասնակցեցին Դ–ի ապագա շարժման գրե–թե բոլոր ակտիվ անդամները, ինչպես նաև 1813–14-ի ռուս, բաևակի արտասահման– յան արշավանքները, նրանց համար դար–ձան քաղ․ դպրոց։ 1816-ին երիտասարդ սպաներ Ա․ Մուրավյովը, Ս․ Տրուքեցկոյը, Ի․ Ցակուշկինը, Ս․ Մուրավյով–Աւցուււոուը, Ն․ Մոնքւավյովը (հետագայում անդամա–գրվեց նաև Պ․ Պեաոեւը, ընդամենը 30 մարդ) հիմնեցին առաջին գաղտնի քաղ․ ընկերությունը՝ «Փրկության միությունը» կամ «Տայրենիքի իսկական և հավատա–րիմ ընկերությունը»։ Ներքին տարաձայ–նությունների հետևաևքով «Փրկությաև միություևը» 1818-ին փակվեց և կազմա–կերպվեց ևոր գաղտևի ընկերություն՝ «Բարօրության միությունը» (շուրջ 200 անդամ), որն ուներ պրակտիկ գործո–ղության ծրագիր։ 1820-ին «Բարօրության միության» ղևկավար մարմնի (Корен–ная управа) խորհրդակցությունը Պես– տելի զեկուցման հիման վրա միաձայն արտահայտվեց հանրապետության օգտին։ Տեղաշրջման հիմնական ուժը լինելու էր «Ապստամբություն Պետերբուրգի Սենատի հրապարակում․ 1825 թվականի դեկտեմբերի 14-ին», ջրանկար Կ․ Ի․ Կոլմանի բանակը, որը պետք է ղեկավարեին գաղտ–նի ընկերության անդամները։ Դ–ի կար–ծիքով ևեղափոխությունը պևտք է կատար–վեր ժողովրդի համար, սակայն առանց նրա մասնակցության, որպեսզի հնարա–վոր լիներ խուսափել «ժողովրդական հե–ղափոխության սարսափներից»։ Կազմա–կերպության ներսում գաղափարական պայքարը, լավագույն տակտիկայի որո–նումները, ինչպես նաև անևուսալի տար–րերից ազատվելու հաևգամաևքը առաջ բերեցին ընկերության հիմնովին վերա–կառուցման անհրաժեշտություն։ 1821-ին «Բարօրության միությունը» լուծարքի են–թարկվեց և կազմակերպվեց սկզբում Դ–ի Տարավային ընկերությունը (Ուկրսփնա– յում), իսկ ավելի ուշ՝ Դ–ի Տյուսիսային ընկերությունը (Պեւոերբուրգ կենտրոնով)։ Տարավային ընկերության (ղեկավար՝ Պ․ Պեստել) անդամները դեմ էիև Սահ– մաևադիր ժողովի գաղափարիև և կողմ՝ ժամանակավոր գերագույև հեղափոխա–կան կառավարչությաև դիկտատուրայիև, որը հեղաշրջումից հետո պետք է վերցներ իշխանությունը և հաստատեր սահմանա–դրական կարգ։ Նրանց սկզբունքները շարադրված էիև ավելի ուշ «Ռուսսկայա պրավդա» աևվաևված վավերագրում։ Ռու– սասաանը հայտարարվում էր հանրա–պետություն, ճորտատիրական իրավունքը անհապաղ վերացվում էր * գյուղացիները ազատվում էին հողով։ Նշվում էր դասերի կատարյալ ոչնչացման ու օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության անհրաժեշտությունը, հռչակվում էին խոս–քի, մամուլի, ժողովների, դավանանքի, զբաղմունքի ընտրության և այլ ազատու–թյուններ։ ժող․ վեչեն (ռուս, պառլա–մենտը) իրականացնում էր ամբողջ օրենս– դիր իշխանությունը։ Գործադիր իշխանու–թյունը պատկանում էր Տերունական դու–մային, որը կազմված էր լինելու ժող․ վեչեից ընտրված 5 անդամից։ Գերագույն ժողովը, բաղկացած ցմահ ընտրված 120 անդամից, պևտք է հսկեր սահմանադրու–թյան ճիշտ կիրառմանը։ «Ռուսսկայա պրավդա»-ում տրվում էին նաև պետության ապագա սահմանները․ Ռուսաստանի մեջ Էին մտնելու Անդրկովկասը, Մոլդա– վիան և այլ տերիտորիանևր, որոևց ձեռք–բերումը Պևստելը աևևրաժևշտ էր համա–րում տևտ․ և ստրատեգիական նկատա–ռումներով։ Դեմոկրատական կարգը տա–րածվելու էր պետության տերիտորիայում բնակվող բոլոր ազգերի վրա։ Պևստելը, սակայն, վճռականորևև դեմ էր ֆեդե–րացիային․ նրա նախագծով ամբողջ Ռու–սաստանը պետք է լինևր միասնական և աևբաժաև պետություև։ Բացառություն Էր կազմում Լեհաստանը, որին տրվում Էր անջատվելու իրավունք։ Դ–ի, Տյուսիսային ընկերության ղեկա–վարը Ն․ Մուրավյովն Էր, ղեկավար մի–ջուկը՝ Ն․ Տուրգենևը, Մ․ Լունինը, Ս․ Տրու– բեցկոյը, Ե․ Օբոլենսկին։ Այս ընկերու–թյան սահմանադրական նախագիծը մշա– կել էր Ն․ Մուրավյովը։ Նախագիծը պաշտ–պանում էր Սահմանադիր ժողովի գաղա–փարը։ Մուրավյովը վճռականորեն դեմ Էր ժամանակավոր գերագույն հեղափո–խական կառավարչության դիկտատու–րային և հեղափոխական սահմանադրու–