Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վը։ Մինչև կյանքի վերջը Դ․ մնաց սովե–տական իշխանության թշնամի։

ԴԵՆԻՍ (Dennis) Ցուջին (10․8․1904, Սիեթլ, Վաշինգտոնի նահանգ – 31․1․1961, Նյու Ցորք), ամերիկյան և միջազգային բան–վորական շարժման գործիչ։ 1927-ից ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության անդամ։ Ցու․ Դենիս 1938-ից կոմկուսի ազգային կոմիտեի ան–դամ։ 1944–45-ին Ու․ Ֆոստերի և ուրիշ մարքսիստների հետ պայքարել է է․ Բրաու– դերի ու նրա համախոհների ռևիզիոնիս– տական, լիկվիդատորական քաղաքակա–նության դեմ։ 1946–59-ին եղել է ԱՄՆ–ի կոմկուսի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար։ Տեղափոիսսկւսն գործունեու–թյան համար հալածվել է, 1950–55-ին՝ բանտարկվել։ 1959-ից եղել է ԱՄՆ–ի կոմկուսի ազգային կոմիտեի նախագահ։ Դ ԵՆ ԻՏՐԻՖԻԿ ԱՑՈՒԱ [ <լսաւ․ de–նա–խածանց․ այստեղ նշանակում է գործողու–թյան ավարտ, nitr (ogenium) – ազոտ և facio – կատարում եմ), նիտրատների վե–րականգնումը մոլեկուլային ազոտի, որը կատարվում է բակտերիաների միջոցով։ Անաերոբ պայմաններում Դ․ ընթանում է նիտրիտների և ազոտի ենթօքսիդի առա– ջացմամբ։ 2НЫОз–>2HN02–>N20+N2։ Նիտրատների վերականգնման համար պահանջվող Էներգիան բակտերիաներն ստանում են օրգ․ նյութերի (օրինակ, ած–խաջրերի, սպիտակուցների, օրգ․ թթունե–րի) օքսիդացումից։ Դ․ խիստ ճնշվում և ամբողջությամբ դադարում է մոլեկուլա– յիև թթվածնի առկայությամբ։ Դ–ից պետք է տարբերել կեղծ Դ․, երբ բնության մեջ կամ բակտերային կուլտուրայում տեղի է ունենում ամոնիումային աղերի, ամիդների, ամինների մաքուր քիմ․ փոխ–ազդեցություն՝ մոլեկուլային ազոտի առա– ջացմամբ։ 1 գ հողում պարունակվում են հարյուր–հազարավոր դևնիտրիֆիկացնող բակտերիաներ։ Սակայն Դ․ հողում կարող է տեղի ունենալ միկրոօրգանիզմների կողմից քայքայվող օրգ․ նյութերի և նիտ–րատների բավարար քանակության և օպ–տիմալ ջերմաստիճանի (25–30°C) պայ–մաններում։ Դ–ի ևետևանքով հողում ազո–տի քանակը խիստ նվազում է և ընկնում բերքատվությունը։ Դ․ նվազեցնելու լավ միջոցներ են հողի բավարար աերացիան, խոնավության պակասեցումը (որոշ շըր– ջանում) և մշակովի բույսերով հողի հա– րըստացումը։

ԴԵՆՈԱԻՆԱՑԻԱ (դե․․․ և լատ․ nomina- tio – անվանում), վճարման պտույտի, հաշվարկի և հաշիվների հեշտացման ու պարզեցման, ազգային արժույթի լիար–ժեքությունը ապահովելու նպատակով երկ– րի դրամական միավորի (առանց վերան– վանման) և գների մասշտաբի խոշորա–ցում։ Դ–ի ժամանակ խոշորացման գործա–կիցը մեծ մասամբ միավորն է մեկ կամ մի քանի զրոներով (10, 100 ևն անգամ)։ Այդ գործակցով նախկինում թողարկված դրամանիշերը փոխանակվում են նորե–րով։ Միաժամանակ վերահաշվարկվում են գները, աշխատավարձը, ծառայություն–ների տարիֆները, բանկերի ակտիվ և պասսիվ հաշիվներում եղած մնացորդնե–րը, ձեռնարկությունների և հիմնարկու– թյունների հաշվեկշիռները նն։ Երկրի շա–հերից ելնելով4 Դ–ի ենթարկված արժույթի ոսկու պաշտոնական պարունակությունը և փոխանակային կուրսը կարող են բարձ–րացվել տարբեր գործակիցներով։

ԴԵՆՈՆՍԱՑԻԱ ( <ֆրանս․ denoncer – հայտարարել, լուծել), միջազգային իրա–վունքում՝ պայմանադիր պետություններից մեկի հրաժարումը կնքված պայմանա–գրից։ Սովորաբար Դ–ի իրավունքն ու պայմանները պետությունները սահմա–նում են պայմանագիր կնքելիս։ Տես նաև Պայմանագիր միջազգային։

ԴԵՆՈՏԱՏ, մաթեմատիկական տրամա–բանության տերմին, որը նշանակում է առարկա, այն ամենը, ինչ կարող է կոչ–վել անունով։ Օրինակ, հայկ․ քառագա–գաթ լեռը «Արագած» անվան Դ․ Է։ Յուրա–քանչյուր անվան Դ–ից բացի վերագրվում է նաև իմաստ (տես Անուն)։

ԴԵՆՎԵՐ (Denver), քաղաք ԱՄՆ–ում, Կո– լորադո նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է ժայռոտ լեռների արլ․ ստո–րոտին։ 1240 հզ․ բն․ (1970, արվարձան–ներով)։ Լեռնային նահանգների առևտը– րաարդյունաբերական, լեռնաարդյունա– բերական ու գյուղատնտ․ ընդարձակ շըր– ջանի կենտրոն Է, տրանսպորտային կա–րևոր հանգույց։ Զարգացած է մեքենաշի–նությունը և սննդի արդյունաբերությունը։ Կա ռետինի, քիմ․ և ռազմ, արդյունաբերու–թյուն։ Ունի համալսարան։ Տիմնադրվել է 1858-ին։

ԴԵՆՈՒԴԱՑԻԱ ( <լատ․ denudatio –մեր–կացում), ապարների հողմնահարման ար–դյունքների հեռացում։ Լեռնային շրջան–ներում Դ․ ծանրության ուժի ազդեցու–թյան տակ ապարների բեկորները գլոր–վում են փոսորակները, քշվում, տարվում են մակերեսային ջրահոսքերի, գետերի, շարժվող սառցադաշտերի և ձյունահոսքե– րի, ինչպես նաև քամու միջոցով։ Ստոր–գետնյա ջրերը լուծում են մեծ քանակու–թյամբ նյութեր, առաջացնում հսկայա–կան դատարկություններ (կարստեր)․ այս երևույթը ևույնպես Դ․ Է։ Դ․ տեղի է ունե–նում ծովերի և օվկիանոսների հատակում ստորջրյա սողանքների ժամանակ, ծո–վային հոսանքների, մակընթացություն– տեղատվության և ցուևամների միջոցով, ինչպես նաև ջրավազանների ափերին, ալեբախության հետևանքով։ Ներկայումս ՏՍՍՏ տարածքի մեծ մասը ենթարկվում է Դ–ի։ Այն առավել ինտենսիվ է ընթա–նում Վեդի գետի ավազանում, Վայքում և Զանգեզուրում։

ԴԵՇԱՆԱԽՈՏ (Deschampsia), հացազզինե– րի ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ծաղկաբույլը հուրան Է։ Տայտնի է 30 (որոշ տվյալներով 40) տեսակ, որոնք տարածված են Տս․ և Տվ․ կիսագնդերի բարեխառն գոտում։ ՍՍՏՄ–ում աճում է Դ–ի 13 տեսակ, որից 4-ը՝ նաև ՏՍՍՏ–ում։ Աճելով խոնավ մարգագետիններում, ան–տառներում, գետերի ափերին՝ Դ․ առա–ջացնում է ճիմաթմբեր և նպաստում ճահ–ճացմանը։ Ցածր որակի կերաբույս Է։

ԴԵՇԻՖՐԱՏՈՐ, ապավերծանիչ, հաղորդագրությունը վերծանող (ապակո–դավորող) և ինֆորմացիան ընդունող հա–մակարգի լեզվով (կոդ) թարգմանող սարք։ Կիրառվում է ինֆորմացիայի մշակման և հաղորդման տարբեր սարքերում, հե–ռուստամեխանիկայում (վերծանում է հա–ղորդագրությունը ըստ ընդունվող ազդակ–ների կառուցվածքի), հաշվողական տեխ–նիկայում (մեքենայի հանգույց, փոխա–կերպիչ), ռադիոտեխնիկայում (վերա–կանգնում է ռադիոազդանշանով հաղորդ–վող հաղորդագրությունը), չափիչ տեխնի–կայում, կապի հեռախոսային և հեռա–գրային համակարգերում, ինչպես նաև ծածկագրերը վերականգնող սարքերում։

ԴԵՇԼԻՈՒ [Դան] (ծն․ 31․7․1927, Բուխա– րեստ), ռումինացի բանաստեղծ, թարգմա–նիչ։ Ծագումով հայ։ ճանաչվել է «Սրտի շեփորներ» (1949), «Լազրը Ռուսկայից» (1949, արժանացել է պետական մրցանա–կի) ժողովածուներով։ «Ավերակի երգը» (1957), «Ծառի շրջանակը» (1969) գրքերը տոգորված են հեղափոխական պայքարի ոգով։ Գրել է նաև ֆոլկլորային բնույթի Էպիկական պոեմներ։ Վիկտոր Տուլբու– բեի հետ ռումիներեն է թարգմանել «Նա– հապետ Քուչակի տաղերը» ժողովածուն (1963)։ Դ–ի մի շարք բանաստեղծություն–ներ թարգմանվել են հայերեն, տպազըր– վել «Ռումինական քնար» (1964) ժողովա–ծուում։

ԴԵՇՏԵ–ԼՈՒՏ, անապատ Իրանական բարձ–րավանդակի կենտրոնական մասում։ Եր–կարությունը մոտ 550 կմ Է, լայնությու–նը՝ 100–200 կմ, գերակշռող բարձրու թյունը՝ 500–600 մ։ Մակերնույթը կազմ–ված է 200–500 մ բարձրությամբ հարթա–հատակ անհոսք իջվածքներից և 1000- 2000 մ բարձրությամբ լեռնային պատնեշ ներից։ Տանդիպում են մինչև 100–200 մ բարխանային և բուսականությամբ թույլ ամրացված թմբաշարային ավազուտներ։ Ֆիզիկական հողմահարումից առաջացել են բազմաթիվ «սյուներ», «սնկեր», ռելիե–ֆի այլ ձևեր։ Զգալի տարածություններ ծածկված են թաքիրներով, խճաքարերով և աղուտներով։

ԴԵՇՏԵ–ԿԵՎԻՐ, անապատ Իրանում, Իրա–նական բարձրավանդակի հյուսիս–արե– վելքում։ Երկարությունը մոտ 500 կմ Է, լայնությունը՝ մինչև 250 կմ, տարածու–թյունը՝ 55 հզ․ կմ2։ Կազմված է անհոսք իջվածքներից (բարձրությունը 600–800г/)՝ մասնատված ոչ բարձր լեռնաթմբերով։ Իջվածքների հատակը ծածկված է թաքիր–ներով, աղուտներով, չորացող աղային ճահիճներով։ Անձրևների ժամանակ հար–թավայրը վերածվում է ցեխալճի։ Բուսա–կան ծածկ չունի։ Դ–Կ–ի եզրամասերում կան օազիսներ։

ԴԵՈՆՏՈԼՈԳԻՍ (<հուն․ 6eov – պետք Է, պարտավոր է և․․․ չոգիա), բարոյա–գիտության բաժին, որտեղ քննարկվում ևն պարտքի և պարտականության հարցե–