ԴԻԱՏՈՍԻՏ (ուշ․ լաա․ Diatomeae – դիա– աոմային ջրիմուռներ), կ ի զ և լ գ ու ր, լեռնային ալյուր, դի ատոմային ջրիմուռների խեցիներից կազմված նըաո– վածքային ապար, սովորաբար փուխր կամ թույլ ցեմենտացած, բաց մոխրագույն կամ դեղին։ Դ․ քիմիապես ներկայացված է ջրային սիլիկահողով (մինչն 96%)։ Առաջանում է ծովերում ն լճերում կուտակ–վող դիատոմային տիղմից։ Դ–ին բնո–րոշ են բարձր ծակոտկենությունը, ջեր–մամեկուսիչ, ձայնամեկուսիչ, ադսորբ– ցիոն, թթվակայուն ն դժվարահալ հատկու–թյունները։ Դիատոմային ջրիմուռների կմախքների լուծելիության շնորհիվ հեշ–տությամբ վերածվում է տրեպելի ն օպո– կի։ Դ–ի հանքավայրեր կան Տեռավոր Արե– վելքում, Ուրալում, Միջին Պովոլժիեում, ՏՍՍՏ–ում՝ Աբովյանի (Նուռնուս), Սիսիա– նի (Շամբ, Նորավան), Աշտարակի (Փար– պի) շրջաններում։ Դ․ օգտագործվում է որպես ադսորբենտ ն ֆիլտրող նյութ՝ տեքստիլ, քիմիական ն սննդի արդյունա–բերությունում, անտիբիոտիկների, թըղ– թի, զանազան պլաստիկ նյութերի արտա–դրությունում, որպես հումք՝ հեղուկ ապակու, ջնարակի ն շինանյութերի հա–մար։
ԴԻԱՏՈՆԻԿՍ (<հուն․ Siaxovixog–ձըգ– ված, «տոնից տոն անցնող» իմաստով, Ցւճ – միջով, միջոցով և xovog – տոն), դիատոնիզմ, երաժշտության մեջ հնչյունային (նան՝ լադային) որնէ համա–կարգի աստիճանների հարադրությունը՝ դրանց բնական, չփոփոխված վիճակում (ի տարբերություն քրոմատիզմի)։ Կի–րառվում են՝ դիատոնիկ հնչյունաշար, դիատոնիկ տոներ ն կիսատոներ, լադեր, գամմաներ, ինտերվալներ, համահըն– չյուններ, ակորդներ, դիատոնիկ հարմո–նիա ն մոդուլյացիա հասկացությունները։ Դ․ ընդգրկում է դասական երաժշտության հիմնական հնչյունաշարը և նրա աստի–ճաններից կազմվող բնական ու հարմո–նիկ մաժոր ու մինոր լադերը, բուն՝ բնա–կան կոչվող լադերը, առանձին ժողո– վուրդների երաժշտության յուրատեսակ, դասականից տարբերվող հիմնական հըն– չյունաշարերն ու լադերը, նրանց աստի–ճաններով կազմվող գամմաները, ին–տերվալները, համահնչյունները ևն։ Տայ ժող․ երաժշտության հիմնական դիատոնիկ հնչյունաշարը կազմված է միմյանց կցված մաժոր քառալարերից, որոնց 3-րդ աստիճանները բնական վի–ճակում հավասարաչափ տեմպերացվա– ծից փոքր–ինչ ցածր են։ Այդ հնչյունաշարի տարբեր աստիճաններից գոյանում են հայ ժող․ երաժշտության դիատոնիկ լա–դերը։ Դիատոնիկ հնչյունաշարի վրա հիմնվող (կամ՝ դիատոնիկ բնույթի) երաժշտությա–նը բնորոշ է ընդհանուր հստակություն, արտահայտչամիջոցների պարզություն, ժող․ ինքնատիպություն։ Որպես կանոն ժող․ երաժշտությունը դիատոնիկ է։ Արև– մըտաեվրոպական դասական երաժշտու–թյունը Վերածննդի շրջանի խիստ դիա– աոնիզմից (ժոսքեն դե Պրե, Պալեստրի– նա և ուրիշներ) շարունակ զարգացել է դեպի լադային ն հարմոնիկ միջոցների քրոմատիկ բարդացումն ու հարստացու–մը (Ռ․ Վագներ)։ Ռ․ Աթայան
ԴԻԱՐԲԵՔԻՐ (դիար–երկիր և բաքր– արաբ, ցեղանուն), բուն անունը՝ Ամիդ, Ա մ ի թ, է մ դ, քաղաք Մեծ Տայքի Չոր–րորդ Տայք նահանգում, Արնմտյան Տիգ– րիսի կորույթի աջ ափին, Տայկական Տավ– րոսի հվ․ ճյուղից (Կարաջա–դաղ) իջած հրահոսքի ծայրին։ Դ–ի հիմնադրման ժա– Դիարբեքիրի միջնադարյան պարսպի մնա–ցորդները մանակն անորոշ Է։ Աքքաղական սեպաձն արձանագրություններում հիշատակվում է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի վերջին (Ամեդու անունով)։ Մ․ թ․ ա․ IX դ․ հիշա–տակվում է որպես Բիտ–Զամանի կոչվող իշխանության կենտրոն։ Մ․ թ․ ա․ IX– VIII դդ․ Ուրարտական թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ․ թ․ ա․ 330-ական թթ․ Թգլատպալասար III թա–գավորը գրավել և դարձրել է Ասորեստա– նի «Տուրտանի տուն» անունով կուսակա–լության կենտրոն։ Ասորեստանյան տի–րակալության քայքայումից (մ․ թ․ ա․ YII դ․ վերջ) հետո Դ․ միացել է Տայաստա– նին։ Տայոց ավանդական պատմությունը Դ–ի ամրությունների կառուցումը վերա–գրում է Տայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ․ թ․ ա․ VI դ․ առաջին կես), որի անունով հայ պատմիչներն այն ան–վանել են նաև Տիգրանակերտ։ Այդ պատ–ճառով պատմագիտության մեջ Դ․ շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ Մեծի հիմնած Տիգրանակերտի հետ։ Դ․ Մեծ Տայ– քից անջատվել է մ․ թ․ ա․ 37-ին, երբ պարթնա–հռոմեական համաձայնագրով Անդրտիգրիսյան հայկ․ գավառները կըց– վել են Պարթնաստանի վասալ Ադիաբե– նեի թագավորությանը։ Այդ գավառները պարսկա–հռոմեական նոր համաձայնա–գրով 298-ից զավթել է Տռոմեական կայս–րությունը։ 332-ին Կոաոանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրու–թյունները, այն դարձրել հռոմեական ռազ–մակայան։ 359-ի հոկտ․ 6-ին Պարսից Շապուհ II արքան բերդաքաղաքը կարո–ղացել է գրավել միայն 73*օրյա պաշա– րումից և համառ կռիվներից հետո։ Այնու–հետև քաղաքին մինչև XVI դ․ փոխնի–փոխ տիրել են պարսիկները, բյուզան– դացիները, արաբները, քրդերը, սելջուկ– թուրքերը, թաթար–մոնղոլները, թուրքմեն–ները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվ–ներում Սելիմ I սուլթանը գրավել է Դ․ և 1515-ից ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Դ–ի ամրությունները կառուցվել են միմ–յանց անշաղախ ագուցված վիթխարի քա–րերից։ 8 կմ երկարություն, 10 մ բարձրու–թյուն և 5 մ լայնություն ունեցող պարիս–պը (դեռևս հիմնականում կանգուն) մի կողմից հարում է հնագույն բերդի (այժմ ավերակ) քառանկյունաձև զանգվածին, մյուս կողմից՝ Տիգրիս գետի տասնակա– մար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ (խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտ–ներին), որոնցից 12-ը եղել են առավել հաստ ու բարձր (խորհրդանշել են 12 առաքյալներին)։ Կրկնահարկ աշտարակ–ների ստորին հարկերը գործածվել են որպես մթերանոցներ, վերին հարկերը՝ զորանոցներ։ Քաղաքի 4 մետաղակուռ դարպասներից (խորհրդանշել են 4 ավե–տարանիչներին) հյուսիսայինը միջին դա–րերում կոչվել է Տայոց դուռ (արաբ․ Բաբ ալ–Արման), ավելի ուշ՝ Կարնո կամ Էրզ– րումի դուռ, երբեմն՝ Տառ դուռ, արմ–ը՝ Տո– ռոմոց դուռ, հվ–ը՝ Մերդինի դուռ, արլ–ը՝ Նոր դուռ կամ Շաթ դուռ։ Միջնաբևրդը զետեղված էր քաղաքի հս–արլ․ մասում, բարձրադիր ժայռին։ Այն շրջափակված էր քառադարպաս ու աշտարակավոր պարըս– պով։ Միջնաբերդում զետեղված ապա–րանքներից նշանավոր էին Ոսկեզուն պա–լատը (թուրք․ Ալթուն սերայի), ուր նըս– տում էր կուսակալը կամ վիլայեթի փա–շան, ն Արքունի պալատը (թուրք․ Սուլ–թան սերայի), որը բոլորված էր պարտեզ–ներով, շատրվաննևրով, կամարակապ հո–վոցներով։ Քաղաքի ամրությունները, տնե–րը և այլ կառույցներ շինվել են գլխավո–րապես հանգած հրաբխային սև խանձա–քարից, որից առաջացել է նրա «Սև Ամիդ» (թուրք․ Կարա Ամիդ) մականունը։ Կային նաև կիսաաղյուսաշեն կառույցներ։ Բնա–կարանները սովորաբար ծածկում էին հարդով ու կավահողով։ Դ–ի փողոցներն ու հրապարակները նեղ են, անշուք։ Քաղաքի խմելու, ոռոգելու, բաղնիքներն ու ջրաղացներն աշխատեցնելու ջրերը մատակարարվում են արտաքին աղբյուր–ներից ու գետերից։ Ջրատար ուղիները ամեն տարի հունիսին, պայմանավորված օրերին, մաքրվում ու բարեկարգվում Էին քաղաքացիների համատեղ ուժերով։ Այդ օրերը վերածվում էին յուրատեսակ ժողո– վըրդական տոնախմբության, ուղեկցվում Էին երաժշտությամբ, երգերով ու պարե–րով։ Դ–ում պահպանվում են միջնադարյան բազմաթիվ կառույցներ (իջնանատներ, բաղնիքներ, վաճառանոցնևր, եկեղեցի–ներ, մեջիդներ, գերեզմանոցներ)։ XX դ․ սկզբին հայերն ունեին երկու եկեղեցի՝ Ս․Սարգսի հնգախորանը (ուներ բազմա–թիվ արժեքավոր ձեռագրեր) և Ս․ Կիրա– կոսի յոթնախորանը։ Մեկական եկեղեցի ունեին ասորի Տակոբյանները (Ս․ Աստ–վածածին) ն հույները (Կոզմաս ն Դամիա–