Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

բանաձևով։ e-ն էլեկտրոնի լիցքն է, ք2-ին՝ էլեկարոն–միջուկ հևռավորության քա– ռակուսային միջինը, m-ը՝ էլեկտրոնի հանգստի զանգվածը, с-ն՝ լույսի արագու–թյունը վակուումում։ (1)-ից երևում է, որ նյութի դիամագնիսական ընկալունակու–թյան մեջ առավել մեծ «ներդրում» ունեն միջուկներից ավելի հեռու գտնվող էլեկ–տրոնները։ (1)-ով տեսականորեն հնա–րավոր է– հաշվել մեկուսացված ատոմնե– րի (օրինակ, նյութի 1 մոփ կամ 1 սմ3–ի) համախմբության դիամագնիսական ըն–կալունակությունը, ևթե հայտնի են էլեկ–տրոնների թիվն ատոմում և դրանց տա–րածական բաշխումը։ Ոչ բարձր ջերմաս–տիճաններում ատոմների ջերմային շար–ժումը ազդում է էլեկտրոնների շարժման վրա։ Այդ պատճառով Դ․ գործնականում անկախ է ջերմաստիճանից։ Եթե ատոմնե– րը մեկուսացված չեն և փոխազդեցությունն էլ մեծ է (օրինակ, հեղուկներում և պինդ մարմիններում), ապա էլեկտրոնային թա–ղանթները ձևափոխվում են, և առաջացած Դ․ հաճախ ավելի փոքր է լինում, քան մեկուսացված ատոմներինը։ Մետաղնե–րում և կիսահաղորդիչներում ատոմի վալենտական էլեկտրոնների մի մասը կարող է անցնել մեկ ատոմից մյուսին։ Այդ «ազատ» էլեկտրոնների թիվը մեծ է մետաղներում և կախված չէ ջերմաս–տիճանից, իսկ կիսահաղորդիչներում ցածր ջերմաստիճաններում համեմատա–բար ավելի փոքր է և արագ աճում է ջեր–մաստիճանի բարձրացմանը զուգընթաց։ Արտաքին մագնիսական դաշտի ազդե–ցության տակ ազատ էլեկտրոնները շարժ–վում են պարուրաձև քվանտացված ուղե– ծըրերով՝ առաջացնելով ոչ մեծ Դ․ (Լ ա ն– դաուի դիամագնիսական ու– թյուն)։ Քննարկված բոլոր դեպքերում դիամագնիսական ընկալունակության կախումը թույլ է մագնիսական դաշտի լարվածությունից։ Բացարձակ արժեքով ավելի մեծ դիամագնիսական ընկալունա–կությամբ են օժտված գերհաղորդիչնե– րը։ Դրանց "Լ––է 8• 10՜1, իսկ մագ–նիսական ինդուկցիան՝ զրոյի, այսինքն՝ մագնիսական դաշտը չի ներթափանցում գերհաղորդիչ։ Վերջիններիս Դ․ պայմա–նավորված է ոչ թե ներատոմային, այլ մակրոսկոպիկ մակերևութայիև հոսանք–ներով։ Գրկ․ Вонсовский С․ В․, Магне–тизм, М․, 1971․ Ա․ Ոսկւսնյան ԴԻԱՆ, գյուղ Տայկական ՍՍՏ Թալինի շրջանում, Արագածի հարավ–արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 18 կմ հարավ– արևելք։ Միավորված է Կաքավաձորի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց։ ԴԻԱՇ, Դիաշ դը Նովաիշ [Dias (Diaz)de Novaes] Բարդուղիմեոս (մոտ 1450–29․5․ 1500), պորտուգալացի ծովագնաց։ 1487-ին ղեկավարել է Տնդկաստանի ծովային ճա–նապարհը հայտնաբերող արշավախումբը, հետազոտել Աֆրիկայի հվ–արմ․ ափերը, հվ․ լայնության 22°-ից մինչև 33°-ը։ Եվրո–պացիներից առաջինն է շրջանցել Աֆրի– կան հվ–ից։ Գնալով Աֆրիկայի հվ․ ափե–րի երկարությամբ մինչև Ալգոա ծովա–խորշը, անձնակազմի պահանջով հարկա–դրված վերադառնում է Պորտուգալիա։ Տետադարձ ճանապարհին հայտնադործում է Բարեհասո հրվանդանը (1488)։ 1500-ին մասնակցել է Պ․ Ա․ Կաբրալի արշավա– խմբին և մահացել ճանապարհին՝ Բարե– հուսո հրվանդանից ոչ հեռու։

ԴԻԱՊԱԶՈՆ [<ևուն․ 6ia Jtaocbv (хор- 6wv)– բոլորի (լարերի) միջոցով], 1․ ե– րաժշտության մեջ՝ երգչական ձայնից կամ նվագարանից ստացվող հըն– չյունների ամբողջությունը՝ նրա ձայնա–ծավալը, հնչունածավալը։ Բնորոշվում է ամենացածր և ամենաբարձր հնչյունների ինտերվալով։ 2․ Փոխաբերական իմաստով՝ որևէ բանի ընդգրկումը, ծավալը, ընդունակությունների, գիտե–լիքների, մտահորիզոնի, գործունեության թափի տարողունակությունը։ Դ Ի ԱՊ ԻՐԱՅԻՆ ԾԱԼՔ (< հուն․ Ցա– Jteipco – խոցել), անտիկչինաչ, գմբեթա–ձև ծալք, որի միջուկը բաղկացած է խիստ ճմլված պլաստիկ ապարներից (աղ, գիպս, կավ, անհիդրիդ)։ Ծալքի կամարում լայնորեն տարածված են տեկ–տոնական խախտումները։ Ի հակադրու–թյուն միջուկի, Դ․ ծ–ի թներում շերտերև ավելի մեղմաթեք են։ Դ․ ծ–երը ձևավոր–վում են աղաբեր նստվածքային ապարնև– րի զանգվածների թույլ ճևշման տեղամա–սերում, ուր, ճնշումների տարբերության հետևանքով, մղվում են պլաստիկ ապար–ները։ Եթե վերջիններս ունեն ավելի փո– քըր տեսակարար կշիռ (օրինակ՝ քարա–ղը), ապա հիդրոստատիկ ճնշման պատ–ճառով մղվում են (ինչպես խցանը ջրում) ավելի բարձր հորիզոններ՝ առաջացևելով աղային գմբեթներ։ Ավանի աղի հանքը գտնվում է այդպիսի մի գմբեթի վրա։

ԴԻԱՊՈձԻՏԻՎ (<հուն․ Ցւճ– միջով և լատ․ positivus – դրական), գունավոր կամ սև–սպիտակ լուսանկարչական պոզի–տիվ պատկերներ՝ թափանցիկ հիմքով (ապակի կամ թաղանթ)։ Դ․ դիտվում է լուսաշերտի դիմաց կամ էկրանի վրա պրոյեկտած։ Դ–ի համար օգտագործում են դարձելի կամ հատուկ դիապոզիտիվ լուսանկարչական ժապավեններ կամ թի–թեղներ։ Կիրառվում է նկարների, պատ–կերների, գծագրերի ցուցադրման համար։ Տես նաև Դիաֆիչմ։ ԴԻԱՍ (Diaz) քսոսե [3․5․1895, Սևիլիա (Իսպանիա) – 20․3․1942, Թբիլիսի], իս–պանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Իսպանիայի կոմունիս–տական կուսակցության (ԻԿԿ) անդամ 1926-ից։ Սևիլիայի համըևդհաևուր գործա– դուլի (1920) կազմակերպիչներից։ 1932-ին ընտրվել է ԻԿԿ գլխավոր քարտուղար, 1935-ին՝ Կոմինտերնի գործկոմի անդամ։ 1936–39-ին Իսպանիայում հակաֆաշիս–տական ճակատի կազմակերպիչներից և ղեկավարներից է։ Դ–ի ակտիվ գործակցու–թյամբ ստեղծվել է հանրահայտ V գունդը։ Տանրապետության անկումից հետո ապ–րել է ՍՍՏՄ–ում և շարունակել գլխավորել ԻԿԿ պայքարը ընդդեմ ֆաշիզմի։

ԴԻԱԱՊՈՐ (<հուն․ бшалора – ցրում), միներալ, քիմիական կազմը՝ АЮОН։ Պարունակում է 85% А12Оз և 15% Н20։ Դ–ի հետ հաևդիպում են երկաթի, քրոմի, մանգանի օքսիդների խառնուրդներ։ Բյու– րեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է թերթիկավոր, հազվադեպ սյունաձև բյուրեղներ։ Դ․ 500°-ից բարձր պայմաններում անցնում է կորունդի (а- А12Оз)։ Գույնը՝ սպիտակ, դեղնավուն, բաց–վարդագույն, կանաչավուն–մոխրա– գույն։ Կարծրությունը՝ 6–7, խտությու–նը՝ 3300–3500 կգ/մ3։ Տարածված է բոք–սիտների տարբեր տիպերի հանքավայրե–րում՝ որպես հանքանյութ կազմող մինե–րալ։ Կուտակումները հայտնի են ՍՍՏՄ–ում (Ուրալ, Ուզբեկստան), Տունաստանում, ԱՄՆ–ում և այլ երկրևերում։

ԴԻԱԱՊՈՐ, բույսի որևէ մաս (սերմ, սպոր, սոխուկ, պալար), որը նրանից անջատվե–լով՝ ծառայում է բազմացմանը։

ԴԻԱԱՏԱձ (<հուն․ бшатааье – բաժա–նում, անջատում), տես Ամիւազներ։

ԴԻԱԱՏՐՈՖԻձՄ (<հուն․ биаахрофп – շրջել, ծռել), ծալքավոր ությ ու ն, լեռնակազմություն, ներծին պրոցեսների, գլխավորապես տեկտոնա–կան շարժումների խիստ դրսևորումը։ Տերմինը XIX դ․ վերջին առաջարկել է ամերիկացի երկրաբան Տ․ Զիլբերտը։ Տես նաև Տեկտոնական շարժումներ։

ԴԻԱՏՈՄԱՅԻՆ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ, դ ի UI- տոմայիևևեր (Diatomeae), ջրիմուռ–ների տիպ։ Միաբջիջ են, 0,75–1500 մկմ մեծությամբ, ապրում են մեկական կամ գաղութներով։ Բջիջները կազմված են 2 փեղկերից (վերին՝ էպիտեկից և ստորիև՝ ևիպոտեկից) և ունեն սիլիցիումի օքսի–դով հագեցած ամուր զրահ։ Վերջինիս ծակոտկեն պատերով կատարվում է նյու–թափոխանակություն արտաքին միջավայ–րի հետ։ Բջիջները պարունակում են մեկ կորիզ, կորիզակներ և մի քանի գորշ– դեղնավուն քրոմատոֆորներ։ Ասիմիլյա–ցիայի շնորհիվ առաջանում են ճարպ, վոլյուտին և լեյկոզին։ Դ․ ջ․ բազմանում են կիսվելով, երբեմն սեռական ճանա– պարևով։ Զրահը գրեթե չի աճում, և Դ․ ջ․ աստիճանաբար մանրանում են։ Աուքսո– սպորները (աճման սպորները) սկիզբ են տալիս նոր, ավելի խոշոր սերնդի։ Դ․ ջ․ ըստ փեղկի կազմության բաժանվում են 3 դասի։ Դ․ ջ․ ջրիմուռների ամենատա–րածված խումբն են։ Տայտնի են մոտ 20 հզ․ տեսակ, որոնք հանդիպում են քաղցրա–համ և ծովային ջրերում, հատկապես ծովերի պլանկտոնում, ջրամբարների հա–տակի տիղմում, ջրային բույսերի վրա։ Դ․ ջ․ առաջացնում են հզոր նստվածքներ՝ դիատոմիտներ կամ տրեպելներ, որոնք ունեն արդյունագործական նշանակու–թյուն։