Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկսվել է Դ․ Փ–ի արձակի ևռր շրջանը։ Ամենակարևոր աոեղծագործություևը «ԱՄՆ» (1930–36) եռերգությունն է» որը պատկերում է 20–ՅՕ–ական թթ․ Ամերի–կան։ Դ, Փ․ գրել է նաև պատմավեպեր, պիեսներ, ակնարկներ, ճանապարհորդա–կան նոթեր։

ԴՈԱՊԵՎՍԿԻ Ստանիսլավ (իսկական ա– նան–ազգանանը՝ Զ ա ֆ ի ր Զ n գ– ր ա ֆ, 3․12․1823, Սամոկով – 6․1․1878, Կ․ Պոլիս), բուլղար նկարիչ։ Զ․ Զոգրաֆքւ եղբորորդին։ Բուլղարական աշխարհիկ ռեալիստական գեղանկարչության ստեղ–ծողներից Է։ Դիմանկարներում (Ինքնա–դիմանկար, 1854, Գեղարվեստի ազգային պատկերասրահ, Սոֆիա, «Կ․ Նեկտա–րին», 1862, Գեղարվեստի պատկերա–սրահ, Պլովդիվ) վերարտադրել է իր ժա–մանակակիցների բնորոշ գծևրը։ Դ․ մաս–նակցել է բուլղար ժողովրդի ազգային– ազատագրական պայքարին և մահացել թուրք, բաևտում։

ԴՈՍՏԼՈՒ (ն․ Ղուրամսալու), գյուղ ՏՍՍՏ Նոյեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ արնելք։ Սովետական տնտեսու–թյունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնա–պահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Գյուղի շրջակայքում պահպանվել են գյու–ղատեղեր, դամբարաններ, գերևզմանոց։

ԴՈԱՏՈԵ4ՍԿԻ Ֆեոդոր Միխայլովիչ [30․10 (11․11)․1821, Մոսկվա - 28․1(9,2)․1881, Պեւոերբուրգ], ռուս գրող։ Ծնվել է բժշկի ընտանիքում։ 1838-ին ընդունվել է Պե– աերբուրգի ռազմա–ինժեներական ուսում–նարանը։ 1843-ին աշխատել է ինժեներա–կան դեպարտամենտում։ Առաջին իսկ գրական գործը՝ «Խեղճ մարդիկ» (1846) վիպակը, գրավել է հասարակայնությաև ուշադրությունը, արժանացել Վ․ Գ․ Բե– լինսկու գնահատականին։ «Նմանակը» (1846), «Տիրուհին» (1847), «Սպիտակ գիշերներ» (1848), «Նևտոչկա Նեզվանո– վա» (1849) վիպակներում ակներև են խոր հոգեբանական վերլուծություննե–րը։ Տարվելով ուտոպիստ–սոցիալիստ– ների գաղափարներով՝ Դ․ 1847-ից դար–ձել է Մ․ Վ․ Պեւորաշեսկոն խմբակի ան–դամ։ 1849-ին մյուս պետրաշնականների հետ ձերբակալվել է* տարվել Պետրո– պավլովյան ամրոց, դատապարտվել մահ–վան։ Սակայն դատավճիռը Նիկոլայ I-ի հրամանով փոխարինվել է 4 տարվա աքսորով։ 1850–54-ին Օմսկի բերդաքա–ղաքում էր, որտեղից ուղարկվել է ծառա–յության՝ Սիբիրյան գումարտակ։ Սիբի– րում սկսել է գրել «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը։ 1859-ին Դ–ուն թույլատրվել է ապրել Պետերբուրգում։ Այստևղ հրա– տարակել է «Քեռու ևրազը» (1859), «Ստե– պանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859) վիպակները և «Նվաստացյալներն ու աևարգյալները» (1861) վեպը։ 1862-ին ավարտևլ է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը։ Վերջինս Դ–ու այս շրջանի խոշորա– գույն գործն է, որտեղ աքսորյալնևրի դժո–խային կյանքի պատկևրումով մերկաց–վում է ցարական Ռուսաստանը։ Սակայն այդ տարիներին Դ–ու հայացք–ներում ևրնան եկան անկումային տրամա–դրություններ։ 1862–63-ին ճանապարհոր– k V Г Г Ֆ․Մ․ Դոստոևսկի Ա․ Պ․ Դովժենկո դելով Եվրոպայում՝ Դ․ եկավ այն համոզ–ման, որ կապիտալիստական հարաբերու–թյունների հաղթանակը ժողովրդի նոր տառապանքների սկիզբն է։ Քևնադատե– լով Ռուսաստանի ճորտատիրական կար–գերը՝ Դ․ բացասել է հեղափոխության անհրաժեշտությունը, պնդել, որ Ռուսաս–տանի պատմական զարգացման ուղին ազնվականության ու ժողովրդի միասնու–թյունն Է, բոլոր դասերի ևամախմբումը՝ միապետի և եկեղեցու ևովանու տակ։ Այս հայացքները շարադրված են «Ձմեռային նոթեր ամառային տպավորություննևրի մասին» (1863) և «Գրառումներ ընդհատա–կից» (1864) գործերում։ 1866-ին գրել է «Ոճիր և պատիժ» վե–պը։ 1867–71-ին նորից ճանապարհոր–դել է Եվրոպայում։ Այդ տարիներին գրել է «Ապուշը» (1868) վեպը։ Վևրադառնալով Պետերբուրգ՝ շարունակել է գրական աշ–խատանքը, արդեն որպես հռչակված ար–ձակագիր։ Խմբագրել է «Գրաժդանին» («Гражданин», 1873–74) ամսագիրը, որ–տեղ տպագրվել է «Գրողի օրագիրը»։ 1870-ական թթ․ հրատարակել է վերջին վեպերը՝ «Դներ» (1871–72), «Դեռահա–սը» (1875) և «Կարամազով եղբայրներ» (1879–80)։ Գրական գործունեությունն սկսելով մարդկային տառապանքնևրի պատկերու–մով, «փոքր մարդու» խոհերի ու ճակատա–գրի արտացոլումով՝ Դ․ վերջին շրջանի վեպերում բարձրացրել է հոգեբանական և բարոյական, քաղ․ ու փիլ․ կարնոր հար–ցեր; Սկզբնական շրջանում նկարագրելով ճնշված, երազներով ապրող մարդու ներ–աշխարհը՝ հետագայում անցևլ է խռո–վարար անհատների կերպարներին։ Ոճ– րի և պատժի խնդիրը դարձել է նրա հիմ–նական թեման։ Դ–ու վեպերում բախվում են ոչ միայն ուժեղ անհատները, այլև գաղավւարևերը, աշխարհայացքները։ Գեղարվեստական խոր կերպարներ են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշ–խան Միշկինը, Ռոգոժինը (^ Ապուշը»)» Իվան և Ալյոշա Կարամազովները («Կա–րամազով եղբայրևեր»)։ Դ–ու ստեղծագործությունը բացեց ռուս գեղարվեստական արձակի պատմության մի նոր դարաշրջան։ Տարցադրումների մեծությունն ու համամարդկայնությունը, հոգեբանական խորությունը, կրքևրի ու կերպարների վիթխարի բախումները նրա երկերի գլխավոր հատկանիշներն ևն։ Նա մևծ ազդեցություն է թողել ոչ միայն ռուս գրականության վրա։ Նրա գաղա– վւարական–գեղագիտական սկզբունքներից շատերը զարգացրին XX դ․ գրողներ Ս․ Ցվայգը, Ֆ․ Կաֆկան, Մ․ Պրուստը, Ա․ Քամյուն և ուրիշներ։ Նկատելի է Դ–ու ազդեցությունը հայ գրականության մեջ՝ հոգեբանական արձակի զարգացման գոր–ծում։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն, հրատարակվել, բեմակա–նացվել («Ապուշը»՝ Գ․ Մունդուկյանի անվ․ թատրոնում, 1968, «Ոճիր և պատիժ»-ը՝ Լենինականում, 1971)։ Երկ, Поли․ собр․ соч․ в 30 томах, т․ 1–15, М․, 1972–76; Неизданный Достоевский, Ли–тературное наследство, т․ 83, М,, 1971; Եր կ․ ժող․, հ․ I, առաշաբանը Տ․ Սուրխաթյանի, Ե», 1934։ Ոճիր և պատիժ, Ե․, 1962։ Ապուշը, Ե․, 1965։ Կարամազով եղբայրներ, հ․ 1–2, Ե․, 1970։ Գրկ․ Փ․ М․ Достоевский в русской крити–ке, М․յ 1956․ Ռ․ Պապայան

ԴՈՎԵՂ (ն․ Բալաքենդ), գյուղ Տայկական ՍՍՏ Նոյեմբերյանի շրջանում, շրջկենտ–րոնից 4 կմ արևելք։ Սովետական տնտե–սությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնա–պահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյու–ղի շրջակայքում պահպանվել է գյուղա–տեղի։

ԴՈՎԺԵՆԿՈ Ալեքսանդր Պետրովիչ [30․8 (11․9)․ 1894, Սոսնիցի, այժմ՝ Չեռնիգովի մարզում – 25․11․1956, Մոսկվա], ուկ–րաինացի սովետական կինոռեժիսոր և գրող։ ՌՍՖՍՏ ժող․ արտիստ (1950)։ 1914-ին ավարտել է Գլուխովի ուսուցչա–կան ինստ–ը։ Նկարչություն սովորել է Մյունխենում։ 1926-ին գրել է «Վասյա– ռևֆորմատոր» կինոնկարի սցենարը, եղևլ համառեժիսոր, ապա նկարահանել «Դիվանագիտական սուրհանդակի պա–յուսակը» (1927), «Զվենիգորա» (1928), «Արսենալ» («Զինարան», 1929) կինոֆիլ–մերը։ 1958-ի Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում՝ կինոքննադատների հանրաքվեում բոլոր ժամանակների ու ժողովուրդների 12 լավագույն ֆիլմերի շարքում է դասվել Դ–ի «Տողը» (1930)։ Սովետական առաջին հնչուն կինոնկար–ներից է «Իվանը» (1932)։ 1935-ին Դ․ նկա–րահանել է «Աերոգրադ»-ը։ Դ–ի ստեղծա–գործական նոր նվաճումներից է «Շչորս»-ը (1939, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1941)։ Տայրենական մեծ պատերազմի տարինե–րին Դ․ գրել է հայրենասիրական պատ– մըվածքնևր ու հոդվածներ, նկարահանել վավերագրական ֆիլմեր («ճակատամարտ հանուն մեր Սովևտական Ուկրաինայի», 1943, «Տաղթանակ ԱջաՓնյա Ուկրաինա– յում», 1945)։ 1946-ին Դ–ի գեղարվեստա–կան ղեկավարությամբ և ոգեշունչ դիկ–տորական տեքստով ստեղծվել է «Երկիր հայրենի» վավերագրական ֆիլմը (ռեժ․ Գ․ Բալասանյան, Լ․ Իսահակյան, Տ․ Զար–գար յան), որ հայ ժողովրդի պայքարի ու վերածնության բանաստեղծական կինո–պատումն Է։ Տայտնի է Դ–ի «Միչուրին» կինոնկարը (1949, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1949, նաև միջազգային կինոփառատոնե–րի մրցանակներ)։ 1955-ին Դ․ ավարտել է «Պոեմ ծովի մասին» սցենարը։ Կախով– կայի ջրամբարի կառուցողներին, բնու–թյունը վերափոխողներին նվիրված այդ ստեղծագործությունը 1958-ին նկարա–հանել է կինը՝ 6 ու․ Ի․ Սոլնցնան։ Սցե–նարի համար Դ–ին ետմահու շնորհվել Է