սարակական–քաղ․ մաքի ակնառու դեմք։ 1857-ին, 1869-ին, 1874-ին էմիբական պատ–վիրակության կազմում այցելել է Պետեր– բուրգ։ Նրա աշխարհայացքի վրա ազդե–ցություն է թողել ռուս, մշակույթը։ «Տազ– վադեպ եղելություններ» (1875–82) գրքի թեման սոցիալական կյանքում արմատա–կան փոփոխությունների և լուսավորու–թյան անհրաժեշտության հիմնավորումն է։ «Ազնիվ Բուխարայի մանղիթյան Էմիրնե–րի համառոտ պատմություն» (1860–65) գրքում հանգել է բռնակալության դեմ ապստամբելու մտքին։ Դ–ի ստեղծագոր–ծությունները XIX դ․ Բուխարայի պատ–մության ուսումնասիրության կարևորա–գույն աղբյուր են։ Դրանք զգալի չափով ներգործևլ են միջինասիական ժողո– վուրդևերի նոր գրականության զարգաց–ման վրա։
ԴՈՆԻՑԵՏՏԻ (Donizetti) Գաետանո (29․11․ 1797, Բերգամո – 8․4․1848, Բերգամո), իտալացի կոմպոզիտոր։ 1815–17-ին սո–վորել է Բոլոնիայի երաժշտական լիցե–յում։ 1835–39-ին եղել է Նեապոլի կոն–սերվատորիայի պրոֆեսոր (1837-ից՝ դի–րեկտոր)։ 1818-ին գրել է «Էնրիկո, Բուր– գունդիայի կոմսը» առաջին իր օպերան։ 1820-ական թթ․ ստեղծագործությունները առավելաբար կրել են Զ․ Ռոսսինիի ազ–դեցությունը։ Դ–ին եվրոպական ճանաչում բերեցին «Սիրո ըմպելիք» (1832), «Լուկ– րեցիա Բորջա» (1833) և նշանավոր «Լյու– չիա դի Լամերմուր» (1835, Նեապոլ) օպերաները։ 1839-իև գրել է «Պոլինկտ» օպերան՝ ըստ Կոռնելի։ Սյուժեն կապ–ված է Տայաստանի III դ․ դեպքերին։ «Պոլիևկտի» արգելումից հետո Դ․ տևղա– փոխվել է Փարիզ, ուր բեմադրվել են «Նա–հատակները» («Պոլիևկտ»-ի 2-րդ խմբ․), «Գնդի դուստրը» (1840) ևն։ Գրել է օպև– րանևր նաև Վիեննայի թատրոնների հա–մար («Լինդա դի Շամունի», 1842 և «Մա– րիա դի Ռոգան», 1843)։ 1844-ին հիվան–դության պատճառով դադարել է ստեղծա– գործելուց։ Զ․ Ռոսսինիի և Վ․ Բելլինիի հետ Դ․ XIX դ․ 1-ին կեսի իտալ․ օպերայի նշանավոր ներկայացուցիչն Է, բեչկան– աոփ վարպետներից։ Իտալ․ օպերային երաժշտ․ փայլուն Էջերից է Դ–ի «Դոն Պաս– կուալե» (1843, Փարիզ) կոմիկական օպե–րան։ Գրել է նաև կանտատներ, մեսսա–ներ, խմբևրգեր, նվագախմբային և կա–մերային ստեղծագործություններ։ Երե– վանի Սպենդիարյանի անվ․ օպերային թատրոնում բեմադրվել են «Դոն Պասկուա– լե» (1954) և «Լուչիա դի Լամերմուր» (1964) օպերանևրը։ Գրկ․ Ashbrook W,, Donizetti, L,, [1965]․
ԴՈՆՈՐ (լատ․ dono – նվիրում եմ), անձ, որը հիվանդին է տալիս (ռեցիպիենտին) իր արյունը՝ ներարկելու, հյուսվածքները (օրինակ, մաշկը) կամ օրգանը (օրինակ, երիկամը) պատվաստելու ևամար։ ՍՍՏՄ–ում Դ–ությունը կամավոր Է։ Դ–ներ կարող են դառնալ հատուկ բժշկ․ քննու–թյան ենթարկված առողջ, ֆիզիկապես լիարժեք, 18 տարեկանից ոչ ցածր ան–ձինք։ ՄՍՏՄ–ում Դ–ներն օգտվում են հա–տուկ արտոնություններից, արյուն տա–լու օրը ազատվում են աշխատանքից (աշխատավարձի պահպանմամբ), նրանց առաջին հերթին են տրվում առողջարան–ների և հանգստյան տների ուղեգրեր։ Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսևի ընկերությունների գործադիր կոմիտեն սաևմանել է «ՍՍՏՄ պատվավոր դոնոր» կրծքանշանը։
ԴՈՆՍԿՈՅ Մարկ Սեմյոնովիչ [ծն․ 21․2 (6․3)․1901, Օդեսա], սովետական կինո–ռեժիսոր, կինոդրամատուրգ։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1966)։ Սոցիալիստական աշ–խատանքի հերոս (1971)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Սիմֆերոպոլի հա–մալսարանի իրավունքի բաժինը։ 1926-ից աշխատում է կինոյում։ Առաջին ֆիլմերը բեմադրել է Մ․ Ա․ Ավերբախի հետ («Մեծ քաղաքում», 1928, «Մարդու արժեքը», 1929)։ Դ–ին ճանաչում է բերել «Երգ եր–ջանկության» (1934) կինոնկարը (Վ․ Գ․ Լեգոշինի համագործակցությամբ)։ 1930- ական թթ․ առավել նշանակալից աշխա–տանքներից են՝ «Գորկու մանկությունը» Կադր «Գորկու մանկությունը» կինոնկարից (1938), ռեժ․ Մ․ Ս․ Դոնսկոյ (1938, սցենարը՝ Ի․ Գրուզդևի և Դ–ի), «Ծառայության մեջ» (1939, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1941), «Իմ համալսարաննևրը» (1940, Դ–ի սցենարով)։ Մեծ հայրենակա–նի տարիներին Էկրանավորել է «Ինչպես Էր կոփվում պողպատը» (1942, սցենարը Դ–ի, ըստ Ն․ Օստրովսկու վեպի), «Ծիա–ծան» (1944, ըստ Վ, Վասիլևսկայայի պատմվածքի, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1946)։ Մեծ հաջողություն է ունեցել Դ–ի «Գյուղական ուսուցչուհին» կինոնկարը (1947, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1948)։ Ըստ Մ․ Գորկու երկերի ստեղծել Է՝ «Մայ–րը» (1956, Դ–ի և Ն․ Ա․ Կովարսկու սցե–նարով), «Ֆոմա Գորդեե» (1959, սցենա–րը Բ․ Գ․ Բյալիկի և Դ–ի)։ Լենինյան թե–մայով Դ–ի բեմադրած ֆիլմերից են՝ «Մոր սիրտը» (1966, ՍՍՏՄ պետ․ մրցա–նակ, 1968), «Մոր հավատարմությունը» (1967)։
ԴՈՇԱԲ, բաքմազ, խաղողի կամ թթի հյութից եփած մուգ բալի գույնի թանձր քաղցու։ Պատրաստում են այգեգործական շրջաններում։ Տայաստանի տարբեր վայ–րերում մինչև XIX դ․ վերջը փոխարինում Էր շաքարին։ Դ–ով պատրաստում են ծի– սա–տոնական և առօրյա քաղցր կերա–կուրներ ու մուրաբաներ։ Խաղողի Դ–ով պատրաստում են նաև թերմոն (եռացրած գինի) և շարոց քաղցրավենի (ալանի, սուջուխ ևն)։ Թթի Դ․ ունի բուժիչ հատ–կություն։
ԴՈՊԼԵՐԻ ԷՖԵԿՏ, ալիքի երկարության կամ հաճախականության վւովւոխությունն ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում։ Իրարից անկախ հայտնաբերել են ավստրիացի ֆիզիկոս Կ․ Դոպլերը (1842) և ֆրանսիացի ֆիզիկոս Ի․ Ֆիզոն (1848)։ Դ․ Է․ դիտվում է Էներգիայի տարած–ման ցանկացած ալիքային պրոցեսի դեպ–քում։ Տատանման հաճախականության փո–փոխությունը կախված է ալիքների տարած–ման միջավայրի նկատմամբ աղբյուրի և ընդունիչի շարժման արագությունից։ Ձայ–նային ալիքների համար Դ․ Է․ դրսեոր– վում է ձայնի տոնի բարձրացմամբ, երբ աղբյուրն ու ընդունիչը մոտենում են իրար, և ընդհակառակը, ցածրացմամբ, երբ դրանք հեռանում են իրարից։ Վակուու– մում Էլեկտրամագնիսական ալիքների տարածման դեպքում հաճախականության Փոփոխությունն արտահայտվում է v= = v0 –– օրենքով, որտեղ Vo-ն 1–0cosa առաքված, v-ն ընդունիչի գրանցած տա–տանումների հաճախականությունն Է, P = v/c(v–ն աղբյուրի կամ ընդունիչի հարաբերական արագությունն Է, c-ն՝ ալիքի տարածման արագությունը), իսկ a-ն ընդունվող ճառագայթի կազմած անկ–յունն է շարժման ուղղության հևտ։ Բեկող միջավայրում հաճախականության Փո–փոխման օրենքն ավելի բարդ է (հաշվի է առնվում նաև բեկման ցուցչի կախումը հաճախականությունից)։ Դ․ Է․ հասկա–ցությունն ընդհանրացվում է նաև ձգողա–կան դաշտում Էլեկտրամագնիսական ճա–ռագայթման հաճախականության փոփոխ–ման համար (Էյնշտեյնի ձգողության տե–սության էֆեկտ)։ Դ․ է․ օգտագործվում է աստղերի ճառա–գայթային արագությունները և երկնային մարմինների պտույտը որոշելու համար։ Տեոավոր գալակտիկաների սպեկտրային գծերի դոպլերյան շեղումների հետազո–տությունները հաստատեցին հարաբերա–կանության ընդհանուր տեսությունից բխող այն տեսական դրույթը (Ա․ Ֆրիդ–ման), ըստ որի Մետագալակտիկան ըն–դարձակվում է (տես Կարմիր շեղում և Կոսմոչոգիա հոդվածներում)։ Դ․ է․ օգ–տագործվում է նաև ռադիոլոկացիայում, հիդրոլոկացիայում (նպատակակետի ա– րագությունը որոշելու համար) և գի–տության ու տեխնիկայի այլ բնագավառ–ներում։ Գբկ․ Լաեդս բեր գ Գ․ Ս„ Օպտիկա, Ե․, 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ․ 3)։ Ландау Л․ Д․, Лифшиц Е․ М․, Теоретическая физика, т․ 2, 6 изд․, М, 1973․ ԴՈՍ ՓԱՍՈՍ (DosPassos) Ջոն (14․1․1896, Չիկագո – 30․9․1970, Բալթիմոր), ամե–րիկացի գրող։ Կրթությունն ստացել է Տարվարդի կոլեջում։ Մասնակցել է առա–ջին ևամաշխարհային պատերազմին։ Այդ տարիների գեղարվեստական հանրագու–մարը եղան «Մի մարդու նվիրումը» (1920) և «Երեք զինվոր» (․1921) վեպերը, որոն–ցում պատկերված է ամերիկյան զինվոր–ների հիասթափությունը ճակատային կյանքից։ «Մանհաթան» (1925) վեպով