Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հատկությամբ, ապա հակասությունը սպառողական արժեքի ն արժեքի միջն խորանում է ն, ի վերջո, ընդհանրական համարժեքի դերը ստանձնում է ոսկին։ Ծնվում է դրամական արժեձնը։ Դ․ հասկացությունը հիմնականում կապ–ված է ոսկուց պատրաստած դրամական նիշի հետ։ Աշխատանքի հասարակական երրորդ խոշոր բաժանմամբ, երբ ապրան–քափոխանակության ոլորտն ընդլայնվեց, զգացվեց մետաղադրամի ոսկու պարու–նակության երաշխավորման անհրաժեշ–տություն։ Ծնունդ առավ որոշակի կշիռ ն հարգ ունեցող լիարժեք Դ․։ Կանոնավոր ձնի մետաղի վրա պետության կամ այլ հեղինակության կողմից դրված դրոշմը հավաստեց դրամի որոշակի բովանդա–կությունը։ Դրամահատումը սկսվել է մ․ թ․ ա․ VIII – VII դդ․՝ Տունաստանում, Տռո– մում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարս–կաստանում ն մ․ թ․ ա․ V դ․ սկսած՝ Տա– յասաանում։ Դ–ի էությունը դրսնորվում է նրա ֆունկցիաներով։ Արժեչափի ֆունկ–ցիայով Դ․ չափում է մյուս ապրանքների արժեքը։ Ապրանքի արժեքի դրամական արտահայտությունը կոչվում է գիև։ Աշխատանքի միջազգային բաժանման խորացմամբ և համաշխարհային շուկայի ձնավորմամբ դրսնորվում է Դ–ի համաշ–խարհային ֆունկցիան։ Միջպետական առնտրում, վարկա–ֆինանսական և այլ հարաբերություններում գործում է բուև ոսկիև։ Թղթադրամը կամ ոչ լիարժեք^Դ․ այս ֆունկցիան չի կարող կատարել։ Տարբեր հասարակարգերում Դ․, չնայած արտաքին ձնակաև նմանությանը, տար–բեր բովանդակություն ունի։ Շահագոր–ծական հարաբերությունների պայման–ներում Դ․ իշխող դասակարգերի ձեռքին ճնշման ու շահագործման գործիք է։ Կա–պիտալիստական հասարակարգում Դ․, որպես կապիտալի էությունը դրսնորող ելակետային ձն, արտաևայտում է կապի–տալիստական արտադրական հարաբերու–թյուններ։ Սոցիալիզմի ժամանակ, ապ–րանքային արտադրության անհրաժեշտու–թյան պայմաններում, Դ․ պահպանվում է։ Այստեղ այն արտահայտում է արտա–դրության հիմնական միջոցների սոցիա–լիստական սեփականության ձևից բխող փոխադարձ օգնության ն համագործակցու–թյան տնտ․ հարաբերություններ ն չի կա–րող վերածվել շահագործման գործիքի։ Սոցիալիզմը վերացրեց նան Դ–ական ֆե–տիշիզմի տնտ․ հիմքերը։ Տայաստանում գտնված ամենահին Դ․ վերաբերում է մ․ թ․ ա․ V դ․։ Մետաղյա դրամները Տայաս– տանում մեծ տարածում են գտել հելլե–նիստական դարաշրջանի սկզբից։ Մի–ջազգային առնտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե Դ–ները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկ․ շուկաները։ Տելլենիստական դա–րաշրջանին բնորոշ հայկ․ Դ–ի վրա, որ–պես կանոն, մի երեսին միապետի դիմա–պատկերն է» մյուս երեսին՝ դիցաբանա–կան խորհրդանշաններ ն արքայի անունն ու տիտղոսը՝ հունարևն գրերով։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջերին Ծոփքի հայոց թագավոր–ները հատել են սեվւական Դ․։ Մեզ ևն հասել Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսե– սի պղնձե Դ–ների նմուշներ։ Տամեմա– 29, ՃՍձ III ^ատոր տաբար հայկ․ շատ դրամ է հատվել Ար– տաշեսյան թագավորության շրջանում՝ մ․ թ․ ա․ II I դդ․։ Պահպանվել են Արտա– շեսյան գրեթե բոլոր գահակալների հա–տած Դ–ևերի նմուշներ։ Դրամաշրջանա–ռության մեջ հիմնական միավորը ևամար– վել է ատտիկյան Դ․, արծաթի 4,36 գ քա–շով։ Տիգրան Բ Մեծի դիմապատկերով Դ․ է հատվել Տիգրանակևրտում, Արտա– շատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիո– քում ն Դամասկոսում։ Նրա գահաժառանգ–ների օրոք Դ–ի հատումը նվազեց։ Տայոց Արշակունի թագավորների դրամանմուշ– նևր մեզ չեն հասել։ Լոռվա թագավորու–թյունում (XI դ․ երկրորդ կես) հատվևլ է հայերեն գրությամբ պղնձե Դ․։ Միջին դարերում մեծ քանակությամբ հայկ․ Դ–ներ ևն հատվել Կիլիկիայի հայկ․ պետու–թյունում։ Պահպանվել են Կոստանդին (1095-1100), Թորոս Ա (1100–29), Թո–րոս Բ (1145–69), Ռուբեն Բ (1175–87), Լհոն Բ (1187–98) իշխանների ն Լնոն Բ–ի թագավորության տարիների (1198– 1219) Դ–ներ (քտատվել եև առավելապես արծաթե ն պղնձե, հազվադեպ՝ ոսկե Դ–ներ։ Դրանք հայերեն գրությամբ, դի–մապատկերներով, կշռային չափերով և աևվաևումներով մի ամբողջակաև խումբ եև Արևելքի միջևադարյաև Դ–ևերի մեջ։ Տայերեն գրություններով Դ–ների վրա նշված են Տայոց թագավորի անունը ն դրվագման վայրը՝ պետության վարչա–կան կենտրոն Սիսը։ XIII դ․ վերջին քա–ռորդից Կիլիկիայի հայկ․ արծաթե Դ–ի որակը ընկնում է, միավորների կշիռը՝ նվազում։ Տատվում են պղնձե (մոտ 4,5 գ) ն արծաթե (մոտ 2,3 գ) Դ–ներ։ Շրջանա–ռության մեջ է մտնում թեթն քաշի, պղնձե Դ․, որ կոչվում է փող։ Տեթում Ա–ի օրոք (1226–70) հատվել է նան երկլեզվյան (հայերեն և արաբերեն) արծաթե Դ․։ Դ․ է հատվել Լնոն Զ–ի գահակալությաև տարիներին (1374–75)։ Տետագայում՝ պարսկական տիրապետու–թյան օրոք, Երնանն ունեցել է դրամատուն (XVII դ․)։ Դաշնակցականների տիրապե–տության ժամանակ նս Դ․ է հաւովել, սա–կայն խիստ արժեզրկման հետհանքով Տայաստանի տնտ․ կյանքում այն որնէ հետք չի թողել ն շատ շուտ դուրս է եկհլ շրջանառությունից։ Տայաստանում սովետական իշխանու–թյան հաստատումով շրջանառության մեջ մտավ սովետական միասնական Դ․, որը ՍՍՏՄ բոլոր ազգերի ու ժողովուրդների տնտեսության ու մշակույթի համակող–մանի զարգացման աննախադեպ հնա–րավորություններ բացեց (տես Դրամա–գիտություն, Փող)։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954 (բաժին 1), հ․ 2, Ե․, 1936 (գլուխ 1, 2, 4, 18, 20), հ․ 3, մաս 1, Ե․, 1947 (գլուխ 19)։ Լ ե– ն ի ն Վ․ Ի․, Կապիտալի զարգացումը Ռու–սաստանում, Երկ․, հ․ 3 (գլուխ 2)։ Ն ու յ ն ի, Ոսկու նշանակության մասին այժմ ն սոցիա–լիզմի լիակատար հաղթանակից հետո, Երկ․, հ․ 33։ Святловский В․, Происхож–дение денег и денежных знаков, М․–П․, 1923; Атлас 3․ В․, Законы денежнего обращения, М․, 1957; Валютный справочник, (2 изд․), М․, 1970,* Кронрод Я․ А․, Деньги в социалистическом обществе, 2 изд․, М․, 1960; Айзенберг И* П,, Валют– ная система СССР, М․, 1962, Атлас 3, В․, Социалистическая денежная система, М․, 1969; Денежное обращение и кредит в СССР, 2 изд․, М․,1970․ /w․ Մուշեղյան, Վ․ Գաբուջյւսն

ԴՐԱՄԱ (հուն, брада– գործողություն), գրական–գեղարվեստական ստեղծագոր–ծության տեսակ։ Գրականագիտության մեջ կիրառվում է երկու իմաստով։ Լայն առումով Դ․ գրական երեք սեռերից մեկն է՝ թատերգությունը, որը էպիկական և քևարակաև սեռերից տարբերվում է ար–տահայտման ձևերի առանձնահատկու–թյուններով։ Նեղ առումով Դ․ թատեր– գական սեռի տեսակ (ժանր) է, որն իր արծարծած կենսակաև նյութով, դրա–մատիկական * կոնֆլիկտի և կերպար– ևերի բևույթով առանձնանում է ողբեր–գությունից ու կատակերգությունից։ Որևէ հեղինակի կամ դարաշրջանի գրական– դրամատիկական երկերը (պիեսներ) հա–վաքական առումով կոչվում են դրամա–տուրգիա։ Լինելով գեղարվեստական գրականության անբաժանելի մասը՝ Դ․ սերտորեն կապված է թատերական ար–վեստի հետ և բեմակաև ևերկայացման հիմքն է– Այհ ամբողջովին կազմված է հերոսների երկխոսություններից և մե–նախոսություններից, ունի մի քանի գոր–ծողություն (արար), որոնցից ամեն մեկն ավարտում է դեպքերի զարգացման որնէ հիմնական փուլ։ Գործողությունը կարող է կազմված լինել պատկերներից ու տե–սիլներից, որոնք նշում են դեպքերի կարե– վոր անցումները կամ բեմի վրա գտնվող գործող անձանց կազմի մեջ կատարվող փոփոխությունները։ Դ․ ունի լարված և հետևողականորեն զարգացող կոնֆփկտ։ Նրա մեջ կարող են լինել հիմնական գոր–ծողությունից շեղվող մասնավոր սյու– ժետային գծեր, երկարաշունչ խորհրդա–ծություններ, քնարական շեղումներ։ Դ–ի արվեստն իր բազմազան տեսակ–ներով առաջացել է հնագույն ժող․ խաղե–րից ու տոնակատարություններից, որոնց ժամանակ ներկայացվում էիև աշխա– աաևքի, որսի և պատերազմի տեսարան–ներ, աստվածների, մարդկանց կյանքից քաղված դրվագներ։ Այսպես, պտղաբե–րության և գինու աստված Դիոնիսոսի պատվին արվող ծիսակատարություննե–րից ու տոներից է առաջացել հին հունա–կան Դ․, որն իր ծաղկմանը հասավ մ․ թ․ ա․ V–IV դդ․, Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոֆանեսի և ուրիշ–ների ստեղծագործություններում։ Նույն ժամանակ մշակվել է նաև Դ–ի տեսու–թյունը, առաջին հերթին՝ Արիստոտելի «Պոետիկա» գրքում։ Տին հունական Դ․ հիմնականում ստեղծվել է դիցաբանական սյուժեների մշակումով։ Դեպքերի ըն–թացքին հաճախ մասնակցում էին նաև աստվածային ուժերը, բեմի վրա հանդես Էին գալիս պարերգուևերը։ Տին հունա–կան գրականության մեջ մշակվեցին Դ–ի երկու հիմնական ժանրերը՝ ողբերգու–թյուն և կատակերգություն։ Առաջինը հեն–վում էր անհատի և ճակատագրական ուժե–րի հակադրության վրա, գործողությունը զարգանում էր լարված ողբերգական մթնո–լորտում, ավարտվում գլխավոր հերոսի կործանումով։ Կատակերգությունը պատ–