կերում էր կյանքի ծիծաղելի կողմերը, բացահայտում որևէ կոմիկական ևակա– սություն։ Դրամատիկական ժանրերի այդ հիմնական առանձնահատկությունները պահպանվեցին նաև հետագայում։ Միջ– նադարյաև Եվրոպայում տարածում գտան միստերիան, միրակլը, մելոդրաման, տրա–գիկոմեդիան։ Կատակերգության տարա–տեսակներից եվրոպական գրականության մեջ առաջացան վոդևիլը, ֆարսը, ին–տերմեդիան ևն։ Դրամատիկական երրորդ հիսնական ժանրը (Դ․ նեղ առումով) առա–ջացել է շատ ավելի ուշ՝ XVIII դ․ լուսա–վորական գրականության և թատրոնի հետ (Դ․ Դիդրո, Գ․ Լեսսինգ)։ Ի տարբե–րություն ողբերգության և կատակերգու–թյան, Դ–ի ժանրում պատկերվում են ոչ թե ծայրահեղ, այլ ավելի սովորական իրավիճակներ, իսկ ծիծաղևլի կամ ողբեր–գական տարրերը ձուլվում ևն կյանքի ընդհանուր հոսանքին։ Դրամատուրգիայի հետագա ընթացքը սերտ կապված էր հասարակության գա–ղափար ական–գեղարվեստական զարգաց–ման հետ։ Տիմնականում աստվածաշըն– չային պատմությունների թատերականա–ցումով ստեղծված միջնադարյան եկեղե–ցական ներկայացումներից (լիթուրգիա– կան Դ․) հետո Վերածնության դարաշըր– ջանում դրամատուրգիան և թատրոնը մեծ առաջընթաց կատարեցին դեպի կյան–քի ռեալիստական ընկալումն ու պատկե–րումը (Ք․ Մառլո, վ․ Շեքսպիր, Լոպե դե վեգա, Պ․ Կալդերոն և ուրիշներ)։ Դ–ի զարգացման ամենաբարձր աստիճանը Վ․ Շեքսպիրի ողբերգություններն ու կատակերգություններն էին։ Տետագայում եվրոպական դրամատուրգիան արտացո–լեց կլասիցիզմի (Պ․ Կոռնել, ժ․ Ռասին, ժ․ Բ․ Մոլիեր), ռոմանտիզմի (Վ․ Տյուգո, Ա․ Դյումա, Մ․ Ցոլ․ Լերմոնտով), ռեա–լիզմի (|0․ Բալզակ, Ն․ Վ․ Գոգոլ, Ա․ Ն․ Օստրովսկի) և ստեղծագործական այլ ոն1ւութւուննեոհ գեղագիտական սկըզ– բունքները։ XIX դ․ վերջին li XX դ․ սկզբին մեծ համբավ ուներ Տ․ Իբսենի, Բ․ Շոուի, Գ․ Տաուպտմանի և ուրիշների դրամա–տուրգիան։ Մ․ Գորկու պիեսներում ձևա–վորվեցին սոցիալիստական ռեալիզմի դրամատուրգիայի սկզբունքները, որոնք հետագայում շարունակվեցին ու զարգաց–վեցին սովետական և արտասահմանյան (Բ․ Բրեխտ և ուրիշներ) դրամատուրգնե–րի ստեղծագործություններում։ Տայ դրամատուրգիան սկզբնավորվել է ազգային թատրոնի առաջացման հետ միասին։ Մ․ թ․ ա՜․ I դ․ պիեսներ է գրել հայ առաջին դրամատուրգ Արտավազդ Բ։ Ինքնուրույն պիեսներ են գրվել նաև միջ–նադարում, որոնց գոյության մասին վկա–յում են Մովսես իյորենացին, Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնիչները, Գրիգոր Տա–թևացին և ուրիշներ։ Սակայն վաղ միջ–նադարից գրական–թատերական ամբող–ջական երկեր չեն պահպանվել։ Մեզ հայտնի առաջին հայկ․ ողբերգությունը վերաբերում է XVII դ․ կեսերին («Մար– տիրոսութիւն սրբոյն Տռիփսիմեա», 1668)։ Այդ և հետագա շրջաններում, մինչև XIX դ․ կեսերը, հայ թատրոնում իշխում էր պատ–մական ողբերգության ժանրը՝ հասնելով մինչև Մ․ Պեշիկթաշլյանի, Պ․ Դուրյանի դրամատիկական երկերն ու Մուրացանի «Ռուզան»-ը (*|1881)։ Անցյալ դարի կեսերին մեծ տարածում ուներ նաև կենցաղային վոդևիլը, որը թատրոն ներմուծեց ռեալիզ–մի առաջին տարրերը։ Տայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրը Գ․ Սուն– դուկյանն է, որի լավագույն պիեսներն ստեղծվեցին 1860–70-ական թթ․ («Խա–թաբալա», «էլի մեկ զոհ», «Պեպո», «Քան–դած օջախ» ևն)։ Արևմտահայ թատրոնում ռեալիզմի հաստատումը կապվում է Տ․Պա– րոնյանի անվան հետ («Պաղտասար աղ–բար»)։ Ռեալիստական դրամատուրգիա–յի նոր աստիճանը XX դ․ սկզբին արտա–հայտվեց Ա․ Շիրվանզադեի, Վ․ Փափազ– յանի և ուրիշների երկերում։ Նույն շրջա–նում սիմվոլիստական և նեոռոմանտիկա– կան սկզբունքներ հանդես եկան Լ․ Շան–թի պիեսներում («Տին աստվածներ», «Կայսրը» ևն)։ Տայ սովետական դրամատուրգիան սկզբնավորվել է 20-ական թթ․ գրված քաղ․ կատակերգություններով (Ե․ Չա– րենց, «Կապկազ–թամաշա», Դ․ Դեմիրճ– յան, «Քաջ Նազար», Ա․ Շիրվանզադե, «Մորգանի խնամին»)։ Տետագա տասնամ–յակներում այն հարստացավ բազմաթիվ կատակերգություններով ու դրամաներով, ինչպես նաև պատմական, դիցա՜պատ–մական ողբերգություններով (Դ․ Դեմիրճ– յան, «Երկիր հայրենի», Ն․ Զարյան, «Արա Գեղեցիկ»)։ Գրկ․ Թերգիբաշյան Վ․, Հայ դրա–մատուրգիայի պատմություն, գիրք 1–2, Ե․, 1959–64։ Ջրբաշյան է․ Մ․, Գրակա–նության տեսություն, 4 լրց․ հրտ․, Ե․, 1972։ Лессинг Г․ Э․, Гамбургская драма–тургия, М․–Л․, 1936; Луначарский А․ В․, О театре и драматургии, т․ 1–2, М․, 1958; Волькенштейн В․ М․, Драматургия, М․, 1960; А н икст А․ А․, Теория драмы от Аристотеля до Лессинга, М․, 1967; Ն ու յ ն ի, Теория драмы в России от Пушкина до Чехова, М․, 1972․ է․ Ջրբաշյան․
ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ն ու մ ի զ մ ш- տիկա (<հուն․ v6pia|Lia, լատ․ numis- ma – դրամ), օժանդակ պատմական գի–տություն։ Ուսումնասիրում է դրամա–հատության, դրամական շրջանառության պատմությունը, մետաղադրամները, դրա–մական գանձերը, հուշանշանները, շքանը– շանները ևն։ Դ–յան հիմնական աղբյուրը հին դրամներն են, որոնք իբրև շրջանառու–թյան միջոց, արհեստի արտադրանք, ինչ–պես նաև գեղարվեստական ստեղծագոր–ծություն ու արձանագրագիտական աղ–բյուր ուսումնասիրվում ևն գրավոր և հնա–գիտական աղբյուրների հետ մեկտեղ։ Դ–ական աղբյուրներ են նաև դրամների վրա դրոշմված կենդանական, բուսական և մարդկային պատկերները, դրամների թողարկման կամ գործածությունից հա–նելու հետ կապված պաշտոնական փաս–տաթղթերը, դրամատների աշխատանքը, դրամական ռեֆորմները։ Տին դրամների հավաքման և դրանց վրա դրոշմված պատ–կերներով ու գրագրություններով Արևմըտ– յան Եվրոպայում սկսել են զբաղվել Վե– րածննդի դարաշրջանում։ XV–XVII դդ, ստեղծվել են բազմաթիվ մասնավոր, իսկ XVIII դ․ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Պետերբուրգի և Վիեննայի թանգարան– ներին առընթեր՝ դրամական հավաքա–ծուներ։ Այդ շրջանում դրամները դիտ–վում էին սոսկ իբրև արվեստի առարկա–ներ։ Դ․ որպես գիտություն ձևավորվել է XVIII դ․ վերջին, XIX դ․ սկզբին։ Ավստ–րիացի գիտնական Իոսիֆ–Իլարիոն էկ– կելի աշխատությունների շնորհիվ XVIII դ․ վերջին բացահայտվեցին հունա–հռո– մեական դրամների դասակարգման և ժամանակագրման սկզբունքները։ XIX դ․ 30–40-ական թթ․ Ռուսաստանում Քրիս– տիան Մարտին Ֆռենի ջանքերով պարզա–բանվեցին արլ․, մասնավորապես՝ արա–բատառ արձանագրություններով դրամ–ների ծագման հետ կապված խնդիրներ։ Տետագայում հետազոտություններ կա–տարվեցին բյուգանդական և արևմտաեվ– րոպական դրամների պատկերագրու–թյան շուրջ։ Եվրոպայի, Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում նշա–նավոր թանգարաններին կից հիմնադըր– վեցին Դ–յան բաժիններ։ XIX դ․ կեսից սկսեցին պարբևրաբար լույս տեսնել դրա–մագիտական ամսագրեր ու տարեգրքեր։ Տունա–հռոմեական և արլ․ դրամևերի ուսումնասիրության հետ կապված առաջ քաշվեցին հին հայկ․ դրամների ժամանա–կագրության և պատկերագրության հար–ցերը։ 1855-ին և 1859-ին Փարիզում լույս տեսան Վիկտոր Լանգլուայի աշխատու–թյունները՝ նվիրված հին և միջնադարյան հայկ․ դրամներին։ Այնուհետև հելլենիս–տական դարաշրջանի հայկ․ դրամների խորազնին քննությամբ հանդես եկավ ֆրանսիացի դրամագետ Էռնեստ Բաբե– լոնը։ Վիեննայում, 1892-ին, Մխիթարյան– ները հրատարակեցին Կղեմես Սիպիլ– յանի «Դասավորություն Ռուբենյան դրա– մոց», 1936-ին Վենետիկում՝ Կարապետ Բասմաջյանի «Տայկական ընդհանուր դրամագիտություն և Տայաստանի վերա–բերյալ դրամներ» աշխատությունները։ 1962-ին Նյու Ցորքում, անգլերեն, իսկ 1963-ին վիեննայում հայերեն լույս տեսավ պրոֆեսոր Զարեհ Պաուկյանի «Կիլիկ– յան Տայաստանի դրամները» գիրքը, ուր ներկայացված էին աշխարհի պետական ու անևատական ամենահայտնի ժողովա–ծուներում եղած Կիլիկիայի հայոց պե–տության դրամները՝ շուրջ 10․500 նմուշ–ների նկարագրությամբ (մինչ այդ Պերճ Կարապետյանի ջանքերով մշակվել և հրատարակվել էին վենետիկի Մխիթար– յաե թանգարանի հին հայկ․ դրամների ժողովածուները)։ Սովետական Տայաս– աանում, շնորհիվ հնագիտական հայտնա–բերված նյութերի ուսումնասիրման, Դ․ դրվեց գիտական հիմքերի վրա։ 1946-ին ստեղծվեց Տայաստանի պատմության պետ․ թանգարանին կից Դ–յան բաժին։ Պատկերազարդումը տես 256–257 էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XV։ Գրկ․ Ա տ ր պ և տ, Տիգրան Մեծի դրամ–ները, «Ա^», 1911, գիրք 21։ Նույնի, Հայ թագավորների դրամները նախնական ժամա–նակներից մինչև Տրդատ, «ԱՀ», 1912, գիրք 22, 23։ Ն ու յ ն ի, ՞Հայ թագավորների և քաղաքների դրամները, «ԱՀ», 1913, գիրք 24։ Տաշյան Տ․, Արշակունի դրամներ, մաս 1–2, Վնն․, 1917-60։ Պտուկ յան Ջ․, Արտաշեսյան հարստության դրամները, Վնն․, 1969։ Ն ու յ ն ի, Տայաստանի վերաբերյալ հռոմեական դրամներ և մեդալիոններ, Վնն․,