Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մայրաքաղաքը։ Սոցիալիստական շինա–րարության տարիներին Դ․ վերածվեց հանրապետության արդ․ ն մշակութային կենտրոնի։ Կառուցվել են ԷլեկտրաԷներ– գետիկական, շինանյութերի, մեքենաշի–նական, մետաղամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ 1970-ին ունևր 90 ձեռնարկություն։ Դրան– ցից են՝ տեքստիլ, մետաքսի, մսի պահա–ծոների, ցեմենտի կոմբինատները, «Դու– շանբեսելմաշ», «Տաջիկտեքստիլմաշ», կա–բելի, կենցաղային սառնարանների գոր–ծարանները։ Ս․ Այնիի անվան օպերայի և բալետի թատ–րոնը Դ․ այգի–քաղաք է։ Գլխավոր մայրու–ղին Լենինի պողոտան Է, որի վրա գտնը– վում են Մերձկայարանային, Այնիի, Մոսկ–վայի 800-ամյակի անվ․, Պուտովսկու հրա–պարակները ն գլխավոր՝ Լենինի անվ․ հրապարակը։ Դ–ի աչքի ընկնող ճարտ․ կառույցներից են «Դուշանբե» հյուրանո–ցը (1964), օպերայի ն բալետի թատրոնը (1939–46), կառավարական տունը (1948– 1949), կոմկուսի Կենտկոմի շենքը (1950)։ Քաղաքում կանգնեցված են բազմաթիվ հուշարձաններ ու կոթողներ (Վ․ Ի․ Լենի–նի, Ս․ Ռուդաքիի, Տաղթանակի նն)։