Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել են քաըեդարյան շրջանի՝ օբսիդիա–նից, էնեռլիթյան պղնձե (Շենգավիթ), ինչպես նաև II հազարամյակի բրռևզե– դարյան Գ–եր (Կիրովականի դամբարա– նաբլուր)։ Առավել շաա պահպանվել են Դ–ի օգնությամբ պատրաստված իրեր (Նոր Բայազետի, Լճաշենի կառքերը, սայլերը նն)։ Դվինի միջնադարյան պեղումների ժամանակ հայտնաբերվել են IX–ХШвд․ երկաթե և պողպատև մի քանի մեծ ու փոքր Դ–եր, որոնց մի մասն օգտագործել են վւայտի մեջ անցքևր բացելու, մյուսնե– րը՝ երկաթե ձողեր ու թիթեղներ կտրելու կամ ծակելու համար։ Անիում գտնվել են քար և ւիայտ մշակելու Դ–եր։

ԴՈՒՐԱ–ԵՎՐՈՊՈՍ, հելլենիստական քա–ղաք Ասորիքում, ԵՓրատի միջին հովտում։ Տիմնադրել է Սելևկոս I թագավորը մ․ թ․ ա․ մոտ 300-իև, Դուրա քաղաքի տեղում։ Մ․ թ․ ա․ II դ․ 2-րդ կեսին եղել է պարթհա– կան թագավորության, իսկ մ․ թ․ 165-ից՝ Տռոմի տիրապետության տակ։ Ասորիքի, Իրանի ու Միջագետքի միջև հաևդիսացել է քարավաևայիև առևտրի կենտրոն։ Պահ–պանվել են պարթնական, հռոմեական և Սասանյանների տիրապետության շրջա–նում կառուցված ամրություններ, տաճար–ներ։ Պեղումները կատարվել են 1922– 1937-ին (ընդհատումներով)։ Գտնվել են հունարեն, լատիներեն, արամեերեն վա–վերագրեր։

ԴՈՒՐԱԼՅՈՒՄԻՆ (<գերմ․ Diiren – քա–ղաք, որտեղ սկսվել է համաձուլվածքի արդյունաբերական արտադրությունը և Ալբումին), դ յ ու ր ա լ յ ու մ ի ն, դ յ ու– ր ա լ, ալյումինի մի խումբ համաձուլ–վածքների (որոնք պարունակում են 3–5% Си, 0,4–2,4% Mg և 0,3–1% Mn) ընդ–հանուր անվանումը։

ԴՈՒՐՐԱՆ, Պորտ Նատալ (Dur–ban, Port Natal), քաղաք Տարավ–Աֆրիկ– յան Տանրապետության Նատալ նահան–գում։ Նավահանգիստ է Տնդկական օվկիա–նոսի ափին։ 696,3 հզ․ բն․ (1968)։ դոիր^ս (Durresi), քաղաք Ալբաևիայում, Աղրիատիկ ծովի Դուրես ծոցի ավւին։ 53,2 հզ․ բն․ (1967)։

ԴՈՒՐՍԻՇՅԱՆ Մուշեղ Գրիգորի (27․12․ 1910, Ադրբ․ ՍՍՏ Նուխիի գավառ, գ․ Վարդաշեն– 20․1․1961, Մոսկվա), հայ բժիշկ, ախտաբան ֆիզիոլոգ, բժշկական գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1955)։ ՍՄԿԿ ան–դամ 1939-ից։ 1930-ին ավարտել է Երևաևի պետակաև բժշկական ինստիտուտը։ 1932–33-ին եղել է Լենինգրադի առաջին բժշկական ինստ–ի բնության դիալեկտի–կայի ամբիոնի վարիչ։ Աշակերտել է Լ․ Օրբելուն, աշխատել Ա․ Սպերանսկու լաբորատորիայում։ Դ․ ներվխզմխ ուսմուն–քի կողմնակիցներից էր։ Ուսումնասիրել է մարդու օրգանիզմում ընթացող ախտա–բանական երնույթների և նյարդա–հոգե– կան աշխարևի միջն առեղծված հարաբե–րությունների փոխադարձ կապերը, ինչ–պես նան ճառագայթային հիվանդության հարցերը։ Երկ․ Учение И․ П․ Павлова – основа раз–вития современной медицинской науки; О нервных механизмах заболевания, выздоров–ления и лечения, М․, 1952; О механизмах эффектов афферентных раздражений, М․, 1955․

ԴՈՒՐՅԱՆ Եղիշե (Միհրան) Աբրահամի (23․2․1860, Կ․ Պոլիս – 27․4․1930, Երու– սաղեմ), ևայ եկեղեցական գործիչ, բա–նասեր, բանաստեղծ։ Պ․ Դուրյանի կըրտ– սեր եղբայրը։ Սովորել է Սկյուտարի ճե–մարանում։ 1898-ին ձեռնադրվել է եպիս–կոպոս։ 1904–08-ին եղել է Զմյուռնիայի առաջնորդ, 1909–10-ին՝ Կ․ Պոլսի պատ–րիարք, 1911–21-ին՝ ուսուցիչ Կ․ Պոլսի հայկ․ դպրոցներում։ 1921-ին ընտրվել է Երուսաղեմի պատրիարք և պաշաոևավա– րևլ մինչն կյանքի վերջը։ 1880-ին Կ․ Պոլ– սում լույս է տեսել Դ–ի առաջին ուսումնա–սիրությունը՝ «Ընթացք ի գրոց բարբառ» խորագրով (մաս 2, 1883), 1882-ին՝ «Ըն–տիր ասացվածք օտարազգի ականավոր անձանց, կենսագրական համառոտ տեղե– կությամբք» դիմանկարային ժողովածուն։ 1885-ին հրատարակված «Պատմություն հմւյ մատենագրության ի վաղ ժամանա– կաց մինչն մեր օրերն» ուսումնասիրությու– նըն ընդգրկում է հայ գրականության պատ–մությունը գողթան երգերից մինչն XIX դ, կեսերը։ Երկար ժամանակ այն Կ․ Պոլսի և Երուսաղեմի հայկ․ դպրոցների դասա– գիրք էր • 1886-ին հրատարակել է «Բառա–գիտություն կամ ութ մասունք բանի հա–յերեն քերականության» աշխատությունը, որը քանիցս վերահրատարակվել Է։ Դ․ գրել է նաև բանաստեղծություններ։ Լույս են տեսել «Տովվական սրինգ» (1909) և «Սրբազան քնար» (1936, ետմահու) ժողովածուները։ Երկ․ Ամբողջ, երկեր, հ․ 1–9, Երուսաղեմ, 1933-36։ Գրկ․ Մշակն ու վարձքը (հոբելյանական ժողովածու), Երուսաղեմ, 1931։ Թորգոմ արքեպիսկոպոս (Գուշակյա ն), Եղիշե պատրիարք Դուրյան, Երուսաղեմ, 1932։

ԴՈՒՐՅԱՆ Լին Արմենի (Տ ի ր ա տ ու ր– յան Նվարդ, ծն․ 29․6․1933, Լիոն), հայ երգչուհի (մեցցո–սոպրանո) Ֆրան– սիայում։ Սովորել է Լիոնի կոնսերվատո–րիայում։ 1957-ին տեղափոխվել է Փարիզ, -«ԿոՆցեր լքյուզիգրեէա» խԱ*բ(ւ llQui նլՈԼյթԱԱր ունեցել Տոլանդիայում, Բելգիայում։ 1953-ին ընդունվել է Փարիզի «Գրանդ– օպերայի» երգչախումբը։ 1966-ին Էբոլիի (Վերդիի «Դոն Կարլոս») դերակատարու–մով դարձել է նույն թատրոնի մեներգչու– հի։ Լավագույն դերերգերից են նան Կար– մենը (Բիզեի «Կարմեն»), Աիդան, Ազու– չենան (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»)։ Դ–ի համերգային ծրագրերում ըևդգրկված են Կոմիտասի, Գ․ Սյունու, Ա․ Մեսումեն– ցի ն ուրիշ հայ կոմպոզիտորների երգերը։ Տյուրախաղերով եղել է Անգլիայում, Իաա– լիայում, ԳՖՏ–ում, Արգենաինայում և այլուր, 1972-ին այցելել է Երնան, Օդեսա։

ԴՈՒՐՅԱՆ (Քրիսաոաոուրյան) Լյուդվիգ Ծերունի (ծն․ 21․6․1933, գ․ Չալթր, Ռոս–տովի մարզի Մյասնիկյանի շրջան), հայ սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1969-ից։ Բանաստեղծությունների անդրա–նիկ գիրքը՝ «Արշալույսի երգեր», լույս է տեսել 1957-ին։ Այնուհետև հրատարակ–վել են «Երբ ծառերը ծաղկում են» (1959), «Արևը բոլորիևն է» (1963), «Կապույտ ծաղիկ» (1965), «ճամփորդ չեմ միայն» ,(1967), «Դառնամ Փառաբանեմ» (1970), «Եղեգան Փող» (1973), «Արեգակն արդար» (1976), «Մաշտոց» (1976) ժողովածուները։

ԴՈՒՐՅԱՆ Ղևոևդ (Զըմպայաև) (1879– 1933), հայ եկեղեցակաև գործիչ, արքե–պիսկոպոս։ Ծնվել է Կ– Պոլսում (Սկյու– տար)։ Սովորել է Արմաշի դպրեվանքում, ուր և ձեռնադրվել է վարդապետ։ Տոգե– վոր պաշտոններ է վարել Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Մանչեստրում։ 1931-ին ընտրվել է ամերիկահայերի հոգնոր առաջ–նորդ և ջանացել Ս․ Էջմիածնի ն մայր հայ–րենիքի շուրջը համախմբել ամերիկահայ եկեղեցին ու համայնքը։ Տայրհնասիրա–կան գործունեության համար Դ․ հալած–վել է դաշնակցականներից և դաշուևա– հարվել 1933-ի դեկտ․ 24-ին, Նյու Ցորքի Ս․ իյաչ եկեղեցում։ Գ․ Գայումջյան

ԴՈՒՐՅԱՆ (Զըմպայաև) Պետրոս Աբրահա–մի [20․5a–6)․ 1851, Սկյուտար, Կ․ Պոլիս– 21․1(2․2)․1872, կ․ Պոլիս], նայ բանաս–տեղծ, դրամատուրգ։ Ավարտել է Սկյու– տարի ճեմարանը (1867)։ Եղել է դեղագոր–ծի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություն–ներ, դրամաներ, զբաղվել հրապարակա–խոսությամբ (եղել է «Օրագիր ծիլն Աւա– րայրւո» թերթի օգնական խմբագիր), կա–տարել թարգմանություններ (Վ․ Տյուգո, «Թագավորը զվարճանում է»> Վ– Շեքս– պիր, «Մակբեթ» ևն)։ 1869-ին և 1871-իև «Օրագիր ծիլև Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերակաևևերում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգու–թյան զգալի մասը (երգիծական ոտանա–վորներ, «ՏիգրանԲ», «Կործանումն Տռով– մա», «Շահաաակությունք Տայոց» ող–բերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չի պահպանվել։ Դ–ի թատերախաղերը նպաստել են ևայ դրամատուրգիայի զարգացմանը; Դ․ գրել է «Տարագիր ի Սիպերիա» (նվիրված Մի–քայել Նալբանդ յանին) այլաբանական ող–բերգությունը, «Վարդ և Շուշան կամ Տո– վիվք Մասյաց» (1867) հովվերգական մելո–դրաման, ապա՝ «սև հողեր կամ Տետին օհՉեո Այւայոստյան» (1868), «Up տաշես աշխարհակալ» Ա&69), «Անկումն․ Արշա– կունի հարստության» (1870), «Ասպատա– կությունք պարսկաց ի Տայս կամ Ավե–րումն Անի մայրաքաղաքին Բագրատուն– յաց» (1870) պատմական ողբերգություն–ները*․ Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատա–գրական պայքարի է ելել օտար հրոսակ–ների դեմ։ Նա XIX դ․ հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախա–րարների հանդեպ*․ Տրաժարվելով պաւո– մա–հայրենասիրական ողբերգության թե–մայից՝ 1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ, Սունդուկյանից և Տ․ Պարոևյանից անկախ հանգել ար–դիական թեմայի անհրաժեշտության գա– ղաՓարին։ Տասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևաևքները։ Դ․ հայ գրականու–թյան մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթաևա– րել կլասիցիզմի կապանքներն ու պայ–մանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»-ի և «Թատրոն կամ Թշվառներ»-ի, հեղինա–