Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դաւը, սովետական լեզվաբաններ Վ․ Ի․ Աբանը, Բ․ Ա․ Սերեբրեննիկովը, Վ․ Ն․ Ցարցնան և ուրիշներ։ Պ․ Շարաբխանյան

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁ (<հուն․ яогуиреш;), որոշ անողնաշարավորների, բոլոր ողնաշարավորների և մարդու խա–ռը (ներզատիչ ն արտազատիչ) գեղձ։ Մարդու Ե․ գ․ գտնվում է որովայնի խո–ռոչի ետին պատի վրա, միջաձիգ ուղղու–թյամբ, գոտկային 2-րդ ողնի մակարդա–կին, անմիջապես ստամոքսի եզրին։ Ե․ գ–ի արտազատիչ բաժինը արտադրում է պանկրեատին կոչվող հյութը (հարուստ տրիպսին, ամիլազա, լիպազա ֆերմենտ– նևրով), որը հատուկ ծորանով թափվում է 12-մատնյա աղիքի մեջ։ Ե․ գ–ի ներզա– աիչ Բ2ի£եերը (Լանգերհանսի կղզյակ–ներ) արտադրում են ինսուչին հորմոնը, որը կանոնավորում է ածխաջրային և ճարպայիև փոխանակությունը։ Ինսուլի–նի պակասության դեպքում զարգանում է շաքարային հիվանդություն։

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ԲՈՐԲՈ–ՔՈՒՄ, պանկրեատ ի տ (<հուն․ яа ухреас, – ենթաստամոքսային գեղձ), սուր կամ քրոնիկական հիվանդություն։ Ս ու ր բորբոքման պատճառներն են՝ ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լեղուղի–ների, լյարդի հիվանդությունները, գեղձի ծորանի սպազմը, շատակերությունը, գեղ–ձի արյան շրջանառության օրգ․ ն ռեֆլեկ–տոր խանգարումները։ Ախտանշանները՝ որովայնի սաստիկ ցավեր, անընդհատ փսխումներ, սրտի գործունեության հան– կարծակի անկում (կոլապս), շոկ։ Բարդու–թյունները՝ որովայնամզի բորբոքում, թարախակույտ, շաքարային հիվանդու–թյուն։ Բուժումը, անոթասեղմիչ, ցավա–զրկող դեղամիջոցներ, անտիբիոտիկներ, հակաֆևրմենտային պատրաստուկներ, բարդությունների դեպքում՝ վիրաբուժա–կան միջամտություն։ Քրոնիկական բորբոքման ժամանակ աստիճանաբար qu]it}ufunvS X wpmuipjiu Vl ՆՆրքիՆ սեկ–րեցիայի գեղձերի գործունեության անբա–վարարություն։ Բուժումը, դիետա, սպազ–մը վերացնող միջոցներ, անտիբիոտիկ–ներ, հակաֆերմենտային պատրաստուկ–ներ։

ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, տես Վար՜ ձակաչոպյուն։ ԵՆ ԹԱՎԱՐՊ ԵՏ, միջին դարերում արհես–տանոցի տիրոջ մոտ աշխատող վարձու արհեստավոր, համքարության անդամ։ Փոքր Ասիայում, Միջին Ասիայում ն արլ․ մի շարք քաղաքներում կոչվել է խալֆա, Վրաստանում՝ քարգահ։ Ինչպես ամենուր, այնպես էլ Տայաստանում Ե․ բարձր է դասվել աշակերտից, եղել է տնտեսապես համեմատաբար բարվոք վիճակում, ստա–ցել աշխատավարձ, ունեցել իր աշխատան–քի ու աշխատավարձի վերաբերյալ վար–պետի հետ գրավոր կամ բանավոր պայ–ման կապելու իրավունք։ Նրան արգել–վել է առանց վարպետի գիտության պատ–վեր ընդունել։ Այլ բնակավայր աշխատան–քի տեղափոխվելիս Ե․ պարտավոր էր ար–հեստին տիրապեւոելու և իր վարքի մա– սիև տեղեկանք ներկայացնել՝ հաստատ–ված նախկին վարպետի (երբեմն երկու վարպետի) կողմից։ Վարպետների խոր– հըրդում քննվում էր Ե–ի աշխատանքը, եթե այն բարձրորակ Էր, նրան տրվում Էր վարպետի իրավունք, առանձին արհես–տանոց բացելու արտոնություն։ Կանոնա–դրությունը խախտելու դեպքում Ե․ պա– տըժվում Էր։ Առավել տարածված պատժա– ձևերից էին կրպակը փակելը, բնամթերա–յին կամ դրամական տուգանքը, բանա–դրանքը։ Եվրոպայում, մի քանի տարի աշխատելուց հետո, Ե․ մեծ մասամբ դառ–նում էր վարպետ, սակայն սկսած XIV դ, և հատկապես XV–XVI դդ․, կապված արհես–տավորների մեջ սկսված շերտավորման և համքարություևևերում նոր անդամներ ընդգրկելու սահմանափակման հետ, վար–պետ դառնալը խիստ դժվարացավ։ Կա–պիտալիստական հարաբերությունների զարգացման հետ Ե–ների մեծ մասը դար–ձավ վարձու բանվոր; Ֆ․ Էնգելսի արտա–հայտությամբ ամենուրեք Ե–ները մտնում էին նախապրոլետարիատի կազմի մեջ։ Տայաստանում Ե–ների խավը պահպան–վել է մինչև XX դ․ սկիզբը։

ԵՆԹԱՏԵՔՍՏ, դարձվածքի, նախադասու–թյան կամ հատվածի ներքին իմաստը, որը չի արտահայտվում բառերում, բայց ընկալվում է խոսքային իրադրության և բառային նշանակությունների ու կոնտեքս–տի հարաբերության մեջ։ Սա կոչվում է նան խոսքի թաքնված կամ պոտենցիալ իմաստ։ Ե․ կոնկրետ արտահայտություն է ստանում առօրյա և բեմական խոսքում, դրսևորվում է հնչերանգում, դադարնե–րում, դիմախաղում և շարժումներում։ Բեմական Ե․ ստեղծվում է կոնտեքստի և բեմական գործողության հարաբերու–թյամբ։ Տ․ Հովհաննիսյան

ԵՆԹԱՏՐԱՄԱՉԱՓԱՅԻՆ ԱՐԿ, զրահա հար արկի տարատեսակ։ Նախատեսված է տանկեր ոչնչացնելու համար։ Առաջին անգամ Ե․ ա–երը մշակվել են ՍՍՏՄ–ում (1938)։ Ե․ ա–ի զրահը ծակող մասը բարձր ամրություն ունեցող միջաձողն է, որի տրամագիծը մոտ 3 անգամ փոքր է հրա– Նոթի տրամաչափից (այսաեղից էլ՝ աե– վանումը)։

ԵՆԹԱՑԱՆՔԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, գար–նանը որնէ հիմնական բույսի (ծածկոցի) հետ նույն տեղամասում միաժամանակ կամ ավելի ուշ ցանվող բույսեր։ Ե․ կ․ պետք է լինեն ստվերադիմացկուն, դան–դաղ աճեն վեգետացիայի շրջանի առաջին կեսում և չվատացնեն ևիմնական բույսի աճի պայմանները։ Ե․ կ․ լինում են բազ–մամյա (առվույտ, կորնգան, երեքնուկ ևն) ն միամյա (սերադելա, լուպին, միամ–յա ռայգրաս, սուդանի խոտ, շաղգամ, գոնգեղ)։ Ե․ կ–ի բերքատվությունը կախ–ված է ծածկոցային կուլտուրաների ճիշտ ընտրությունից։ Ծածկոցային կուլտուրաները (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի, աշորա) պետք է ունենան համեմատաբար կարճ ցողուն–ներ, թույլ թփակալում, չպառկեն։ Ծած–կոցային կուլտուրաների բերքահավա–քից ևետո անհրաժեշտ է ծղոտը դաշտից անմիջապես հեռացնել, դաշտը ջրել։ Ե․ կ–ի ցանքը առավելապես կատարվում է բավարար խոնավություն ունեցող և ոռոգ–վող գոտիներում, որտեղ հետբերքահա– վաքի շրջանը երկարատև է ու տաք։

ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏ, իրավական ակտ, որն ընդունվում է օրենքի ևիման վրա և ի կատարումն օրենքի։ Ե․ ա–երը լինում են նորմատիվն իրավունքի կիրառ–ման։ Նորմատիվ ակտեր հրապարակում են ՍՍՏՄ, միութենական ն ինքնավար հանրապետությունների Գերագույն սո–վետների նախագահությունները, ՍՍՏՄ, միութենական և ինքնավար հանրապետու–թյունների Մինիստրների սովետները, ՍՍՏՄ, միութենական և ինքնավար հան–րապետությունների մինիստրները, աշ–խատավորևերի դեպուտատների տեղա–կան սովետներն ու նրանց գործադիր կո–միտեները։ Իրավունքի կիրառման ակտեր հրապարակում ևն բոլոր պետ․ մարմին–ները՝ իրենց իրավասությունների սահ–մանում։

ԵՆԻԳՅՈՒՂ, Ն n ր շ և ն, գյուղ Արնմըտ– յան Տայաստանում, Սեբաստիայի վիլա–յեթի Շապին–Գարահիսար գավառում։ XX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Ե–ում կար եկեղեցի (Ս․ Մկրտիչ) և վար– ժարաև՝ 30 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։ ԵՆ Ի Ւ ԱՆ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ելտզել (Ենիխան) գավառակի կենտրոնը։ 1915-ին ուներ ավելի քան 300 տուն (2400 մարդ) հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Խաչյ և դպրոց (Սենեքերիմյան)։ Ե–ով էր անց–նում Սամսուն քաղաքից Կոստանդնու– պոլիս տանող ճանապարհը։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, մեծ մասը զոհ–վել է։

ԵՆԻԿՈԼՈՊՅԱՆ Նիկողոս Սարգսի, Ե ն ի– կոլոպով Նիկոլայ Սերգեյի (ծն․ 13․3․1924, Ստեփանակերտ, ԼՂԻՄ), հայ սովետական քիմիկոս։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1976), ՍՍՏՄ ԳԱ քիմ․ ֆի–զիկայի ինստ–ի պոլիմերման պրոցեսնե–րի լաբորատորիայի վարիչ (1959-ից), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստ–ի պրոֆեսոր (1959-ից), ՍՍՏՄ ԳԱ ընդհա–նուր U անխնիկակաս քիմիայի բաժան–մունքին կից բարձրամոլեկուլային միա– ցությունների գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1968-ից), ՍՍՏՄ ԳԱ Նա–խագահությանը կից նոր սինթետիկ նյու–թերի գծով գիտական խորհրդի փոխնա–խագահ (1972-ից), ՍՍՏՄ գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժող․ տըն– տեսության մեջ պոլիմերների օգտագործ–ման գիտական խորհրդի փոխնախագահ (1972-ից), պոլիմերների և կոմպոզիցիոն ևյութերի բաժնի վարիչ (1973-ից)։ Ավար–տել է Երևանի պոլիտեխևիկական ինստ–ը (1945)։․ 1946-ից աշխատում է ՍՍՏՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ում։ Աշակերտել է Լ․ Ռոտինյանին և Ն․ Ն․ Սեմյոնովին։