Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գբկ․ Մուշեղյան Խ․ Ա․» Դրամա–գիտական տվյալևևր Երնանի պատմության վերաբերյալ, ՊԲ՚Հ, 1968, № 3։ Ի․ Մուշեղյան

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ միջ–նակարգ մասնագիտական Պ․ Ի․ Չայկովսկու անվան, հիմնադրվել է 1938-ին, Երևանի կոևսեր– վաաորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։ Չայկովսկու անվամբ է կոչվում 1940-ից։ Մինչև 1975-ը տվել է 665 շրջանավարտ։ Ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրա–բասի, տավիղի, փողային գործիքների և երաժշտության տեսության, հանրակրթա–կան բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ջութակահար– ների ն կամերային անսամբլներ։

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ

ԹԱՏՐՈՆ Տ․ Պարոնյանի ան–վան, հայկական առաջին պետական օպերետային թատրոնը Տայաստանում։ Բացվել է 1942-ի հունիսի 22-ին՝ Ռ․ Նել– սոնի «Թագավորը զվարճանում Է» օպե–րետի բեմադրությամբ։ Թատրոնի հիմնա–դրման և հետագա գործունեության ասպա–րեզում մեծ ավանդ ունեն Շ․ Տալյանը, Ա․ Տեր–Տովհաննիսյանը, Ա․ Այվազյանը, Թ․ Մարյանը և Տ․ Դանզասը։ Խաղա–ցանկը կազմված էր Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (ըստ Գ․ Երիցյանի), «Ատամնաբույժն արնելյան» (ըստ Տ․ Պա–րոնյանի), «Քաջ Նազար» (ըստ Դ․ Դե–մի րճ յանի), Ի․ Կալմանի «Միլվա» և այլ երաժշտական կատակերգություններից։ Ե ե․ կ․ թ․ ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թթ․ կեսերին4 ռեժ․ Վ․ Աճեմյանի ղևկավարությամբ։ Այդ շըր– ջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ ևողմը», Տ․ Չուխաճյանի «Լեբլևբիջի» («Կարինե») օպերետները։ Ն․ Զարյանի -«Աղբյուրի մոտ» (երաժշտու–թյունը՝ Վ․ Տիգրանյանի, 1949, ռեժ․ Վ․ Աճե– մյան) 1950–60-ական թթ․ թատրոնի խաղա–ցանկը հարստացել է հայկ․, ռուս, և ար–տասահմանյան հեղինակների ստեղ–ծագործություններով։ Բեմադրվել են Գ․ Սունղուկյանի «Բաղնիսի բոխչա», Գ․ Չալիկյանի, Ս․ Զրբաշյանի «Երա–գի կ», Ու․ Տաջիբեկովի «Արշին Մալա– լան», 6ո․ Շտրաուսի «Գնչուների բա–րոնը», Լոպհ դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», «Պարերի ուսուցիչը», Վ․ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», «Ոչնչից մեծ աղ–մուկ» և այլ ստեղծագործություններ։ Թատ–րոնի առաջատար ուժերից են (1977)՝ ՏՍՍՏ ժող․ արտիստներ Ի․ Դանզասը, Կ․ Խաչվանքյանը, Ա․ Անդրեասյանը, վաստ․ արտիստներ Մ․ Ղարագյոզյանը, Ա․ Սամվելյանը, Մ․ Տամամջյանը, Ս․ Գրի– գորյանը, Ի․ Մկրտչյանը, Տ․ Բադալյա– նը, Ս․ Մարյանը և ուրիշներ։ 1960-70- ական թթ․ լավագույն բեմադրություննե–րից են՝ Ի․ Կալմանի «Սիլվա»-ն, Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին», Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը», Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ», Գ․ Տեր–Գրիգորյանի «Ախ, ներ–վեր, ներվեր», Ա․ Պապայանի «Արտա–սահմանյան փեսացուն»։ Ա, Բաբայան

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ–ՐԱՆ Ռ․ Մելիքյանի անվան, հիմնադրվել է 1923-ին, Ռ․ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ նորաստեղծ կոնսեր–վատորիային կից։ 1954-ին կոչվել է Ռ․ Մե– լիքյանի անունով։ Մինչև 1975-ը տվել է 3000-ից ավելի շրջանավարտ, այդ թվում ճանաչված կոմպոզիտորներ (Ա․ Տարու– թյունյան, Ա․ Բաբաջանյան, Գ․ Տախին– յան, Գ․ Արմենյան, Տ․ Մանսուրյան), երա– ժիշտ–կատարողներ, միջազգային փառա–տոների և այլ մրցույթների դափնեկիրներ։ Ունի դաշնամուրային, լարային, վոկալ, փողային, տեսական–կոմպոզիտորական, խմբավարական և ժող․ գործիքների բա–ժիններ, սիմֆոնիկ նվագախումբ, երգ–չախումբ, քանոնահարների և ժող․ գոր–ծիքների անսամբլ։

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, առաջին պետական թատերական թանգա–րանը Տայաստանում։ Կազմակերպվել է 1935-ին։ Թանգարանում հավաքված են XIX–XX դդ․ թատերական գործիչների՝ Գ․ Չմշկյանի, Պ․Ադամյանի, Սիրանույ–շի^․ Աբելյանի, Ա․ Մանդինյանի և ուրիշ–ների, հայ սովետական թատրոնին վերա–բերող արխիվային փաստաթղթեր, բեմա–կան իրեր, զգեստներ, թատերական գրա–կանություն, որոնք ցուցադրվել են թե» մատիկ ցուցաևանդեսներում։ Թանգարա–նի ֆոնդերը հարստացել են Տայ սատա– նի քաղաքներից, Բաքվից, Թբիլիսիից և հայաբնակ այլ կենտրոններից ստացված նյութերով։ 1953-ին Ե․ թ․ թ–ի, գրական թանգարանի և Ռ․ Մելիքյանի անվ․ երա– ժըշտական կաբինետի միավորումով ստեղծվել է Տայաստանի գրականության ն արվեստի թանգարանը։ Տևս Գրականու–թյան ն արվեստի թանգարան ՀՍՍՀ։

ԵՐԵՎԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1837-ին, Երևանում, Ս․ Սարգիս եկե–ղեցու գավթում։ Գործել է շուրջ 85 տա–րի։ 1838-ին ուներ 2 դասարան (60 աշա–կերտ)։ 1843-ին հաստատվել է դպրոցի կանոնադրությունը։ Այն կառավարում էր հոգաբարձությունը՝՝ թեմական առաջնոր–դի ղեկավարությամբ։ Առավել բեղմնավոր շրջան է եղել 1875–85-ը․ բացվել է չոր–րորդ դասարան, ուսման ծրագրի մեջ մտել են բնագիտություն, երկրաչափու–թյուն, Ռուսաստանի պատմություն, աշ–խարհագրություն, մարմնամարզություն։ 1866–67 ուս․ տարում ունեցել է 148 աշա–կերտ, 1900-– 01-ին՝՝ 443 աշակերտ, 19 ուսուցիչ։ Դպրոցում սովորել է շուրջ 3000 աշակերտ (այդ թվում՝ Ղ․ Ղուկասյանը, Ա․ Խանջյանը)։ Տեսուչներ էին Խ․ Ստե– Փանեն, Մ․ Բեկնազարյանը, Տ․ Ղորղան– յանը, Մ․ Մանդինյանը, Գ․ Տովսեվւյանը և ուրիշներ։ Դասավանդել են Ղ․ Աղայա– նը, Տ․ Մելյանը, Ա․ Տեր–Սմբաայանը, Ռ․ Զալալյանը, Ն․ Սիմոնյանը, Ա․ Տեր– տերյանը, Պ․ Մակինցյանը, Տ․ Ռաշմաճ– յանը։ Գրկ․ Լ և ո, Պատմություն Երնանի հայոց թեմական հոգևոր դպրոցի․ 1837–1912, Թ․, 1914։ Ա․ ճուղուբյան

ԵՐԵՎԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲ–ՐԻԿԱ, թռչնաբուծական մթերքներ ար–տադրող ձեռնարկություն։ Գտնվում է Երևանի հվ․ մասում (Չարբախում)։ Կա–ռուցվել է 1957-ին, վերակառուցվել 1971 – 1974-ին։ Ունի 100 հզ․ հավ, արտադրում է 20 մլն ձու և 300 տ միս (1975)։ Թռչուն–ները պահվում են վանդակներում, աշխա–տատար պրոցեսները մեքենայացված ն ավտոմատացված են։ Արտադրամաս Երևանի թռչնաբուծական ֆաբ–րիկայում

ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒ–ԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ պետական, Տայ–կական ՍՍՏ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրու–թյան տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Տիմնա– դրվել է 1975-ին՝ միավորելով Երնանի համալսարանի տնտեսագիտական (կազ–մակերպվել է 1921-ին), առևտրի Էկոնո–միկայի և ապրանքագիտության (1964-ին), ղեկավար կադրերի և մասնագետների տնտեսագիտական գիտելիքների բարձ–րացման (1968-ին) և Մոսկվայի կոոպե–րատիվ ինստ–ի Երնանի հեռակա (1962-ին) ֆակուլտետները։ 1975-ին ուներ 3860 ուսա–նող, 1975/76 ուս․ տարում տվել է 743 շրջանավարտ։ Ունի պլանա–տնտեսագի– տական, ճյուղային Էկոնոմիկաների, ֆի– նանսա–հաշվային, տնտեսագիտական կիբեռնետիկայի, ապրանքագիտական, ղեկավար աշխատողների ու մասնագետ–ների տնտեսագիտական գիտելիքների բարձրացման և հասարակական մասնա– գիտությունների ֆակուլտետներ, նախա–պատրաստական բաժանմունք, գրադա–րան (150 հզ․ գրքով), ընթերցասրահ, մասնագիտական ուս․ 8 կաբինետ և 7 լաբորատորիա։ Ուսման տևողությունը 4 տարի է (տնտեսագիտական կիբեռնե–տիկայի ֆակուլտետում՝ 5)։ Ուսուցումը հայերեն է և ռուսերեն (ևրկու բաժին)։ 1976-ից ինստ–ին տրվել է տնտեսագիտու–թյան թեկնածուի գիտ․ աստիճան շնորհե–լու իրավունք։ 28 ամբիոնում աշխատում ևն գիտության 14 դոկտոր ն պրոֆեսոր, 130 թեկնածու և դոցենտ։ 1976-ին ինստ–ն ուներ 25 ասպիրանտ։