վիրահատվել՝ 34 հզ․ հիվանդ։ 1949– 1967-ին հըաաաըակվևլ են 9 հաառը գի–տական աշխատությունների ժողովածու–ներ, պաշտպանվել են դոկտորական 7 և թեկնածուական 36 դիսերտացիաներ։ 1975-ին աշխատում էին բժշկ․ գիտություն–ների 5 դոկտոր և 18 թեկնածու։
ԵՐԵՎԱՆԻ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ
ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՏՄ հաստոցաշինության և գործիքային արդյունաբերության մի–նիստրության ձեռնարկություն։ Տիմնա– դրվել է 1957-ին, արտադրանք թողար– կել՝ 1959-ից։ Ունի դետալների մշակման մեխանիկական (2), գործիքային արտա– դրամասևր, նախապատրաստական, ջեր–մամշակման ու դարբնոցային, գալվանա–պատման, վերանորոգման մեխանիկա–կան, փորձարարական տեղամասեր և լաբորատորիաներ։ Արտադրում է բարձր ճշգրտության ֆրեզերային ունիվերսալ՝ 675Պ, 6Ա73Պ, 6Ա73Վ, 6Ա73ԲՊ մակնի–շի հաստոցներ, հաստոցային հարմա–րանքներ։ Արտադրանքն օգտագործվում է ընդհանդւր մեքենաշինության, հաստո–ցաշինության, սարքաշինության մեջ ևն։ 1959-ի 25-ի դիմաց 1975-ին թողարկել է 1805 հաստոց։ Արտադրանքն առաքվում է ՍՍՏՄ գրեթե բոլոր տնտ․ շրջաններ, նաև արտասահմանյան 22 երկիր (Բոլլ– ղարիա, ԳԴՏ, Չեխոսլովակիա, Կա–բա, Նորվեգիա, Իրաք, Իրան ևն)։ 1965-ին ՄԱ–459 մակնիշի մրկապատճենահանման հաստոցը ՍՍՏՄ ԺՏՆՑ–ում արժանա–ցել է բրոնզե, 1968-ին Լայպցիգի միջազ–գային տոնավաճառում4 մեծ ոսկև մե–դալի, իսկ 1969-ին 6Ա73Վ մակնիշի լայն ունիվերսալ գործիքային ֆրեզերային հաստոցը ՍՍՏՄ ԺՏՆՑ–ում շահել է բրոնզե մեդալ։ X հնգամյակում նախա–տեսվում է ստեղծել հավաքման նոր ար–տադրամաս, դետալների ներկման մե–քենայացված տեղամաս։
ԵՐԵՎԱՆԼԻ (Սուլեյմանով) Աքպեր Յունուս օղլի (ծն․ 17․6․1921, Երևան), ադըրբեջանցի սովետական գրող, գրականագետ։ Բանասիրական գիտ, դ–ր (1975)։ Երևանի խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի դասախոս (1954-ից)։ Ե–ի պատմվածքների առաջին գիրքը՝ «Արևաշող իմ երկիր»-ը, լույս է տեսել 1947-ին։ Հայ և ադրբ. ժողովուրդների բարեկամության ու գրական կապերին են նվիրված «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը գրականության մեջ» (1955, հայերեն), «Ջալիլ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը» (1966, հայևրևն), «Հայ–ադըրբեջանական ժողովրդական բանահյուսության կապերը» (1958), «Հովհ․ Թումանյանը և ադրբեջանական գրականությունը» (1974) և այլ ուսումնասիրություններ։ 1964-ից Ե․ Հայաստանի գրողների միության ադրբ․ մասնաճյուղի նախագահն Է։
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ 1804, 1808, 1827, ռուսական զորքերի ռազմական գործողությունները XIX դարի սկզբի ռուս– պարսկական պատերազմների ժամանակ՝ Երևանը գրավելու նպատակով։ Առա–ջին արշավանքը տեղի է ունե–ցել 1804–13-ի ռուս–պարսկական պա–տերազմի սկզբին, երբ ռուս, զորքևրը զեն․ Պ․ Ցխցխանովխ հրամանատարու–թյամբ գրավեցին Գյումրին (1804-ի հունի7 սի 12) և շարժվեցին դեպի Երևան։ Իրանի գահաժառանգ Աբբաս–Միրզան, որը 20 հզ․ զորքով օգնության էր եկել Երևանի խա– նին, հունիսի 20-ին Էջմիածնի մոտ հար–ձակվեց ռուս, զորքերի վրա, բայց պարտ–վեց ու նահանջեց Երևան։ Տունիս–ևու– լիսին կատաղի մարտեր մղվեցին Երևանի շրջակայքում։ Ռուս․ զորքերը հուլիսի 24-ին գրոհեցին Երևանի բերդի վրա և պաշարևցին այն։ Բերդի կայազորը (7 հզ․ զինվոր, 60 թնդանոթ) համառ դիմադրու–թյուն ցույց տվեց։ Ցիցիանովին չհաջողվեց գրավել բերդը։ Ուժեղ շոգերը, կենդանի ուժի և ռազմամթերքի պակասը, ինչպես նաև Վրաստանում ծագած խռովություն–ները նրան հարկադրեցին վերացնել (սեպտ․ 4-ին) Երևանի պաշարումը և վե–րադառնալ Թիֆլիս։ Երկրորդ արշավանքը ևս ձեռնարկվել է 1804–13-ի ռուս–պարսկա– կան պատերազմի ընթացքում, երբ ար–դեն կարևոր իրադարձություններ էին տե–ղի ունեցել Անդրկովկասում․ Շիրակն ու Ղարաբաղը (1805) և Ադրբեջանը միացել էին (1806) Ռուսաստանին։ Սկսվել էր 1806–12-ի ռուս–թուրքական պատերազ–մը, որի ռազմաբեմերից էր Արևելյան Տայաստանը։ Ռուս, զորքերը 1808-ի սեպ–տեմբերին գեներալ Ի․ Գուդովխչխ հրամա– Արաադրամաս Երե– վանի ֆրեզերային հաստոցների գործա–րանում նատարությամբ արշավեցին Երևանի վրա։ Տոկտեմբերի սկզբներին նրանք պաշա– րեցին բերդը և կայազորին առաջարկեցին հանձնվել։ Մերժում ստանալով՝ ռուս, զորքերը նոյեմբ․ 17-ին գրոհեցին բերդի վրա, բայց՝ ապարդյուն, բերդն ամրաց–վել էր ֆրանս․ զինվորական մասնագետ–ների ղեկավարությամբ։ Նոյեմբ․ 30-ին Գուդովիչը հարկադրված վերացրեց պա–շարումը և վերադարձավ Վրաստան։ Երրորդ արշավանքը տեղի է ունեցել 1827-ի գարնանը (1826–28-ի ռուս–պարսկական պատերազմի ժամա–նակ)՝ գեներալ Ի․ Պասկնխչխ հրամանա–տարությամբ։ Ապրիլին ռուս, առաջապահ զորամասերը գեներալ Կ․ Բենկենդորֆի հրամանատարությամբ մտան Երևանի խա–նության սահմանը և հասան Էջմիածին։ Տանի սի 8-ին Տամամլու–Աշտարակ ճա–նապարհով Էջմիածին հասան բանակի գլխավոր ուժերը, ընդ որում՝ նաև հայ կամավորական ջոկատները։ Տունիսի կե–սերին գեներալ Կրասովսկու դիվիզիան պաշարեց Երևանի բերդը, իսկ գլխավոր ուժերը սկսեցին հետապնդել Աբբաս–Միր– զայի զորքերին (40 հզ․ մարդ)։ Տունիսի 26-ին ռուսները գրավեցին Նախիջևանը, իսկ հուլիսի 6-ին Ջևան–Բուլաղի ճակա–տամարտում փայլուն հաղթանակից ևե– տո՝ Աբբասաբադի բերդը։ Աբբաս–Միր–զան զինադադար խնդրեց։ Շոգի և հիվան–դությունների պատճառով գեներալ Կրա– սովսկին հուլիսին վերացրեց Երևանի պա–շարումը և ևեռացավ դեպի Աշտարակ։ Աբբաս–Միրզան, խախտելով զինադադա–րը, 30 հզ․ զորքով հարձակվեց Էջմիած–նի վրա։ О դոստ․ 17-ին Օշականի մոտ կա–տաղի ճակատամարտ տեղի ունեցավ (տես Օշականխ ճակատամարտ 1827)։ Գեներալ Կրասովսկու դիվիզիան ծանր կորուստնե–րի գնով փախուստի մատնեց հակառա–կորդին և մտավ Էջմիածին։ Սեպտ․ 19-ին ռուս, զորքերը գրավեցին Սարդարապա–տը, 25-ին նորից պաշարեցին Երևանը։ Արյունահեղությունից խուսափելու հա–մար Պասկևիչը կայազորի պետ Տասան– խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, սակայն մերժում ստացավ։ ՞Ծանր թնդանոթները սկսեցին ոմբակոծել բերդը։ Բայց գրավումը ձգձգվում Էր։ Պասկևիչի բանակում գտնվող Ներսես Ե Աշտարակե– ցու կոչով հայերը ամեն կերպ օգնում Էին ռուս, զորքերին։ Սեպտ․ 30-ի գիշերը 40 թնդանոթ մինչև լույս անընդհատ ռմբա–կոծեցին բերդը։ Տոկտ․ 1-ի առավոտյան ռուս, զորքևրը, նրանց առաջին շարքե–րում՝ ևայ կամավորները, մտան բերդ։ Գերվեց կայազորը (3 հզ․ հոգի), գրավվեց 100 թնդանոթ, մեծ քանակությամբ ռազ–մամթերք։ Երևանի գրավմանը ակտիվ մասնակցություն ունեցան դեկաբրիստ–ներ Մ․ Պուշչինը, Ն․ Օրժիցկին, Է․ Լաչի– նովը, Պ․ Կոնովնիցինը, Պ․ Բեստուժևը, Ի․ Շիպովը, Ա․ Գանգեբլովը, Ի․ Սելիչևը և ուրիշներ։ Երևանը գրոհողների շարքե–րում էին դեկաբրիստների ապստամբու–թյան մասնակից ավելի քան 2800 զինվոր–ներ։ Երևանն ազատագրելու գործում մեծ Էր Ա․ Ս․ Գրիբոյեդովի դերը։ Շատ ռուս–ներ և հայեր պարգևատրվեցին «Երևանի գրավման համար» մեդալով, Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվաևսկի» տիտղոսը։