Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստանում են ու։ Բայը խոնարհվում է երեք լծորդությունով4 է, ի» ա և երեք եղանակով՝ սահմանական, ըղձական, հրամայական։ Չկա ապառնի դերբայաձև․ ապառնի ժա–մանակը կազմվում է պի/Лч նախամաս–նիկով։ Ներկա ժամանակում կը նախա–դաս է։ Անցյալ կատարյալն ունի համա–դրական կազմություն։ Առկա են ներգոր– ծաձև և կրավորաձև խոնարհման հիմքեր։ Դ․ Կոստանդյան

ԵՐձՆԿԱՏԻ ԴԱՇՏ, գտնվում է Տայկա–կան բարձրավանդակում, Արևմտյան Եփ– րատի միջին ևոսանքում։ Տամապատաս– խանում է Մեծ Տայքի Եկեղյաց գավա–ռին։ Շրջապատված է Մնձուր, Մերջան, Սիփիկյոր, Քեշիշ դաղ, Միքրետ դաղ լեռներով։ Երկարությունը 40–45 կմ է․ լայնությունը՝ 13–15 կմ, բարձրությու–նը՝ 1200–1400 մէ տարածությունը՝ մոտ 610 կմ2։ Ե․ դ․ միջլեռնային երիտասարդ իջվածք է՝ եզրավորված տեկտոնական խախտումներով, որոնք շրջապատող լեռևերին տալիս ևն աստիճանակերպ բնույթ։ Տիմքում հնագույն մեաամորֆա– յին ապարներ և մեզոզոյի ծալքավորված կրաքարա–ավազաքարային շերտախմբեր են՝ ծածկված պալեոգեն–նեոգենի ավա– զաքարային և կավամերգելային նստվածք–ներով, որտեղ տեղադրված են (200– 300 մ հզորությամբ) անթրոպոգենի լճա– գետային նստվածքները։ Ե․ դ–ում են հատվում Փոքր Ասիական թերակղզով անցնող Տյուսիս–Անատոլական (Իզմիր– Էրզրումի) և Կիլիկիա–ճորոխի խոշորա– գույն բեկվածքների գոտիները,՝ որոնց ինտենսիվ նեոտեկտոնական շարժումնե–րը Ե․ դ․ դարձրել են Տայկական բարձրա–վանդակի ամենասեյսմիկ օջախներից մեկը։ 1939–43-ին Ե․ դ–ում նշվել են չորս կործանիչ երկրաշարժ։ Օգտակար հանա–ծոներից կան կերակրի աղ, քարածուխ, Երզնկա քաղաքից 15 կմ արմ ՝ նավթի և ասֆալտի դրսևորումներ։ Տարուստ է հանքային ջրերով։ Կլիման ցամաքային V ivuap ս՜ւՏսռ․Նհրով ւ ցուրւո ձմեռներով։ Հուլիսի միջին շերմաստիճա– նը 16°Շ–ից 20°Cէ, հունվարինը՝ –8°Շ–ից – 16°С, տարեկան տեղումները՝ 500– 700 մմ։ Գետևրը՝ Արևմտյան Եփրատն իր վտակներով, հորդանում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ ևաճախ փոխելով իրենց հունը։ Տարածված են կիսաանապատային և չոր տափաստանային շագանակագույն հողերը և դրանց բնորոշ բուսածածկույթը։ Տեղ–տեղ կան աղաբույսեր և եղեգնուտ–ներ։ Մշակվում է բրինձ, բամբակ, խաղող։ Կան պտղատու այգիներ։ Ս․ Րաչյան

ԵՐԶՆԿԱՅԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1916, ռազմա–կան գործողություններ Կովկասյան ռազ–մաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (մայիսի 18 – հուլիսի 20)։ Էրզրումի (տես էրզրումի օպերացիա 79/6) և Տրապիզոնի (տես Տրապիզոնի օպերացիա 1916) օպերացիա–ներից հետո ռուս, հրամանատարությունը իր գլխավոր խնդիրն էր համարում՝ պահ–պանել գրաված տերիտորիան, բարելա–վել բանակի մատակարարման գործը և նախապատրաստել հարձակումը դեպի Անատոլիայի խորքերը։ Իսկ թուրք, հրա–մանատարությունը եռանդուն միջոցներ էր գործադրում վերախմբավորելու ուժերը և լայն ճակատով հարձակում սկսելու ռուս, բանակի վրա՝ խնդիր ունենալով ետ գրավել Էրգրումը, ապա ներխուժել Ան– դըրկովկաս։ Օպերացիայի նախօրյակին Կովկասյան բանակում հաշվվում էր 183 գումարտակ, 49 ջոկատ, 175 ևեծյալ հար– յուրյակ, թուրք, ուժերը կազմում էին 206 գումարտակ, 45 Էսկադրոն, 7–10 հզ․ քրդեր։ Թեպետ գումարտակների քանա–կով ռուսները զիջում էին թուրքերին, սա–կայն սվինների, սրերի և թնդանոթների ընդհանուր թվով գերազանցում էին ռազ–մաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Ե․ о-ի սկզբում ռուս․ 5-րդ Կովկասյան կորպուսը, ընդլայնելով Տրապիզոնի պլացդարմը, մարտևրով առաջ անցավ և մայիսի 26-ին ամրացավ Սամսունդարասի (գետ Սև ծովի ափին), Ֆինալի–Քյոփ– րի–Բախչաջիկ–Իփսիլ գծում՝ 130 կմ ճա–կատով։ Այնուհետև օպերացիան զարգա–ցավ երկու Փուլով՝ թուրք․ 3-րդ բա–նակի հարձակումը (ևունիսի 9-ից ևու– լիսի 6-ը) և Կովկասյան բանակի հա–կահարձակումը (հուլիսի 6-ից 20-ը)։ Տունիսի 9-ին թուրք․ 3-րդ բանակը հար–ձակվեց ռուս․ 5-րդ Կովկասյան կորպուսի ձախ թևի վրա՝ Տրապիզոնի շրջանում և ճեղքեց ռուսների պաշտպանությունը։ Ռուս, զորքերը մի փոքր նահանջեցին և բռնեցին Կալաշա–Խոր յան–Սողուկ– սու–Խանլար–Շինակ գիծը։ Դժվար կա–ցություն ստեղծվեց ռուս, զորքևրի ևա– մար, որոնք սեղմվել էին ծովի և հարձակ–վող թուրք, զորքերի միջև։ Բայց ռուս, կորպուսի ձախ թևը հունիսի 21-ին ան–ցավ հակահարձակման։ Տարձակման ան–ցավ նաև նրանից հվ–արլ․ ճակատը զբա–ղեցնող 2-րդ Թուրքեստանյան կորպուսը, որը հուլիսի 3-իև մարտերով գրավեց Բայբուրթը (Բաբևրդ)։ Թուրքերը փորձե–ցին ռուսների վրա ճնշում գործադրևլ Մա– մախաթունի շրջանում, բայց այստևղ Էլ հարձակման անցավ 1-ին Կովկասյան կորպուսը, որը հուլիսի 3-ին թուրքերին նա շպրտեց Տյուսիսային Սփրաաից այն կողմ։ Սակայն զորքերի առաջխաղաց–մանն արգելակում էր մատակարարման դժվարությունը՝ ճանապարհազրկության պատճառով։ Ուստի, որոշվևց ապահովել Տրապիզոն–Երզնկա խճուղու գրավումը։ 2-րդ Թուրքեստանյան կորպուսը հուլիսի 6-ին հարձակում սկսեց Արմանայի ու Ցանբասդի գծով և դուրս եկավ Գյու– մուշխանե–Քյոսև–Բոլոր ճակատը։ Միա–ժամանակ Ավազի խճուղու շրջանում, Միխորի մոտ ռուս, զորքերն անցան թուր– քևրի թիկունքը՝ խուճապի մատևելով նրան։ Տուլիսի 12-ին Երզնկայի մատույց–ներում թուրքերը ջախջախվեցին և թողե–ցին քաղաքը։ Երզնկայի անկումով նրանք լիովին տանուլ տվեցին պատերազմական գործողությունները Արևմտյան Տայաս– տանում։ Ռուսների հաղթանակը Ե․ օ–ում ձախողեց թուրք․ 3-րդ և 2-րդ բանակների համատեղ հարձակման պլանը, Տրապի–զոն–Բայբուրթ, Տրապիզոն–Երզնկա, Էրզրում–Երզնկա ճանապարհներն ըն–կան ռուս, բանակի ձեռքը, բարելավվեց Կովկասյան բանակի մատակարարումը։ Ռուս, հրամանատարությունը հնարավո–րություն ստացավ իր աջ թևի հաշվին զգալի ռեզերվներ ստեղծել, ինչպես նաև հւամալրել ձախ թևում (Վանի, Մուշի, Բիթլիսի ուղղությամբ) գործող 4-րդ Կով–կասյան կորպուսի զորամասերը, որոնք հետագայում թեժ մարտերի մեջ մտան Սիջագետքից դեպի Ուրմիա–Վան շարժ–վող թուրք․ 2-րդ բանակի դեմ։ Ե․ օ–ին մասնակցել է հայկ․ 6-րդ կամավորական շոկատը։ Գրկ» К о р с у н Hi Г․, Первая мировая война на Кавказском фронте, М․, 1946․ Ա․ Հարությունյան

ԵՐ&ՆԿ8ԱՆ Արամայիս Տարությունի [2․5․1879, գ․ Տաղպաւո (այժմ՝ ՏԱՍՏ Թումանյանի շրջանում) – 1938], հեղա–փոխական, կուսակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1898-ից։ Ավար–տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), մեկնել ժնև՝ բարձրագույն կրթություն ստանալու։ 1903-ին, ՌՍԴԲԿ II համա–գումարից հետո, կանգնել է մենշևիկյան դիրքերում՝ մնալով նրա ձախ թևում մինչև 1920-ի վերջը։ 1907-ին մասնակցել Ա․ Տ․ Եըզնկյան է ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան) համագումա–րին։ 1906-ին խմբագրել է բոլշևիկյան «Կայծ», 1915 –ի դեկտեմբերից՝ ս–դ․ «Պայ–քար» թերթերը։ 1916-ին ընտրվել է Թիֆ– լիսի քաղաքային դումայի, 1917-ի Փետըր– վարյան հևղաւիոխությունից հետո՝ բան–վորական խորևրդի, ապա՝ Անդրկովկաս– յան սեյմի անդամ։ 1920-ին Ե․, որպես մենշևիկ–ինտերնացիոնալիստների խրմ– բի լիազոր–ներկայացուցիչ, բանակցու–թյուններ է վարել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի ևետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար։ 1921-ից պատասխաևատու աշխատանքներ է վա–րել Վրաստանում, ապա՝ Տայաստանում։ Եղել է ՏՍՍՏ Տողժողկոմ, ժողկոմսո–վետի նախագահի տեղակալ, Երևանի քաղ–սովետի գործկոմի նախագահ։ 1922-ից անընդմեջ ընտրվել է Տայաստանի և Անդրկովկասի կուսակցական և սովետա–կան ղեկավար մարմիններում։ Շ․ Օհանյան

ԵՐԶՆԿՅԱՆ Յուրի Արամայիսի (ծն․ 26․1․1922, Թիֆլիս), հայ սովետական կինո–ռեժիսոր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1952-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը։ 1943-ից աշխատում է «Հայֆիլմ» ստուդիայում, 1953-ից՝ գեղարվեստական ֆիլմևրի ռեժիսոր–բեմադրող։

«Տասցեատիրոջ որոնումները» (1955, Ա․ Մարտիրոսյանի հետ), «Տովա

զաձորի գերիները» (1957), «Առաջին սիրո երգը» (1958, Լ․ Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959), «Դժվար անցում» (1964), «Ապրում էր մարդը» (1968), «Կամուրջներ մոռացության վրա–