Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1441–54), Մեսբոպ (1454 – 61), Պետրոս (1461–76), Մկրտիչ Իլովցի (1476–79), Աբ– բահամ Բերիացի (1479–85), Հովհաննես Եգիպտացի (1485 – 91), Մարտիրոս Պրուսա–ցի (1491 – 1501), Պետրոս (1501–07), Սարգիս (1507 – 17), ՛Հովհաննես (1517–22), Աստվա–ծատուր Մերդինցի (1532–42, 1550 – 51), Փի– լիպպոս (1542–50), Անդրեաս Մերդինցի (1551–83), Գավիթ Մերդինցի (1583-1613), Գրիգոր Պարոնտեր (Գանձակեցի, 1613– 1645), Աստվածատուր Տարոնեցի (1645–64, 1665–66, 1668–70), Եղիազար Այնթապցի (1649, 1666 – 68, 1670–77), Մարտիրոս Գրի–մեցի (1677–80, 1681–83), Տովհաննես Ամա– սիացի (հակաթոռ, 1680-ին), Տովհաննես Կոստանդնուպոլսեցի (1684–97), Աիմեոն (հակաթոռ, 1688–91), Մինաս Ամդևցի (1697 – 1704), Կ․ Պոլսի պատրիարքությանը միաց–ված շրջան, Գրիգոր Շիրվանցի Շղթայակիր (1715–49), ՞Հակոբ Նալյան Զմարացի (1749 – 1752), Թեոդորոս Ւարենացի (Տարոնեցի, 1752 – 61), Կարապետ Գանձակեցի (1761 – 1768), Պողոս Վանեցի (1768–75), Հ;ովակիմ Քաեաքեռցի (1775 – 93), Պետրոս Եվդոկացի (1793 – 1800), Թեոդորոս Վանեցի (1800 – 18), Գաբրիել Նիկոմիդիացի (1818–40), Զաքա– րիա Կոփեցի (1840–46), Կիրակոս Երուսա– ղեմցի (1846–50), Տովհաննես Զմյուռնացի (1850–60), Վրթանես (տեղապահ, 1860–64), Եսայի Թալասցի (1864–85), Երեմիա (տեղա–պահ, 1885–89), Տարություն Վեհապետյան (1889 –1910), տեղապահություն (1910–21), Եղիշե Դուր յան (1921–30), Թորգոմ Գուշակ– յան (1931–38), Մեսրոպ Նշանյան (1939–44), Կյուրեդ Իսրայելյան (1944–49), Եղիշե Տեր– տերյան (տեղապահ, 1949–56, 1960-ից՝ պատ–րիարք)։ Գրկ․ Աավալանյանց Տ․, Պատմու–թյուն Երուսաղեմի, հ․ 1 – 2, Երուսաղեմ, 1931։ Աղավնունի Մ․, Միաբանք և այցելուք հայ Երուսաղեմի, Երուսաղեմ, 1929։

ԵՐՈԻՍԱՂԵՄԻ ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ, հայերեն ձեռագրերի աշխարհում երկրորդ հավա–քածուն (Երևաևի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանից հետո)։ Գտնվում է Երուսաղեմի Ս․ Տակոբյանց վանքում։ Զեռագրևրի թիվը հասնում է շուրջ 4000-ի (1976)։ Տիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ելնելով որոշ ձևռագրերի գրության թվականներից՝ ենթադրվում է» որ սկզբնավորվել է XII–XIII դդ․։ Մինչև XIX դ․ կեսևրը ձեռագրերն անխնամ վի–ճակում էին։ 1865-ին Տ․ Սավալանյանցը կազմել է դրանց ցանկը։ Տետագայում ցանկերի կազմմանն ու հրատարակմանը ձեռնամուխ է եղել Ա․ Սյուրմեյանը։ 1-ին հատորը լույս է տեսել 1948-ին, Վենեւոի– կում։ Գործը շարունակել ԷՆ, Պողարյանը՝ 1953–60-ին հրատարակելով 2–5-րդ հա–տորները։ 1966-ին նա ձևռնարկել է «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Տակոբեանց» ցանկի նոր, շքեղ ու վերափոխված հրա–տարակությունը։ Մինչև 1972-ը հրատա–րակվել է 6 ծավալուն հատոր, ուր ընդ–գրկված է 2000 ձեռագրի նկարագրություն։ Գրկ․ Ս ավալանյանցՏ․, Պատմություն Երուսաղեմի, հ․ 1–2, Երուսաղեմ, 1931։ Աբրահամյան Ա․, Տայոց գիր և գրչու–թյուն, Ե․, 1973։ «Սիոն», 1952, X® 9։ Տ․ Դավթյան,

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՅԱՆՑ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (վանք), ըստ ավանդության հիմնվել է քրիստոնեու–թյան առաջին դարերում։ Գտնվում է Երու– սաղեմի հվ–արմ․ մասում, Սիոն լեռան բարձունքում։ Սկսել է գործել V դ․» երբ հայ եկեղեցին հակադրվել է քաղկեդոնա– կանությանը։ VII դ․ արաբները միաբա–նության առաջնորդին (վանահորը) տվել են Երուսաղեմի ևունաց պատրիարքին հավասար իրավունքներ և միաբանու թյունը դարձել է պատրիարքական աթոռ՝ տնօրինելով հայ համայնքի, վանքերի և եկեղևցիների իրավունքներն ու գործևրը։ Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտա–կան փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ ևայ, մեծ մասամբ կիլիկ– յան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, վւայտյա իրեր, ձեռագրա– կազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Տեթում թագավորի մականը, ձե–ռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկա–րազարդած ձեռագրերի ստվար մասը։ Երուսաղեմի Ս․ Տակոբյանց տաճարի ներ–քին տեսքը 1833-ին հիմնադրվել է տպարանը։ Տպագվել են հայագիտական, բանասիրա–կան աշխատություններ։ 1843-ից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժա– ռանգավորաց վարժարան» անվամբ (հիմ–նադիր՝ Զաքարիա պատրիարք)։ 1850-ից Երուսաղեմարևակ հայ երեխաների հա–մար հիմևվել է «Թարգմաևչաց վարժա–րան»-^ 1866-ից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։ Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։ Գրկ» Տովհաննեսյանց Ա․ Տ․, ժա–մանակագրական պատմություն Ս․ Երուսաղե– մի, հ․ 1–2, Երուսաղեմ, 1890։ Ս ա վ ա լ ա ն– յ ա ն ց Տ․, Պատմություն Երուսաղեմի, Երու– սաղեմ, 1931; Տ․ Մեւքումյան

ԵՓԵՍՈՍ (հուն․ ’՝Ефвоос), հին հունա–կան քաղաք Փոքր Ասիայի արնմտյան ափին, Կաիստրոսի գետաբերանի մոտ (այժմ ավերակ է)։ Ըստ ավանդության, մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսին Ե․ հիմնել են Փյունիկեցիները։ Մինչև մ․ թ․ ա․ XI դ․ այևտեղ բնակվել են կա– րիացի, ապա՝ հոնիացի ցեղեր։ Ըստ Ստրաբոնի, հոնիացի գաղութարարներին մ․ թ․ ա․ մոտ 1087-ին առաջնորդել է Աթեն– քի Կոդրոս թագավորի որդի Անդրոկոլո– սը, որի սերունդը Ե–ում թագավորել է մինչև մ․ թ․ ա․ VI դ․ վերջը։ Այնուհետև (թագավորական իշխանության սահմա–նափակումից հետո) բասիլնսը Ե–ում վարել է պատվավոր արարողություններ4 կրոնական տոներ, ողիմպիական մրցա–խաղեր նն։ Աշխարհագրական բարենը– պաստ դիրքի շնորհիվ Ե․ դարձել է առև– տըրի ու արհեստևևրի խոշոր կենտրոն։ Ե․ հնագույն սրբավայր էր՝ լուսնի աստ–վածության տաճարով, որի պաշտամունքը հետագայում ձուլվեց Կիբելայի, ապա՝ Արտեմիսի պաշտամունքին։ Մ․ թ․ ա․ VI դ․ Ե․ հռչակվել է Արտեմիս աստվա–ծուհու տաճարով, որը համարվել է «աշ–խարհի յոթ հրաշաւիքևերից» մևկը։ Մ․ թ․ ա․ 356-ին այն հրկիզեց Տերոստրատոսը, սակայն Փոքր Ասիայի այլ քաղաքների հատկացրած միջոցներով առավել փառա–հեղորեն վերակառուցեց ճարտ․ Դինոկ– րատոսը։ Տաճարն ունեցել է 130 Վ երկա–րություն, 70 Վ լայնություն, հենվել 20 it բարձրության 128 սյան վրա, զարդարվել արվեստի տարբեր նմուշներով։ Այստեղ է կատարվել Արտեմիսի համահունական մեծ տոնախմբությունը՝ Եփեսիան։ Մ․ թ․ ա․ 560-ից Ե․ ենթարկվել է Լիդիայի Կրե– սոս թագավորի, մ․ թ․ ա․ 545-ից՝ Աքե– մենյան Պարսկաստանի գերիշխանու–թյանը։ Տույն–պարսկական պատերազմ–ներում հույների հաղթանակից (մ․ թ․ ա․ 480–479) հետո Ե․ մտել է Աթենական ծովային առաջին միության մեջ, քաղա–քում հաստատվել ևն ժողովրդա՜պետա–կան կարգեր։ Ե–ում վերստին ծաղկել են արվեստը (գեղանկարչություն, թատրոն, ճարտարապետությունյ, արհեստներն ու առևտուրը։ Մ․ թ․ ա․ 334-ից Ե․ ենթարկվել է Մակեդոնիային, մ․ թ․ ա․ 189-ից՝ Պեր– գամոնին, մ․ թ․ ա․ 133-ից՝ Տռոմին։ Ե–ում են գումարվել Տիեզերական երրորդ (431) և, այսպես կոչված, «ելուզակային» (449) ժողովները։ 1288-ին բյուզանդացիներից Ե․ գրավեցին թուրքերը՝ գլխովին կոտո–րելով բնակչությանը։ Ե․ վերջնականապես ավերակ դարձավ 1391-ից՝ թուրք, տիրա–պետության օրոք։ Ե–ի ավերակներն արև– մըտաեվրոպացի գիտնականները պեղում են XIX դ․ 2-րդ կեսից։ Տայտնաբերվել են հուշարձաններ՝ Արտեմիսի տաճարը, թատրոնը, դարպասները, գրադարաննե–րը, շուկաներ ևև։ Ե–ում են ծնվել հույն փիլիսոփա Տերակլիտոսը, պոետ Տի– պոնակտոսը և պատմագիր Տովհաննես Եվւեսացին;

ԵՓՐԱՏ, գետ Տայկական լեռնաշխարհում, Սիրիայում և Իրաքում։ Արևմտյաև Ասիա–յի ամենամեծ գետն Է։ Տին կտակարա–նում կոչվել է Մեծ գետ (դրախտի չորս գետերից մեկը), հայկ․ աղբյուրներում՝ Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, հուն, և հռոմ․ աղբյուրներում՝ Եվփրատ, եբր․՝ Պրատ, արաբ․՝ Ֆրատ կամ Շատ էլ–Ֆուրատ, հին պարսկ․՝ Իֆրատու (շատ լայն, գերազանց գետ)։ Տեթանո– սության շրջանում հայերը իրենց ազգա– յին–կրոնական նշանավոր տոնախմբու–թյունները կատարում էին Արածանիի ակունքների մոտ։ Ե․ կազմվում է երկու գետերի միախառնումից՝ Եփրատ կամ Արևմտյաև Եփրատ (այժմ՝ Կարասույ և Արածաևի կամ Արևելյան Եփրատ (այժմ՝ Մուրադ)։ Արևմտյան Ե․ սկիզբ է առնում Ծաղկավետ (այժմ՝ Գումուլուդաղ) լեռ– ների հվ․ լանջերից։ Ակունքից դուրս գա–լով, հանդարտ հոսում է հվ․՝ աջ ն ձախ կողմերից ընդունելով բազմաթիվ աղ–բյուրներ։ Տասնելով Կարին (այժմ՝ Էր– զըրում)4 Ե–ի հոսքը ավելի է դանդաղում