Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջին մրցանակի։ Զ–ի քանդակներին («Մայրության», «Արևին նայող կինը», «Նստած կինը», «Ցանկապատի ետևում» ևն) բնորոշ են ներքին ոգեշնչվածությունը, դինամիզմը, զուսպ միջոցներով մշակված ընդհանրացված մակերեսները։ Զ–ի գոր–ծերը ցուցադրվել են Տռոմում, Կոպեն–հագենում, Վիեննայում, 1955-ին՝ Վենե–տիկի Բիեննալեում։ 1964-ին Տայաստանի նկարչի տանը (Երնան) ցուցադրվել են Զ–ի 25 քանդակները (հեղինակը դրանք նվիրել է Տայաստանի պետ․ պատկերա–սրահին), 1967-ին՝ նկարները։ Պ․ ՜Հայթայւսն

ԶԱՐՅԱՆ Ռուբեն Վարոսի [իսկական ազ–գանունը՝ Ղազանջյան, ծն․ 1(14)․9․ 1909, Ալեքսանդրապոլ], հայ սովետական գրականագետ, թատևրագետ, մանկա–վարժ։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ Արվեստագիտության դ–ր (1962), պրոֆեսոր (1963), ՏՍՍՏ ԳԱ թղթ–ան– դամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1936-ին ավարտել է Երևանի համալսա–րանի բանասիրական ֆակուլտետը։ 1938–47-ին եղել է Տայպետհրատի գե–ղարվեստական գրականության խմբագրու–թյան վարիչ, 1941–43-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948–58–ին՝ Երևանի գեղարվեստա–թա– տերական ինստ–ի թատրոնի պատմու–թյան ամբիոնի վարիչ, 1958-ից՝ ՏՍՍՏ ԳԱ արվեստի ինստ–ի դիրեկտոր։ Զ․ տպա–գրության է պատրաստել Գ․ Սունդուկ– յանի 1951–61-ի ակադեմիական հրատա–րակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զ–ի ուսումնասիրու–թյունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվես–տին։ Գրել է հուշագրություննևր՝ հայ ար–վեստի և գրականության անվանի գոր–ծիչների մասին։ Ի»․ Աբովյանին, Նար– Դոսին, Վրթ․ Փափազյանին, Տ․ Տով– հաննիսյանին նվիրված ուսումնասիրու–թյունների հեղինակ Է։ Զ–ի նախաձեռ–նությամբ ԳԱ աովեաոի ինաո–ում ստեղծ–վի է ԺեքԱպիրսպիւոական գրադարան (1964) և հայկակաև Շեքսսյ իրագիտու–թյան կենտրոն (1966)։ 1970-ից անդամ է Գերմանական շեքսպիրյան ընկերության։ 1974-ից գրականության, արվեստի և ճարտ․ ՏՍՍՏ պետ․ մրցաևակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։ Երկ, Աբովյանի կյանքը, Ե․, 1939։ Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրո–նում, Ե․, 1954։ Թատերական դիմանկարներ, գիրք 1* Ե․, 1956։ Սիրանույշ, Ե․, 1957։ Ադամ– յան․ արվեստը, Ե․, 1960։ Ադամյան․ կյանքը, Ե․, 1961։ Շեքսպիրը և հայերը, Ե․, 1967։ Հուշապատում, գիրք 1, 2, Ե․, 1975, 1977 ? Շեքսպիրի հետ, Ե․, 1976։ Լ․ խաչաթյան

ԶԱՐՆՋԱ, Զառին ճ, Զ արինճ ի, գյուղ Տայկական ՍՍՏ Թալինի շրջա–նում, շրջկենտրոնից 13 կ Ա հյուսիս–արև– մուտք։ Կոլտևտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղի հս, մասում է VII դ․ Ս․ Ւաւչ քառակոնք գմբեթավոր եկեղեցին, արտաքուստ՝ հնգանիստ կոն–քերով, ավագ խորանին հս–ից կից ուղղ–անկյուն խորանավոր սենյակով, արմ–ից

Ռ․ Վ․ Զարյան Ցա․ Ն․ Զարոբյան

ն հվ–ից՝ մեկական մուտքով։ Կոնքերը եզերող կամարները կազմում են գմբեթա–կիր քառակուսին, որից անցումը թմբու–կին առագաստների միջոցով է, որոնք իրենց ստորին սուր անկյունների փոխա–րեն ունեն տրոմպներ։ Ութնիստ թըմ– բուկը արտաքուստ մշակված է ոլորուն որմնասյուներով ն դրանք կապող որմնա– կամարներով։ Վեղարը հովանոցաձև Է։ Տուշարձանը բազմիցս նորոգվել է և պա–րունակում է թե՛ VII դ․ (հատակագծային հորինվածքը, պայտաձև, թեթևակի–երկ– կեևտրոև կամարևերը, որմնասյուների խո–յակները ևն) ն թե՛ X–XI դդ․ (հովանո–ցաձև վեղարը ևև) հայ ճարտ․ հատկա–նշական տարրեր։

ԶԱՐՈԲՅԱՆ Ցակով Նիկիտայի [ծն․ 25․9․1908, Արդվին (Բաթումի մարզ, այժմ՝ Թուրքիայում)], կուսակցական պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Առա–ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին ընտանիքով գաղթել է խարկով*․ 1933-ին ընդունվել է Խարվովի Էլեկտր ա– տեխնիկական ինստ–ը, որն ավարտելուց հետո աշխատել է իյարկովի Էլեկտրամեխա–նիկական գործարանում։ 1939–41-ին ևղել է ՈւԿԿ ւ^արկովի Մոսկովյան շրջկոմի քարտուղար, 1942–47-ին՝ կուսակցության Օմսկի մարզային կոմիտեի բաժնի վարիչ, ապա՝ մեքենաշինական արդյունաբերու–թյան գծով մարզկոմի քարտուղարի տե–ղակալ, 1947-ից4 քարտուղար։ 1949-ից Զ․ գործուղվել է Տայաստան, ուր աշխա–տել է ՏԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ, ՏԿԿ Երե– վանի քաղկոմի երկրորդ քարտուղար (1950-ից), ՏՍՍՏ Պետական անվտան–գության կոմիտեի նախագահի տեղակալ (1952-ից), 1953-ի նոյեմբերից՝ ՏԿԿ ԿԿ–ի երկրորդ քարտուղար, 1958-ի հուլիսից՝ ՏՍՍՏ Մինիստրների սովետի նախա–գահի առաջին տեղակալ, 1960-ի նոյեմ–բերից՝ ՏԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար։ 1966-ի փետրվարից ՍՍՏՄ Էլեկտրատեխ–նիկական արդյունաբերության մինիստ–րի տեղակալն Է։ Զ․ ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի, ՏԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ, եղել է ՍՍՏՄ և ՏՍՍՏ VI գումարումևերի Գերագույև սովետների դեպուտատ։ Պար–գևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

ԶԱՐՈՅԱՆ Պետրոս Կարապետի (ծն․ 6․12․1903, Կ․ Պոլիս), հայ գրող, մշակու–թային գործիչ։ խմբագրել է «Նոր հավատք» (1924, Զ․ Որբունու հետ), «Լուսաբաց» (1938–39, Զ․ Որբունու հետ), «Տայ միտք» (1954–55) պարբերականները, դա– սավանդել (1962–64) Կիպրոսի Մելքո– նյան վարժարանում։ 1965-ից ապրում է Մարսելում։ Լույս է ընծայել «Մեռնողնե– րը» (1928) դրաման, «Սկսել Բակունց և իր «Սև ցելերի սերմևացանը» (1935) գրա–կանագիտական ուսումնասիրությունը, «Սև ու ճերմակ» (1941) ժողովածուն։ Սո–վետական Տայաստանի նկատմամբ սփյուռքահայ երիտասարդության վերա–բերմունքն ու դիրքորոշումն է արտացո–լում «Մենք ալ ևայրենիք ունինք» (1965) պիեսը։ Ստորագրել է Մեֆիսթո,․ Պերճ, Դպիր, Որէւէ մեկը ծածկանուններով։ Գ․ ԾզԱավարյան

ՋԱՐՏՈՒՂՈՒԹՅՈԻՆ, անցումը մի լադից մյուսը, մի ձայնեղանակից մյուսը, մի տոնայնությունից (ձայնակայքից) մյուսը, որ ենթադրում է ստեղծագործորեն յու–րացված և կամ նորովի հայտնագործված հատուկ հնարանքների կիրառություն։ Տես նաև Մոդովացում։

ՋԱՐՈԻԲԻՆԵՑՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, մ․ թ․ ա․ I – մ․ թ․ 1 դդ․ հնագիտական մշակույթ մ՛իջին և մասամբ վերին մերձդնեպրյան շրջաններում։ Որոշ ուսումնասիրողներ այն համարում են սլավ․։ Անվանումն ստա–ցել է Կինի մարզի Զարուբինցի գյուղի դամբարանադաշտից։ Զ․ մ–ին բնորոշ են դիակիզումով դամբ արանադաշտ երը։ Կմախքներ են գտել միայն երկու հնա–վայրերում։ Բնակավայրերը կառուցվել են բարձր և դժվարամատչելի տեղերում։ Բնակչությունն ապրել է տոհմական կար–գերով; Աշխատանքի գործիքները եղել են հիմնականում երկաթից, զարդերը՝ բրոն–զից։ Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ ն ձկնորսությամբ։ Զ․ մ․ կրել է Լատենյան մշակույթի ազդեցությունը։

ՋԱՐՈԻԴՆԻ իվան Պետրովիչ (ծն․ թ․ անհտ․– 1727), ճարտարապետ և նկարիչ։ Ծնվել է Ուկրաինայում։ 1701-ից Մոսկվա– յում Եղել է պետ․ ծառայության մեջ։ Մոսկ–վայի Գաբրիել Տրեշտակապետ եկեղե–ցու (այսպես կոչված՝ Մենշիկովի աշտա–րակ, 1704–07) ստեղծողն է։ Զ–ի գծա–նկարներով են կատարվել 1719-ին՝ Տալ– լինի Պրեոբրաժենսկի կաթողիկեի և 1722–27-ին՝ Պեաերբուրգի Պեարոպավ– լովյան ամրոցի կաթողիկեի ավագ խորան–ների բազմահարկ, փայտյա փորագրված պատկերակալները։

ԶԱՔԱԹԱԼԱ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՏ Զաքաթալայի շրջանի կենտրոնը, Տալաչայ գետի ափին։ Գտնվում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հվ․ անտառա–պատ նախալեռներում, Եվլախ երկաթուղային հանգույցից 152 կմ հս–արմ․։ Կան ընկույզի մաքրման, մրգի պահածոների, յուղապանրագործական, շերամի սերմնամթերման, եթերայուղի, աղյուսի, ասֆալտի գործարաններ, կահույքի, թեյի ֆաբրիկաներ, ինկուբատորա–թռչնաբուծական կայան, գյուղատնտ․ տեխնիկում, մանկավարժական ուսումնարան, պատմա–հայրենագիտական թանգարան, ժող․ թատրոն, զբոսաշրջիկների հանգրվան։ Քաղաք է 1840-ից։

ԶԱՔԱՐԵ Բ ՄԵԾ (ծն․ թ․ անհտ․- 1212), իշխան, զորավար, պետական–քաղաքական գործիչ։ Ամիրսպասալար Սարգիս Մեծ Երկայնաբազուկի և Սահակադուխտ Արծրունու որդին։ 1191-ին վրաց Թամար թագուհուց ստացել է ամիրսպասալարի (վրաց–հայկական զորքերի գերագույն