Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի ապստամբություններ 1862, 1877–78, 1895)։

1915-ի մարտին Զ–ի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Դեյր -Էզ–Զորի անապատը, իսկ քաղաքը հրդեհվեց։ Բնակիչների մի մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին տարբեր երկրներ։ Թուրքիայի պարտությունից հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան։ Վերապրող 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը։ 1921-ին, երբ Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային, Զ․ վերջնականապես դատարկվեց հայերից։

Կ․ Պոլսի պատրիարքարանի տվյալներով (1880) Զ․ ուներ 17 հզ․ (1600 ընտանիք) հայ բնակիչ և 200 (24 ընտանիք) թուրք բնակիչ։ Զ–ի գավառն ուներ 28 գյուղ, որտեղ բնակվում էին 17460 հայեր և 8344 մահմեդական բնակիչներ (թուրքեր, քրդեր և լազեր)։ Զ–ի հայերն զբաղվում էին արհեստագործությամբ (կոշկակարություն, համետագործություն, վառոդի արտադրություն, դարբնություն, ատաղձագործություն), առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Զեյթունցիները մեծ եկամուտ էին ստանում նաև ջորեպանությունից։ Զինված խմբերով նրանք մյուս գավառներն էին տեղափոխում եկվոր առևտրականների ապրանքները և ստանում վարձատրություն։ Բերիտի լեռան մոտ արդյունահանում էին երկաթ, պղինձ, որի մի մասը օգտագործում էին զենքեր պատրաստելու համար, իսկ մյուս մասը փոխանակում հացահատիկի հետ։ Զեյթունցին հմուտ զինագործ Էր։ Նրանք պատրաստում էին կայծքարով կրակող հրացաններ և վառող։ Զ–ում գործում էր չորս եկեղեցի Ս․ Աստվածածին՝ Սուրենյան թաղում, Ս․ Սարգիս՝ Յաղուբյան թաղում, Ս․ Հովհաննես՝ Շովրոյան թաղում և Ս․ Լուսավորիչ՝ Ենի–Դունյան թաղում։ Զ–ի կաթոլիկ և բողոքական հայերն ունեին մեկական եկեղեցի և վարժարան․ Քաղաքի չորս թաղերում գործում էին չորս վարժարան, օրիորդաց դպրոց և նախակրթական։ Զ–ի հայերն ունեին նաև երկու վանք՝ Ս․ Աստվածածին և Ս․ Փրկիչ։ Մեծ եղեռնից վերապրող զեյթունցիները 1930-ական թթ․ Երևանի հս․ մասում հիմնադրեցին Նոր Զեյթուն թաղամասը։

Գրկ․ Զեյթունցի (Սեմերճյան Մ․), Զեյթունի անցյալեն ու ներկայեն, մաս 1–2, Փարիզ, 1903։ Գալստյան Գ․, Մարաշ կամ Գերմանիկ և հերոս Զեյթուն, Նյու–Յորք, 1934։ Մելիքսեթյան Վ․, Զեյթունի հերոսամարտերը, Ե․, 1960։ Ներսիսյան Մ․ Գ․, Հ1այ ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850–1870 թթ․, Ե․, 1955։ Զեյթունի պատմագիրք, Բուենոս–Այրես, 1960։ Պողոսյան Տ․ Մ., Զեյթունի պատմությունը, Ե․, 1969։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 5, Ե․, 1974։ Հ․ Ղազարյւսն

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1862, 1877–78, 1895, հայկական ինքնա–պաշպանական զինված ելույթներ ընդ–դեմ թուրքական բռնապետության։ XVI դ․ սկսած Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառեց իր անկախության հա–մար և ապահովեց իր կիսանկախ վիճակը (Մուրադ IV-ի 1622-ի հրովարտակով) Օս– մանյան կայսրությունում։ Բայց Բ․ Դուռը երբեք չհաշտվեց նման դրության հետ և բազմիցս (միայն XVII–XIX դդ․ 1-ին կեսին 40 անգամ) Փորձեց ընկճել լեռնա–գավառի ըմբոստ բնակիչներին և ևպատա– կեցևել Զեյթունը։ Թուրք, ոտնձգություն–ներին զեյթունցիներն ամեն անգամ պա–տասխանում էին ապստամբությամբ և հե– րոսակաև ինքնապաշտպանությամբ։ 1862-ի ապստամբ ու թյան առի–թը հայերի ն թուրքերի միջն ծագած հո–ղային վեճերն Էին։ Տուլիսի սկզբին Մա– րաշի կառավարիչ Ազիզ վւաշան, ավելի քան 10 հզ․ կանոնավոր զորքերի և բազ– մաթիվ բաշիբոզուկների գլուխ անցած, Զեյթունի 1862-ի ապստամբությունը, նկ» Զ․ Գրիգորյանի արշավեց Զեյթունի վրա։ Ավերելով տասն–յակ գյուղեր և կոտորելով խաղաղ բնա–կիչներին՝ թուրք, զորքերը ևուլիսի 28-ին պաշարեցին Զեյթունը։ Տաշվի առնելով թշնամու մեծաքանակ ուժերը՝ զեյթունցի– ները պատրաստ էին վճարել Ազիզ Փա–շայի պահանջած հարկերը՝ իրենց անկա–խությունը պահպանելու պայմանով։ Ապարդյուն բանակցություններից հետո միայն նրանք ստիպված դիմեցին ինքնա–պաշտպանության։ Օգոստ․ 2-ին թուրք, զորքերը (40 հզ․) մի քանի ուղղությամբ գրոհեցին Զեյթունի վրա։ Զեյթունցինե– րի 7 հազարանոց զինված ուժը բաժան–վեց ջոկատների՝ Զևյթունի չորս թաղա– պետների (Նազարեթ Մուրենյան, Մկըր– տիչ Յաղուբյան, Ասատուր Ենի–Դունյան, Ղազարոս Շովրոյան) գլխավորությամբ։ Նրանք ոչ միայն ետ մղեցին թշնամու բազ–մաթիվ գրոևները, այլև հարձակման անց–նելով՝ պարտության մատնեցին (Աքդաղի և Սաղրի բարձունքներում, Ս․ Աստվածա–ծին վանքի մոտ, Չաքր–Դերեի կիրճում մղած մարտերում) Ազիզ Փաշայի բանակը ն դուրս շպրտեցին գավառի սահմաննե–րից։ Թուրք, կառավարությունը Ազիզ փա–շային Փոխարինեց Աշիր փաշայով (հայտ–նի էր որպես բալկանյան ժողովուրդների դահիճ)՝ հանձևարարելով նոր արշավանք սկսել Զեյթունի վրա, պատժել ապըս– տամբներին։ Սակայն գործին միջամտեց ֆրանս․ կառավարությունը, որն օսման–յան լծի տակ գտնվող ժողովուրդների ազ– գային–ազատագրական պայքարն օգտա–գործում էր սեփական նվաճողական նպա–տակների համար և Զեյթունի խնդիրը լուծվեց «խաղաղությամբ»։ Զեյթունցի– ները պարտավորվեցին վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը։ Զեյթունում նշանակվեց թուրք, կառավա– Րի1՚– 1862-ի ապստամբությունը պայքարի հույս ներշնչեց հայ դեմոկրատական մտա–վորականությանը (Մ․ Նալբանդյան, Տ․ Սվաճյան, Ս․ Թագվոր յան, Տ․ £յա– թիպյան, Մ․ Պեշիկթաշլյան), որը ջանում Էր արևմտահայերի ազգային–ազատա– գրական շարժումները կապել իր ժամա–նակի միջազգային ևեղափոխական շարժ–ման հետ։ Զեյթունի ապստամբության ազդեցությամբ հուզումներ և բողոքի ցույ–ցեր տեղի ունեցան Վանում, Մաշում, Չարսանջակում, Էրգրումում, Կ․ Պոլսում։ 1877–78-ի ապստամբ ու թյանը նախորդեցին զեյթունցիների նոր հուզում–ները, որոնք չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ։ Նրանք դարձյալ (1872, 1875) զենքի դիմեցին, քաղաքից վտարե–ցին թուրք ոստիկաններին և իրենց անկախ հայտարարեցին։ Տայևրին միացան նաև գավառի քրդերը։ Տայ–քրդական միացյալ ջոկատները հարձակվեցին Մարաշում կենտրոնացված թուրք, կանոնավոր բա–նակի վրա և ջարդեցիև։ Թուրք, կառավա–րությունը անզոր էր ճնշելու նրանց՝ սկըս– ված ռուս–թուրք․ պատերազմի (1877–78) պայմաններում։ Ապստամբները օգնու–թյուն ստանալու ակնկալությամբ կապ հաստատեցին ռուս, բանակի հետ։ Սա–կայն ռուսները չկարողացան օգնել։ Ռուս– թուրք․ պատերազմից հետո թուրք, կա–ռավարությունը ևնարավորություն ստա–ցավ ռազմ, ուժեր կենտրոնացնել և ճնշել ապստամբությունը։ Բայց զեյթունցիները չենթարկվեցին և դարձյալ հրաժարվեցին հարկ վճարելուց։ Պապիկ իշխանի գլխա–վորած ապստամբների դիմադրությունը շարունակվևց շուրջ մեկ տարի։ Բ․ Դուռը Թուրքիայի ներքին գործերին եվրոպական դիվանագիտության միջամտության նոր առիթ չստեղծևլու համար ստիպված բա–նակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ և նրան ճանաչեց Զեյթունի քաղա–քագլուխ։ Փոխադարձ զինումների գնով Զեյթունը խաղաղվեց։ 1879-ի վերջին ապստամբներին ներում շնորևվեց, բան–տարկյալներն ազատվեցին։ 1895-ի ապստամբությունը տե–ղի ունեցավ սուլթանական Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի (տես Հայկէևկան կոաորւսծներ /895–96) պայ–մաններում։ Զեյթունցիները նորից դի–մեցին ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտեմբերին նրանք իշխանապետ Ղա–զար Շովրոյանի ն Աղա սի Թուրսարգըս– յանի գլխավորությամբ ապստամբեցին, զինաթւաիեցին տեղի թուրք, կայազորը։ Նոյեմբերին Զեյթուն ևասան Ադանայից՝ Ալի բևյի և Մարաշից՝ Մուստաֆա Ռեմզի Փաշայի բանակները (շուրջ 50–60 հզ․ մարդ)։ Նոյեմբերի վերջերին և դեկտեմ–բերին թուրք, զորքերը բազմիցս Փորձե–ցին մտնել քաղաք (որը պաշտպանում էր 6 հզ․ հոգի), գրավել արդեն ավերված զո–րանոցը, սակայն ապարդյուն։ Ավելի քան 2 ամիս զեյթունցիները ևերոսական մար–տեր մղեցին տասնապատիկ գերազանց զորքերի դեմ ն մնացին անընկճելի։ Ռեմ–զի Փաշային փոխարինեց էդհեմ փա–շան, սակայն դրությունը չփոխվեց։ Զեյ– թունը մնաց անառիկ։ 1896-ի հունվարին