նիկ համակարգի գերիշխող սկզբունքը։ Զ–ի եռաստիճան ծավալը մի ամբողջա–կան ձև է, որի արխիտեկտոնիկ կերպարը լիովիև ևերդաշնակ է կառույցի տեկտո–նիկ տարածական համակարգին։ Մեզ հայտնի հուշարձաններից զվարթ– նոցատիպ են՝ Րանակի (VII դ․), Լյակիթի (VII դ․) տաճարները, Գագկաշենը (XI դ․ սկիգբ)․ Իշխանի (Տայք, նախնական ձևով, դարձյալ Ներսեսաշեն) տաճարը։ Տետա– գա դարերում հայկ․ ճարտ․ մեծապես կրել է Զ–ի ազդեցությունը։ Զ․ հայկ․ շին–արվեստի, քանդակագործության, դեկո–րատիվ արվեստի յուրօրինակ հանրա–գումարն էր, Տայաստանի քաղաքակրթա–կան ընդհանուր զարգացման արգասիքը։ 1937-ին Զ–ի ավերակներից ոչ հեռու կա–ռուցվել է փոքրիկ թանգարան, ուր ցու–ցադրվում ևն պեղված նյութերը։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմու–թյան, լհ․ 1–2], Ե․, 1942–48։ Հ ա ր ու– թ յ ու ն յ ա ն Վ․, Զվարթնոց, Ե․, 1947։ Ղաֆադարյան Կ․» Զվարթնոց, «ՊԲՀ», 1959, №4։ Ավդալբեգյան Թ․, Զվարթնոցի շուրջը, «Էջմիածին», 1958, № 1 – 4։ Մ ար ու թյան Տ․, Զվարթնոց ն զվարթ– նոցաաիպ տաճարներ, Ե․, 1963։ Մնացա–կանյան Ս․ Խ․, Զվարթնոցը ն նույնա–տիպ հուշարձանները, Ե․, 1971։ Кузне–цов А․ В․, Тектоника и конструкция центрических зданий, М․, 1951, с․ 110 – 114․ Ա․ Ստեփան յան, Հ․ Սարգսյան
ԶՎԱՐԹՆՈՑ», գրականության և գեղար–վեստի պարբերաթերթ։ Տրատարակվել է 1929–31, 1937–39, 1944, 1947–48, 1955–67-ին, Փարիզում։ խմբագիր–հրա– տարակիչ՝ Տ․ Բալույան։ «Զ․» հետնում էր «մաքուր» կամ քաղաքականությունից դուրս արվեստի տեսությանը։ Պարբերա–թերթի նյութերը հիմնականում նվիրված Էին գրականությանը։ «Զ․»-ի Էջերում հան–դես են եկել Կ․ Զարյանը, Վ․ Թեքեյանը, tlirUtttMfPI* и Mia ;ав шмшыдшг модеме, %»*ь ьиг* •՛Ա՛ք* UWWUftU, Հ»#․ Ж W }* *H St․․ S*w Y*A, N․ Y․ - TtUphme։ WA<fcworA T-401C ZOUAlU N0TZ․ Monthlr (n <i« НЫ* Ом» Апммм АримЬс СЗш«Ь Y*«t[> Я«Ькг»р04><-1 К Ofttt (*• յ 1 ‘յ л T Vol․ IX․ No․ 2․ February «Զվարթնոց» ամսաթերթի գլխագիրը Ա․ Չոպանյանը, Շ․ Շահնուրը, Զ․ Որբու– նին, Տ․ Օշականը, Ա․ Սեման, Բ․ Թոփալ– յանը և ուրիշներ։ Ներկայացրել է անցյալի հայ հեղինակների առանձին գործեր և աևտիպ ևյութեր (Քուչակ, Կոմիտաս, Ղ․ Ալի շան, Դ․ Վարուժան, Ռ․ Զարդար– յան, Սիպիլ, Ե․ Տեմիրճիպաշյան, Գ․ Օա– յան, Մ․ Զարիֆյան, Թեոդիկ են)։ Սկըզբ– նական շրջանում քիչ, հետագայում ավելի լայնորեն «Զ․» անդրադարձել է հայ սո–վետական գրականությանը (Գ․ Մահարի, Ա․ Բակունց, Ե․ Չարենց, Ա․ Իսահակյան)։ Տպագրել է նաև ռուս և եվրոպական հե–ղինակների գեղարվեստական գործեր ու հոդված–ուսումնասիրություններ (Վ․ Մա– յակովսկի, Լ․ Տոլստոյ, Մ․ Գորկի, Ա․ Ֆրանս, Ռ․ Ռոլան, Մ․ Ցվայգ, Լ․ Պի– րանդելո, Տ․ Իբսեն ևն)։ Արվեստի բաժ–նին (թատրոն, երաժշտություն, նկարչու–թյուն, ճարտարապետություն, կինո նն) թղթակցել ևն Շ․ Պերպերյանը, Մ․ Բաբա– յանը, Ա․ Բուդաղյանը, Գ․ Տովսեփյանը և ուրիշևեր։ Մ․ Րաբչոյան «&ՎԵ&ԴԱ» («Звезда», «Աստղ»), սո–վետական ամենամսյա գրական–գեղար– վեստական, ՝հասարակական–քաղաքա– կան հանդես։ ՍՍՏՄ գրողների միության օրգանը։ Տրատարակվում է 1924-ից, Լենինգրադում։
ԶՎՅԱԳԻՆՑԵՎԱ Վերա Կլավդիննա [31․10 (12․11)․1894, Մոսկվա - 13․9․1972, Մոսկ–վա], ռուս սովետական բանաստեղծու–հի, թարգմանչուհի։ ՏՍՍՏ կուլտուրայի վաստ․ գործիչ (1969), ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1917-ին ավարտել է թատերական դպրոց։ Առաջին գիրքը («Կամրջի վրա») լույս է տեսել 1922-ին։ Այնուհետև հրատա–րակվել են «Մոսկովյան քամի» (1926), «Ռուսական ճամփաներով» (1946), «Ձմե–ռային աստղ» (1958), «Իրիկնապահ» (1963) ժողովածուները։ Զ․ նշանակալից ավանդ ունի հայ դասական (Նահապետ Քուչակ, Մ․ Նալբանդյան, Տ․ Թուման– յան, Ա․ Իսահակյան) ն ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշները ռուս ընթերցողին ներկայացնելու գործում։ Այդ թարգմանությունները «Իմ Տայաստանը» խորագրով հրատարակվել են 1964-ին, վերահրատարակվել՝ 1969-ին։ Երկ․ Избр․ стихи, М․, 1968; Ձմեռային ասաղ, Ե․, 1960։ Գրկ * Մ կ ր ա չ յ ա ն Լ․, Տայաստանի բա նսատեղծը, Ե․, 1974։ «ձՎՅԱ&ԴԱ» («Աստղ»), բելոռուսերեն օրաթերթ։ Լույս է տեսնում 1917-ից (մինչև 1925-ը ռուսերեն, 1925–27-ին՝ բելոռու–սերեն), Մինսկում։ Բելոռուսիայի կոմու–նիստական կուսակցության Կենտկոմի, Բելոռուսական ՍՍՏ Գերագույն սովետի և Մինիստրների սովետի օրգանն Է։ Թերթի կազմակերպիչներն ու առաջիև խմբա–գիրներն էին Մ․ Ֆրունզեն ն Ա․ Մյասնիկ– յանը։ Ակտիվ դեր է խաղացել սովետական կարգերի հաստատման պայքարում և առաջին հնգամյակների տարիներին (1929–41)։ Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1941–44) գոր–ծել է ընդհատակում։ Պարգեատրվել է Տայրենական մեծ պատերազմի 1-ին աս–տիճանի և Աշխատանքային կարմիր դրո–շի շքանշաններով (1967)։
ԶՏՈՒԱ, արտադրանքի վերջնական մաք–րում խառնուկներից՝ արդյունաբերության մետալուրգիական, քիմիական, սննդի և այլ ճյուղերում։
ԶՏՈՒԱ մետաղների, առաջնային (թերապատրաստ) մետաղների մաքրումը խառնուկներից։ Տումքից ստացվող թե–րապատրաստ մետաղները պարունակում են 96–99% հիմնական մետաղ, իսկ մնա–ցածը խառնուկներ են։ Ֆիզիկա–քիմիա– կան և մեխանիկական ցածր հատկություն–ների պատճառով այս մետաղներն ար–դյունաբերության մեջ չեն կարող օգտա–գործվել։ Թերապատրաստ մետաղներում պարուևակվող խառնուկներն առանձին վերցրած կարող են արժեք ներկայաց– նել։ Օրինակ, պղնձից արտազատված ոս–կու ն արծաթի արժեքը լիովին փոխհա–տուցում է Զ–ման բոլոր ծախսումները։ Զ, կատարում են երեք հիմնական մեթոդ–ներով՝ հրամետալուրգիա– կան, էլեկտրոլիտային և քիմիական։ Ազնիվ մետաղների Զ․ կոչվում է ա ֆ ի ն ա ժ։
ՋՐԱԴԱՇՏ (Ավեստայի լեզվով՝ Զ ա– ր ա տ ու շ թ ր ա), համարվում է զրա–դաշտականության հիմնադիրը, Գաթերի՝ Ավեաոայի հնագույն մասերի հեղինակ։ Զ–ի անձնավորության, կյանքի ն գործու–նեության վերաբերյալ կան հակասա–կան տեսակետներ։ Պարսկ․ աղբյուր–ները Զ–ի ծննդավայրը հաճախ հա–մարել են Ռագան (Ռեյ), հուն, ն լատ, պատմիչները՝ Բակտրիան։ Մովսես Խո– րենացին Զ–ին համարում է «․․․ մոգ և նահապետ մարաց»։ Ներկայումս ընդուն– ված տեսակետով Զ․ ապրել (մ․ թ․ ա․ մոտ 630–553) և քարոզել է Իրաևի արլ․ նահանգներում (Ւարեզմի, այժմյան Աֆ– ղանստանի տարածքում)։ Գաթերի հա–մաձայն Զ․ 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել ն հարկադրված հեռացել Է։ Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ըն–դունել ն նպաստել է նոր կրոնի տարած–մանը։
ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆՈՒԹ՛ՅՈՒ՛Ն, Իրանում տի–րապետող նախամահմեդական, դոգմա–տիկական կրոն։ Տիմնադիրը համարվում է Զրադաշաը։ Զ․ վերաիմաստավորված ներառել է հին Աազդեականության որոշ գաղափարներ և ծեսեր, իսկ առանձին աստվածներին փառաբանող պաշտամուն–քային երգեր մտել են Ավեաոա։ Ըստ Զ–յան, նախապես գոյություն է ունեցել երկու սկզբունք՝ բարի, ստեղծարար ոգի Սպեն– տա Մանյուն՝ Ահուրաւէազդան (Ահուրա Մազդան)՝ միակ գերագույն աստվածու–թյունը, և չարը անձնավորող Ահրիմանը (ԱնգրաՄանյուն)։ Ահուրամազդայի արար–չությունն են յոթ աստվածային զորու–թյունները՝ Ամաևրասպանդները (Ամեշա Սպենտա), բնաշխարհի առանձին մասե–րի արարիչներն ու հովանավորները, ն աստվածային Էակները՝ Ցազատները, որոնցից են նան հին դիցաբանի սատկած–ներ Միթրան, Անահիտը են։ Ահուրամազ– դայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը։ Ահ–րիմանը գործի է դրել իր էմանացիա–ները՝ Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին։ Նրան են հարել դևերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչու–թյունները։ Այսպես են առաջացել մահը, հիվանդությունները, աղետները։ Այս պայ–քարում, որ պիտի վերջանա Ահուրամազ– դայի հաղթանակով, մեծ տեղ է հատկաց–վում մպրդուն։ Մարդն ունակ է ընտրու–թյուն կատարել չարի և բարու միջև։ ճիշտ ըևտրությաև դեպքում, որը համապատաս–խանում է զրադաշտական բարոյական երրորդությանը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ», մարդն իր կյանքի նպատակն է համարում չեզոքացնել, ոչըն– չացնել չարիքը, օժանդակել աշխարհում արդարությունը վերականգնելուն։ Այդ նպատակին հասնելու միակ ուղին Ար–