տան է՝ վարքի ն պաշտամունքի բարձրա–գույն և արդար կարգը։ Մարդը պարտա–վոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգասեր, կատարել կրո–նական կանոնները, պաշտամունքային ն մաքրագործական ծեսերը։ Կրոևաբա– րոյական կանոնների խախտումով մարդն օժանդակում է չարիքին ն մեղանչում իր հոգու դեմ։ Մահացածի հոգին, համապա–տասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների, ուղարկ–վում է դրախտ կամ դժոխք։ Զ–յան կրոնա–փիլիսոփայական համակարգում կարնոր է հոգնոր ն մարմնավոր՝ բարոյապես ոչ հակադիր վիճակների և երեք ժամանակ–ների մասին ուսմունքը։ Կան Անեզրական ն Եզրական ժամանակներ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու հատվածի՝ Արարչագործության (երբ Ահուրամազ– դան ստեղծել է ողջ աշխարհը) և Միախառ– նության (որ սկսվել է Ահրիմանի հարձա–կումով Աևուրամազդայի արարչության վրա և ավարտվելու է Ջրադաշտից 3000 տարի հետո՝ Փրկչի գալս տ յամբ, վերջին դատաստանով, Չարիքի ոչնչացմամբ և Անեզրական ժամանակի վերադարձով)։ Զ․ թերի միաստվածություն է և սահմա–նափակ դուալիզմ։ Աքեմենյան շրջանում, մարական մոգերի ակտիվ մասնակցու–թյամբ, Զ․ արնելքից տարածվել է Իրանի արնմտյան նահանգները։ Սակայն Զ․ վերջնականորեն կազմավորվել և պետա–կան կրոնի է վերածվել Սասանյանների օրոք՝ մրցակից կրոնների՝ քրիստոնեու–թյան ն մանիքեության դեմ պայքարում։ Շապուհ Բ–ի ն Տազկերտ Բ–ի օրոք քաղ․ նպատակներով դաժան, բայց ոչ արդյունա–վետ փորձեր են կատարվել զրադաշտա– կանացնելու Սասանյան Իրանի տիրապե–տության տակ գտնվող ժողովուրդներին՝ հատկապես ասորիներին և հայևրին։ Զ–յան պաշտոնական դավանաձնի հետ գոյություն են ունեցել նաև աղանդներ, որոնցից ամենատարածվածը զ ր վ ա ն ա– կ ա ն ու թ յ ու ն ն էր* Զրվանականնե– րը Ահուրամազդային և Ահրիմանին հա–մարում էին նախնական աստվածային սկզբունքի՝ ժամանակի (Զրվանի) ծնունդ։ Զ–յան այս տարբերակն է ներկայացված քրիստոնեական հեղինակների գործերում, մասնավորապես՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց>-ուՏ։ Զ․ ազդել է քրիստոնեու–թյան, մանիքեության, մաևմեդականու– թյան, ինչպես նաև ստոիկյան ու գնոստիկ–յան ուսմունքների ձնավորման վրա։ Զ․ իր տեղը զիջեց մահմեդականությանը, սակայն Իրանում (Քերմաևի նահաևգ) և Տնդկաստանում (Բոմբեյը և շրջակայքը) պահպանվել են զրադաշտականների փոքր համայնքներ։ Ա․ ՓերիխաԱյան ԶՐԱՀ (պահլ․ zrah), ռազմական պաշտ–պանական հանդերձանք։ Բաղկացած Էր զանազան մասերից (լանջապանակ, թիկ–նապանակ, ուսակալ, դիմակալ, զանգա–պան՝ կոնքերի համար, սռնապան, բազ–պան ևն)։ Տայկական լեռնաշխարհում գտնված հնագույն Զ–ները (Փարվանա լճի մոտ՝ մ․ թ․ ա․ III հազարամյակ, Լճա–շեն, Արթիկ՝ մ․ թ․ ա․ XIII՛–՝XI դդ․, Գիլի– ջան՝ մ․ թ․ ա․ VIII–VII դդ․ նն) բաղկա–ցած են կաշվից կամ հյուսվածքից պատ– 1․Տատված Արգիշաի Ա–ի շերտավոր զրա–հից, 2․ երկաթե բազպան (XIII դ․), 3․ երկաթե օղերից դիմակալ (XII դ․), 4․ երկաթե օղերից զրահաշապիկ (XIJJ դ«) րաստված շապկից՝ վրան բրոնզե կոճակ– ներ, ճարմանդներ կամ թիթեղներ։ Նման Զ–ները գործածվել են մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակը։ Բրոնզի դարում բրոնզե լայն գոտիները ես Զ–ի դեր են կատա–րել։ Ուրարտ․ շրջանում առաջ են գալիս շերտավոր Զ–ները, որոնց թեՓուկանման թերթիկները գործված շապկի վրա կար–ված կամ հետը հյուսված են։ Միջնադար–յան Տայաստանում սրանց զուգահեռ գո–յություն են ունեցել նաև ամբողջական (ճոշ, ճոշան), թիթեղյա՝ առանձին մասե–րից բաղկացած (Դվին, VIII–IX դդ․), և թաղիքե Զ–ներ։ Ուշ միջնադարում գործած–վում են մետաղալարից հյուսված Զ–ները (վերտ, վիրտ) և օղազրահները, որոնց նախնական տեսակները եղել են Ասո– րեստանում, դեռես մ․ թ․ ա․ I հազարամ–յակում, որտևղից հետագայում տարած–վել են Արլ–ի այլ երկրներում, Տռոմեա– կան կայսրությունում, իսկ XI դարից սկսած՝ Արնմտյան Եվրոպայում։ Առավե–լապես գործածվել են խաչակրաց արշա–վանքների ժամանակ։ Օղազրահների հա–մեմատաբար ճկուն լինևլու հետևանքով ռազմիկը շարժունակությունը քիչ էր կորց–նում։ Շատ երկրնևրում ձիերի խոցելի մասերը ևս պատվել ևն Զ–ով։ Ձիու՝ բրոն–զե բուսանախշերով ընդելուզված երկաթե դիմակալ է գտնվել Սևանա լճի առափնյա ծանծաղ մասում։ Տրազենի գյուտից հետո Զ․ կորցնում է դերը, իսկ XVIII դ․ 1-ին կեսից այլևս չի գործածվում։ Ս․ Եասյւսն
ԶՐԱՀԱ ԱՎՏՈ ՍՈ ԲԻԼ, զրահապատված, զինված, անվավոր ռազմամեքենա։ Նա–խատեսված է հետախուզության, պահպա–նության ու կապի համար։ Լինում է թեթև (մինչև 4 ա), միջին և ծանր (8 гл-ից ավե–լի); Զ–ները զինվում են թնդանոթներով ու գնդացիրներով։ Անձնակազմը բաղկա–ցած է 3–4 հոգուց։ Առավելագույն արա–գությունը՝ 90–100 կմ/ժ։ ժամանակակից Զ–ները կամ լողացող են կամ հարմարեց–ված են խոր ծանծաղուտները (մինչև 1,4 U) հաղթահարելու համար։
ԶՐԱՀԱԳՆԱՑՔ, զրահապատված երկա–թուղային շարժակազմ՝ հրետանային ու գնդացրային սպառազինումով։ Բաղկա–ցած է զրահաշոգեքարշից, մևկ կամ մի քանի զրահահարթակներից ու հսկիչ հե–նահարթակներից։ Նախատեսված է եր–կաթուղու գոտում մարտական գործողու–թյուններ վարելու համար։
ԶՐԱՀԱԿԻՐ, խոշոր տրամաչափի աշտա–րակային հրևտանիով զինված և ուժեղ զրահապատված մարտանավերի հիմնա–կան կարգ։ Կիրառվել են XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին։ Զ–ները խոշոր և հզոր նավերն Էին՝ նախատեսված հակա–ռակորդի զրահապատ նավերի դեմ ծովա–յին մարտեր և մերձծովյան ամրոցների դեմ գործողություններ վարելու համար։ Ռուս–ճապոնական պատերազմից (1904– 1905) հետո Զ–ների շինարարությունը դադարեցվել Է, նրանց Փոխարինել են գծանավերը։
ԶՐԱՀԱԿԻՐ ՓԱՓԿԱՍՈՐԹՆԵՐ, տես Կո– ղանյարդավորնեբ․։
ԶՐԱՀԱՊԱՏ ՌԵԼԻԵՖ, մնացորդային կղզիանման սեղանաձև բարձրություննե–րի ռելիեֆ։ Գագաթները ծածկված են ներքևի շերտերը քայքայումից պաշտպա–նող՝ «զրահավորող» պինդ ապարներով (կրաքար, ավազաքար, բազալտ ևն)։ Զ․ ռ․ առաջանում է ջրբաժան սարավանդնե–րի վրա Էրոզիայի կայուն բազիսի ն դե– նուդացիայի պայմաններում։ Ռելիեֆի բա–ցասական ձևերը Զ․ ռ–ում զբաղեցնում են մեծ տարածություններ։
ԶՐԱՀԱՓՈ1«ԱԿՐԻՁ, զրահապատ, թըր– թուրավոր կամ անվավոր, մեծ անցունա–կության ռազմամեքենա, նախատեսված է մոտոհրաձգային զորքերի, ռազմական զանազան բեռների ու զենքերի Փոխա–դրման համար։ Զ–ներն օգտագործվում են նաև որպես հրամանատարական կամ շտաբային մեքենաներ, կապի, պահպա–նության և այլ հատուկ խնդիրների կա–տարման համար։ Թրթուրավոր Զ–նևրի առավելագույն արագությունը մինչև 70 կԱ/ժ Է, անվավորներինը՝ 90–-100 կւէ/ժ։ ԶՐՈ, թիվ, որը ցանկացած թվի գումարելիս չի Փոխում այն։ Նշանակվում Է՝ 0։ Որնէ թվի և Զ–ի արտադրյալը հա–վասար է Զ–ի՝ а՝0=0*а=0։ Եթե երկու թվի արտադրյալը հավասար է 0, ապա արտադրիչներից գոնե մեկը 0 է։ Թիվը Զ–ի բաժանել հնարավոր չէ։ Մաթեմատիկայում կարևոր է նաև ուրիշ օբյեկտների (խումբ, օղակ ևն) Զ–ի հաս–կացությունը։ Օրինակ, օղակի Զ․ կոչվում