Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Ղազարոսի հարությունը», մանրանկար «Եսա– jb Նչեցու Աստվածաշնչից», 1318, ծաղկող՝ Թորոս Տարոնացի (Երևանի Մեսրոպ Մաշտո–ցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JNI 206) «Քրիստոսի խաչելությունը», մանրանկար «Եսայի Նչեցու Աստվածաշնչից», 1318, ծաղ–կող՝ Թորոս Տարոնացի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ jsp 206) չի հանդիպում տարբեր գույների (մանա–վանդ սևի) հետ ոսկու համադրման այն–պիսի տպավորիչ եղանակ, ինչպես Գլա–ձորում։ Կիլիկիայի արվեստի ավանդույթ–ները Գ․ մ․ դ–ում քարացած չմնացին, դրանք զարգացան՝ հարելով ժամանակա–կից առաջավոր «պալեոլոգյան» արվես–տին, որի հատկանշական գծերը հանդես են գալիս Գլաձորի մանրանկարչության զարգացման երկրորդ փուլում, կրտսեր սերնդի նկարիչների գործերում, երբ ձե–ռագրերը սկսում են զարդարվել տերու–նական նկարներով։ Մանրանկարները պարփակող շրջանակի ներսում ամեն ինչ կարծես շարժման մեջ է դրվում, հագուստ–ները ծածանվում են, ժեստերը աշխուժա–նում, ֆիգուրների դիրքավորումը դառ–նում է ավելի անկաշկանդ, ճարտ․ ֆոնը հարստանում Է, դեմքերը հաճախ դառ–նում են հոգեբանորեև խորապես արտա–հայտիչ։ Տևտագա դարերում Գլաձորի մանրանկարչությունը արձագանք գտավ Տայաստանի այլ կենտրոնների արվես–տում։ Եթե Գլաձորի վարպետները ստեղ–ծագործական վերամշակման ենթարկեցին Կիլիկիայի ու մայր Տայաստանի արվեստ–ների ավանդույթները, ապա նրանց հետ–նորդները շատ ևաճախ կրկնում էիև իրենց ուսուցիչներին (օրինակ, 1456-ի և 1475-ի Վաղարշապ ատում պատկերազարդված ավետարանները)։ Գրկ․ Ավետիսյան Ա․, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971։ է․ Զաքարյան

ԳԼԱՁՈՐԻ ՎԱՆՔ, միջնադարյան Տայաս–տանի մշակութային և կրոնական խոշոր կենտրոն։ Ուսումնասիրությունների և պե–ղումների հիման վրա ենթադրվում է, որ Գ․ վ․ նույն Թանադե վանքն Է, որի ճարտ․ համալիրի ավերակները գտնվում են ՏՍՍՏ Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղի մոտ։ ԳԼԱՆ, փակ գլանային մակերևույթով և այն հատող ևրկու զուգաևեռ հար–թություններով սաևմանափակված մար–մին։ Գլանային մակերևույթի սահմանա–փակված մասը կոչվում է Գ–ի կողմնային մակերևույթ։ Սահմանափա–կող հարթությունների այն մասերը, որոնք առաջա–նում են գլանային մակե–րևույթով հատելիս, կոչվում են Գ–ի հիմքեր։ Գ–ի կողմ–նային մակերևույթով և հիմքերով կազմված մա–կերևույթն անվանվում է նրա լրիվ մակերևույթ։ Գլանային մակերևույթի ծնիչների այն հատվածնե–րը, որոնք գտնվում ևն այդ հարթությունների միջև, կոչվում են Գ–ի ծնիչներ։ Գ․ կոչվում է ուղիղ, եթե ծնիչն ուղղահայաց է հիմքի հարթությանը (բարձրությունը հավասար է ծնիչին)։ Ուղիղ Գ․, որի հիմքերը շրջաններ եև, կոչվում է ուղիղ շրջանային գլան։ Այդ–պիսի Գ–ի ծավալը հավասար է Jtr2h, կողմնային մակերևույթի մակերեսը՝ 2 Jtrh, իսկ լրիվ մակերևույթի մակերեսը՝ 2яг(г+ հ) (r-ը հիմքի շառավիղն է, հ–ը՝ բարձրությունը)։ Եթե ուղիղ Գ–ի հիմքն էլիպս է, ապա ծավալը հավասար է Jtabh, որտեղ a-ն և b-ն էլիպսի կիսառանցք– ներն են։

ԳԼԱՆԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Կոոր–դինատներ։

ԳԼԱՆԱՅԻՆ ՄԱԿ ԵՐԵՎՈՒՅԹ, առաջանում է, երբ ուղիղը (Գ․ մ–ի ծ ն ի չ), տրված ուղղությանը զուգահեռ մնալով, սահում է տրված կորի (Գ․ մ–ի ուղղորդ կոր) վրայով։ Գ․ մ․ անվանվում է փակ, եթե ուղղորդ կորը փակ է։ ԳԼԱՆ ԱՔ ԵՐԹՈՒՄ, մետաղների և այլ նյու–թերի մշակման պրոցես մակերևույթների պլաստիկ ձևափոխությամբ։ Կատարվում է գլանաքերթիչ գործիքներով (հոլովակ, ատամնավոր գլանաքերթիչ, արտապա–րուրակիչ)։ Գ․ լինում է ձևագոյաց– ն ո ղ՝ պարուրակների մշակում, մանեկ–ների, պտուտակների և մեքենաների ու սարքերի այլ մասերի գլանաձև գլխիկնե–րի խորդուբորդ մակերևույթների ստեղ–ծում, սանդղակների վրա գծիկների նշում ևն, և ամրացնող՝ լիսեռների, սռնի–ների, վռանների, սկավառակների, ատամ–նանիվների ատամների, հարթ դետալնե–րի մակերևութային սառը պլաստիկ ձևա–փոխություն։ Ամրացնող Գ–ման շնորհիվ մեծանում է հոգնածության ամրությունը, հաճախ նաև՝ մաշակայունությունը։ ԳԼԱՍ, ռուսական միջնադարյան եկեղե–ցական երաժշտության տիպական, չա–փանմուշ եղանակների անվանում։ Տայ–կական համարժեքն Է՝ ձայնեղանակը։

ԳԼԱՈՒՐԵՐ (Glauber) Ցոհան Գուդոլֆ (1604, Կարլշտադ – 10․3․1670, Ամստեր– դամ), գերմանացի քիմիկոս և բժիշկ։ Ցաարոքիմիայի կողմնակից։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Տոլանդիայում։ Գ․ ստացել և որպես դեղանյութ օգտագոր–ծել է մինչև այդ անհայտ մի շարք աղեր։ Բորակի և ծծմբական թթվի խառնուրդը թորելով՝ ստացել է մաքուր ազոտական թթու, իսկ կերակրի աղի և ծծմբական թթվի փոխազդմամբ՝ մաքուր աղաթթու և նատրիումի սուլֆատ (տես Միրա– բիչիւո)։ Գ․ առաջիններից էր, որ քիմ․ աշխատանոցում օգտագործեց ապակյա ամանեղենը և կաւոարելագործեց փորձա–րարական վառարանները։ Տավատում էր հասարակ մետաղները ոսկու փոխարկե–լու հնարավորությանը։

ԳԼԱՈՒԲԵՐՅԱՆ ԱՂ․ տես Միրաբիւիա։

ԳԼԱՈՒԿՈՄԱ (հուն․ yXm3xa>|ia), աչքի ոսպնյակի կապտավուն մթագնում։ Տայտ–նի է «դևղին ջուր», «կանաչ ջուր», իսկ Տայաստանում՝ «սև ջուր» անուններով։ Տիմնական ախտանշանը ներակնային ճնշման բարձրացումն է մինչև 60–80 մւ1 սնդ․ սյան բարձ, (բնականոնը՝ 18–27 մւէ) և տեսողության թուլացումը։ Տիվանդու– թյան պատճառները վերջնականապես պարզված չեն, սակայն ենթադրում ևն, որ նրա առաջացմանը նպաստում են ժառանգական գործոնները, նյարդային, անոթային և ներզատիչ համակարգերի խանգարումները, ներակնային ուռուցք–ները։ Տիվանդության հիմքում ընկած է ներակնային հեղուկի (որով լցված են աչքի առաջային և ետին խցիկները) շրջանառության խանգարումը, մեծ մա–սամբ ետհոսքի դժվարացումը, որի հետե– վանքով խախտվում է աչքի ցանցաթա–ղանթի սնուցումը, մահանում են լուսային գրգիռները և շրջապատի առարկաներն ընկալող գավաթաձև ու շշաձև նյարդային բջիջները, ապաճում է տեսողական նյար–դը և առաջացնում կուրություն։ Գ–ով ախտահարվում են մեծ մասամբ տարեց մարդկանց աչքերը (հաճախ՝ երկուսը միաժամանակ)։ Ընթացքը երկարատև է։