Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցությամբ բնակելի համակառույցներում հանդես են եկել պատուհաններով լուսավորվող նախ մեկ, հետագայում ավելի թվով քաղաքատիպ սենյակներ, որոնց նշանակությունն աճելու հետնանքով փոխվել է Գ–ի հիմնական կացարանի հատկացումը ու աստիճանաբար այն ստացել է օժանդակ նշանակություն և, ի վերջո, իսպառ վերացել։ Տամակառույցի մյուս ակնառու մասը եղել է գոմից ոչ լրիվ մեկուսացած բաժանմունքը՝ գոմի օդան, որտեղ հավաքվել են անասնապահները, տղամարդիկ և հյուրերը։ Այնտեղ, պատերին կից, հանդիպակաց երկու նստաթըմբերի միջև տեղավորված է եղել բուխարին (կրակնոցը)։ Պաշտպանական, տեղանքի նեղվածքի, հողի սեփականատիրական վիճակի և այլ պատճառներով Գ–երի համակառույցները դասավորված են եղել չափազանց խիտ, նույնիսկ իրար կպած ևոծ զանգվածներով։ Մի քանի ոլորապտույտ ճանապարհներով կամ բնական սահմաններով դրանք թաղեր են կազմել, որոնք հիշվել են այնտեղ ապրող ազգատոհմի անվամբ։ Համեմատաբար նոսր, բայց նույնպես անկանոն են կառուցապատվել դաշտային հին գյուղերի Գ–երի համակառույցները։

Գրկ․ Պապուխյան Ն․ Ծ․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Народы Кавказа, М․, 1962; X а л- пахчьян О․ X․, Гражданское зодчест–во Армении, М․, 1971․ Ն․ Պապուխյան


ԳԼԽԱՐԿ, մարդու գլխի հարդարանք։ Ունեցել են բոլոր ժողովուրդները։ Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում գործածել են տարբեր տեսակի Գ․։ Բարձր Հայքում կանայք կրել են թելափնջով և առանց թելափնջի Գ–ներ։ Թելափնջով Գ․ պատրաստվել է մուգ կարմիր բրդաթելից, փունջը՝ արծաթե գլխիկով կապույտ կամ մանուշակագույն մետաքսաթելից։ Գլխարկ–արախչի (Վասպուրական, XIX դ․) Երկրորդ տեսակը կարել են մուգ կարմիր թավշե գործվածքից (աստառը՝ բամբակե կտորից), շրջանաձև կարված գագաթին՝ ոսկեթելերով ասեղնագործել բուսանախշեր և ալիքաձև գծանախշեր։ Վասպուրականում, Տուրուբերանում, Աղձնիքում և այլուր կանայք գործածել են քա–թանե Գ․ (արախչին), վրան՝ բրդե, բամբակե, մետաքսե գունավոր թելերով ասեղնագործված երկրաչափական ն բուսական նախշեր։ Վասպուրականում, Տուրուբերանում, Փոքր Տայքում, Կիլիկիայում տղամարդիկ գործածել են թաղիքե Գ․ (քոլոզ), Աղձնիքում (հատկապես Սասանում)՝ նաև գդակ, որը նույնպես կարվել է բամբակե կտորից ն վրան բրդե գունա–վոր թելերով ասեղնագործվել երկրաչափական զարդանախշեր։ Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Սեբաստիայում, Վանում տղամարդիկ կրել են սև մետաքսա

Թելափեջով գըլ– խարկ (Բարձր Հայք, XIX դ․)

թելի փևջիկով կարմիր ֆես։ Կարինում, Լոռիում, Գողթնում, Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում և այլուր տղամարդիկ դրել են գառան մորթուց Գ․։

Ն․ Ավագյան

ԳԼԽԱՑԱՎ, մի շարք հիվանդությունների առավել հանդիպող ախտանիշ, որն առաջ է գալիս ուղեղաթաղանթների, երակային ծոցերի, ուղեղային անոթների նյարդային վերջույթների գրգռման հետնանքով։ Պատճառներն են՝ գլխուղեղի և նրա թաղանթների ախտահարումները, ուռուցքները, վնասվածքները, սուր վարակիչ (գրիպ, տիֆ, թոքաբորբ) և քրոնիկական վարակիչ (նշագեղձերի բորբոքում, ճիճվագարություն) հիվանդությունները, կապարի, սնդիկի, ալկոհոլի թունավորումները, հի– պերտոնիկ և հիպոտոնիկ հիվանդություն–ները, գանգի հարակից հատվածների ախ–տահարումները, գլաուկոման և աչքի ռեֆրակցիայի խանգարումները։ Գ․ կարող է առաջանալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ աղիքների, երիկամների, լյարդի, արյունատար համակարգի, ներզատիչ գեղձերի հիվանդությունների և կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումների դեպքում։ Գ–ի յուրահատուկ արտահայտման ձևերից է անգարը։ Բուժումը՝ հիմնական հիվանդության վերացում։

ԳԼԽՈՏԱՆԻՆԵՐ (Cephalopoda), փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ազատ լողացող, շարժուն կենդանիներ են։ Մարմինը երկսիմետրիկ է, 1 սմ–ից մինչև 18 մ երկարությամբ։ Հայտնի է մոտ 600 տեսակ։ Ունեն կատարելագործված արյունատար համակարգ և գլխուղեղ՝ շրջապատված կռճիկային գանգով։ Աչքերը լավ են զարգացած։ Շնչառությունը կատարվում է 1 – 2 զույգ փետրաձև խռիկներով։ Բերանի շուրջ ունեն 8–10 շոշափուկներ։ Գլխոտանիներ․ /․ արգոնավորդ, 2․ կա–ղամար, 3․ Nautilus pompolius, 4․ ոոսսիա 5․ թանաքաձուկ, 6․ ութոտանի

Մաշկային ծալքը՝ մանտիան, ծածկում է մարմինը և փորի մասում առաջացնում մանտիայի խոռոչ, որի մուտքի մոտ գտնվում են «ոտքը» ն մկանուտ ձագարը։ Մանտիայի խոռոչի և ձագարի կծկումների շնորհիվ խոռոչ լցված ջուրը դուրս է մղվում և առաջացած հրման շնորհիվ կենդանին շարժվում է դեպի առաջ։ Բաժանասեռ են։ Բեղմնավորված ձվաբջջից դուրս է գալիս փոքրիկ, բայց արդեն ձևավորված կենդանին։ Ապ–րում են ծովերում՝ ափերին մոտ կամ խոր–քերում։ Գիշատիչ են, սնվում են ձկներով, խեցգետնակերպերով, ուրիշ փափկամորթներով, իրենք էլ սնունդ են կաթնասունների, ծովային թռչունների համար։

ԳԼԽՈՒՂԵՂ (Encephalon), մարդու և ողնաշարավոր կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի առջնի բաժինը՝ տեղակայված գանգի խոռոչում։ Գ․ բարձրագույն նյարդային գործունեության նյութական հիմքն Է՝ օրգանիզմի կենսական

Հասուն մարդու գլխուղեղ (աջ կեսը, տեսքը ձախից)․ /․ մեծ կիսագնդեր, 2․ տեսաթումբ (թալամուս), 3․ Էպիֆիզ, 4․ ենթաթումբ (հի–պոթալամուս), 5․ բրտամարմին, 6․ հիպոֆիզ, 7․ քառաբլուր, 8․ ուղեղի ոտիկ, 9․ կամուրջ (վարոլյան), 10․ ուղեղիկ, 11․ երկարավուն ուղեղ, 12․ չորրորդ փորոք

բոլոր ֆունկցիաների գլխավոր կարգավորիչը։ Կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից, որի մեջ մտնում են տեսաթմբերը (թալամուս), ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ետտեսաթումբը (մետաթալամուս), մակտեսաթումբը (Էպիթալամուս), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), ետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի անմիջական շարունակությունն Է։ Ողնուղեղի և միջանկյալ ուղեղի միջև ընկած բոլոր բաժինները կազմում են ուղեղի բունը, որով անցնում են առբերիչ (կենտրոնաձիգ, զգացող) և արտատար (կենտրոնախույս, շարժիչ) նյարդաթելեր։ Ուղեղի բունը պարունակում է յուրահատուկ առբերիչ նյարդային բջիջների խմբեր, որոնք ընկալում են գլխի շրջանում գտնվող մաշկային և մկանային ընկալիչներից, ինչպես և զգայական այլ օրգաններից (լսողություն, հավասարակշռություն, համ) եկող ինֆորմացիան։ Ուղեղի բնում են գտնվում ցանցաձև կամ ռեթիկուլյար գոյացությունը և օրգանիզ