Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Երկրորդ համաշխարհային պատերազ–մի տարիներին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում Գ․ շ–ները գործում էին կոլեգիալ սկզբունքով։ Գ․ շ–ի ֆունկցիան կատա–րում էին շտաբների պետերի կոմիտենե–րը։ Անգլիայի շտաբների պետերի կոմի–տեն բաղկացած էր կայսերական Գ․ շ–ի պետից (նախագաև), առաևձիև զորատե–սակների շտաբների, պաշտպանության մինիստրությանը կից շտաբի և միացյալ գործողությունների շտաբի պետերից։ 1970-ական թթ․ սկզբներիև այդ երկրնե– րում պահպանվել էր Գ․ շ–ի աշխատանքի կոլեգիալ սկզբունքը։ ԳՖՏ–ում Գ․ շ–ի ֆունկցիաները կատարում է ռազմ, հար–ցերի գծով Գլխ․ վարչությունը։ Նրան ևն ենթարկվում բոլոր զորատեսակների գըլ– խավոր շտաբները։ ՆԱՏՕ–ի խորհրդին կից ստեղծված է Ռազմ, կոմիտե, որը փաստորեն Տյուսիս–ատլանտյան բլոկի Գ․ 2* Է։ Սովետական Գ․ շ․, որպես զինվորա–կան կառավարման բարձրագույն մարմին, ապաևովում է զինված ուժերի տեսակ–ների գլխ․ շտաբների, թիկունքի շտաբի, պաշտպանության մինիստրության գլխա–վոր և կենտրոնական վարչությունների համաձայնեցված գործողությունները։ 1946-ի մարտից կոչվում է ՍՍՏՄ Զինված ուժերի Գ․ շ․։ 1971-ի սեպտեմբերից Գ․ շ–ի պետն է Վ․ Գ․ Կուլիկովը։ 1953-ի մարտից ՍՍՏՄ–ում Գ․ շ–ի պետը միաժա–մանակ ՍՍՏՄ պաշտպանության մինիստ–րի առաջին տեղակալն Է։ Ինչպես ՍՍՏՄ–ում այնպես էլ մյուս սոցիալիստա–կան երկրներում, Գ․ շ–ները մտնում են պաշտպանության մինիստրությունների մեջ և ենթարկվում են պաշտպանության մինիստրներին։ Վարշավայի պայմանա–գրի պետությունների Միացյալ զինված ուժերի գործունեության ևամաձայնեցման նպատակով գոյություն ունի այդ երկրնե–րի Միացյալ զինված ուժերի շտաբ։

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱՏՆԵՐ (ֆրանս․ Etats Ge- neraux, հոյ․ Staten Generaal), դասային ներկայացուցչության (հոգևորականու–թյան, ազնվականության, քաղաքացինե–րի) բարձրագույն մարմին ֆեոդալական Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Գ․ շ–ի առաջացումը կապված էր ֆեոդալա–կան պետության ամրապնդման անհրա–ժեշտության հետ։ Առաջին անգամ դրանք գումարվեցին 1302-ին։ Գ․ շ․ համարվում Էին խորհրդակցական մարմին և գումար–վում էին թագավորական իշխանության նախաձեռնությամբ՝ ճգնաժամային պա–հերին կառավարությանը օգնելու նպա–տակով։ Գ․ շ–ում յուրաքանչյուր դաս խոր– հըրդակցում էր առանձին և ուներ մեկ ձայն (անկախ ներկայացուցիչների թվից)։ XV դ․ վերջից տեղի ունեցավ Գ․ շ–ի ան–կում (1484–1560-ին չեն գումարվել)։ 1614-ից նրանց գումարումը նորից դադա–րեցվեց և միայն 1789-ի մայիսի 5-ին, Ֆրանսիական բուրժուական հեղափոխու–թյան նախօրյակին, թագավորը գումարեց Գ․ շ․։ Տունիսի 17-ին երրորդ դասի դեպու–տատներն իրենց հայտարարեցին ազգա–յին ժողով (արտահայտում էր հաղթանա–կած բուրժուազիայի շահերը), իսկ հուլի–սի 9-ին Ազգային ժողովը իրեն հռչակեց Սահմանադիր ժողով։ Նիդերլանդներում Գ․ շ․ առաջին անգամ գումարվեցին 1463-ին։ XX դ․ Գ․ շ․ անվանումը կրում են հրատապ քաղաքական հարցեր քննարկող որոշ ներկայացուցչական ժողովներ (օրի–նակ, Զինաթափման Գ․ շ–ի ասամբլեա, 1963-ի մայիս, ևն)։ Նիդերլանդական բուր– ժուական հեղափոխության ժամանակ (XVI դ․) Գ․ շ․ դարձան իսպանական տի–րապետության դեմ բուրժուա–ազնվակա– նական ընդդիմության կենտրոն, իսկ Տյու– սիսային Նիդերլանդների անջատվելուց հետո՝ Միացյալ պրովինցիաների հան–րապետության գերագույն, մշտապես գոր–ծող օրենսդիր մարմին։ Ներկայումս Նի– դերլանդական թագավորությունում Գ․ շ․ անվանվում է պառլամենտ։ Մ․ Հովհաննիսյան

ԳԼԽԱՏԱՌ, տես Գչիսսգիր։

ԳԼԽԱՏՈՒՆ, բոլորատուն, հա–ցատուն, թոնրատուն ևն, եր–դիկավոր գմբեթաձև ծածկով տուն։ Ան–ցյալում եղել է Տայաստանի լեռնային ու նախալեռնային շրջանների բնակարանի հիմնական տիպը։ Օժանդակ կառուցվածք–ների առկայության դեպքում հանդիսացել է համակառույցի գերիշխող ծավալը։ Ունե–ցել է ցերեկային կացարանի, ննջարանի, խոհանոցի, ճաշասենյակի, երբեմն նաև տնտեսական և արտադրական նշանակու–թյուն։ Գ–ում եղել են մարդկանց աշխա–տանքում և կենցաղում օգտագործվող բազմազան իրեր, մթերք, կահույք և կրա–կարան (օջախ, թոնիր, բուխարի)։ Իբրև Գլխատուն Արծվանիկ գյուղում (Ղափանի շրջան), XIX դ․ պահարան ծառայող որմնախորշերից բա–ցի այնտեղ հաճախ եղել է առագաստի խորշ կամ խոհանոցի դեր կատարող մեծ, խորշաձև բաժանմունք։ Վերջինս փոքր ինչ բարձրացված հատակում ունեցել է առանձին թոնիր և գմբեթաձև, երդիկա–վոր ծածկ, երբեմն էլ կամարակապ մուտք։ Որոշ տեղերում (Շիրակ, Բարձր Տայք) այն հաճախ այնքան մեծ է եղել, որ, ձուլ–վելով Գ–ին, նրան տվել է երկգմբեթ դահ–լիճի տեսք։ Եղել են Գ–ի գետնափոր, կիսագետնափոր և վերգետնյա տարբե–րակներ։ Վերջինը հիմնականում հատկա–նշական է XX դ․։ Գ–ի հնագույն օրինակ–ները երևան են եկել Տայկական բարձրա–վանդակում, բրոնզի դարաշրջանում։ Նրա որոշ տարբերակներն առկա են եղել Վրաստանի ևվ–ում, Ադրբեջանի լեռնա– յին շրջաններում, Իրանում, Միջին Ասիա– յում և Տնդկաստանում։ ճարտարապետական առումով ամենա– ուշագրավը Գ–ի ծածկն Է։ Տարածված ու բազմազան է եղել հատկապես փայտե կառուցվածքը։ Այն կազմվել է պատերին, սյուներին կամ կամարակապ հենարան–ներին դրված գերանակազմ, դեպի վեր աստիճանաբար նվազող կողմով քառան–կյունիներից կամ բազմանկյունիներից, որոնց անկյունագծերը ընդհանուր առանցքների նկատմամբ մեկընդմեջ փո–խում են իրենց դիրքը։ Տարբեր պատմա– ազգազրական շրջաններում գործածված անվանումներից տարածված են եղել ուղ–ղանկյուն տարբերակի «խաչք», բազմա–նիստի՝ հազարաշեն, սողոմաքաշ և «ղառ– նավուճ» անունները։ Այդ երեք տիաերն ունեցել են կառուցվածքի բազմաթիվ տար–բերակներ․ դրանց լավագույն նմուշներում քանդակվել ու փորագրազարդվել են դըռ– ները, սյուները, խոյակները, գերանները և որոշ կառուցամասեր։ Արվեստի կատա–րելության հասցված նմուշներ են եղել միջնադարյան պալատների՝ այդ սկըզ– բունքով կառուցված առաստաղները։ Փայ–տե ծածկը դրսից պատվել է ջերմամեկու–սիչ, անջրանցիկ, բուսական և հողե շեր–տերով։ Ավելի սակավ հանդիպող քարե, աղյուսե, բետոնե կամ նրանց խառնուրդով ստեղծված ծածկերը պատերի վրա բարձ–րացել են սահուն անցումներով։ Եղել են նաև քառակուսի հիմքից դեպի բոլորաձևը կատարվող տրոմպային և առագաստային փոխանցումով տարբերակներ։ Դրանք ծածկվել են շաղախի հիմքի վրա տեղա–դրված կղմինդրով, քարե սալերով, միայն շաղախով և սակավ դեպքերում՝ հողով։ Տիշյալ կառուցաձևերը որոշակիորեն ցույց են տալիս դասական կամ պաշտամուն–քային ևայկ․ ճարտարապետության մեջ գմբեթների, երդիկավոր ծածկերի, դահ–լիճների, գավիթների և սեղանատների կառուցվածքի ժողովրդական ակունքները։ Գ–ի ամենապարզ շինությունը կազմված է եղել միայն կացարանից։ Տաճախ անա–սուններին նույնպես տեղավորել են այն–տեղ՝ ցանկապատված մի անկյունում։ Մուտքի առաջ, ըստ բնապայմանների ու սովորույթների, եղել է նաև մի նախա–սենյակ կամ սյունավոր ծածկույթ կամ երկուսը միասին։ Ավելի բարդ համակա–ռույցներում եղել են նաև օժանդակ բա–ժանմունքներ (մառան, մարագ, գոմ ևն), որոնց մուտքը խիստ կլիմա ունեցող վայ–րերում (Բարձր Տայք, Շիրակ, Գեղարքու– նիք և այլուր) եղել է նախասենյակից՝ մի–ջանցքից կամ ծածկած բակից։ Գ–ի մեծու–թյունը կախված էր այնտեղ պատսպար–վողների (գերդաստանի անդամների) քա–նակից և ունևորության աստիճանից։ Սո– ցիալ–տնտեսական յուրօրինակ կացութա–ձևի պահպանողականության պատճառով, նույնիսկ մինչև XX դ․ տարածված երևույթ Էր բազմանդամ գերդաստանների պատըս– պարվելը մի հարկի տակ․ այդ պատճառով մեծ Գ–ևրը ավելի քան 100 մ2 մակերես են ունեցել։ Կապիտալիստական ևարաբե– րությունների ազդեցությամբ գերդաստան–ներից ընտանիքների անջատման հետե– վանքով այդ չափերն զգալի կերպով փոք–րացել են։ Իսկ քաղաքային կյանքի ազդե–