Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արաբագիր, ապա՝ լատինագիր, 1939-ից՝ ռուսագիր: Գրկ. 3 a k h e b M.3., TaTapcKHS h3mk, b kh.: 5I3MKH HapoflOB CCCP, t. 2, M., 1966#

ԹԱԹԱՐՆԵՐ, Թաթարական ԻՄՍՀ հիմ– նական բնակչությունը: «Թ.» անվանումը ծագում է VI–IX դդ. Բայկալից հվ–արլ. քոչած մոնդ. ցեղերի մեջ: XVI–XIX դդ. Թ. էին անվանում Ռուսական պետության ծայրամասերի մահմեդական ժողովուրդ– ներին (ադրբեջանցիներ, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի ազգություններ են): Թյուրքալեզու ցե– ղերը Մերձուրալյան շրջաններ և Պովոլ– ժիե են թափանցել III–IV դդ., հոների և այլ վաչկաաուն ցեղերի արշավանքների, այնուհետև՝ V–VII դդ., թուրքական խա– քանության տիրապետության ժամանակ: XV–XVI դդ. թյուրքալեզու ֆեոդալական պետությունների ստաջացմամբ ձևավոր– վեցին առանձին թաթարական ազգու– թյուններ (Կազանի, Աստրախանի, Ղրի– մի, կասիմովյան Թ., միշարներ ևն): XIX– XX դդ. Թ–ի մեծ մասը մերձեցավ Միջին Պովոլժիեի խմբին: Հոկտեմբերյան հեղա– փոխությունից հետո Թ. ստացան ինքնա– վարություն (տես Թաթարական ԻՍՍՀ) և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ: Թ–ի ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում 5.931 հզ. է, Թաթարական ԻՍՍՀ–ում՝ 1.536 հզ. (1970): Հավատացյալ Թ. սուննի մահմեդականներ են, մասամբ՝ ուղղափառ քրիստոնյաներ:

ԹԱԹԵՐ, ազգություն: Ապրում են Ադրբ. ՍՍՀ մերձկասպյան շրջաններում, Հա– րավային Դաղստանում, մասամբ՝ Իրա– նում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 14,2 հզ. (1970). խոսում են թաթերեն, Ադրբեջա– նում՝ նաև ադրբեջաներեն: Հավատացյալ Թ. շիա մահմեդականներ են: Հայ լուսա– վորչական դավանանքի քրիստոնյա Թ–ի ոչ մեծ խումբ ապրում է Ադրբ. ՄՍՀ Քիլ– վար և Մադրասա գյուղերում:

ԹԱԹԵՐԵՆ, թաթերի լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հընդ– իրանական ճյուղի հվ–արմ. իրանական խմբին: Խոսվում է մասամբ՝ Ապշերոնի թերակղզում, Ադրբ. ՍՍՀ հս–արլ. որոշ հատվածներում, նաև Դաղստանի ԻՍՍՀ առանձին գյուղերում: Խոսողների թիվը՝ 17 հզ. (1970): Ունի 5 ձայնավոր, 3 իջնող երկբարբառ, 26 բաղաձայնական տարր:

ԹԱԹԻԿՅԱՆ Շահեն Ստեփանի (ծն. 1.9. 1924, Թբիլիսի), հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1962-ից: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1977-ից «Սովետական Հայաստան» ամսագրի խըմ– բագիրն է: Լույս է ընծայել «Հաղթանակի օրը» (1950), «Կրակի պարը» (1959), «Ի՜նչ գույնի են լինում ճայերը» (1969), «Նվերը» (1975), «Վերջին զարդաքանդակը» (ռուս. 1976), «Մեկը բազմապատկած միլիոնով» (1977), «Նրա ճանապարհը» վեպը (հ. Ա, 1956, հ. Բ, 1958, հ. Գ, 1962): Երկերից թարգմանվել են մի շարք լեզուներով:

ԹԱԹՈՒԼ, Թաթ ու լ Վանանդեցի (ծն. թ. անհտ.–1054), իշխան, զորավար: Ենթադրվում է, որ եղել է Կարսի թագա– վոր Գագիկ Աբասյանի (1029–65) սպա– րապետը: 1054-ին Տուղրիլ սուլթանի գլ– խավորությամբ Հայաստանն ասպատա– կող սելջուկներին Վանանդում հերոսա– կան դիմադրություն է ցույց տրվել Գս1 զի– կի և Թ–ի ղեկավարությամբ: Կռվում աչքի ընկած Թ. գերվել է, որին Տուղրիլը խոս– տացել է ազատել, եթե ամիրա Արսուբա– նի վիրավորված որդին ապաքինվի: Թ. պատասխանել է՝ «… եթե իմ զարկածն է, չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թ. մահապատժի է ենթարկվել: Թ–ի այս պատասխանը դարձել է սեփական ուժե– րի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն: Գրկ. Արիստակես Լաստիվեր– ց ի, Պատմություն, Ե., 1971:

ԹԱԹՈՒԼ Վահրամ (1887, Կ. Պոլիս –1943, Փարիզ), հայ բանաստեղծ, թատերագիր, մանկավարժ: Հրաւոարակել է քնարական բանաստեղծությունների երկու գիրք՝ «Հին ու նոր տաղեր» (1940) և «Ամենայն զգուշությամբ» (երիտասարդական քերթ– վածներ, 1941): Թ–ի «Արմենական» շարքի տաղերը Ա, Չոպանյանի բնորոշմամբ «ամենեն հարուստ ու մեծարժեք բային– ներեն մին կը կազմեն մեր հայրենասի– րական բանաստեղծության»: Ա. Իսահակ– յանի «Աբու Լալա Մահարի»-ից ներշնչված՝ գրել է համանուն խորագրով պիես (հրտ. 1948, Փարիզ): Սփյուռքահայ երեխաների համար պսոորաստեւ է «Այբբենարան» և «Ընթերցարան»: ԹԱԹՈհԼՅԱՆ Արա մ Գևորգի (13.12.1915, Պյատիգորսկ – 17.3.1974, Մոսկվա), հայ սովետական դաշնակահար: Դաշնակա– հարների համամիութենական 1-ին մըր– ցույթի դափնեկիր (1937): 1939-ին ավար– տել է Մոսկվայի կոնսերվատորիան, աշ– խատել որպես Մոսկվայի ֆիլհարմոնիա– յի մենակատար, մասնակցել հայ արվես– տի առաջին տասնօրյակին: ԹԱԻ ԼԵԶՈՒՆԵՐ, թայ լեզուներ, թաի ժողովուրդների լեզուները: Պատկա– նում են չին–տիբեթական լեզվաընտանի– քի թաիչինական ճյուղին: Տարածված են Թաիլանդում, Լաոսում, Հարավային Չի– նաստանում, Հյուսիսային Վիետնամում ու հարակից վայրերում: հրոսողների թիվը մոա 35 մլն (1975): Ամենատարածվածը բուն թաի (սիամ) լեզուն է (Թաիլանդի պետական լեզուն): Հնչյունական համա– կարգում կա 19 բաղաձայն, 18 ձայնավոր: Բառը ներկայանում է միավանկ արմատի տեսքով: Կառուցվածքային տիպով Թ. լ. անջատական են: Գիրը սերում է արևելա– հնդկական վանկագրից (XIII դ.): Հ. Պեէոոոսյան ԹԱԻ ԼԱՆ Դ (Thailand), Սիամ: Բովանդակ ու թյուն I. Ընդհանուր տեղեկություններ … 120 II. Պետական կարգը 120 III. Բնությունը 120 IV. Բնակչությունը 120 V. Պատմական ակնարկ 120 VI. Քաղաքական կուսակցություննե– րը 122 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 122 VIII. Առողջապահությունը 122 IX. Լուսավորությունը 122 X. Գիտական հիմնարկները 122 XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը . . 122 XII. Գրականությունը 122 XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 123 XIV. Երաժշտությունը 123 XV. Թատրոնը 123 I. Ընդհանուր տեղեկություններ Թ. պետություն է Հարավ–Արևելյան Ասիայում, Հնդկաչին և Մալակկա թերա– կղզիներում: Տարածությունը 514 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 43,5 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Բանգկոկ: Բաժանված է 71 վարչական շրջանի (չանգվատի): II. Պետական կարգը 1976-ի հեղաշրջմամբ Թ–ում հռչակվել էր սահմանադրական միապետություն: 1977-ի հոկտեմբերի հեղաշրջումից հետո ստեղծվել է նոր քաղ. մարմին՝ ազգային քաղ. խորհրդի բյուրո՝ կառավարության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Թ–ում հռչակվել է նաև նոր ժա– մանակավոր սահմանադրություն, որը, ի տարբերություն հնի, պրեմիեր–մինիստրին օժտել է բացարձակ լիազորություններ՝ վտանգավոր իրավախախտումների գոր– ծերով քննություն ու կասկածյալների պատիժն արագացնելու առումով: Նա միաժամանակ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Թ–ի ժող. ժողովը (300–400 անգամ) օրինագծեր առաջա– դրելու իրավունք չունի: Նրա հիմնական լիազորությունը մշտական սահմանադրու– թյան նախագծի նախապատրաստումն է մինչև 1979-ի ապրիլի 30-ին նախատես– ված համընդհանուր ընտրությունները: III. Բնությունը Ափագիծը մոտ 2500 կմ է: Տերիտորիայի կեսից ավելին ցածրադիր հարթություն է (այդ թվում և Մենամի դաշտավայրը): Հս–ում և արմ–ում ձգվում են Կհունտհան, Տանենտաունջի (բարձրությունը մինչև 2576 մ, Ինտխանոն լեռ), հվ–արլ–ում՝ Կրա– վան լեռները: Արլ–ում Կորաւո ավազային սարավանդն է, որը դեպի արմ., հվ. և հս. աստիճանաբար բարձրանում է՝ առա– ջացնելով Դանգրեկ, Դոնգպխրայաֆայ (150–-500 մ) և Ֆուֆան լեռները: Ունի անագի, կապարի, վոլֆրամի, ցինկի, ծա– րիրի, սպաթի, բարիտի, երկաթի և մար– գանեցի հանքեր: Սիամի ծոցի ծանծա– ղուտային շրջանում հայտնաբերվել է նավթ: Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային: Միջին ջերմաստիճանը հար– թավայրերում և նախալեռներում տա– տանվում է 22°Շ–ից մինչև 29°C: Տարեկան տեղումները 1000–2000 մմ են (լեռներում՝ մինչև 3000, տեղ–տեղ ավելի): Խոշոր գե– տերն են Մենամ–Չաո–Պրայան (Մենամ) և Մեկոնգը: Սնումը անձրևային է: Խոշոր լիճը Թխալելուանգն է Մալակկայում: Բնորոշ կենդանիներն են՝ գիբոն կապի– կը, փիղը, վագրը, ընձառյուծը: IV. Բնակչությունը Թ. բազմազգ երկիր է: Բնակչության մոտ 3/4-ը կազմում են թաի ւեզվով խո– սող ժողովուրդները՝ սիամցիները կամ կխոն–թաիները: Պաշտոնական լեզուն թա– իերենն է, դավանանքը՝ բուդդայականու– թյունը: Քաղաքային բնակչությունը մոա 15% է (1970): Խոշոր քաղաքներն են Բանգ– կոկը, Տխոնբուրին, Չիանգմայը: V. Պատմական ակնարկ Մարդը Թ–ում բնակվել է հին քարի դարից: Մ. թ. ա. վերջին դարերում և մ. թ. սկզբին Մենամ գետի հովտի հվ–ում և Սիամի ծոցի առափնյա մասում բնակ– վել են մ ո ն և ր ը, որոնց մի մասին XI դ,