ապա տեղափոխվել Գերմանիա, հետևել Լայպցիգի համալսարանի դասընթացնե– րին, ստացել դոկտորի աստիճան: Խմբա– գրել է «Ընկեր» շաբաթաթերթը (1906– 1914, ընդհատումներով): Հրատարակել է «Երկու վեպիկներ և մի քանի ոտանա– վորներ» (1887), «Ընտանիքի կյանքը» (1899) գրքերը: «Թաքնված կայծեր» (հրտ. 1903), «Ազրայիլ», «Արշալույս», «Մոկ– րատ», «Քրիստոսի փոխանորդը» դրամա– ները բեմադրվել են Թիֆլիսում: Թ. ժանրային առումով զարգացրել է պատմա–կենսագրական դրաման (Սոկ– րատի, Ա. Նազարյանի և այլոց մասին): 1900-ին հրատարակել է«Դյոթե», 1903-ին՝ «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» (2 հհ.) աշխատությունները, որոնք հայ հասարա– կությանը առաշին անգամ հանգամանո– րեն ծանոթացնում էին գերմ. մեծ գրող– ների կյանքին ու ստեղծագործությանը: Թարգմանել է Ֆ. Շիլլերի, Հ. Զուդերմա– նի և ուրիշների դրամաները: Լ. Ասմարյան
ԹԱՌԱՅԱՆ Վերգինե Մակարի (ծն. 6.11. 1905, Թիֆլիս), հայ սովետական քիմի– կոս: Քիմ. գիտ. դ–ր (1954), պրոֆեսոր (1955), ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1956), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1929-ին ավարտել Վ. Մ. Թառայան է Թիֆլիսի համալսարանի մանկավար– ժական ֆակուլտետի քիմիա–դեղագործու– jojuAi րածրսը; ՝ԱշյսատԱլ Հ (1929-Jig) Օրե՜ վաեքւ քիմիայի կենտրոնական լաբորա– տորիայում, 1933–38-ին՝ Երևանի հա– մալսարանի քիմիայի ֆակուլտետի ընդ– հանուր քիմիայի ամբիոնում: 1938–54-ին և 1962–77-ին՝ նույն ֆակուլտետի վեր– լուծական քիմիայի ամբիոնի վարիչը: Մշակել է սիլիկատների, որոշ քիմ. տարրե– րի և իոնների որոշման պոտենցաչափա– կան և մերկուրառեդուկտաչափական նոր եղանակներ: Զբաղվել է նաև հազվագյուտ տարրերի (Re, SI, Ta, Tl, Te ևն) բաղա– դրության, հատկությունների ուսումնասի– րությամբ և որոշման վերլուծական եղա– նակների կատարելագործմամբ: Մշակել է նշված տարրերի միկրոքանակների որոշ– ման լուծահանման–լուսաչափական նոր եղանակներ: 1965-ից ՄՄՀՄ ԳԱ վերլու– ծական քիմիայի գիտական խորհրդի ան– դամ է: Երկ. MepicypopeflyKTOMeTpHJi. Mepicypope- ffyKTOMeTpHH KaK peayKTOMeTpHqicecKHH Me- Tofl o6i>eMHoro aHajiH3a, E., 1958; AHajiHTH- qecKan xhmhh peHHH, E., 1966.
ԹԱՌԱՓԱձԴԻՆԵՐ, օսետրային– ն և ր (Acipenseridae), կռճիկային գանո– իդների խմբի ձկների ընտանիք: Դունչը երկարացած է, ատամներ չունեն: Մարմնի վրա կան 5 շարք (1-ը մեշքին, 2-ական կողքերին) ոսկրային գոյացումներ՝ «բզե– զիկներ»: Բերանի ներքին շրթունքին ունեն 4 բեղիկ: Ներքին կմախքը կռճի– կային է, առանց ողների: Կրծքային լո– ղակի առշևի ճառագայթը հաստ փշի տես– քով է: Հայտնի է 4 սեռ (23 տեսակ), թ ա– ռափներ, բահաքթեր, կեղծ բահաքթեր, թիաքթեր: Տարած– ված են Հս. կիսագնդում: Ամենախոշոր թառափի մարմնի երկարությունը հաս– նում է մինչև 9 մ: Բազմանում են միայն գետերում՝ քաղցրահամ շրերում: Ձվա– դրում են գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում են շրի հատակին: Թ–ի մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում (թիա– քթեր, կեղծ բահաքթեր, ամերիկյան և լճային թառափներ), մյուս մասը կիսա– գաղթող կամ գաղթող է. ձվադրման հա– մար մտնում է գետ, ապա նորից վերա– դառնում ծով: Սեռահասուն են դառնում կյանքի 8–10 տարում: Սնվում են մանր ձկներով, հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունա– գործական ձկներ են, ունեն համեղ միս (10–15% ճարպ է պարունակում) և ար– ժեքավոր ձկնկիթ՝ սև խավիար: ՍՍՀՄ–ում տարածված են Կասպից և Ազովի ծովե– րում, որտեղ 1914-ից բուծվում են նաև արհեստական եղանակով: Թ–ի համաշ– խարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում ՍՍՀՄ–ին:
ԹԱՌՍՅՈՒՆԻ [իսկական ազգանուն– անունը՝ Սազանդարյան Ներ– սես, մոտ 1867, գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրշանում) – մոտ 1927], հայ գուսան: Հորինել և կատարել է թառի նվագակցությամբ (այստեղից էլ կեղծա– նունը՝ թառ և Սյունի(ք): Հայտնի են Թ–ու «Այունեցու կյանքից», «Լսեք, ո՜վ սիրե– լիք», «Քոխվան մեծ խալխին», «Օրը մե– կին» և այլ երգեր: Երկ. Սազանդարյան Ն., Նոր եր– գարան, Թ., 1898: ԹԱՍ (լսաո. Crater), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Հիդ– րա, Աեքստան, Առյուծ, Կույս, Ագռավ հա– մաստեղությունների միշև: Ամենապայ– ծառ աստղերը չորրորդ աստղային մեծու– թյան են: Հս. միշին լայնություններից երևում է ձմռանն ու գարնանը:
ԹԱՍԻԿ (մինչև 1968-ը՝ Թազագյուղ), գյուղ Հայկական ԱՍՀ Սիսիանի շրջա– նում, շրշկենտրոնից 10 կմ հարավ–արև– մուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացա– հատիկի, ծխախոտի մշակությամբ և պըտ– ղաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան: Շրշակայքում պահ– պանվել են գյուղատեղիներ, գերեզմա– նոց, բերդատեղ, ամրոց, Դիքդաշ (մա– տուռ) ուխտատեղին: Հիմնադրել են Խո– յից գաղթածները, 1828-ին:
ԹԱՎԱԴ, ֆեոդալական բարձր խավի ներկայացուցիչ Վրաստանում, XV–XVIII դարերում: Թ–ները տիրել են ժառանգա– կան, նվիրատու և գնված հողերի՝ նրանց օտարման իրավունքով, օգտվել են հար– կային, վարչական և դատական անձեռն– մխելիությունից: Թ. ուներ ազնաուրներից և մսախուրներից (ծառայողներ) բաղկա– ցած զինվորական ջոկատներ: Նրա հիմ– նական պարտականությունն էր՝ թագա– վորի պահանջով ներկայանալ իր աշխար– հազորով և դրուժինայով: Թ–ների շարքն են դասվել նաև հայազգի Բեհբության– ները, Բեկ թաբեկ յանները, Մարտիրոս– յանները, Թումանյանները: Վ. Մարտիրոսյան
ԹԱՎԵՐՆԻԵ (Tavemier) ժան Բատիստ (1605, Փարիզ– 1689, Մոսկվա), ֆրան– սիական առևտրական, ճանապարհորդ, ուղեգրող: Ծագումով՝ Հոլանդիայից: Եղել է արլ. մի շարք երկրներում և գրել ուղեգրություններ՝ «ժ. Բ. Թավերնիեի վեց ճանապարհորդությունները», որը թեև առևտրականի տեղեկատու–ուղե– ցույց է, բայց հետաքրքրական է նաև որ– պես պատմական աղբյուր: Հայաստանում (Կարին, Կարս, Անի, էջմիածին, Նախի– ջևան, Ջուղա) եղել է առաջին (1631–33) ճանապարհորդության ժամանակ և ար– ժեքավոր տեղեկություններ թողել քա– ղաքների վիճակի, առևտրի, արհեստների, հայերի կենցաղի, բարքերի և դավանան– քի մասին: Երկ. Les six voyages de J.–B. Tavernier, v. 1-2, P., 1679. Գրկ. IIojiHeBKTOB M.A., Ebpo- nencKHe nyreinecTBeHHHKH XIII–XVIII bb. no KaBKa3y, Tiufrjrac, 1935, c. 179–82. Վ. Գրիգորյան
ԹԱՎԻՇ, մ ա խ մ ու ր, երեսի կողմից թավ, փափուկ, կարճ (1 – 2 մմ) ուղղա– ձիգ խավով գործվածք: Խիտ հենքը բնա– կան մետաքսից կամ քիմ. մանրաթելից է, աստառաթելերը կամ միջնաթելերը բամբակյա են, երբեմն՝ մանված մետաք– սից: Թավշե գործվածքներում օգտագործ– վում են նաև ոսկյա և արծաթյա թելեր: Բարձր խավով հենքային Թ. կոչվում է պլյուշ: Պատրաստվում է նաև միջնաթե– լային Թ. (կիսաթավիշ, վելվետ): Թ. լի– նում է տարբեր գույների: Օգտագործվում է հագուստի և դեկորատիվ նպատակների համար: Միջնադարում Թ. տարածված է եղել հիմնականում իտաւիայում և Կոս– սանդնուպոլսում*. Միջնադարյան Հայաս– տանում պատրաստված Թ. օգտագործվել է մեծ մասամբ եկեղեցու վարագույրների, ծածկոցների և հոգևորականների զգեստ– ների համար: XVIII դ. Լազարյանների գործարանի (Մոսկվայի մոտ) արտադրած Թ–ով պաստառում էին ռուս, կայսերական պալատի պատերը: Այժմ առավելապես հայտնի է ֆրանս. Լիոն քաղաքի Թ.: Ս. Դավթյան, Հ. Պողոսյան
ԹԱՎԻՍՈհՓԼԵԲԱ (ն. Ավոբոդա), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտու– րաների մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահու– թյամբ, շերամապահությամբ: Ունի հայկ. և վրաց. միջնակարգ դպրոցներ, գրադա– րան, բուժկայան: Հայերը եկել են Տրա– պիզոնի շրջանից, 1889-ին:
ԹԱՎԿՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Կամախ (Դա– րանաղի) գավառում: 1909-ին ուներ 374 բնակիչ (հայեր): Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ : Նրանց մեծ մասը զոհվեք է թուրք ջարդա–