բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Սարգիս): Թ–ի հայերին տեղահանել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:
ԹԱՇՃԻ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Կեսարիայի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 30 տուն բնակիչ, որոնք տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է:
ԹԱՇՃՅԱՆ Մկրտիչ Տիգրանի (1885, Թուրքիա – 1958, Աբադան), հայ դերա– սան և ռեժիսոր: Բեմական կյանքն սկսել է 1906-ին, Թիֆլիսում: Նրա ստեղծած թատերախմբերում տարբեր տարիների հանդես են եկել Վ. Փափազյանը, Վ. Վա– ղարշյանը, Գ. Ջանիբեկյանը և ուրիշներ: Մ. Թաշճյանը Շերլոկ Հոլմսի դերում (Կոնան Դոյլի «Շերլոկ ^ոլմս») 1917-ին փոխադրվել է Թավրիզ և մինչե կյանքի վերշն աշխատել պարսկահայ թատրոնում: Հայերեն ներկայացումնե– րին զուգընթաց, Թեհրանում ադրբ. բե– մադրել է Շիրվանզադեի «Պատվի հա– մարք՜ը և «Նամուս»-ը: Թ. եղել է ռեալիս– տական խաղաոճի դերասան: Գրկ. Ալեքսանդրյան Մ., Մկրտիչ Թաշչյան, Ե., 1964: Բ. Հովակիւէյան
ԹԱՇՃՏԱՆ Նիկողայոս (1841, Կ. Պոլիս– 9.9.1885, Կ. Պոլիս), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, ա– շակերտել Գ. Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսությունը: Հեղինակել է հայրենասի– րական երգեր, որոնք երգվել են նաև Արե– վելյան Հայաստանում (մի քանիսը հետա– գայում երգչախմբի համար բազմաձայ– նել են Կոմիտասը և Մ. Եկմալյանը): Մասնակցել է պոլսահայության շրջանում երաժշտական արվեստի տարածմանը, կարդացել հանրամատչելի դասախոսու– թյուններ, 1861–63-ին աշխատակցել Դ. Երանյանին՝ հրատարակելու «Քնար հայկական» հանդեսը, 1875-ին եղբոր՝ Հակոբ Թ–ի հետ լույս է ընծայել «Նվագք օսմանյան» կիսամսյա թերթը: 1879-ից եղել է Մայր եկեղեցու երաժշտապետը: Պոլսահայ մամուլում հանդես է եկել ուսումնասիրական հոդվածներով («ժա– մանակ», Կ. Պոլիս, 1864, N« 34, 46): Նրա մեծագույն ծառայությունը հայկ. հոգեոր երգերի վերաձայնագրությունն է: Խա– զերի բանալին կորչելուց հետո XIX դ. շարականները և մյուս երգերը վերաձայ– Ն. Թաշճյան նագրելու բազմաթիվ ձեռնարկումներից միայն Ե. Տնտեսյանի և Թ–ի փորձերը հասցրին արդյունքի (երկուսն էլ Հ. Լի– մոնճյանի նոտագրությամբ): Թ. այդ եր– գերը գրի է առել 1873-ին, էջմիածնում, Մ. Եկմալյանի և Պ. ճեպեճյանի օգնու– թյամբ. հրատարակվել են «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց… Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստա– նեայց ս. եկեղեցւոյ» (1877) ծավալոէն հատորներով: Եղել են այդ ձայնագրության իսկությունն ընդունող և բացասող տեսակ– կետներ: Ներկայումս ապացուցված Է, որ Թ–ի գրի առած բազմաթիվ եղանակներում խազային նոտագրությունից շատ բան պահպանվել է առանց զգալի փոփոխու– թյան: Թ–ի հատորները ներկայացնում են V–XV դդ. հայ մասնագիտացված մոնո– դիկ երաժշտության մի պատկառելի բա– ժինը՝ ժանրերի ու ձեերի բազմազանու– թյամբ, և ունեն գիտական ու գեղարվես– տական հսկայական արժեք: Առանձին նշանակություն ունի նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց»-ը (1874), որտեղ հեղինակը, Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ համակարգը բացատրե– լուց բացի, ամփոփում է հայ երաժշտու– թյան հին տեսության հիմնական դրույթ– ները, մասնավորապես բացահայտում լադային համակարգի հատկանիշները: 1874-ին Էջմիածնի ժառանգավորաց դըպ– րոցում Թ. պատրաստել է երաժիշտների մի խումբ, որոնք նոր հայկ. նոտագրու– թյունը և դրանով գրի առնված երաժշտու– թյունը տարածել են տարբեր վայրերում: Կ. Պոլսում նրա աշակերտներից աչքի են ընկել Ա. Բժշկյանը, Դ. Մեհտերյանը, Ռ. ճիվանյանը, Տ. Քերեսթեճյանը: Գրկ. Տնտեսյան Ե., Նկարագիր եր– գոց…, ԿՊ, 1874: Կ ո մ ի ա ա ս, Հոդված– ներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Հ ի– ս ա ր լ յ ա ն Ա., Պատմություն հայ ձայնա– գրության…, ԿՊ, 1914: Աթայան Ռ., հայ– կական խազային նոտագրությունը, Ե., 1959: Թահմիզյան Ն., «Արարատ»-ն ու երգ– երաժշտության հարցերը, «Էջմիածին», 1968, N° 11 – 12, 1969, N° 3–5: KyniHapeB X . C., Bonpocbl HCTOPHH H TeOpHH apMflHCKOli MOHOflHHeCKOH My3bIKH, JI. , 1958. Ռ. Աթայան ԹԱՋ ՄԱՀԱԼ (հայերեն՝ Թագի պալատ, Թագի տաճար), հնդկական ճարտարա– պետության նշանավոր կառույց, Շահ Ջահանի կնոջ դամբարանը (որտեղ հե– տագայում թաղվել է նաև ինքը՝ Շահ Զա– հանը): Կառուցվել է մոտ 1630–52-ին, Զամնա գետի ափին, Ագրայի մոտ: Թ. Մ. (ճարտ. հավանաբար՝ Ուստադ Իսա և ուրիշներ) հինգ գմբեթանի շենք է (բարձ– րությունը մոտ 74 մ)Հ անկյուններում չորս մինարեթով: Արտաքինից սպիտակ, փայ– լեցրած մարմարով երեսապատ պատերը դրվագված են գունագեղ քարերով: Կո– թողի գեղեցկությունը լրացնում է կից, կանոնավոր հատակագծով պարտեզը: ԹԱ&ՆԻՍ, թ և ջ ն ի ս, Մերձավոր և Միջին Արևելքի, Միջին Ասիայի ժողո– վուրդների գրականություններում, ինչ– պես և հայ աշուղական պոեզիայում ըն– դունված ոճական հնարանքների խումբ: Թ. երկու և ավելի նույնանուն բառերի օգտագործումն է միևնույն տողում: Զա– նազանում են 7 տեսակ Թ., լրիվ (թամ) Թ. կազմվում է գրությամբ և հնչումով միևնույն, իմաստով տարբեր բառերից (գուր–իշայծյամ, գուր–գերեզման): Ան– կատար (պակասավոր–նաղես) Թ–ում համադրվում է 2 բառ, որոնք համընկնում են բաղաձայններով, տարբերվում՝ կարճ ձայնավորներով (խալղ–ժողովուրդ, խոլղ–բնավորություն, բարք), բաղա– դրյալի (մորաքաբ) դեպքում՝ մեկ բառին համապատասխանում է նույն հնչումն ունեցոդ 2 բառ՝ մատանի–մատ անի, հասարակական– հասարակ ական): ԹԱՌ, լարային կնտնտոցային երաժշտա– կան գործիք: Օգտագործվում է մենակա– տարման համար և անսամբլներում: Տա– րածված է Իրանում, Անդրկովկասում և Միջին Ասիայում: Հայ երաժիշտները (Բ. Մելիքյան, Մ. Մեյրանյան և ուրիշներ) զգալի ներդրում ունեն Թ–ի կատարողա– կան արվեստի զարգացման ասպարե– զում:
ԹԱՌԱԹՈՒՄԲ, գյուղ Հայկական ՄԱՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 20 կԱ հյուսիս–արևմուտք: Միավորված Է Քարագլխի անասնապահական, ծխախո– տագործական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան: Բնակիչները եկել են Խոյի Ղո– բուղ գյուղից, 1830-ին: ԹԱՌ116ԱՆ Աեդրակ Ավագի (1862, Շա– մախի – 25.11.1916, Թիֆլիս), հայ գրող, գրականագետ, թարգմանիչ: Մովորել Է ծննդավայրի միսիոներական դպրոցում, Թաջ Մահալ (մոտ 1630–52)