Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանրանկարները (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բոստոն և այլ հավաքածու– ներ): 1522-ին պալատական գրադարանի վարիչ է նշանակվել Ք. Րեհզադը: Դպրոցի հռչակված ներկայացուցիչներից էին Սուլթան Մուհամեդը, Միրզա Ալին, Միր Նաղաշը, Աղա Միրաքը, Սեիդ Ալին: Թ. մ. դ–ի հայտնի գործերից են Սուլթան Մու– համեդի «Դաշտային տեսարան»-ը (1578, Լուվր, Փարիզ), Նիզամու «Խամսեի» ման– րանկարները (1539–43, Բրիտանական թանգարան, Լոնդոն): Սեֆյանների մայ– րաքաղաք Ղազվին, ապա Սպահան տե– ղափոխվելուց հետո Թ. մ. դ. անկում է ապրել: Գրկ. BenMapH B.B., Hckycctbo apa6cKHx CTpaH h HpaHa VII–XVII bckob, M., 1974. Մ. Ղազարյան

ԹԱՎՐԻձ–ՄՈ&ԴՈԿԻ ԲԱՐԲԱՌ, Պ ui ր u- կահայոց և Աստրախանի բարբառ, Աստրախանի բար– բառ, Թավրիզի ենթաբար– բ ա ռ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբա– նական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևել– յան խմբակցության Արարատյան կամ հյուսիս–արևելյան բարբառախմբին: Խոս– վել է Հյուսիսային Կովկասում (Մոզդոկ, Ղզլար), այժմ կենդանի խոսակցական բարբառ է Իրանում (էնզելիից մինչև Նոր Ջուղա): Ունի երկաստիճան ձայնեղա– զուրկ բաղաձայնական համակարգ (բա– ղաձայնական առաշին տեղաշարժ): Գրա– բարի հ>խ (հայր>խէր), տն>նն (մատ– նոց > մաննոց), ուա>իվա (շուար> շի– վար) ևն: Անհնչյունափոխությամբ նման է ՇաԱախիքւ բարբառին, ձևաբանական հատկանիշներով՝ Արարատյան բարբառին (բացառական և ներգոյական հոլովները կազմվում են համապատասխանորեն ից և ըմ վերջավորություններով՝ պանից, պանէրից, հայաթըմ, հայաթնէրըմ), իսկ որոշ հատկանիշներով՝ Մարաղայի (տես Մարաղայի բարբառ), Խոյի (տես Խոյի բարբառ) բարբառներին: վաղակատար դերբայը կազմվում է էր վերջավորությամբ, որի շրջուն ձևերում ր ընկնում է (ընկէր ա, բայց՝ ճանապար ա ընկէ): Անցյալ կատարյալում ջնջվել է բայերից ցոյա– կան հիմքը (ասավ՜, կանաչավ, ասանք), իսկ եզակի առաջին դեմքը ստացել է մ(ասամ, տըվամ, տէսամ): Ռ. Բաղրամյան

ԹԱՎՐԻՏՏԱՆ Միքայել Արսենի [14(27). 5.1907, Բաքու– 17.10.1957, Երևան], հայ սովետական դիրիժոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): 1923–26-ին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: 1932-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատո– րիայի ալտի, 1934-ին՝ դիրիժորների կա– տարելագործման դասարանները: 1935-ից Երևանի Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի դիրիժորն էր, 1938-ից՝ գլխավոր դիրիժորը, 1946-ից՝ գեղարվես– տական ղեկավարը: Նրա ղեկավարած բեմադրությունները՝ Մ. Գլինկայի «Իվան Սուսանին», Ն. Ռիմսկի–Կորսակովի «Թա– գավորի հարսնացուն», Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» ևն մեծ նշանակություն են ունեցել թատրոնի Մ. Ա. Թավրիզյան գեղարվեստական աճի համար: Թ. իրա– կանացրել է Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դա– վիթ Բեկ», Տ. Չուխաճյանի «Արշակ Երկ– րորդ», Հ. աոեփանյանի «Լուսաբացին», «Հերոսուհի», Ա. Այվազյանի «Թափառնի– կոս», Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերանե– րի առաջին բեմադրությունները: 1948-ին հանդես է եկել Մոսկվայի մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»): Թ–ի կատար– մանը բնորոշ է ռոմանտիկական ոգեշընչ– վածությունը, մեղեդիական ճկունության և ռիթմի սուր զգացողությունը, անընդմեջ հուզական լարվածությունն ու արտահայտ– չականության կոնկրետությունը: Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր: Նրա ղեկավարությամբ հնչել են Ա. Խա– չատրյանի Երկրորդ սիմֆոնիան, Դ. Շոս– տակովիչի Ցոթերորդ սիմֆոնիան (Երե– վանի միացյալ սիմֆոնիկ նվագախումբ) ևն: «Արշակ Երկրորդ» և «Հերոսուհի» օպերաների բեմադրությունների համար արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1946, 1951): Եղել է ՍՍՀՄ IV և ՀՍՍՀ II և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի, Աշ– խատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: Գրկ. Խանջյան Հ. Ս., Միքայել Թավ– րիզյան, Ե., 1957: Ռ. Այ?այան

ԹԱՎՐԻձՏԱՆ (իսկական ազգանունը՝ Ռո– մանովա) Ռուսուդանա Լեոնիդովնա (ծն. 23.7.1910, Թիֆլիս), հայկական Սովետա– կան բալեաի արաիսաուհի; Ժող, արտիսաուհի (1950): 1928-ին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարա– նը: 1936-ից Սպենդիարյանի անվ. օպե– րայի և բալետի թատրոնի մենապարուհի: 1962-ից ապրում է Մոսկվայում:

ԹԱՎՈՒձ, քաղաք Ադրբեջանական ՄՍՀ Ղազախի շրջանում, Կուրի աջ վտակ Թավուզչայի ձախ ափին: Երկաթուղային կայարան է: 11,4 հզ. բն. (1975): Ունի ցե– մենտի, ասֆալտի, գինու, պահածոների, պանրի–յուղի գործարաններ:

ԹԱՎՈՒ&ՉԱՅ, Կուրի աջափնյա վտակնե– րից, տես Տավուշ:

ԹԱՏԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բեմական ար– վեստի տեսությունն ու պատմությունն ուսումնասիրող գիտություն: Որպես ինք– նուրույն գիտություն ձևավորվել է XX դ.: Թ–յան առարկան թատրոնի բոլոր բա– ղադրամասերն են՝ դրամատուրգիա, դե– րասանական և ռեժիսորական արվեստ– ներ, բեմանկարչություն, թատերական ճարտարապետություն, թատերական կըր– թություն, թատերական գործի կազմա– կերպում, հանդիսատես: Մինչև XIX դ. վերջը հիմնականում ուսումնասիրվել են դրամատուրգիան և դերասանի արվես– տը: Թ. անխախտելիորեն կապված է թա– տերական մշակույթի և արվեստի ընդհա– նուր վիճակի, յուրաքանչյուր դարաշրջա– նի գեղագիտական մտքի զարգացման հետ: Թ–յան սաղմերը, որպես թատերական պրակտիկայի ընդհանրացում, արդեն գոյություն ունեին Հին Հունաստանում (Արիստոտելի «Պոետիկա»-ն) և Հին Հռո– մում: Անտիկ մտածողների ազդեցությամբ դրամայի և բեմական արվեստի տեսու– թյունը զարգացավ Վերածննդի դարա– շրջանում: XVII դ. դրամատուրգիայում և թատրոնում տեսականորեն հաստատվեց Կւասիցիզմը (Բուալո): XVIII դ. լուսա– վորիչները (Դ. Դիդրո, Գ. Լեսսինգ և ուրիշ– ներ) ստեղծել են դրամատիկական ար– վեստի ռացիոնալիստական տեսությու– նը: XVIII դ. վերջին և XIX դ. առաջին կեսին ռոմանտիզմի զարգացումով պայ– մաններ ստեղծվեցին, որպեսզի թատրոնի պատմությունն ուսումնասիրվի որպես ազգային մշակույթի կարևոր բնագավառ և մասնագիտորեն մշակվեն թատերա– կան գեղագիտության ընդհանուր հարցե– րը: Դերասանական արվեստի մասին առաջին աշխատությունները Ռուսաստա– նում գրվել են XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին: XIX դ. թատերագիտական աշ– խատանքների մեծ մասը գրվել են արվես– տագիտության ասպարեզում գերիշխող կուլտուր–պատմական մեթոդի հիման վրա: XIX դ. 2-րդ կեսին առաջադիմական ար– վեստագիտության, այդ թվում նաև Թ–յան զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ մարքսիստական փիլիսոփայու– թյունը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Թ. նշանակալի աշխատություններով հա– րըստացրել են Ֆ. Ֆլեյը, Մ. Քլարկը, Հ. Բեյ– կերը, Շ« Ֆարկերսոնը, է. Չեյմբերսը (Անգլիա), է. Դեվրիենտը, Ցու. Քլայնը, Մ. Գերմանը, Հ. Բուլտհաուպտը, Հ. Կինդեր– մանը, Մ. Մարթերշթայգը, Օ. Ֆլիգենը, Օ. Վեդինգենը, Լ. Այգենբերգը (Գերմա– նիա), Հ. Ջեյմսը, Բ. Մեթյուսը, Ու. Պրայ– սը, Ջ. Բեյկերը, Ա. Քուինը (ԱՄՆ), է. Լին– տքւլակԱ, ը. մուսիաււզը, cf. (քակոն (Ֆրան– սիա), Վառնեկեն, Վ. վսեվոլոդսկի– Գերնգրոսը, Ա. Կուգելը, Վ. Մեյերխոլդը, Մ. Վոլկոնսկին, Ն. Եվրեինովը, Վ. Աախ– նովսկին, Կ. Ատանիսլավսկին, Վ. Նեմե– րովիչ–Դանչենկոն, Ֆ. Կոմիսարժևսկին (Ռուսաստան) և ուրիշներ: Հոկտեմբեր– յան մեծ հեղափոխությունից հետո սկսվեց Թ–յան զարգացման նոր փուլը: ԱԱՀՄ–ում թատրոնի խնդիրների մշակման գիտա– կան աշխատանքը ծավալվեց պետական մասշտաբով: Ստեղծվեցին բազմաթիվ գիտական օջախներ, հատուկ ուշադրու– թյուն դարձվեց կադրերի պատրաստմա– նը: Թատրոնի պատմության և տեսության ուսումնասիրությունը կենտրոնացված է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվ. թատե– րական արվեստի պետական ինստ–ում, ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության ար– վեստի պատմության ինսա–ի թատրոնի բաժանմունքում, Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի գիտահետազոտական ինստ–ում: Սովե– տական Թ–յան զարգացումը հիմնականում կապված է Պ. Մարկովի, Բ. Ալպեր սի, Ա. Իգնաաովի, Ա. Գվոզդևի, Մ. Մոկուլս– կու, Ա. Ջիվելեգովի, Ա. Անիկստի, Գ. Բո– յաջիևի, Ս. Դանիլովի և ուրիշ անուննե–