ԹԱՐՍ ՊԱՐ, ձախ պար, հայկական ժողովրդական պարաձև, որի մեջ մտնող պարերի շարժման ուղղությունը դեպի ձախ է: Տնում կատարում էին հատուկ ծեսերով՝ ողբում անհաջողությունը, թշնամուն դժբախտություն ցանկանում և հմայում չար ոգիներին: Կան տարբեր անուններով Թ. պ–եր, որոնք կատարվել են տարբեր ծեսերի ժամանակ: Ունեցեւ են թե՝ դանդաղ, թե՝ արագ տեմպ, հիմնականում պարզ, խաչաձևվող պարաքայլեր: Ամեն մի պար ունեցել է իր պարեղանակը և պարաշարքի տարբեր դասավորումները: Կատարել են տղամարդիկ, միայն որոշ դեպքերում՝ նաև կանայք ու պատանիներ: ժ. Խաչատրյան
ԹԱՐՍԱՉԱՅ, գետ Հայկական ՍՍՀ–ում, տես Գեւոիկ: ԹԱՐՔ ՈՒՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրգրումի վիլայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 75 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Հակոբ) և վարժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԹԱՑՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ւփզան գավառում, Պալաժուր լեռան ստորոտին: XX դ. սկզբին ուներ 45 տուն բնակիչ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:
ԹԱՈՒՆՍ (Townes) Չառլզ Հարդ (ծն. 28.7. 1915, Դրինվիլ, Հարավային Կարոլինա), ամերիկացի ֆիզիկոս: Աշխատանքները նվիրված են քվանտային էլեկտրոնիկա– յին: Ա. Մ. Պրոխորովից և Ն. Գ. Բասո– վից անկախ, առաջ է քաշել էլեկտրամագ– նիսական ալիքների գեներացման և ուժե– ղացման նոր սկզբունքի գաղափարը և դրա հիման վրա ստեղծել (ուրիշների հետ համատեղ) քվանտային առաշին գենե– րատորը՝ մազերը: Ա. Շավլովի հետ հիմ– նավորել է օպտիկական քվանտային գե– ներատորի (լազեր) ստեղծման հնարավո– րությունը: Քվանտային էլեկտրոնիկայի և ոչ գծային օպտիկայի մեթոդները կիրա– ռել է աստղաֆիզիկայում և 1969-ին հայտ– նագործել (ուրիշների հետ) մազերային էֆեկտը տիեզերքում: 1964-ին արժանա– ցել է նոբելյան մրցանակի: ԹԱՓՍ, Թ և փ ե, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բա– լու գավառում, Բալուից 24 կմ հյուսիս– արևմուտք: XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Ա. Մինաս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհ– վել է:
ԹԱՓԱԼՑՅԱՆ Քրիստափոր Կնյազի [20.9. 1910, գ. Կոփ (Արևմտյան Հայաստանի Բուլանըխի գավառում) – 2.11.1967, Երե– վան], հայ սովետական գրող: ՍՄԿԿ ան– դամ 1942-ից: Ավարտել է Երևանի համալ– սարանը (1939), Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստ–ի գրական բարձրագույն դասընթացները (1950): Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին (1941–45). եղել է 89-րդ հրա– ձգային հայկ. դիվիզիայի «Կարմիր զին– վոր» թերթի պատասխանատու քարտու– ղարը: Լույս են տեսել Թ–ի «Վիկտորիա» (1937), «Կյանքի արշալույսը» (1939), «Պատերազմ» (հ. 1–4, 1946–65), «Ոսկե հովիտ» (1955), «Հայրենաշեն» (գիրք 1–2, 1963-73) վեպերը: ԹԱՓ ԱՆԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպի– տակի շրջանում (1978-ից՝ Գեղասար), Փամբակ գետի ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք: Թավւանլի Կոլտնտեսությունն զբաղվում է ճակըն– դեղի և հացահատիկի մշակությամբ, բան– ջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկա– յան: Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1826–27-ին:
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ, միջավայրի (նյու– թի) բնութագիր, որոշվում է միջավայրում, առանց տարածման ուղղությունը փոխելու, միավոր երկարության ճանապարհ անցած ճառագայթման հոսքի (տեսանելի լույսի դեպքում՝ լուսային հոսքի) և զուգահեռ ճառագայթների փնջի ձևով այդ միջավայր մտնող հոսքի հարաբերությամբ: Թ. ընդ– հանուր դեպքում ալիքի երկարության ֆունկցիա է և բնորոշում է միաժամանակ նյութում ճառագայթման հոսքի կլանման և ցրման երևույթները: Թ. այնքան ավե– լի մեծ է, որքան թույլ է կլանվում և ցըր– վում ճառագայթումը, առավել մեծ Թ–յամբ են օժտված հիմնականում օպտիկական ճառագայթման ուղղորդված թողունա– կությամբ միջավայրերը: Թ. պետք է տար– բերել թողունակությունից (ընդհանրա– պես), քանի որ միջավայրը կարող է ան– թավւանց լինել, սակայն անցկացնել ցըր– ված լույսը (օրինակ, բարակ թուղթը): Օպտիկական քվարցի 1 սմ հաստությամբ շերտի Թ. մոտ 0,999 է, օպտիկական ապա– կանը՝ ~0,99–0,995: Մթնոլորտի Թ., որը պայմա– նավորում է էլեկտրամագնիսական էներ– գիայի թափանցումը մթնոլորտում, կախ– ված է օդի զանգվածից, ինչպես նաև օդում ջրային գոլորշիների և Փոշու պարունա– կությունից:
ԹԱՓԱՌՈՂ ԵՐԻԿԱՄ, շարժուն երի կամ, երիկամի իջվածք, երի– կամների հիվանդություն, արտահայտ– վում է երիկամների ոչ բնականոն շարժու– նությամբ: Պատճառներն են՝ երիկամնե– րի վնասվածքները, հարերիկամային ճարպաբջջանքի խիստ նվազելը, ֆիզի– կական ծանր աշխատանք կատարելը, ներ– որովայնային ճնշման իջեցումը: Ախտա– նշաններն են՝ գոտկատեղի բութ ցավեր, երիկամային խիթ (կոլիկա), թիակների տակ ճնշման զգացում, թուլակողերում օտար մարմնի զգացում, սրտխառնոց, Փորկապություն, երբեմն մեզի հոսքի խանգարում, երիկամի ավագանի լայնա– ցում և ավազանաբորբ: Բ ու ժ ու մ ը՝ երիկամային բանդաժի օգտագործում, որովայնի մկանունքը ամ– րապնդող մարմնամարզություն, ծանր դեպքերում՝ վիրահատություն:
ԹԱՓԱՌՈՂ ՀՈՍԱՆՔՆԵՐ, էլեկտրական հոսանքներ հողում, որոնք ճյուղավոր– վում են հետադարձ հաղորդալար ծառա– յող հաստատուն հոսանքի էլեկտրա– տրանսպորտի (տրամվայ, մետրո ևն) ռելսերից: ճանապարհին հանդիպելով մետաղական կառույցների (մալուխ, qui- գի, ջրի խողովակներ), Թ. հ. անցնում են դրանցով և դուրս գալով (անոդային գո– տի), հողով վերադառնում հաստատուն հոսանքի աղբյուրին, անոդային գոտիում քայքայելով մետաղական կառույցները: Թ. հ. առաջանում են նաև հաստատուն հոսանքի այնպիսի տեղակայանքներից (հեռագրասարք ևն), որոնք որպես հե– տադարձ հաղորդալար օգտագործում են հողը: Ստորգետնյա մետաղական կա– ռույցները կոռոզիայից պաշտպանում են էլեկտրական պաշտպանիչ միջոցներով (էլեկտրական դրենաժ, կաթոդային և պրոտեկտորային պաշտպանություն):
ԹԱՓԱՌՈՂ ՆՅԱՐԴ մ ա ր դ ու (N. va– gus), գլխուղեղային 10-րդ զույգ նյարդը: Մասնակցում է գրեթե բոլոր ներքին օր– գանների նյարդավորմանը (այստեղից էլ «Թ. ն.» անվանումը): Ւոսռը նյարդ է, կազմված շարժիչ, զգացող և վեգետատիվ (սիմպաթիկ և պարասիմպաթիկ) նյարդա– թելերից: Կորիզները գտնվում են երկա– րավուն ուղեղի 4-րդ փորոքի հատակում և գանգի հիմքի մոտ՝ լծային անցքի շրջա– նում: Թ. ն–ի պարանոցային հատ– վածը նյարդավորում է կոկորդը, ըմպա– նը, սիրտը (արգելակում է սրտի աշխա– տանքը), արյան անոթները (կանոնավո– րում է արյան ճնշումը), իսկ կրծքա– յին հատվածը նյարդավորում է շնչա– փողը, թոքերը և կոկորդի շուրջը հյուսակ կազմելով, ստոծանու որկորային անցքով իջնում որովայնի խոռոչ, ուր նյարդավո– րում է լյարդը, փայծաղը, ենթաստամոք– սային գեղձը, ստամոքսը, բարակ և հաստ աղիքները, ինչպես նաև մակերիկամներն ու երիկամները: Զգացող նյարդաթելե– րով նյարդավորում է ուղեղի կարծր թա– ղանթի ծոծրակային բաժինները, պա– րանոցի օրգանները, ստամոքսը, թոքե– րը:
ԹԱՓԱՐԳԵԼ, հարվածները մեղմող հար– մարանք: Գնացքներում ընդունում է լո– կոմոտիվների և վագոնների բախման հար– վածային երկայնական և սեղմող ճիգե– րը: Լինում է զսպանակավոր և շփական: Զսպանակավոր Թ. ունի կոնաձև կամ գլանաձև զսպանակներ: Մեղմող ճի– գի ազդեցությունը դադարելուց հետո զսպանակի էներգիան գրեթե լրիվ վերա– դարձվում է: Շփական Թ. ունի շփման օղակներ և պարուրաձև զսպանակ: Սեղմման էներգիայի 70–80% կլանում են շփման օղակները, իսկ մնացածը կուտա– կում է զսպանակը և հետհարմամբ ելա– կետային դրության է վերադարձնում Թ.: Ինքնակցիչի առկայության դեպքում Թ. հանվում է: Ավտոմեքենաներ ում Թ–ները ծառայում են գլխավորապես պատահա– կան վթարային հարվածները կլանելու և մեղմելու համար: