հատուկ բյուրո, հաշվողական կենտրոն: Իրականացնում է արտադրական 14 միա– վորման, 3 կոմբինատի և 13 ֆաբրիկայի ու գործարանի ղեկավարումր: Թեթե արդյունաբերության ժողկոմ, իսկ 1949-ից մինիստր են եղել Հ. Տանինը (1936), Գ. Հ. Հովհաննիսյանը (1937–42 և 1955–58), Գ. Ի. Զհանգիրյանը (1944– 1946), Գ. Ս. Դարբինյանը (1948–50), Վ. Մ . Պողոսովը (1950–55), Ա. Ռ. Տոն– յանը (1965–70): 1970-ից մինիստրն է Ա. Ա. Գեորգյանը:
ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ար– դյունաբերության մասնագիտացված ճյու– ղերի ամբողջություն, արտադրում է ժո– ղովրդական սպառման ապրանքներ: Իրա– կանացնում է հումքի սկզբնական մշա– կում, թողարկում պատրաստի արտա– դըրանք: ՍՍՀՄ Թ. ա. ներառում է տեքս– տիլ, կարի, կաշվի, մորթու և կոշիկի ար– դյունաբերության ճյուղերը: Արտադրան– քը կիրառվում է նաև կահույքի, ավիա– ցիոն, ավտոմոբիլային, սննդի և արդյու– նաբերության այլ ճյուղերում, գյուղա– տնտեսության մեջ, տրանսպորտում, առող– ջապահությունում: Թ. ա. որպես ինքնուրույն ճյուղ ձևավոր– վել է XVIII դ. երկրորդ կեսին: Ցարական Ռուսաստանի արտագրության կառուց– վածքում չնայած Թ. ա. ուներ բարձր տե– սակարար կշիռ, սակայն թույլ էր զարգա– ցած. հումքի գրեթե կեսը, սարքավորում– ներն ու ներկանյութերն ամբողջովին ներմուծվում էին, արտադրության մեջ գերակշռում էր ձեռքի աշխատանքը: Թ. ա. զարգացավ սովետական կարգերի հաս– տատումից հետո, մեքենայացվեց և ավտո– մատացվեց արտադրությունը, արտադրան– քի թողարկման ծավալը 1913-ի համեմա– տությամբ 1975-ին ավելացավ 28 անգամ: 1975-ին ՍՍՀՍ Թ. ա–յան արդյունաբե– րա–արտադրական անձնակազմի միջին տարեկան թվաքանակը 5109 հզ. էր, ձեռ– նարկությունների թիվը՝ 8224: Թողարկում է ամբողջ արդ. արտադրանքի ընդհանուր ծավալի 14,9%–ը: 1975-ին ՀՍՍՀ Թ. ա. իր կազմում ուներ բամբակե, բրդե, մետաք– սե գործվածքեղենի, գորգագործական, տրիկոտաժի, կոշիկի, կաշվի, կարի, տեքստիլ–գալանտերեայի և կաշվի–գա– լանտերեայի ճյուղեր (110 ձեռնարկու– թյուն), արդյունաբերա–արտադրական անձնակազմի միջին տարեկան թվաքա– նակը 79,3 հզ. էր: Տես նաև Կաշվի–կոշիկի արդյունաբե– րություն, Տեքսաիւ արդյունաբերություն, Տրիկոտաժի արդյունաբերություն: Գրկ. Khcjiakob B. H., JlencaH hh- aycTpHH 3a 50 jieT, M., 1967. Կ. Աղամ յան
ԹԵԹԵՎ ԲԵՏՈՆ, մինչև 1800կգ/մ3 ծավալա– յին զանգված ունեցող բետոնների անվա– նումը: Թ. բ. են ծակոտկեն լցանյութերով բետոնները և բջջավոր բետոնը: Թ.բ.պատ– րաստելիս որպես լցանյութ օգտագործում են բնական (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ, խեցեքար ևն) և արհեստական (կերամզիտ, փքած պեռլիտ, դոմնային խարամ, խարամային պեմզա ևն) քարա– նյութեր: Խարամային լցանյութերով պատ– րաստված Թ. բ. կոչվում է խարամա– բետոն: Թ. բ. կարելի է ստանալ նաև առանց ավազի կամ քիչ ավազով՝ ծանր խիճ օգտագործելով: Այսպիսի Թ. բ. կոչ– վում է խոշորածակոտկեն: Թ. բ. կիրառվում է բետոնե և երկաթ– բետոնե կոնստրուկցիաներում: Այն ջեր– մության և ձայնի լավ մեկուսիչ է: Թ. բ–ից պատրաստում են որմնաբլոկներ, որմնա– պանելներ, ծածկասալեր և հավաքովի կոնստրուկցիաների բազմաթիվ այյ տար– րեր: Սինչև 500 կգ/սմ2 սեղմման ամրու– թյուն ունեցող Թ. բ՜ներից պատրաստում են մեծ բեռնունակության երկաթբետոնե կոնստրուկցիաներ: Թ. բ–ի որոշ տեսակ– ներ օգտագործվում են նաև հիդրոտեխ– նիկական կառույցներում:
ԹԵԹԵՎ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒ– ԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍ–
ՆԱՃՅՈՒՂ հա մամի ու թ և ն ա– կան գիտահետազոտական, ստեղծվել է 1962-ին՝:- Ենթարկվում է ՍՍՀՄ թեթև, սննդի և կենցաղային սարքերի մե– քենաշինության մինիստրությանը: Մաս– նաճյուղը զբաղվում է նշված մինիստրու– թյան թողարկած զանազան տեխնոլոգիա– կան սարքավորումների համար հատուկ ապարատների, ավտոմատիկայի տար– բեր համակարգերի, ավտոմատացված էլեկտրաշարժաբերների, վերահսկման ոչ ստանդարտացված էլեկտրահանգույց– ների ստեղծման գիտահետազոտական և կոնստրուկտորա–փորձարարական աշ– խատանքներով: Մասնաճյուղն ունի էլեկ– տրաշարժաբերների, տեխնոլոգիական սարքերի ավտոմատացման, հատուկ ապարատների բաժիններ: Այստեղ են մշակվել դարսակի մակարդակի վերա– հսկման ՈւԿՈւՍ–1 հարմարանքը, ջուլ– հակահաստոցի ԷՏՕՏՍ քարշող էլեկտրա– մագնիսը ևն, որոնք երաշխավորվել են Լենինականի «էլեկտրասարք» գործարա– նում սերիական արտադրության համար:
ԹԵԹԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, հեշտությամբ ընկալվող, ձևով և բովանդակությամբ պարզ, գլխավորապես զվարճանքի ծա– ռայող երաժշտություն: Ընդգրկում է պա– րային, երգային, գործիքային, ինչպես Տ Ս Ս Հ թեթև արդյունաբերության հիմնական արտադրատեսակ– ների արտադրությունը 1928–75-ին Արտադրատեսակներ Չափման միավյւր 1928 1940 1960 1975 Բամբակե գործվածքեղեն hq. U 2238 26800 65600 97200 Բրդե գործվածքեղեն » – 17 3858 4684 Մետաքսե գործվածքեղեն > 8,0 201 6847 18070 Գորգ և գորգեղեն հզ. մ2 4,5 16,1 130,5 2400 Կաշվե կոշիկ մլն զույգ 0,04 0,9 ՚ 5,3 10,7 Գուլպա և կիսագուլպա » 0,6 9,8 1 32,1 47,6 նաև էստրադային, երաժշտական թատրո– նի (օպերետ, մյուզիկլ, շոու) ժանրեր: էությամբ կենսուրախ Թ. ե–յանը բնորոշ են ոչ բարդ մեղեդայնությունն ու ռիթ– մայնությունը: XIX դ. Թ. ե–յան դասական նմուշներ են ստեղծել հայր ու որդի Շտրաուսները, ժ. Օֆֆենբախը, Յո. Լան– ները և ուրիշներ: XX դ. տարածված է ջազային Թ. ե. (տես Ջազ): Կատարողա– կան կազմը կարող են լինել ինչպես կա– մերային, վոկալ–գործիքային անսամ– բըլներ, այնպես և սիմֆոնիկ ու ջազ նվա– գախմբեր: 1930-ական թթ. ժանրերի փոխ– ներթափանցումից ստեղծվեց սիմֆոջագ: էլեկտրոնային երաժշտական գործիքների շնորհիվ առաջացավ սպառողական նշա– նակություն ունեցող «պոպ» ուղղությունը: ՍՍՀՄ–ում և մյուս սոցիալիստական եր– կըրներում ժող. զանգվածների կուլտուր– կենցաղային սպասարկման, լուսավորա– կան և գաղափարական դաստիարակու– թյան համար մեծ դեր է հատկացվում Թ. ե–յանը: Մ. Վարդազարյան
ԹԵԹԵՎ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, կոնստ րուկցիոն համաձուլվածքներ, որոնց հիմ– քը փոքր խտություն ունեցող մետաղներն են՝ ալյումինը, մագնեզիումը, տիտանը, բերիլիումը (տես Աչյումինի համաձուչ– վածքներ, Մագնեզիումի համաձոււվածք– ներ, Տիտանի համաձուչվածքներ, Բե– րիչիումի համաձոււվածքներ): Բնութա– գրվում են առավել բարձր տեսակարար ամրությամբ (ամրության ցուցանիշների հարաբերությունը նյութի խտությանը), քան, օրինակ, երկաթի կամ նիկելի կոնս– տրուկցիոն համաձուլվածքները: Այսպես, ամրության միևնույն սահմանի (^450 Մնքմ2) դեպքում դ յ ու ր ա լ յ ու մ ի– ն ը երեք անգամ կաթսայական պողպա– տից թեթև է, այսինքն՝ դրա տեսակարար ամրությունը մոտ երեք անգամ բարձր է: Թ. հ. լայն կիրառություն ունեն ինքնաթի– ռաշինո՛ւթյան, հրթիռաշինության, նավա– շինության, տրանսպորտային մեքենա– շինության, սարքաշինության, քիմ. ապա– րատաշինության, ավտոմոբիլաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում, շինարարու– թյունում, միջուկային էներգետիկայում, կենցաղային իրերի արտադրությունում:
ԹԵԹՐԻԾԴԱՐՈ, Բելի կ լ յ ու չ, Աղ բ ու լ ա ղ (վրաց. սպիտակ աղբյուր), քաղաք Վրացական ԱՍՀ–ում, Թեթրիծղա– րոյի շրջանի վարչական կենտրոնը, Թրիա– լեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ–արևմուտք: Թ–ով է անցնում Թբիլիսի–Մառնեուլի–Ծալ– կա խճուղին: 7,4 հզ. բն. (1975): Կան պան– րի և պահածոների գործարաններ: Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլ– տուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվան– դանոց: 1930–41-ին տպագրվել է «Կոլ– խոզային ուղի» հայերեն թերթը: Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառնե– րից և էրզրումի նահանգից: Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշար– ձաններ: Թ–ում է ծնվել Սովետական Միու– թյան հերոս Ս. Գրիգորյանը: ԹԵԺ ԼԵՌ, Փամբակի լեռնաշղթայի ամե– նաբարձր գագաթը (3101 մ): Ինտրուզիա է՝ կազմված նեֆելինային և ալկալիական սիենիտներից, որոնք կարևոր հումք են ալյումինի և ցեմենտի ստացման համար: